Մոնժուիկի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Մոնժուիկի ամրոց
կատ.՝ Castell de Montjuïc
իսպ.՝ Castillo de Montjuich
Κάστρο Μονζουίκ 3231 - 3233.jpg
Տեսակդղյակ, Իսպանիայի ազգային հուշարձաններ և թանգարանի շենք
ՏեղագրությունՍանտս Մոնտժուիկ[1]
ՀասցեCarretera de Montjuïc, 66
Վարչական միավորԲարսելոնա[1], Սանտս Մոնտժուիկ և Montjuïc?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Կառուցված1641
Կայքbcn.cat/castelldemontjuic/
Քարտեզ
Քարտեզ
Commons-logo.svg Castell de Montjuïc Վիքիպահեստում

Մոնժուիկի ամրոց (կատ.՝ Castell de Montjuïc, իսպ.՝ Castillo de Montjuich), 17-րդ դարում կառուցված պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Կատալոնիայի ինքնավար մարզի Բարսելոնա քաղաքում։ Տեղակայված է Մոնժուիկ լեռան վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնժուիկի ամրոցը հիմնադրվել է 1640 թվականին։ Մեկ տարի անց՝ 1641 թվականի հունվարին, ամրոցում տեղի է ունենում առաջին ճակատամարտը, երբ Կատալոնիայի իշխանությունն ապստամբել էր Իսպանիայի դեմ։ Իսպանիայի թագավոր Պեդրո Ֆախարդոն 26000-անոց զորքով փորձում է ճնշել ապստամբությունը։ Իսպանացիներին հաջողվում է գրավել մի քանի քաղաքներ, սակայն Մոնժուիկի ճակատամարտում նրանք պարտություն են կրում կատալոնացի ապստամբներից, ում գլխավորում էր Ֆրանսեսկ դե Տամարիտը։

Հիսուն տարի անց՝ 1694 թվականին, կառուցվում են նոր բաստիոններ ու ատամնավոր պարիսպներ, և ամրաշինությունը վերածվում է ամրոցի։ Բարսելոնայի պաշարման (1705) ժամանակ Մոնժուիկի ամրոցը գրավվել է բրիտանական վեցերորդ հետիոտնային գնդի կողմից, որը գլխավորում էր փոխգնդապետ Վիլյամ Սաութվելը, ով հետագայում դառնում է ամրոցի կառավարիչ[2]։ Մեկ տարի անց իսպանացիները հետ են գրավել ամրոցը։

Ամրոցի հին շինությունը քանդվել է 1751 թվականին իսպանացի ճարտարագետ և ճարտարապետ Խուան Մարտին Կերմենոյի կողմից, ով կառուցել է ամրոցի ներկայիս շինությունը։ Ամրոցն իր վերջնական տեսքն ստացել է 1779-1799 թվականներին, երբ կատարվել են ամրոցը կատարելագործելու ու անհրաժեշտ պահանջներին համապատասխանեցնելու հիմնական շինարարական աշխատանքները։ Այդ ժամանակ էլ ամրոցում տեղադրվում են 120 թնդանոթներ։

Barcelona August 2014 - Castell de Montjuic 024.jpg

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ՝ 1808 թվականին, ֆրանսիական բանակը, մտնելով Բարսելոնա, Նապոլեոնի հրամանով գրավում է նաև Մոնժուիկի ամրոցը, սակայն առանց կրակոցի, քանի որ ամրոցի պաշտպաններին հրամայված էր չկռվել ֆրանսիացիների դեմ։

Հետագա մի քանի դարերի ընթացքում Մոնժուիկի ամրոցը կարևոր դեր է ունեցել Բարսելոնայի պատմության մեջ՝ դառնալով հպատակության խորհրդանիշ այն բանից հետո, երբ 1714 թվականին Կատալոնիան ընկնում է Իսպանիայի տիրապետության տակ։ Դրանից հետո տարբեր ժամանակաշրջաններում Մոնժուիկից թնդանոթներով կրակել են քաղաքի վրա։ Երեք դար Մոնժուիկի ամրոցն օգտագործվել է որպես բանտ ու տաժանավայր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու կողմերն ամրոցում տանջել ու սպանել են քաղբանտարկյալների, որոնց թվում էր Լուիս Կոմպանիսը, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Կատալոնիայի կառավարության նախագահ։ Կոմպանիսը գլխատվել է Մոնժուիկի ամրոցում 1940 թվականին հոկտեմբերի 15-ին Ֆրանկոյի վարչակարգի հրամանով։

20-րդ դարի վերջին ամրոցում բացվել է ռազմական թանգարան։ 1963 թվականի հունիսին Ֆրանսիսկո Ֆրանկոն այնտեղ բացել է զրահների թանգարան։

2007 թվականի ապրիլին կառավարության որոշմամբ ամրոցն անցել է Բարսելոնայի մունիցիպալիտետի տնօրինության տակ։ 2010 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման նպատակով։ Ներկայում այն բաց է այցելությունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Cannon Richard։ Historical Records of the British Army [Infantry]։ էջ 37 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bahamón (2007)։ Barcelona. Atlas histórico de arquitectura (Parramón ed.)։ Barcelona։ ISBN 978-84-342-2945-6 
  • Barral i Altet (2000)։ Guia del Patrimoni Monumental i Artístic de Catalunya, vol. 1 (catalán) (Pòrtic ed.)։ Barcelona։ ISBN 84-7306-947-1 
  • Gabancho (2000)։ Guía. Parques y jardines de Barcelona (Ajuntament de Barcelona, Imatge i Producció edition ed.)։ Barcelona։ ISBN 84-7609-935-5 
  • Galofré (1992)։ Historia de Catalunya (Primera Plana ed.)։ Barcelona 
  • Giorgi (2007)։ El siglo XVII (Electa ed.)։ Barcelona։ ISBN 978-84-8156-420-4 
  • Hernàndez i Cardona (2001)։ Barcelona, Història d'una ciutat (catalán) (Llibres de l'Índex ed.)։ Barcelona։ ISBN 84-95317-22-2 
  • Roig (1995)։ Historia de Barcelona (Primera Plana S.A. ed.)։ Barcelona։ ISBN 84-8130-039-X 
  • Rubio (2009)։ Barcelona, arquitectura antigua (siglos I-XIX) (Polígrafa ed.)։ Barcelona։ ISBN 978-84-343-1212-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]