Պիկասոյի թանգարան (Բարսելոնա)
Պիկասոյի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հին քաղաք |
| Վայր | Sant Pere, Santa Caterina i la Ribera? |
| Հասցե | Montcada, 15-23[1]Carrer de Montcada? (15-23) |
| Հիմնադրվել է | 1963 |
| Մակերես | 11 500 քառակուսի մետր |
| Այցելուներ | 1 130 500 մարդ (2024) |
| Տնօրեն | Rosario Peiró Carrasco? |
| 41°23′6.79″N 2°10′51.20″E / 41.3852194°N 2.1808889°E | |
| Կայք | museupicassobcn.cat(կատ.) և museupicassobcn.cat/en(անգլ.) |
![]() | |
![]() | |
Պիկասոյի թանգարան (կատ.՝ Museu Picasso), գեղարվեստական թանգարան Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, որի հավաքածուի մեջ մտնում են նկարչի վաղ շրջանի գործերը` ստեղծված 1895-1904 թվականներին։ Դրանց մեջ առանձնանում է «Մենիններ» (իսպ.՝ Las Meninas) շարքը, որը Վելասկեսի համանուն նկարի վարիացիան է։ 2013 թվականի մարտի 9-ին թանգարանը նշել է 50-ամյակը։
Թանգարանը, որը ստեղծվել է Պաբլո Պիկասոյի քարտուղար ու մտերիմ ընկեր Խայմե Սաբարտեսի նվիրած հավաքածուի հիման վրա, այցելուների համար բացվել է 1963 թվականին[2]։ Այն տեղակայված է XV դարի պալատական համալիրում` Բերենգեր դ՛Ագիլարի պալատում, որ հայտնի է հին ներքին բակերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնելու գաղափարը եղել է Պիկասոյի քարտուղար ու ընկեր Խայմե Սաբարտեսինը, ում Պիկասոն բազմաթիվ նկարներ, փորագրություններ էր նվիրել` սկսած 1935 թվականից։ Սկզբում Սաբարտեսը որոշել էր թանգարան հիմնել Պիկասոյի ծննդավայր Մալագայում, սակայն Պիկասոն ինքն է առաջարկել, որ թանգարանը հիմնվի Բարսելոնայում, քանի որ քաղաքի հետ հին կապեր է ունեցել։
1960 թվականի հուլիսի 27-ին Սաբարտեսը թանգարան հիմնելու մասին համաձայնագիր է կնքել Բարսելոնայի հետ։ Թանգարանը բացվել է 1963 թվականին։ Հավաքածուի հիմքում եղել են Սաբարտեսի նվիրաբերած 547 աշխատանքները։ Հավաքածուն ներառում է նաև Պիկասոյի` Բարսելոնային նվիրած աշխատանքներից և Պիկասոյի ընկերների ու նրա գործերի հավաքորդների նվիրաբերած այլ նմուշներ[3]։ Թանգարանը բացվել է Սաբարտեսի հավաքածու անունով, քանի որ Պիկասոն խիստ քննադատում էր Ֆրանկոյի ռեժիմը։ Թանգարանը բացվել է Մոնտկադա փողոցի Պալաու Ագիլար շենքում։ Այս շրջանում հավաքածուն բաղկացած էր Սաբարտեսի անձնական հավաքածուից։ Հետագայում հավաքածուն համալրվում է նոր նվիրատվություններով` ներառյալ 1899-1904 թվականներին թվագրվող 7 նկարները, որ նվիրաբերել է Սեբաստիան Վիդալը։
Մշտական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտական հավաքածուն բաղկացած է երեք բաժիններից` գեղանկարչություն ու գծանկարչություն, փորագրություն և խեցեգործություն։ Դրանք հիմնականում ներկայացնում են նկարչի գործունեության վաղ, այսպես կոչված` «Երկնագույն շրջանը» (1901-1904), սակայն Պիկասոն, նրա ընտանիքն ու ընկերները նվիրաբերել են նաև ուշ շրջանի աշխատանքներ։ Ներկայումս թանգարանում հաշվվում է ավելի քան 3.500 աշխատանք, որոնք կազմում են թանգարանի հիմնական հավաքածուն[4]։
Հավաքածուն ներառում է վաղ տարիները (Մալագա, Կորունա, Բարսելոնա, 1890-1897), ուսումնառության շրջանը (Բարսելոնա, Օրտա դե Սան Խուան, Մադրիդ, 1897-1901), «Երկնագույն շրջանը» (1901-1904), Բարսելոնայի շրջանը (1917), «Մենիններ» շարքը (1957)։ Թանգարանի նմուշների մեծ մասը վերաբերում է 1890-1917 թվականներին։ Թանգարանում քիչ են աշխատանքները, որոնք 1917-ից հետո են ստեղծվել։ Բացառություն է «Մենիններ» շարքը (1957)։ Վիմագրության հավաքածուն ընդգրկում է 1962-1982 թվականների աշխատանքները։ Պիկասոն ինքը թանգարանին է տրամադրել իր բոլոր աշխատանքների կրկնօրինակները, որոնք ստեղծվել են Սաբարտեսի մահից հետո։ 1968 թվականից սկսած` հավաքածուն ներառում է նաև նկարազարդումներ, որոնք հեղինակն արել է տարբեր գրքերի համար, ինչպես նաև խեցեգործական նմուշներ, որ թանգարանին է նվիրել նկարչի այրին` Ժակլինը։
2009-2010 թվականներին թանգարանն իր կայքում սկսել է հրապարակել մշտական հավաքածուի նմուշները։ 2010 թվականի սեպտեմբերի տվյալներով հավաքածուի մոտ 65 %-ը հասանելի է համացանցում դիտման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pobles de Catalunya
- ↑ DDAA (1979). Singular Museum of Catalonia Chapter of the Picasso Museum. New York: Editorial DIAFORA. ISBN 84-85205-33-2.
- ↑ «Timeline of the collection site to the Picasso Museum» (Catalan). 2007. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Visiting Barcelona on a Budget». secrethotels.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկասոյի թանգարան (Բարսելոնա)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||



