Կամպ Նոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Կամպ Նոու
Camp Nou aerial (cropped).jpg
Տեսակ մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Ամբողջական անվանում Camp Nou
Նախկին անվանումներ Estadio del FC Barcelona
(1957–2000) թթ.
Տեղագրություն Բարսելոնա և Լես Կորտս
Երկիր Իսպանիա
Հիմնադրված 1954
Կառուցված 1957
Բացված 1957 թ. սեպտեմբերի 24
Կառուցման գին $ 288.000.000
Ճարտարապետ Ֆրանգեսկ Միտժանս
Սեփականատեր Բարսելոնա ՖԱ
Գործաղեկավար Բարսելոնա ՖԱ
Տարողություն 93,053 (1957–1980)
121,749 (1980–1993)
115,000 (1993–1999)
98,772 (2005–2010)
99,354 (2010–2012)

99,786 (2012–)[1]
96,636
Տնային թիմ Բարսելոնա ՖԱ
Դաշտի չափսեր 105 × 68 մ
Կոորդինատներ: 41°22′50.99″ հս․ լ. 2°7′21.00″ ավ. ե. / 41.3808306° հս․. լ. 2.1225000° ավ. ե. / 41.3808306; 2.1225000
Կամպ Նոուը գտնվում է Իսպանիաում
Կամպ Նոու
Camp Nou Վիքիպահեստում

«Կամպ Նոու» (կատ.՝ Camp Nou, [kamˈnɔw]-ն թարգմանաբար նշանակում է «Նոր դաշտ»), ֆուտբոլային մարզադաշտ է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ «Բարսելոնայի» տնային մարզադաշտն է։

«Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 57 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը։ «Կամպ Նոու» մարզադաշտը իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ «Կամպ նոու» մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսատես։ Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն ստադիոնների շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Կամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացետկա» մարզադաշտից։ «Կամպ Նոու»-ն ընդունել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը՝ 1992 թվականին, այդ թվում նաև եզրափակիչը։ Դաշտում բազմիցս անցկացվել են եվրոպական խոշոր մրցաշարերի եզրափակիչներ։ Բացի այդ մարզադաշտը հաճախ օգտագործվում է որպես երաժշտական հրապարակ։ Այստեղ համերգներով հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կառուցվել է, երբ Բարսելոնայի թագավորական աթոռը զբաղեցրեց Ֆրանսեսկ Միրո-Սանսը։ Նա առաջ քաշեց ապագա «Կամպ Նոու»-ի ծրագիրը (իսպ.՝ Camp de Les Corts-ի քիչ տարողունակության պատճառով, նաև այն պատճառով, որ գլխավոր մրցակից Ռեալ Մադրիդը կառուցեց իսպ.՝ Estadio Chamartín (առավել հայտնի որպես Սանտիագո Բերնաբեու) մարզադաշտը։ Բարսելոնայի նոր մարզադաշտի ծրագիրը հանձնարարվել էր ճարտարապետ Ֆրանսեսկ Միտխասուին (Միրո-Սանսի զարմիկին)։

Առաջին քարը դրվել է 1953 թվականի մարտին, իսկ նախնական բյուջեն կազմում էր 67 միլիոն պեսետ։ Սակայն աշխատանքի ժամանակ անսպասելի փոփոխությունների պատճառով առաջացան դժվարություններ, որոնք էլ մեծացրին կառուցման ժամանակահատվածը և ծախսերը մարզադաշտի վրա, որոնք հասան մինչև 288 միլիոնի։ Ակումբը հաշվարկեց փակել ծախսերը Les Corts մարզադաշտի մի մասը վաճառելու հաշվին, սակայն Բարսելոնայի քաղաքապետարանը 10 տարով հետաձգեց հողակտորի փոխանցումը, որն էլ հանգեցրեց միջոցների ժամանակավոր պակասի։ Ֆրանսիսկո Ֆրանկոն չեղյալ համարեց պարտքը։ Մարզադաշտի բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին։ Այդ օրից ի վեր Բարսելոնան հրաժեշտ տվեց իր հին մարզադաշտին և սկսեց խաղալ «Կամպ Նոու»-ում, որը հազարավոր երկրպագուների (որոնք չէին տեղավորվում Les Corts-ում) հնարավորություն տվեց հաճախել սիրելի թիմի խաղերին։ «Կամպ Նոու»-ն մեծագույն մարզադաշտերիցեր մեկն էր աշխարհում, նրա տարողունակությունը կազմում էր 90 000։ Սկզբում նախատեսվում էր, որ մարզադաշտը կկրի ակումբի հիմնադիր Հանս Գամպերի անունը, բայց ավելի ուշ որոշվեց վերցնել ավելի չեզոք անվանում՝ իսպ.՝ Estadio del Club de Fútbol Barcelona (ՖԱ Բարսելոնայի մարզադաշտ)։ Այնուամենայնիվ, ժողովրդի շրջանում մարզադաշտը հայտնի էր «Կամպ Նոու» անվամբ (որը կատալոներենով նշանակում է նոր մարզադաշտ կամ նոր հող, քանզի Les Corts-ի համեմատ այն ավելի նոր էր։ Մարզադաշտի բացվելուց 8 տարի անց նախագահ Էնրիկ Լաուդետը հրավիրեց ժողով, որտեղ քննարկվեց մարզադաշտի պաշտոնական անվանումը։ Առավել հավանական տարբերակներից էին իսպ.՝ Estadi Barça և իսպ.՝ Estadi Camp Nou, բայց ձայների մեծամասնությամբ ընտրվեց իսպ.՝ Estadio del CF Barcelona։ Չնայած դրան՝ երկրպագուների և լրագրողների մեծամասնությունը նախապատվություն էին տալիս «Կամպ Նոու»-ին, այդ պատճառով 2011 թվականին նախագահ Խուան Գասպարը հրավիրեց նոր ժողով, որի ընթացքում մեծամասնությունը քվեարկեց մարզադաշտի այդ անվան օգտին։

2007-2008 թվականների մրցաշրջանի ժամանակ ակումբի 50-րդ հոբելյանի պատվին Բարսելոոնայի ֆուտբոլիստների համար պատրաստվեց հատուկ մարզաշապիկ։

«Կամպ Նոու»-ն բացվեց 1957 թվականի սեպտեմբերի 24-ին. այդ իրադարձության պատվին կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր Բարսելոնայի ու լեհական «Լեգիա» թիմի ընկերական հանդիպումը, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 4-2 հաշվով, իսկ Բարսելոնայի խաղացող Էուլոխիո Մարտինեսը խփեց առաջին գոլը նոր մարզադաշտի պատմության մեջ։ Առաջին պաշտոնական հանդիպումը կայացավ 1957 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այդ խաղում, որը երկրորդն էր 1957-1958 թվականի մրցաշրջանում Բարսելոնան հանդիպեց Ռեալի հետ՝ Խաենից։ Յուրախություն երկրպագուների՝ թիմը հաղթեց 6-1 հաշվով, իսկ գոլերը հեղինակեցին Վիլավերդեն, Տեխադան, Կուբալան և Էուլոխիո Մարտինեսը(3)։

«Կամպ Նոու»-ն վերակառուցվել է մի քանի անգամ։ Առաջին անգամ դա եղավ 1981 թվականին. մարզադաշտը մեծացվեց այնտեղ անցկացվող խաղերի համար,ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 1982 թվականին անցկացվել է Իսպանիայում։ «Կամպ Նոու»-ի մարդատարությունը հասավ մինչև 120 000 երկրպագուի։ Երկրորդ վերակառուցումը իրականացվեց 1988 թվականին շնորիվ ՈՒԵՖԱ-ի նոր կանոններին, ըստ վորի բոլոր տեղերը պետք է սարքավորված լինեին։ Այդ պատճառով, որպեսզի մարզադաշտը կորցնի ինչքան հնարավոր է քիչ տեղեր, պետք էր իջեցնել գազոնի մակարդակը։ Հիմա մարզադաշտի մարդատարությունը կրճատվել է 98 934։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]. www.fcbarcelona.com. Retrieved on 2012-10-29.