Կինն ու թռչունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Կինն ու թռչունը
Dona i Ocell.JPG
տեսակքանդակ
քանդակագործԽոան Միրո
տարի1983
բարձրություն2200
լայնություն300
ուղղությունժամանակակից արվեստ
ժանրհանրային արվեստ
նյութբետոն
գտնվելու վայրԲարսելոնա
հավաքածուԲարսելոնայի քաղաքապետարան
քաղաքLa Nova Esquerra de l'Eixample?
մասն էpublic art in Barcelona?
կայք
Commons-logo.svg Dona i Ocell Վիքիպահեստում

Կինն ու թռչունը (կատ.՝ Dona i Ocell), Խոան Միրոյի հեղինակած քսաներկու մետր բարձրությամբ արձանն է, որը 1983 թվականին տեղադրվել է Բարսելոնայի Խոան Միրոյի զբոսայգում։ Համահեղինակ Խոան Գարդի Արդիգասը արձանը պատել է խճանկարով[1]։

Բետոնե արձանը պաշտոնապես բացվել է 1982 կամ 1983 թվականին (համաձայն տարբեր աղբյուրների), և Միրոյի Արտիգասի հետ համագործակցած վերջին աշխատանքներից մեկն է[2]։ Արտիգասը բետոնի վրա խճանկար է արել, ինչը, որ առաջ արել էր Միրոյի պատի վրա Ռեյնի Լյուդվիգսհաֆենում։ Այս գործը Միրոյին պատվիրված երեք գործերից վերջինն էր, որոնք պետք է դիմավորեին Բարսելոնայի հյուրերին՝ երկնքում, ջրում և ցամաքում[3]։

Միրոն չի կարողացել մասնակցել բացմանը, քանի որ ծանր հիվանդ էր։ Նա մահացել է քանդակի բացումից մոտ մեկ տարի անց։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունում օգտագործված է Միրոյի շատ աշխատանքներում տարածված՝ կնոջ և թռչնի թեման։ Կատալոներեն «թռչուն» բառը ծածկալեզվով օգտագործում են առնանդամը հիշատակելու համար։ Դա հետքն է թողել քանդակի արտաքին տեսքի վրա[4], որի գլխում անցք կա։ Քանդակը պատող խճանկարը կատարված է հիմնական գույներով, քանդակի վրա մուգ սալիկներով ճեղք է պատկերված, որը խորհրդանշում է կանացի սեռական օրգանը[5]։ Այդ գաղափարը նոր չէ, և նմանատիպ քանդակներ շատ են հանդիպում 2—3-րդ դարերի հռոմեական քանդակում[4]։

Զբոսայգին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգին

Զբոսայգին, որտեղ տեղադրված է քանդակը, գտնվում է Բարսելոնայի Իսպանիայի հրապարակում։ Զբոսայգին ժողովրդականություն վայելող հանգստի վայր է[6]։

Զբոսայգին բաժանված է երկու տարածքի; Ցածրադիր գոտում բուսականությամբ հարուստ այգի է, իսկ ավելի բարձր գոտում արհեստական լիճ է, որի անկյուններից մեկում էլ տեղադրված է քանդակը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Joan-Gardy Artigas»։ The Artists.org։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2011 
  2. «Joan Gardy Artigas»։ rogallery.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2011 
  3. Bryant Sue։ «Barcelona p.343»։ New Holland։ Վերցված է նոյեմբերի 22, 2011 (չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Simonis Damien (2010)։ Barcelona p. 146։ Lonely Planet։ ISBN 9781741795936 
  5. Hersey George (2001)։ The Monumental Impulse: Architecture's Biological Roots p.136։ MIT Pres։ էջ 264։ ISBN 9780262582032 
  6. Bryant Sue (2008)։ Barcelona (Fifth ed.)։ New Holland Publishers։ էջ 93։ ISBN 9781847731043։ Վերցված է նոյեմբերի 22, 2011 (չաշխատող հղում)
  7. «Parc Joan Miró»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2011