Ժամանակակից արվեստ
Ժամանակակից արվեստ (անգլ.՝ contemporary art), այսօրվա արվեստ, որը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին կամ 21-րդ դարում։ Ժամանակակից արվեստագետներն աշխատում են գլոբալ ազդեցության տակ գտնվող, մշակութային բազմազանությամբ և տեխնոլոգիական առումով զարգացող աշխարհում։ Նրանց արվեստը դինամիկ կերպով համադրում է նյութեր, մեթոդներ, հայեցակարգեր և սյուժեներ, որոնք շարունակում են սահմանների վիճարկումը, որը սկսվել է 20-րդ դարում։ Լինելով բազմազան և էկլեկտիկ՝ ժամանակակից արվեստն ընդհանուր առմամբ տարբերվում է միասնական, կազմակերպող սկզբունքի, գաղափարախոսության կամ «-իզմ»-ի (անգլ.՝ -ism) բացակայությամբ։ Ժամանակակից արվեստը մշակութային երկխոսության մի մասն է, որը վերաբերում է ավելի լայն համատեքստային շրջանակներին, ինչպիսիք են անձնական և մշակութային ինքնությունը, ընտանիքը, համայնքը և ազգությունը։
Խոսակցական անգլերենում «modern» և «contemporary» բառերը հոմանիշներ են, ինչը հասցնում է այն բանին, որ խառնաշփոթ է առաջանում «contemporary art» (անգլ. թարգմանաբար՝ «ժամանակակից արվեստ») և «modern art» (անգլ. թարգմանաբար՝ «մոդեռն, արդիական; ժամանակակից արվեստ») հասկացությունների միջև[1]։
Տերմինի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ «contemporary» (անգլ. թարգմանաբար՝ «ժամանակակից») բառն արվեստում օգտագործել է Ռոզալինդա Քրաուսն (հավանաբար ժամանակակից արվեստի բնագավառում ներկայում ապրող արվեստաբաններից ամենաազդեցիկը, Կլեմենտ Գրինբերգի աշակերտուհին) իր ատենախոսության մեջ Դեյվիդ Սմիթի աշխատանքների մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով արվեստի պատմության մի քանի ուղերձներին։ «Ի՞նչ է ժամանակակից արվեստը» դասախոսության ժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մեյերսը նշում է, որ «ժամանակակից արվեստ» տերմինը կիրառվել է Դեյվիդ Սմիթի արվեստի նկատմամբ, ինչը կապված էր ավելի շատ աճուրդային լեյբլների հաշվետվությունների հետ, քան դրա ստեղծման ժամանակի հետ[2]։
Գործուենության շրջանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմանք սահմանում են ժամանակակից արվեստը որպես արվեստ, որը ստեղծվել է «մեր կյանքի» շրջանակներում։ Այնուամենայնիվ, կա խոստովանություն, որ այս ընդհանուր սահմանումը ենթակա է հատուկ սահմանափակումների[3]։
«Ժամանակակից արվեստի» դասակարգումը որպես արվեստի հատուկ տեսակ, այլ ոչ թե ընդհանուր կողմնակալ արտահայտություն, սկսվում է անգլալեզու աշխարհում մոդեռնիզմի ակունքներից։ Լոնդոնում ժամանակակից արվեստի հասարակությունը հիմնադրվել է 1910 թվականին քննադատ Ռոջեր Ֆրայի կողմից, որպես արվեստի ստեղծագործությունների գնման մասնավոր հասարակություն՝ դրանք հանրային թանգարաններում տեղավորելու համար[4]։ Մի շարք այլ հաստատություններ, որոնք օգտագործել են այս տերմինը, հիմնադրվել են 1930-ական թվականներին, օրինակ՝ 1938 թվականին Ադելաիդայի ժամանակակից արվեստի հասարակությունը[5] և բազմաթիվ այլ հաստատություններ 1945 թվականից հետո[6]։ Դրանցից շատերը, ինչպես օրինակ Բոստոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտը, որոնք այդ ժամանակահատվածում օգտագործում էին «մոդեռն արվեստ» տերմինն, փոխել են իրենց անվանումները, քանի որ մոդեռնիզմը սկսել է սահմանվել որպես պատմական գեղարվեստական շարժում, և «մոդեռն» արվեստի մեծ մասը դադարել է լինել «ժամանակակից»։
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դժվարություններից մեկը, որին բախվում են շատ մարդիկ ժամանակակից արվեստին մոտենալիս, դրա բազմազանության մեջ է՝ նյութի, ձևի, թեմաների և նույնիսկ ժամանակաշրջանների։ Այն «տարբերվում է կազմակերպող սկզբունքի, գաղափարախոսության կամ -իզմ-ի բացակայությամբ»[7], որը մենք այդքան հաճախ տեսնում ենք արվեստի այլ տեսակներում, մեզ ավելի ծանոթ գեղարվեստական ժամանակաշրջաններում և շարժումներում։ Լայն առումով մենք մոդեռնիզմը դիտարկում ենք որպես հայացք մոդեռնիստական սկզբունքների վրա։ Աշխատանքի ուշադրության կենտրոնում ինքնառեֆերենտությունն է, սեփական նյութերի ուսումնասիրությունը (գծի, ձևի, գույնի, ձևի ուսումնասիրություն)։ Նմանապես, իմպրեսիոնիզմը դիտարկում է պահի մեր ընկալումը լույսի և գույնի միջոցով, ի տարբերություն ռեալիզմին (ռեալիզմը նույնպես գեղարվեստական շարժում է)։ Ժամանակակից արվեստը, մյուս կողմից, չունի մեկ նպատակ կամ տեսակետ։ Փոխարենը, դրա հայացքը պարզ չէ, չնայած այն բանին, որ արտացոլում է ժամանակակից աշխարհը։ Հետևաբար, այն կարող է լինել հակասական, շփոթեցնող և բացահայտ։ Կան, սակայն, մի շարք ընդհանուր թեմաներ, որոնք հայտնվել են ժամանակակից աշխատանքներում։ Թեև այդ թեմաները սպառիչ չեն, դրանք ներառում են հետևյալ կարևոր թեմաները՝ ինքնության քաղաքականություն, մարմին, գլոբալացում և միգրացիա, տեխնոլոգիա, ժամանակակից հասարակություն և մշակույթ, ժամանակ և հիշողություն, ինչպես նաև ինստիտուցիոնալ և քաղաքական քննադատություն[8]։ Պոստմոդեռնիստական[9], պոստստրուկտուրալիստական, ֆեմինիստական և մարքսիստական տեսությունները կարևոր դեր են կատարել ժամանակակից արվեստի տեսությունների զարգացման գործում:
Հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի աշխարհի գործառնությունը կախված է արվեստի հաստատություններից՝ սկսած խոշոր թանգարաններից մինչև մասնավոր պատկերասրահներ, շահույթ չհետապնդող տարածքներ, արվեստի դպրոցներ և հրատարակչություններ, ինչպես նաև անհատ նկարիչների, կուրատորների, գրողների, կոլեկցիոներների և բարերարների պրակտիկաներ։ Արվեստի աշխարհի հիմնական բաժանումը տեղի է ունենում շահույթ հետապնդող և շահույթ չհետապնդող ոլորտների միջև, չնայած վերջին տարիներին շահույթ ստացող մասնավոր և ոչ առևտրային հանրային հաստատությունների միջև սահմանները գնալով ավելի են ողողվում։ Առավել հայտնի ժամանակակից արվեստը ցուցադրվում է պրոֆեսիոնալ նկարիչների կողմից ժամանակակից արվեստի առևտրային պատկերասրահներում, մասնավոր կոլեկցիոներների կողմից, արվեստի աճուրդներում, կորպորացիաներում, պետության կողմից ֆինանսավորվող արվեստի կազմակերպություններում, ժամանակակից արվեստի թանգարաններում կամ հենց արվեստագետների կողմից տարածքներում, որոնք կառավարվում են նկարիչների կողմից[10]։ Ժամանակակից նկարիչներին աջակցում են դրամաշնորհները, մրցանակները և պարգևները, ինչպես նաև նրանց աշխատանքի ուղղակի վաճառքը։ Կարիերային նկարիչները սովորում են գեղարվեստի դպրոցներում կամ ի հայտ են գալիս այլ ոլորտներից։
Գոյություն ունի շատ մտերիմ կապ ժամանակաից արվեստի պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունների և առևտրային սեկտորի միջև։ Օրինակ, 2005 թվականին հրապարակված «Հասկանալով միջազգային արվեստի շուկաները և կառավարումը» (անգլ.՝ Understanding International Art Markets and Management) գրքի մեջ հաղորդվում է, որ Բրիտանիայում մի շարք դիլերներ ներկայացնում են այն արվեստագետներին, որոնք ներկայացված են հանրորեն ֆինանսավորվող ժամանակակից արվեստի թանգարաններում[11]։ Առևտրային կազմակերպությունները ներառում են պատկերասրահներ և արվեստի տոնավաճառներ[12]։
Կորպորացիաները նույնպես ինտեգրվել են ժամանակակից արվեստի աշխարհում, ցուցադրելով ժամանակակից արվեստն իրենց տարածքում, կազմակերպելով և հովանավորելով ժամանակակից արվեստի մրցանակներ, ինչպես նաև ստեղծելով կորպորատիվ ընդարձակ հավաքածուներ[13]։ Կորպորատիվ գովազդատուները հաճախ օգտագործում են ժամանակակից արվեստի և նորարարության հետ կապված հեղինակությունը` սպառողների ուշադրությունը շքեղ ապրանքների վրա սևեռելու համար[14]։
Արվեստի հաստատությունները քննադատության են ենթարկվել այն բանի համար, որ կարգավորում են այն, թե ինչ է համարվում ժամանակակից արվեստ։ Օրինակ՝ աուտսայդեր արվեստը բառացիորեն ժամանակակից արվեստ է, քանի որ այն ստեղծվում է ներկայումս։ Սակայն մի քննադատ պնդում էր, որ դա այդպես չի համարվում, քանի որ դրա նկարիչներն ինքնուս են, ուստի ենթադրվում է, որ նրանք աշխատում են արվեստի պատմական ենթատեքստից դուրս[15]։ Արհեստագործական գործունեությունը, ինչպիսին է տեքստիլ ձևավորումը, նույնպես բացառված է ժամանակակից արվեստի ոլորտից, չնայած ցուցահանդեսների ժամանակ ունի բազմաքանակ հանդիսատես[16]։ Արվեստի քննադատ Փիթեր Թիմսն ասել է, որ ուշադրություն է դարձվում այն բանի վրա, թե ինչպես արհեստագործական օբյեկտները պետք է ստորագրեն որոշակի արժեքների տակ՝ ժամանակակից արվեստի տեսակում ընդգրկվելու համար։ «Կերամիկական առարկան, որը նախատեսված է որպես գեղեցկության բնույթի կործանարար մեկնաբանություն, ավելի հավանական է, որ համապատասխանի ժամանակակից արվեստի սահմանմանը, քան պարզապես գեղեցիկը»[17]։
Ցանկացած ժամանակ որոշակի տեղը կամ արվեստագետների խումբը կարող են հզոր ազդեցություն ունենալ հետագա ժամանակակից արվեստի վրա։ Օրինակ՝ Լոս Անջելեսի «Ֆերուս» պատկերասրահն առևտրի պատկերասրահ է եղել և ավելի ուշ՝ հիսունական և վաթսունական թվականների ընթացքում նորից կենսունակ է դարձրել է Կալիֆոռնիայի ժամանակակից արվեստի ցուցասրահը։
Հասարակության վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արվեստը երբեմն կարող է հակասական թվալ հանրությանը, որը չի զգում, որ արվեստը և դրա հաստատությունները կիսում են իր արժեքները[18]։ Մեծ Բրիտանիայում 1990-ական թվականներին ժամանակակից արվեստը դարձել է հանրամատչելի մշակույթի մի մասը[19], իսկ նկարիչները դարձել են աստղեր, սակայն դա չի հանգեցրել երկար սպասված «մշակութային ուտոպիայի»[20]։ Որոշ քննադատներ, ինչպիսիք են Ջուլիան Սփոլդինգը և Դոնալդ Քասփիթը, առաջարկել են, որ թերահավատությունը, նույնիսկ մերժումը, օրինական և ողջամիտ պատասխան է ժամանակակից արվեստի բազմաթիվ աշխատանքներին[21]։ Բրայան Էշբին «Գեղարվեստական անհեթեթություն» (անգլ.՝ Art Bollocks) կոչվող շարադրության մեջ քննադատում է «մեծ թվով ինստալյացիոն արվեստը, լուսանկարչությունը, կոնցեպտուալ արվեստը, վիդեո արվեստը և այլ պրակտիկաները, որոնք սովորաբար կոչվում են պոստմոդեռն», քանի որ դրանք շատ կախված են բանավոր բացատրությունների ձևով տեսական դիսկուրսից[22]։ Սակայն թանգարաններում ոչ ավանդական արվեստի ճանաչումն աճել է այն հայացքների փոփոխության պատճառով, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստի գործը[23][24]։
Մտահոգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբից ավելի ու ավելի հաճախ հարց է առաջանում, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստը։ Ժամանակակից ժամանակահատվածում (1950 թվականիից մինչև ներկա) ավանգարդիզմի հասկացությունը[25] կարող է կարևոր դեր կատարել այն հարցում, թե ինչ տեսակի արվեստն է նկատվում պատկերասրահների, թանգարանների և կոլեկցիոներների կողմից[26]։
Ժամանակակից արվեստի խնդիրները նույնպես քննադատության առարկա են դառնում[27][28]։ Անդրեա Ռոզենը նշել է, որ որոշ ժամանակակից արվեստագետներ «բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լինել ժամանակակից նկարիչ», և որ նրանք «գտնվում են դրա մեջ բոլորովին սխալ պատճառներով»[29]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արվեստի ոլորտում որոշ մրցույթներ, մրցանակներ և պարգևներ․
- Սկսնակ նկարչի մրցանակ՝ շնորհվում է Օլդրիչի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից
- Փաստագրական մրցանակ Հարավային արվեստի բնագավառում
- Հյուգո Բոսի մրցանակ՝ շնորհվում է Սողոմոն Գուգենհայմի թանգարանի կողմից
- Ջոն Մուրի նկարչության մրցանակ
- Կանդինսկու մրցանակ մինչև 30 տարեկան ռուս նկարիչների համար
- Մարսել Դյուշանի մրցանակ՝ շնորհվում է ADIAF-ի և Պոմպիդու կենտրոնի կողմից
- Ռիքարդի մրցանակ մինչև 40 տարեկան ֆրանսիացի արտիստների համար
- Թըրների մրցանակ բրիտանացի նկարիչների համար
- Մասնակցություն Ուիթնի Բիենալեին
- Վինսենթի մրցանակ՝ Վինսենթ Վան Գոգի մրցանակը ժամանակակից արվեստի համար Եվրոպայում
- Ուինիֆրեդ Շանցի մրցանակը խեցեգործների համար՝ շնորհվում է Կանադայի կավի և ապակու պատկերասրահին
- Asia Pacific Breweries Foundation Signature-ի արվեստի մրցանակ[30]
- Յինդրիչ Չալապեկիի մրցանակ մինչև 35 տարեկան չեխ նկարիչների համար[31]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս աղյուսակը թվարկում է գեղարվեստական շարժումները և ոճերը ըստ տասնամյակների։ Այն չպետք է համարել վերջնական.
1950-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NYU Steinhardt, Department of Art and Arts Professions, New York
- ↑ Richard Meyers on Contemporary Art’s implications for art history :: The Daily Gazette(չաշխատող հղում)
- ↑ Esaak, Shelley. «What is "Contemporary" Art?». About.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Fry Roger, Ed. Craufurd D. Goodwin, Art and the Market: Roger Fry on Commerce in Art, 1999, University of Michigan Press, 0472109022, 9780472109029, google books
- ↑ Also the Contemporary Arts Society of Montreal, 1939–1948
- ↑ Smith, 257–258
- ↑ Contemporary Art in Context. (2016). Retrieved December 11, 2016
- ↑ Robertson, J., & McDaniel, C. (2012). Themes of Contemporary Art: Visual Art after 1980 (3rd ed.). Oxford: Oxford University Press.
- ↑ «Постдемократия — желаемое и выстраданное будущее Новой России в третьем тысячелетии Первые попытки серьёзного, вдумчивого разговора о постдемократии в России наталкиваются на …». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Largest Art & Language Collection Finds Home - artnet News». artnet News (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Derrick Chong in Iain Robertson, Understanding International Art Markets And Management, Routledge, 2005, p95. 0-415-33956-1
- ↑ Grishin, Sasha. «With commercial galleries an endangered species, are art fairs a necessary evil?». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Chin-Tao Wu, Privatising Culture: Corporate Art Intervention Since the 1980s, Verso, 2002, p14. 1-85984-472-3
- ↑ Jasmin Mosielski, Coolhunting: Evaluating the Capacity for Agency and Resistance in the Consumption of Mass Produced Culturally-Relevant Goods (Ph.D. diss., Carleton Univ., 2012); and Peter Andreas Gloor and Scott M. Cooper, Coolhunting: Chasing Down the Next Big Thing (NYC: AMACOM, 2007), 168-70. 0814400655
- ↑ Gary Alan Fine, Everyday Genius: Self-Taught Art and the Culture of Authenticity, University of Chicago Press, 2004, pp42-43. 0-226-24950-6
- ↑ Peter Dormer, The Culture of Craft: Status and Future, Manchester University Press, 1996, p175. 0-7190-4618-1
- ↑ Peter Timms, What's Wrong with Contemporary Art?, UNSW Press, 2004, p17. 0-86840-407-1
- ↑ Mary Jane Jacob and Michael Brenson, Conversations at the Castle: Changing Audiences and Contemporary Art, MIT Press, 1998, p30. 0-262-10072-X
- ↑ Исследования фракталов в изобразительном искусстве Արխիվացված 2013-06-29 Wayback Machine
- ↑ Julian Stallabrass, High Art Lite: British Art in the 1990s, Verso, 1999, pp1-2. 1-85984-721-8
- ↑ Spalding, Julian, The Eclipse of Art: Tackling the Crisis in Art Today, Prestel Publishing, 2003. 3-7913-2881-6
- ↑ «Art Bollocks». Ipod.org.uk. 1990 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «What is Art? | Boundless Art History». courses.lumenlearning.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «A Crime Against Art»
- ↑ Fred Orton & Griselda Pollock, Avant-Gardes and Partisans Reviewed. Manchester University, 1996. 0-7190-4399-9
- ↑ «About Contemporary Art (Education at the Getty)».
- ↑ Examples of specializing museums include the Strasbourg Museum of Modern and Contemporary Art and Museum of Modern and Contemporary Art of Trento and Rovereto. The Oxford Dictionary of Modern and Contemporary Art is one of many book titles to use the phrase.
- ↑ «Yahoo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Haas, Nancy (2000-03-05), "Stirring Up the Art World Again". The New York Times, [1].
- ↑ «Signature Art Prize - Home». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Jindřich Chalupecký Award Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմիթ, Թերի (2009). Ի՞նչ է ժամանակակից արվեստը. Չիկագո: University of Chicago Press. ISBN 978-0226764313. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- Մեյեր, Ռիչարդ (2013). Ի՞նչ է եղել ժամանակակից արվեստը. Քեմփրիջ: MIT Press. ISBN 978-0262135085. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- Altshuler, B. (2013). Biennials and Beyond: Exhibitions that Made Art History: 1962-2002. New York, N.Y.: Phaidon Press, 978-0714864952
- Atkins, Robert (2013). Artspeak: A Guide To Contemporary Ideas, Movements, and Buzzwords, 1945 To the Present (3rd. ed.). New York: Abbeville Press. ISBN 978-0789211514.
- Danto, A. C. (2013). What is art. New Haven: Yale University Press, 978-0300205718
- Desai, V. N. (Ed.). (2007). Asian art history in the twenty-first century. Williamstown, Mass.: Sterling and Francine Clark Art Institute, 978-0300125535
- Fullerton, E. (2016). Artrage! : the story of the BritArt revolution. London: Thames & Hudson Ltd, 978-0500239445
- Gielen, Pascal (2009). The Murmuring of the Artistic Multitude: Global Art, Memory and Post-Fordism. Amsterdam: Valiz, 9789078088394
- Gompertz, W. (2013). What Are You Looking At?: The Surprising, Shocking, and Sometimes Strange Story of 150 Years of Modern Art (2nd ed.). New York, N.Y.: Plume, 978-0142180297
- Harris, J. (2011). Globalization and Contemporary Art. Hoboken, N.J.: Wiley-Blackwell, 978-1405179508
- Lailach, M. (2007). Land Art. London: Taschen, 978-3822856130
- Martin, S. (2006). Video Art. (U. Grosenick, Ed.). Los Angeles: Taschen, 978-3822829509
- Mercer, K. (2008). Exiles, diasporas & strangers. Cambridge, Massachusetts: MIT Press, 978-0262633581
- Robertson, J., & McDaniel, C. (2012). Themes of Contemporary Art: Visual Art after 1980 (3rd ed.). Oxford: Oxford University Press, 978-0199797073
- Robinson, H. (Ed.). (2015). Feminism-art-theory : an anthology 1968-2014 (2nd ed.). Chichester, West Sussex: Wiley-Blackwell, 978-1118360590
- Stiles, Kristine and Peter Howard Selz, Theories and Documents of Contemporary Art, A Sourcebook of Artists's Writings (1996), 0-520-20251-1
- Thompson, D. (2010). The $12 Million Stuffed Shark: The Curious Economics of Contemporary Art. New York, N.Y.: St. Martin's Griffin, 978-0230620599
- Thorton, S. (2009). Seven Days in the Art World. New York, N.Y.: W.W. Norton & Company, 978-0393337129
- Wallace, Isabelle Loring and Jennie Hirsh, Contemporary Art and Classical Myth. Farnham: Ashgate (2011), 978-0-7546-6974-6
- Warr, T. (Ed.). (2012). The Artist’s Body (Revised). New York, N.Y.: Phaidon Press, 978-0714863931
- Wilson, M. (2013). How to read contemporary art : experiencing the art of the 21st century. New York, N.Y.: Abrams, 978-1419707537
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստ» հոդվածին։ |
|