Մարքսիստական գեղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարքսիստական գեղագիտություն(ռուս.՝ Марксистская эстетика), արվեստի տեսություն է, որը հիմնված է պատմության նյութապաշտական ըմբռնման վրա։ Հիմնված է լենինյան արտացոլման տեսության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսիստական գեղագիտության ընդհանուր գաղափարների մշակմանը նպատել է Ֆրանց Մերինգը։

ԽՍՀՄ-ում մարքսիստական գեղագիտությունը տարբեր ընդունելության է արժանացել։ Նշանակալի են Միխաիլ Լիֆիցի հայացքները[1]։

Արևելաեվրոպական մաիքսիզմի համար կարևոր դեր է ունեցել Դյորդյա Լուկաչայի աշխատանքները։

Հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսիստական գեղագիտությունը հաստատում է արվեստի կենսական բովանդակությունը, դրա գաղափարական նշանակության առաջնային կարևորությունը[2]։

Մարքսիստական գեղագիտությունը նկարչության համար կարևոր չափանիշներից մեկը հարամում է ներածության և ձևի համապատասխանությունը[3]։

Հիմնական կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ

Մարքսիստական գեղագիտությունը նախանշել է մարդու աշխատանքի և գեղեցիկի օրինաչափությունը, ինչը հիմք է հանդիսացել գեղագիտական վերաբերմունքի, որպես այդպիսին, առաջացման համար։

Ողբերգական

Ինչը վերաբերում է ողբերգությանը, որպես գեղագիտության կատեգորիա, մարքսիստական գեղագիտությունը ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը տեսնում է հակառակ սոցիալական ուժերի բախման մեջ, որի առաջացումը պայմանավորված է հասարակական զարգացման օրենքներով։ Մարքսն ու Էնգելսը առանձնացնում էին նոր առաջադիմական ուժերի ողբերգական բնույթը, հանդես գալով ընդդեմ հին կարգերի, և տվյալ պայմաններում չկարողանալով հաղթել, և պատմականորեն հնացած դասի այն փուլից ողբերգական հեռանալը, որը դեռևս ամբողջովին չէր սպառել իր հնարավորությունները, երբ հին հասարակական կարգի որոշ ներկայացուցիչներ գիտակցեցին իրենց դասի դատապարտված լինելը, բայց չկարողացան խզել կապերը նրան հետ և տեղափոխվել նոր դասի դիրքեր, որին պատկանում է ապագան։

Հերոսական

Մարքսիստական գեղագիտությունը մերժում է հերոսության անհատական ըմբռնումը, երբ կորչում է նրա օբյեկտիվ չափանիշը, անհատական անվախությունը բացարձակվում է, վերջինիս ինքնագնահատականը բարձրացվում է սկզբունքի վրա։

Վսեմ

Մարքսիստական գեղագիտությունը վսեմության հիմքը տեսնում է օբյեկտիվ իրականության մեջ և դրա նկատմամբ մարդու վերաբերմունքի մեջ, որն ուղղված է դրա դրա հեղափոխական վերփոխմանը, իսկ վսեմությունը դիտում է որպես մարդկային սխրանքի գեղեցիկ արտահայտություն, ստեղծագործական աշխատանքի նվաճումների մեծություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Меринг Франц - Большая Советская энциклопедия - Энциклопедии & Словари». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  2. «Введенский Б.А. . Большая советская энциклопедия Том 18 - Большая Советская Энциклопедия Второе издание». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  3. содержание и форма

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Зивельчинская Л. Я. Нужна ли марксистская эстетика? // ПЗМ, 1926. № 11.

Вайман С. Марксистская эстетика и проблемы реализма. М., 1964.

Дмитрий Гутов. [https://web.archive.org/web/20130425085846/http://mesotes.narod.ru/lifshiz/gutov.htm Марксистско-ленинская эстетика в посткоммунистическую