Ֆրանց Մերինգ
| Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
| Ֆրանց Մերինգ գերմ.՝ Franz Mehring | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1846[1][2][3][…] |
| Ծննդավայր | Sławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] |
| Մահացել է | հունվարի 29, 1919[5][1] (72 տարեկան) կամ հունվարի 28, 1919[6][7] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[5] |
| Գերեզման | Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | HU Berlin և Լայպցիգի համալսարան |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ, հրապարակախոս, բանասեր, դրամատուրգ, socialist, գրող և խմբագիր |
| Ամուսին | Eva Mehring?[8][9] |
| Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Ներկայացուցիչների պալատի անդամ |
| Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
| Անդամություն | Q1815506? |
Ֆրանց Մերինգ (գերմ.՝ Franz Erdmann Mehring, փետրվարի 27, 1846[1][2][3][…], Sławno, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] - հունվարի 29, 1919[5][1] կամ հունվարի 28, 1919[6][7], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[5]), գերմանացի հրապարակախոս, մարքսիստ, քաղաքական գործիչ, պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1866-1870 թվականներին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում։ 1882 թվականից փիլիսոփայության դոկտոր։ 1891 թվականից եղել է Գերմանիայի ս-դ․ կուսակցության անդամ և պրոպագանդել է մարքսիստական աշխարհայացքը, հանդես եկել ընդդեմ ռևիզիոնիզի և օպորտունիզմի։ Սատարել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Մասնակցել է «Ինտերնացիոնալ» խմբի ստեղծմանը, որը 1916 թվականին վերակազմավորվել է «Սպարտակյան միության»։ Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի հետ հանդիսացել է միավորման առաջնորդերից։ Քննադատել է 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի բնույթը, դատապարտել ս-դ․ կուսակցության պարագլուխների «Պրոսպեր Մերիմե» քաղաքականությունը։ Առաջիններից էր Արևմուտքում, որ պաշտպանել և պրոպագանդել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության գաղափարները։
Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։ Ուսումնասիրել է հին հունական և գերմանական դասական փիլիսոփայությունը, քննադատել է Հարտմանի, Նիցշե Ֆրիդրիխի, Արթուր Շոպենհաուերի և այլ իդեալիստ փիլիսոփաների հայացքները։ Հրատարակության է պատրաստել Մարքսի և Էնգելսի երկերն ու նամակները, գրել է Մարքսի կենսագրությունը։ Մերինգը պատմության մատերիալիստական ըմբռնումը կիրառել է գրականագիտության և արվեստագիտության մեջ։ Պատմական աշխատություններում՝«Լեգենդ Լեսսինգի մասին» (1893), «Գերմանիայի պատմությունը միջին դարերի վերջից» (1910) Գերմանիայի պատմությունը շարադրված է մարքսիստական սկզբունքներով։ «Գերմանական սոցիալդեմոկրատիայի պատմությունը» քառահատոր աշխատությունում և այլ երկերում Մերինգը գերմանական բանվորական շարժումը ուսումնասիրել է համաեվրոպական պատմության առնչությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118579975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Меринг Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 Lebendiges Museum Online (գերմ.) / Hrsg.: Deutsches Historisches Museum, Haus der Geschichte, Bundesarchiv — 1997.
- ↑ >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ (unspecified title) — Vol. 1. — P. 183. — doi:10.7788/BOEHLAU.9783412211400.183
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 492)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մերինգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1846 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 1919 մահեր
- Հունվարի 28 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի փիլիսոփաներ