Ալեքսանդր Պրոխորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ալեքսանդր Պրոխորով
ռուս.՝ Александр Прохоров
Aleksandr Prokhorov.jpg
Ծնվել է հուլիսի 11, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Աթետթոն, Թուինսլենդ
Մահացել է հունվարի 8, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (85 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և խմբագիր
Հաստատություն(ներ) Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտ ֆիզիկա
Անդամակցություն Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին ռուսերեն[3]
Գիտական ղեկավար Vladimir Migulin
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիքանի շքանշան Լենինյան մրցանակ ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Հելմհոլցի մեդալ Ֆրեդերիկ Այվսի մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և Demidov Prize
Կուսակցություն ԽՄԿԿ
Aleksandr Prokhorov Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայլովիչ Պրոխորով (ռուս.՝ Александр Михайлович Прохоров, հուլիսի 11, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2], Աթետթոն, Թուինսլենդ - հունվարի 8, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս և սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, ակադեմիկոս (1966), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ծնվել է Ավստրալիայում։ 1939 թ.-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1946-1982 թթ.-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում (1954 թ.-ից՝ տատանումների լաբարատորիայի վարիչ, 1968 թ.-ից՝ տնօրենի տեղակալ)։ 1982 թ.-ից՝ ԽՍՀՄ ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, 1959 թ.-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1971 թ.-ից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ամբիոնի վարիչ։

Հետազոտությունները նվիրված են քվանտային էլեկտրոնիկային և նրա կիրառություններին, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆիզիկային, ռադիոսպեկտրադիտմանը, լազերային ջերմամիջուկային սինթեզին, ոչ գծային օպտիկային, պինդ մարմնի ֆիզիկային։

Փորձով ապացուցել է սինխրոտրոնի սանտիմետրային ալիքների ճառագայթման կոհերենտությունը (1951)։

Մշակել է հաճախականության և ժամանակի մոլեկուլային չափանմուշներ, որը 1954 թ.-ին (Նիկոլայ Բասովի հետ միասին), հանգեցրել է ամիակի վրա առաջին մոլեկուլային քվանտային գեներատորի ստեղծմանը։

1955 թ.-ին Բասովի հետ առաջարկել է սկզբունքային նոր մեթոդ՝ բացասական կլանումով միջավայրի ստեղծմանը, այսպես կոչված՝ երեք մակարդակների մեթոդը։ 1955-1960 թ.-ին աշխատել է քվանտային պարամագնիսական ուժեղացուցիչների ստեղծման վրա՝ գերբարձր հաճախությունների տիրույթում, հետազոտել է մեծ թվով բյուրեղների հատկությունները, որոնք կիրառություն գտան այդ ուժեղացուցիչներում։ Հատկապես նշանակալից է Պրոխորովի հետազոտությունը քվանտային էլեկտրոնիկայում սուտակների կիրառությամբ ուղղությամբ։

1958 թ.-ին առաջարկել է, այսպես կոչված, բաց ռեզոնատորը, որը լայն կիրառություն է գտավ լազերային տեխնիկայում։

1959 թ.-ին Բասովի հետ արժանացել է Լենինյան, իսկ 1964 թ.-ին՝ Բասովի ու Չարլզ Հարդ Թաունսի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի։

1960 թ.-ից Պրոխորովն իր հետազոտությունների հիմնական ուղղությունն է դարձրել լազերներում ընթացող երևույթների հետազոտումը, ամենաբազմազան լազերների ստեղծումն ու կիրառությունը։

Աշխատակիցների հետ մշակել է երկքվանտային անցումներով նոր օպտիկական գեներատորների սկզբունքը։

1966 թ.-ին կառուցել է գազադինամիկական լազեր։

Լազերային բարձր ջերմաստիճանային պլազմայի ուղղությամբ Պրոխորովի աշխատանքները մեծապես նպաստել են կառավարող պլազմային ջերմամիջուկային սինթեզի բնագավառի ստեղծմանը։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1973 թ.-ից), ԽՍՀՄ Մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Ստեղծել է ֆիզիկայի մեծ դպրոց։ Ընտրվել է աշխարհի շատ նշանավոր ակադեմիաների անդամ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 212-213։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]