Հերբերտ Կրյոմեր
Հերբերտ Կրյոմեր գերմ.՝ Herbert Krömer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1928[1][2][3] Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | մարտի 8, 2024[5] (95 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ[6] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա, ֆիզիկա[7], տեսական ֆիզիկա[7], պինդ մարմնի ֆիզիկա[7] և Կիսահաղորդիչներ[7] |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Ֆրից Սաուտեր և Ռիխարդ Բեկեր[10] |
Ազդվել է | Ֆրիդրիխ Հունդ |
Պարգևներ | |
Herbert Kroemer Վիքիպահեստում |
Հերբերտ Կրյոմեր (գերմ.՝ Herbert Krömer; օգոստոսի 25, 1928[1][2][3], Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] - մարտի 8, 2024[5]), գերմանացի ֆիզիկոս, 2000 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի կեսը կիսել է Ժորես Ալֆերովի հետ «բարձր արագության և օտտո-էլեկտրոնիկայում օգտագործվող կիսահաղորդչային հետերոկառուցվածքների զարգացման համար», որն օգտագործվում է բարձր հաճախականության և օպտո-էլեկտրոնիկայում։ Մրցանակի երկրորդ կեսը շնորհվել է Ջեք Քիլբիին «Ինտեգրալ սխեմաների հայտնաբերմանը մասնակցության համար»։
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ է 1997[15][16], իսկ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ 2003 թվականից[17]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի նախապատրաստական դասընթացները ավարտելով, Հերբերտ Կրյոմերը սկսել է ֆիզիկա ուսումնասիրել Ենայի համալսարանում, որտեղ, նա մասնակցել է Ֆրիդրիխ Հունդի դասախոսություններին։ 1948-1949 թվականների Բեռլինի պաշարման ժամանակ Կրյոմերը պրակտիկայի է եղել Բեռլինում և օգտվել է հնարավորությունից՝ փախչելու արևմուտք։ Դրանից հետո ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում։ 1952 թվականին նա պաշտպանել է իր թեզը տեսական ֆիզիկայում տրանզիստորներում տաք էլեկտրոններիների ազդեցության վերաբերյալ։ Դրանից հետո Կրյոմերն աշխատել է որպես «կիրառական տեսաբան», ինչպես ինքն է իրեն անվանել, գերմանական դաշնային փոստի հեռարձակման տեխնիկական կենտրոնում։ 1954 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատել այնտեղ Փրինսթոնի և Պալո Ալտոյի տարբեր հետազոտական հաստատություններում։ 1968-1976 թվականներին Կրյոմերը դասավանդել է Կոլորադոյի համալսարանում որպես պրոֆեսոր, այնուհետև տեղափոխվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսրան։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Կրյոմերը երբեք չի աշխատել ֆիզիկայի «նորաձև» ոլորտներում։ Նա նախընտրում է ոլորտներ, որոնց նշանակությունը պարզ է դարձել միայն երկար տարիներ անց։ Օրինակ, նա 1950-ականներին հրապարակել է հոդվածներ երկբևեռ տրանզիստորի հիմունքների վերաբերյալ՝ հիմնված հետերկառուցվածքների վրա, որոնք կարող էին գործել գիգահերց հաճախականության տիրույթում։ 1963 թվականին նա մշակել է լազերների սկզբունքները՝ հիմնված կրկնակի հետերոկառուցվածքների վրա՝ հիմնված կիսահաղորդիչային լազերների վրա։ Այս երկու գործերն էլ տարիներով առաջ էին իրենց ժամանակից և գործածության մեջ են մտել միայն 1980-ականներին՝ էպիտաքսիայի մշակմանը զուգահեռ։
Սանտա Բարբարայում գտնվելու ընթացքում նա իր հետաքրքրությունները տեղափոխել է փորձարարական ոլորտ։ 1970-ականներին Կրյոմերը ներգրավված է եղել մոլեկուլային էպիտաքսիայի մշակման մեջ, որտեղ նա ուսումնասիրել է նյութերի նոր համակցություններ, ինչպիսիք են GaP և GaAs սիլիկոնային ենթաշերտի վրա։ 1985 թվականից հետո Կրյոմերը սկսել է հետաքրքրվել InAs, GaSb և AlSb համակցություններով։
2000 թվականին Ժորես Ալֆերովի և Ջեք Քիլբիի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ․ Ջ․ Էբերսի մրցանակ, IEEE-ից, 1973
- Հենրիխ Վելկերի ոսկե մեդալ GaAs-ի միջազգային սիմպոզիումից, 1982
- Էլեկտրոնային սարքերի միության վաստակավոր դասախոս, IEEE, 1983
- Ջեք Մորտոնի մրցանակ, IEEE, 1986
- Հումբոլդտի մրցանակ, 1994
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, 2000
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[18][19][20]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133177459 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Nobel Laureate Herb Kroemer, 1928-2024
- ↑ 15 Famous Physicists Who Were Atheists
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Herbert Kroemer — NAS.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 2000 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://eds.ieee.org/awards/j-j-ebers-award/past-j-j-ebers-award-winners
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/grove-rl.pdf
- ↑ National Academy of Engineering Արխիվացված 2018-09-15 Wayback Machine, 7 մարտի, 1997 (անգլ.)
- ↑ Հերբերտ Քրjոմեր Արխիվացված 2018-09-15 Wayback Machine (անգլ.)
- ↑ Twenty-One Women in 2003 Class // Science, 09 May 2003: Vol. 300, Թողարկում 5621, pp. 883-884 (անգլ.)
- ↑ «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Nobel Prize in Physics 2000». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- «Profile of Distinction: Herbert Kroemer». web.archive.org. 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite web}}
: Text "Electrical and Computer Engineering" ignored (օգնություն); Text "UC Santa Barbara" ignored (օգնություն) - «Transferred electron effective mass modulator - Patent # 5067828 - PatentGenius». web.archive.org. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- «Method for growing tilted superlattices - Patent # 5013683 - PatentGenius». web.archive.org. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- Brar, B.; Sullivan, G.J.; Asbeck, P.M. (2001-11). «Herb's bipolar transistors». էջեր 2473–2476. doi:10.1109/16.960370. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- Bullis, W.M.; Runyan, W.R. (1967-02). «Influence of mobility and lifetime variations on drift-field effects in silicon-junction devices». էջեր 75–81. doi:10.1109/T-ED.1967.15902. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Կրյոմեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մարտի 8 մահեր
- 2024 մահեր
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով