Jump to content

Ֆիլիպ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Անդերսոն
անգլ.՝ Philip Warren Anderson
Ծնվել էդեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][…]
Ինդիանապոլիս, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6] (96 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[8]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և գրող
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[9], Սանտա Ֆե ինստիտուտ, Քեմբրիջի համալսարան[10] և Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[11], Ճապոնական ակադեմիա[12], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Լինչեի ազգային ակադեմիա[13]
Ալմա մատերՀարվարդի համալսարան[10] և Համալսարանի լաբորատորիայի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[14]
Գիտական ղեկավարՋոն Հազբրուկ վան Ֆլեք
Եղել է գիտական ղեկավարԴունքան Հալդեյն, Piers Coleman?, Daniel L. Stein?[15], Ted Hsu?[15], Mark N. Kvale?[15], Wuwell W. Liao?[15], Gerald Tesauro? և James P. Sethna?
Պարգևներ
Կայքprinceton.edu/prism/people/faculty-1/anderson/
 Philip Warren Anderson Վիքիպահեստում

Ֆիլիպ Անդերսոն (անգլ.՝ Philip Warren Anderson, դեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[2] - մարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տեսաբան ֆիզիկոս։ Անդերսոնի ներդրումը ֆիզիկայի բնագավառում ծավալվում է տեղորոշման տեսության, հակաֆերոմագնետիզմի տեսության, և բարձր ջերմաստիճանային գետհաղորդականության բնագավառներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնն ապրել է Իլլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում։ Ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորելը ընդհատել է պատերազմի ժամանակ ծառայելով ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Դիպլոմային աշխատանքը գրել է Նոբելյան մրցանակակիր Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի ղեկավարման ներքո։

1949 թվականից 1984 թվականներն աշխատել է Բելլ ընկերության լաբորատորիաներում հիմնականում զբաղվելով խտացված միջավայրերի ֆիզիկայով։ Այս ժամանակահատվածում էլ նա հայտնագործել է տեղորոշման տեսությունը։

1967 թվականից 1975 թվականները Անդերսոնն աշխատել է որպես տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Քեմբրիջի համալսարանում։ 1977 թվականին նա պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ֆիզիկայի ասպարեզում, մագնիսական և ոչկանոնակարգված կառուցվածքների էլեկտրոնների կառուցվածքների բնագավառում, որոնք հետագայում կիրառվեցին էլեկտրոնային անջատիչների և համակարգիչների հիշողության սարքերի զագրացման մեջ։ Նա կիսեց մրցանակը իր գործընկերներ սեր Նևիլ Մոտտի և Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի հետ։ 1982 թվականին Անդերսոնը պարգևատրվեց ԱՄՆ ազգային գիտական մեդալով։

1984 թվականին նա ավարտեց իր աշխատանքը Բելլի լաբորատորիաներում և մինչ այժմ հանդիսանում է Փրինսթոնի համալսարանում ֆիզիկայի էմերիտ-պրոֆեսոր։

Գիտնականը 1992 թվականին ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» փաստաթղթի տակ[23], և այլ 22 Նոբելյան մրցանակակիրների հետ 2003 թվականին ստորագրել է նաև «Երրորդ մարդասիրական մանիֆեստը»։

Հանդիսանում է Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1963) և ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1967), Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ (1980) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ (1994)

Հիմնական հոդվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Philip W. Anderson - Facts // nobelprize.orgNobel Foundation.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 20世纪物理学巨人、诺奖得主菲利普安德森逝世,享年96岁
  5. 1 2 https://www.jfdaily.com/news/detail?id=230922
  6. 1 2 https://physicsworld.com/a/condensed-matter-physics-pioneer-philip-anderson-dies-aged-96/
  7. Find A Grave — 1996.
  8. Condensed-matter physics pioneer Philip Anderson dies aged 96Physics World, 2020.
  9. Philip W. Anderson - Biographical // nobelprize.orgNobel Foundation.
  10. 1 2 3 Philip W. Anderson - Curriculum Vitae // nobelprize.orgNobel Foundation.
  11. Notable Names Database — 2002.
  12. https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
  13. (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  14. CONOR.Sl
  15. 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
  16. The Nobel Prize in Physics 1977 // nobelprize.orgNobel Foundation.
  17. PRIZE AMOUNT AND MARKET VALUE OF INVESTED CAPITAL CONVERTED INTO 2017 YEAR'S MONETARY VALUE // nobelprize.orgNobel Foundation.
  18. https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
  19. https://www.iop.org/about/awards/gold-medals/michael-faraday-medal-and-prize-recipients
  20. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  21. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 11.
  22. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  23. «{title}». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Անդերսոն» հոդվածին։