Հարվարդի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարվարդի համալսարան
Harvard University
Reading Room, Langdell Hall, Harvard University, Cambridge MA.jpg
Տեսակ մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
Կարգախոս Veritas
(անգլ.՝ Truth)
(հայ․՝ Ճշմարտություն)
Հիմնադրված է 1636
Հիմնադրիր Մասաչուսեթսի գլխավոր խորհուրդ
Անվանված է Ջոն Հարվարդ
Տիպ մասնավոր
Նախագահ Դրյու Գիլպին Ֆոսթ
Ուսանողներ 21 225
Անդակակցություն Այվի Լիգա
Կամպուս քաղաքային
85 հա (գլխավոր)
8,9 հա (բժշկական)
145 հա (սպորտային ճամբար և բիզնես դպրոց)
Գույներ բոսորագույն
Երկիր ԱՄՆ
Տեղագրություն Քեմբրիջ
Հասցե Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Կայք http://www.harvard.edu/
Կոորդինատներ: 42°22′27.998399999989″ հս․ լ. 71°7′0.99840000001336″ ամ. ե. / 42.37444399999999689° հս․. լ. 71.1169440000000037116° ավ. ե. / 42.37444399999999689; 71.1169440000000037116
Harvard University Վիքիպահեստում

Հարվարդի համալսարան (անգլ.՝ Harvard University), մասնավոր գիտահետազոտական համալսարան, տեղակայված ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին։ Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։

Բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև՝ 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիան, որոնք ունեն իրենց կամպուսները Բոստոնի ողջ քաղաքային տարածքում։

2010 թվականի դրությամբ համալսարանում աշխատում է 2100 դասախոս և սովորում 6700 ուսանող և 14 500 ասպիրանտ։

ԱՄՆ-ի նախագահներից յոթն Հարվարդի շրջանավարտներ են։ Համալսարանի հետ առնչություն են ունեցել նաև 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք կա՛մ եղել են ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ՝ այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, համալսարանը միլիարդատեր շրջանավարտների թվաքանակով զբաղեցնում է առաջին տեղը։

Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը համալսարանային առաջնությունների (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 սպորտաձևերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Հարվարդ, անգլիացի միսիոներ, ում պատվին անվանվել է Հարվարդի համալսարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]