ArXiv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ArXiv
ArXiv web.svg
arxiv.org
Տեսակ disciplinary repository
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Սեփականատեր Կորնելի համալսարան
Հեղինակ Paul Ginsparg
Բացված օգոստոսի 14, 1991
Ընթացիկ կարգավիճակ գործող
Եկամուտ positive decrease 3,950 (2016 մայիս)[1]
ArXiv.org Վիքիպահեստում

arXiv.org (թարգմանաբար՝ արխիվ, պահոց)[2], մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, ինֆորմատիկայի, կենսաբանության, վիճակագրության, և ֆինանսների բնագավառներում գիտական աշխատությունների էլեկտրոնային նախագրերի հրատարակման համար նախատեսված կայք։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի գրեթե բոլոր աշխատությունները տեղադրվում են այս կայքում հեղինակների կողմից։ Կայքը սկսել է աշխատել 1991 թվականի օգոստոսի 14-ին։ 2008 թվականի հոկտեմբերի 3-ին arXiv.org կայքում տեղադրվեց կես միլիոներորդ նյութը[3][4], իսկ 2014 թվականի վերջում մեկ միլիոներորդը[5][6]։ 2014 թվականին կայքում նոր նյութերի տեղադրման հաճախությունը հասավ ավելին քան 8000 նյութ ամսվա ընթացքում[6][7]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

arXiv կայքը հնարավոր եղավ ստեղծել օգտագործելով քիչ տեղ զբաղեցնող TeX ֆայլերի ֆորմատը, որը թույլ տվեց հեշտությամբ փոխանցել գիտական աշխատությունները Համացանցով և մշակել և ցուցադրել օգտատիրոջ մոտ[8]։ 1990 թվականին Ջոան Կոնը սկսեց էլ-նամակներով ուղարկել ֆիզիկայի բնագավառի նախագրերը իր գործընկերներին, որպես TeX ֆայլեր, սակայն նամակներով ուղարկված նյութերը արագորեն լցրեցին բոլորի փոստարկղերը։ Փոլ Գինսպարգը հասկացավ կենրոնացված պահոցի պահանջը, և 1991 թվականի օգոստոսին ստեղծեց կենտրոնացված պահոց փոստարկղ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որը հասանելի էր ցանկացած համակարգչից։ Շուտով ավելացվեցին այլ տիպի հասանելիության միջոցներ. FTP 1991 թվականին, Gopher 1992 թվականին, և Համաշխարհային սարդոստայն 1993 թվականին[6][9]։

Կայքը սկսեց գործել որպես ֆիզիկայի բնագավառի նյութերի արխիվ, և անվանվեց LANL նախագրերի արխիվ, սակայն արագորեն տարածվեց ներառելով աստղագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ոչ-գծային գիտությունների, կենսաբանության և ստատիստիկայի բնագավառներ։ Սկզբում կայքի դոմեյնն էր xxx.lanl.gov։ Քանի որ LANL կազմակերպությունը կորցրեց հետաքրքրությունը արագորեն զարգացող տեխնոլոգիայի նկատմամբ, 1999 թվականին Գինսպարգը փոխեց կայքի սպասարկող կազմակերպությունը Կոռնելի համալսարան, ինչպես նաև կայքի դոմեյնը, դարձնելով այն arXiv.org[10]։ Այն այժմ տեղադրված է Կոռնելի համալսարանում, և ունի 8 հայելի կայքեր ամբողջ աշխարհում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «arxiv.org Site Overview»։ Alexa Internet։ Վերցված է May 11, 2016 
  2. Steele Bill (Fall 2012)։ «Library-managed 'arXiv' spreads scientific advances rapidly and worldwide»։ Ezra V (1)։ Ithaca, New York: Cornell University։ էջ 9։ OCLC 263846378։ Արխիվացված օրիգինալից January 11, 2015-ին 
  3. Ginsparg Paul (2011)։ It was twenty years ago today ... 
  4. «Online Scientific Repository Hits Milestone: With 500,000 Articles, arXiv Established as Vital Library Resource»։ News.library.cornell.edu։ October 3, 2008։ Վերցված է July 21, 2013 
  5. Vence, Tracy (December 29, 2014), «One Million Preprints and Counting: A conversation with arXiv founder Paul Ginsparg», The Scientist, http://www.the-scientist.com/?articles.view/articleNo/41677/title/Q-A--One-Million-Preprints-and-Counting/ 
  6. 6,0 6,1 6,2 Staff (January 13, 2015)։ «In the News: Open Access Journals»։ Drug Discovery & Development 
  7. «arXiv monthly submission rate statistics»։ Arxiv.org։ Վերցված է July 21, 2013 
  8. O'Connell Heath (2000)։ Physicists Thriving with Paperless Publishing։ arXiv:physics/0007040 
  9. Paul Ginsparg "The global-village pioneers" Physics World October 1, 2008
  10. Butler Declan (July 5, 2001)։ «Los Alamos Loses Physics Archive as Preprint Pioneer Heads East»։ Nature 412 (6842): 3–4։ PMID 11452262։ doi:10.1038/35083708 
  11. «arXiv mirror sites»։ arXiv։ Արխիվացված օրիգինալից August 10, 2014-ին։ Վերցված է September 25, 2014 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]