Jump to content

Համաշխարհային սարդոստայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային սարդոստայն (անգլ.՝ World Wide Web, WWW կամ պարզապես Web), հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ, որն աշխատում է ինտերնետում և թույլ է տալիս բացել և նայել կայքէջեր՝ օգտվելով զննարկիչից (բրաուզերից)։ Զննարկիչի միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են մեդիաֆայլեր (տեքստ, նկարներ, տեսահոլովակներ), ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը՝ հիպերհղումերի միջոցով։

Վեբը ինտերնետային ծառայություններից միայն մեկն է։ Մյուսներն են էլեկտրոնային փոստը, ակնթարթային հաղորդագրությունը (Instant Messaging) և այլն։

Վեբը հորինվել է ինտերնետի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց նա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը ինտերնետի վրա։ Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են ինտերնետի հետ, հատկապես ցանց բառը օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը՝ վեբի, թե ինտերնետի։

Վեբը բնորոշող տերմինները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային Սարդոստայնը (World Wide Web) նշվել է տարբեր անուններով և համանուն հապավումներով. WorldWideWeb, World Wide Web, World-wide Web, վեբ, WWW, W3, համաշխարհային սարդոստայն, համաշխարհային ցանց, ցանց։ Հիմնական ծրագրի անվանումը ՀամաշխարհայինԼայնՑանց էր (WorldWideWeb)։ Բառերն արագորեն հեռացվեցին իրարից՝ World Wide Web ընթեռնելիությունն հեշտացնելու նպատակով։ World-Wide Web անունը օգտագործվել է վեբի ստեղծողների կողմից, սակայն Համաշխարհային Լայն Ցանցի Կոնսորտիումը երեք տարրերն էլ գրում է առանց գծիկի։ Չնայած որ համաշխարհային բառը անգլերենում գրվում է world-wide կամ worldwide՝ World Wide Web արտահայտության և Web հապավման կիրառումը բավականին տարածում ունի։ Վեբը հորինելիս Թիմ Բերներս Լին մտածել էր նաև այլ անվանումներ, ինչպես տեղեկատվության հավաքագրում (Information Mesh), տեղեկատվության հոր (Mine of Information)։

WWW հապավումը օգտագործվել է կրճատելու համար World Wide Web-ը, մինչ Web հապավման ի հայտ գալը։ Ֆրանսերենում ինչպես անգլերենում WWW-ի արտասանությունը փոխվել է, այն հաճախ հնչում է ուեուեուե կամ վեվեվե։ Այնուամենայնիվ www տառերը հաճախակի կիրառություն ունեն վեբ հասցեներում, ինչպես նաև մի քանի այլ ձևական կամ տեխնիկական կիրառություն։ 1990-ականների երկրորդ կեսին, երբ ցանցերը լի էին վեբի աճող հեղինակությամբ, մի տարածված կատակ կար, որ Համաշխարհային Լայն Ցանց նշանակող WWW հապավումը« "համաշխարհային սպասում" է։ WWW-ն երբեմն գրվում է W3՝ վերցնելով Համաշխարհային Լայն Ցանցի Կոնսորտիումի (W3C) համար տրվող հապավման օրինակից։ Տարածված է վեբի փոքրատառ գրառման կիրառությունը։

Մաթեմատիկական մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային Սարդոստայնը՝ որպես հիպերտեքստային աղբյուրների ամբողջություն, հնարավոր է աղբյուրներով և հիպերտեքստերով ձևափոխել գրաֆի։ Երբ գրաֆը գտնում է իր ուղղությունը, որոշ աղբյուրներ կարող են կազմվել ամբարից։ Դեպի վեբի մնացած մասը ոչ մի այլ ճանապարհ չկա, սակայն որոշ աղբյուրներ կարող են կազմված լինել ակունքներից՝ վեբից եկող մնացած մասը ոչ մի այլ ճանապարհ չկա։

Տեխնիկապես Համաշխարհային Լայն Ցանցին սովորական այլ, նույն տեխնոլոգիաներն օգտագործող վեբից տարբերակող ոչինչ չկա։ Այնուամենայնիվ գոյություն ունեն բազմահազար մասնավոր վեբեր։ Պրակտիկայում ժողովրդական վեբ կայքի վեբ էջը, ինչպես և վեբ տեղեկատուն, վեբի մաս է կազմում։ Այսպիսով վեբը կարելի է սահմանել որպես աղբյուրների և հիպերկապերի ամբողջություն, որը հնարավոր է մանրամասնորեն հայտնաբերել որևէ էջում՝ բացառելով ակունքները և մասնավոր վեբերը։

Հասարակական սերվերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկուրսիվ ուսումնասիրությունը միակ միջոցը չէ վեբը համարակալելու և չափելու համար։ Այլ կերպ չափվում է համակարգչային ենթակառույցը, որը միացված է ինտերնետին՝ վեբ կայքեր պահելու կամ "հյուրընկալելու" համար։

Հիպերկապերի հետևելու փոխարեն, այս մեթոդը օգտագորոծում է Domain Name System-ում գրանցված դոմեյնի անունները և փորձում է միանալ բոլոր հավանական վեբ սերվերներին։ Այս մեթոդն օգտարործվում է հիմնականում Netcraft-ի կողմից, որը պարբերաբար հրապարակում է իր ուսումնասիրությունների արդյունքները, հետևաբար և HTTP սերվերների հանրաճանաչության չափը։ Այն հատկապես թույլ է տալիս գտնել հասարակական կայքեր, որոնք կապված չեն Համաշխարհային Լայն Ցանցին։

Ինտրանետ և մասնավոր վեբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտրանետում հասանելի վեբը մասնավոր է։ Այն կամ ամբողջովին առանձնացած է վեբից, կամ էլ վեբի աղբյուր է։ Այն աղբյուր է, երբ ինտրանետը կապված է ինտերնետին և վեբի հիպերկապը տանում է վեբ աղբյուրին։ Այնուամենայնիվ վեբից եկող կապերն անհնար են, քանի որ ինտրանետը, որպես կանոն, հասարակական մուտք չի ապահովում։ Աղբյուրը կարող է գտնվել նաև ինտերնետում։ Այս դեպքում այն կազմում է վիրտուլորեն մասնավոր վեբ, քանի որ հասարակությունը հիպերկապերի միջոցով չի կարող այն հայտնաբերել։

Աղբյուրների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբի տարբեր աղբյուրները բավականին տարբեր կիրառություններ ունեն՝

  • վեբ էջեր կազմող աղբյուրներ՝ HTML փաստաթղթեր, JPEG, PNG կամ GIF նկարներ, JavaScript, CSS ոճի թղթեր, ձայներ, անիմացիաներ
  • վեբ էջի միջոցով հասանելի աղբյուրներ, որոնք հնարավոր է բացել հատուկ սահմանով՝ աուդիո, վիդեո հոսք։
  • առանձին բացվող վեբ աղբյուրներ՝ փաստաթղթեր (PDF, PostScript, Word, և այլն), տեքստային ֆայլ, տարբեր բնույթի նկարներ, երաժշտություն, վիդեո, ձայնագրելու ենթակա ֆայլեր
  • վեբի առանձին համակարգերի պատկանող աղբյուրներ՝ Usenet ֆորումներ, էլ. փոստի նամակների ստացման տուփ, ֆայլեր

HTML փաստաթղթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբ էջ

HTML փաստաթուղթը վեբ էջի հիմնական ռեսուրսն է, որը պարունակում է հիպերկապեր, տեքստը, իրար է կապում ու վերահսկում մուլտիմեդիա աղբյուրները։ HTML փաստաթուղթը պարունակում է միայն տեքստ՝ գրված HTML լեզվով, ինչպես նաև գրալեձևով և ոճով տարբեր այլ լեզուներով։

Վեբ զննարկիչի հիմնական ֆունկցիան կայանում է HTML փաստաթղթի ներկայացման և ցուցադրման մեջ։ Զննարկիչը թույլ է տալիս նաև տեսնել HTML-ը աղբյուրները։ Աղբյուրներում գրված տառատեսակը, տեքստի տողերի երկարությունը, գույները և այլն պետք է հարմարեցված լինեն ելքային սարքերին (էկրան, տպիչ և այլն)։

Մուլտիմեդիա-ի տարրերը միշտ գալիս են որևէ այլ անկախ HTML փաստաթղթի աղբյուրներից։ HTML փաստաթղթերը պարունակում են մուլտիմեդիա աղբյուրներին տանող հիպերկապեր, որոնք կարող են տարածվել ինտերնետում։ Վեբ էջ բացելիս՝ մուլտիմեդիա տարրերը ավտոմատ կերպով տեղափոխվում են։

Ստանդարտացված է միայն նկարների և փոքրիկ անիմացիաների օգտագործումը։ Ձայնի, վիդեոյի, եռաչափ տարածությունների և մուլտիմեդիայի այլ տարրեր դեռևս հիմնված են ոչ ստանդարտիզացված տեխնոլոգիաների վրա։

Բազմաթիվ վեբ զննարկիչներ հնարավորություն են տալիս տեղադրել փոքր ծրագրային տարրեր՝ փլագիններ, որոնք հնարավոր են դարձնում տարբեր մուլտիմեդիա տարրերի, ոչ ստանդարտ մեդիա տեսակների դիտումն ու ցուցադրումը։ Հոսքերը (աուդիո, վիդեո) HTTP-ի տարբեր գործառույթների համար պահանջում են հաղորդակցման պրոտոկոլ։ Սա է հանդիսանում պատճառներից մեկը, որի համար աղբյուրի այս տեսակը հաճախ պահանջում է փլագին (plugin) և սովորաբար վատ է տեղադրված լինում վեբ էջերում։

Այստեղ խոսվում է վեբ էջերում տեղադրված նկարների մասին։

JPEG ֆորմատի տվյալների կիրառումը բնական նկարների համար է, հիմնականում՝ լուսանկարների։

PNG ֆորմատի տվյալների կիրառումը սինթետիկ նկարների համար է (լոգոներ, գրաֆիկական տարրեր)։ Այն կիրառելի է նաև բնական նկարների համար, միայն երբ որակն ամբողջովին պայմանավորված է տեղափոխման տևողությունից։

GIF ֆորմատի տվյալների կիրառումը փոքր անիմացիաների համար է։ Սինթետիկ նկարների համար GIF-ի նախկին համբավը նրան PNG ֆորմատից նախընտրելի է դարձնում։ Այդ ընթացքում ի հայտ են գալիս GIF-ի մի քանի թերությունները, հատկապես գույների քանակի սահմանափակումներ և չափի փոքրացման շատ փոքր աստիճանը։ Բացի այդ 1994 թ.-ից 2004 թ.-ը GIF-ի շուրջ մտքերի բախումներ առաջ եկան, քանի որ Unisys-ը մի վկայական հանեց, որը կոծկում էր այդ ֆորմատի չափի փոքրացման մեթոդը։

XBM ֆորմատի տվյալների օգտագործումը դուրս է եկել կիրառությունից։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Բերներս Լին աշխատում էր Միջուկային Որոնման Եվրոպական Կազմակերպությունում որպես ծրագրավորող (CERN), երբ 1989 թ.-ին առաջարկեց ստեղծել համակարգչային ցանցում տարածված հիպերտեքստային համակարգ, որպեսզի կազմակերպության ներսում աշխատողները միմյանց միջև կարողանան տեղեկատվություն փոխանակել։ Նույն տարում Միջուկային Որոնման Եվրոպական Կազմակերպության ցանցի պատասխանատուները որոշում են կիրառել TCP/IP հաղորդակցության պրոտոկոլը և ՄՈԵԿ-ը բացում է ինտերնետով իր առաջին արտաքին կապը։

Հաջորդ տարի համակարգի ինժեներ Ռոբերտ Կայիոն, հետաքրքրված լինելով, միանում է ՄՈԵԿ-ում հիպերտեքստի ծրագրին և նվիրվում է դրա զարգացմանը։ Թիմ Բերներս-Լին և Ռոբերտ Կայիոն համարվում են Համաշխարհային Լայն Ցանցի ստեղծողները։

Մինչև 1993 թ.-ը վեբը հիմնականում զարգացել է Թիմ Բերներս-Լիի և Ռոբերտ Կաիոյի ջանքերով։ NCSA Mosaic-ի հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվում է.ի հայտ է գալիս Իլինոիս նահանգի National Center for Supercomputing Applications (NCSA)- կենտրոնում Էրիկ Բինայի և Մարկ Անդրեսենի կողմից զարգացրած վեբ զննարկիչ։

NCSA Mosaic-ը թողարկում է գրաֆիկական հիմքերով ժամանակակնից զննարկիչները, որը ահռելի ձեվով ընդլայնում է վեբի տարածումը։ NCSA-ն թողարկում է նաև NCSA HTTPd, HTTP սերվեր, որը դառնում է Apache HTTP սերվեր՝ http սերվեր, որը սկսվել է կիրառվել1996 թ.-ից։

1994 թ.-ին NCSA Mosaic զարգացման թիմի մի մասը հիմնադրեց Netscape Communications Corporation-ը։ 1994 թ.-ի վերջին Netscape Navigator-ը մի քանի ամսում դուրս մղեց NCSA Mosaic-ին։

1995 թ.-ին Միկրոսոֆթը փորձում է մրցակցել ինտերնետի հետ գործի դնելով The Microsoft Network (MSN)-ը, սակայն փորձը չի հաջողվում։ 1995 թ.-ի վերջին Windows 95-ի թողարկումից հետո առանց որևէ վեբ զննարկիչի տեղադրման, Microsoft-ն արտադրում է Internet Explorer՝ զննարկիչները և սկսում պատերազմը ընդդեմ Netscape Navigator-ի։

Տարեգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ակնարկի առաջին տարիները վերցված են Համաշխարհային Լայն Ցանցի փոքր պատմություն (A Little History of the World Wide Web) գրքից։

  • 1989
    • Թիմ Բերներս-Լին 1984 թ.-ին Ժնևում ընդունվեց ՄՈԵԿ տվյալների ձեռքբերման և մշակման շուրջ աշխատելու նպատակով։ Նա առաջարկեց զարգացնել վեբում հիպերտեքստային համակարգը՝ տեղեկատվության ներքին տարածումը (Տեղեկատվության Մենեջմենթ, Նախնական Առաջարկ) հեշտացնելու համար։
  • 1990

Առաջին վեբ սերվերը, NeXT Cube

    • Ռոբերտ Կայիոն միանում է ծրագրին և համագործակցում է ծրագրի առաջարկի կազմման շորջ՝ Համաշխարհային Լայն Ցանց, Հիպերտեքստի Նախնական Ծրագիր։
    • Ծավալ. առաջին վեբ սերվերն է՝ nxoc01.cern.ch, ամենահինը պահպանվել է նոյեմբերի 13-ի էջը։
    • Ծրագրեր. առաջին վեբ զննարկիչը, որը կոչվում էր WorldWideWeb (ավելի ուշ՝ Nexus) մշակված է Objective C լեզվով NeXT-ի վրա։ Բացի վեբ զննարկիչ լինելուց այն նաև վեբ խմբագրի էր։ Տեքստի ձև (line-mode) զննարկիչը մշակվել է C լեզվով, որպեսզի հասանելի լինի համակարգիչների և ժամանակակից սարքերի պարզ, բազմաթիվ մոդելների համար։
    • Տեխնոլոգիաներ. գործի են դրվել վեբի, URL-ի, HTML-ի և HTTP-ի հիմքում եղած տեխնոլոգիները։ NeXT-ում օգտագործվում են հասարակ ձևի էջեր մինչև Cascading Style Sheets-ի ի հայտ գալը։
  • 1991
    • Օգոստոսի 6-ին Թիմ Բերներս Լին ՀԼՑ ծրագիրը կիրառություն է դնում, որի մասին նա գրում է Usenet մասին մի հաղորդագրության մեջ։
    • Ծավալ. Եվրոպայից դուրս առաջին վեբ սերվերը, անցումը WAIS-ի
    • Ծրագրեր. ՄՈԵԿ -ում մշակված FTP ֆորմատով հասանելի ֆայլեր
  • 1992
    • Համաշխարհային Լայն Ցանցն առաջ է անցել Համաշխարհային Լայն Ցանցից
    • Ծավալ. բավականին հուսալի 26 կայք
    • Ծրագրեր. Erwise, ViolaWWW զննարկիչներ, NCSA HTTPd սերվեր
  • 1993
    • Ապրիլի 30-ին ՄՈԵԿ-ը վեբի ծրագրերը հասանելի է դարձնում հասարակության կիրառման համար։ Տարվա վերջին մեդիաները մեծ ուշադրության են արժանացնում ինտերնետն ու WWW-ն։
    • Ծավալ. հունիսին՝ 130 կայք, դեկտեմբերին՝ 623, օգտագործումն աճում է տարեկան 341 634 %-ով
    • Ծրագրեր. NCSA Mosaic և Lynx զննարկիչների ի հայտ գալը։ Սկզբում հասանելի X Window-ով, հետո Windows-ում և MacOS-ում, Mosaic-ը առաջացնում է վեբի գլխապտույտ ճանաչում։
    • Տեխնոլոգիաներ. վեբ էջերում նկարների տեղադրումը (Mosaic 0.10), փոխներգործող ձևեր (Mosaic 2.0pre5)
  • 1994
    • Ծավալ. հունիսին՝ 2 738 կայք, դեկտեմբերին՝ 10 022
    • Կայքեր. ստեղծվել է Yahoo!-ն երկու ուսանողների կողմից, գովազդի հայտվելը HotWired-ի վրա
    • Ծրագրեր. Netscape զննարկիչ 1.0
    • Ստանդարտներ. World Wide Web Consortium-ի հիմնադրումը, RFC 1738 (Uniform Resource Locators)
  • 1995
    • Microsoft-ը ստեղծում է MSN՝ ինտերնետի և վեբի հետ մրցակցելու նպատակով, հետո մտքափոխվում է և սկսում է զննարկիչների պատերազմ
    • Ծավալ. հունիսին՝ 23 500 կայք (օգոստոսին՝ 18 957 ըստ Netcraft-ի)
    • Ծրագրեր. HTTP Apache սերվեր, Microsoft Internet Explorer 1.0 և 2.0
    • Կայքեր. AltaVista որոնման համակարգ
    • Տեխնոլոգիաներ. աղյուսակների կազմում (Netscape զննարկիչ1.1b1), բազմաթիվ շրջանակներով փաստաթղթեր (Netscape զննարկիչ 2.0b1), Java, JavaScript (Netscape զննարկի 2.0b3), PHP
    • Ստանդարտներ. RFC 1866 (HTML 2.0)
  • 1996
    • Ծավալ. հունվարին՝ 100 000 կայք, հունիսին՝ մոտ 230 000
    • Ծրագրեր. Netscape զննարկիչ 2.0 և 3.0, Internet Explorer 3.0, Opera 2.1
    • Ստանդարտներ. RFC 1945 (HTTP/1.0), CSS մակարդակ1
    • Կայքեր. Internet Archive-ը սկսում է արխիվացնել վեբը
  • 1997
    • Ծավալ. ապրիլին՝ 1 000 000 կայք ըստ Netcraft-ի
    • Ծրագրեր. Netscape զննարկիչ 4.0, Internet Explorer 4.0
    • Ստանդարտներ. HTML 3.2, HTML 4.0
  • 1998
    • America Online -ը գնում է Netscape-ը, և տանուլ է տալիս զննարկիչների պատերազմում 4 միլիարդ դոլար։
    • Ծավալ. մարտին՝ 2 000 000 կայք
    • Ծրագրեր. Netscape զննարկիչ 4.5, Mozilla ծրագիր
    • Կայքեր. Google
    • Ստանդարտներ. XML 1.0, CSS level 2, DOM մակարդակ 1
  • 1999
    • Ծավալ. հունվարին՝ 4 000 000 կայք, օգոստոսին՝ 7 400 000
    • Ծրագրեր. Internet Explorer 5.0
    • Ստանդարտներ. HTML 4.01, RFC 2616 (HTTP/1.1)
  • 2000
    • Ծավալ. փետրվարին՝ 11 161 854 կայք, ըստ Netcraft- տվյլաների՝ օգոստոսին՝ 19 823 296
    • Ստանդարտներ. XHTML 1.0
  • 2001
    • Ծավալ. հունվարին՝ 27 585 719 կայք, օգոստոսին՝ 30 775 624
    • Ծրագրեր. Internet Explorer 6
    • Կայքեր. Wikipedia
  • 2002
    • Ծավալ. հունվարին՝ 36 689 008 կայք, օգոստոսին՝ 35 991 815
    • Ծրագրեր. Mozilla 1.0
  • 2003
    • Ծավալ. փետրվարին՝ 35 863 952 կայք, օգոստոսին՝ 42 807 275
    • Ծրագրեր. Safari
  • 2004
    • web 2.0-ի հասկացության առաջ գալը
    • Ծավալ. հունվարին՝ 46 067 743 կայք, օգոստոսին՝ 53 341 867
    • Ստանդարտներ. WHATwg-ի ստեղծումը
    • Ծրագրեր. Mozilla Firefox 1.0
  • 2005
    • Ծավալ. փետրվարին՝ 59 100 880 կայք, օգոստոսին՝ 70 392 567
    • Ծրագրեր. Mozilla Firefox 1.5
  • 2006
    • Ծավալ. փետրվարին՝ 76 184 000 կայք, օգոստոսին՝ 92 615 362
    • Ծրագրեր. Internet Explorer 7, Mozilla Firefox 2.0
  • 2007
    • Ծավալ. փետրվարին՝ 108 810 358 կայք
    • Ծրագրեր. Windows-ում Safari-ն
  • 2008
    • Ծավալ. փետրվարին՝ 158 209 426 կայք, օգոստոսին՝ 176 748 506
    • Ծրագրեր. Mozilla Firefox 3.0
    • Ծրագրեր. Google Chrome 0.2
  • 2009
    • Ծավալ. փետրվարին՝ 216 000 000 կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային սարդոստայն» հոդվածին։