Վիճակագրություն
Վիճակագրություն-հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, մշակել և վերլուծել հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող տեղեկատվություն։ Հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսոիմնական դիսցիպլին), որն ուսումնասիրում է մասսայական քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ պրոցեսի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է մասսայական երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։ Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին ( Մարքսի բնորոշմամբ՝ որոշ առումով վիճակագրության գյուտարարը) և Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուս. գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ 19-րդ դարի կեսին Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Վիճակագրության տեսության ու պրակտիկայի մեջ մեծ ավանդ ունեն ռուս գիտնականները՝ ․ Լոմոնոսովը, Տատիշչևը, Արսենևը, Ժուրավսկին, Չեբիշևը, Չուպրովը, խորհրդային շրջանում՝ Նեմչինովը, Ստարովսկին, Ստրումիլինը, Վոլոդարսկին, Բոյարսկին և ուրիշներ։ Վիճակագրության պատմության նոր փուլ էր մարքսլենինյան Վիճակագրության առաջացումն ու զարգացումը։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։
Վիճակագրության հետազոտության փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրական դիտարկում
- Վիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում
- Վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։
Վիճակագրություն գիտության տեսական հիմքը պատմական մատերիալիզմն է և մարքսիստական քաղաքատնտեսությունը։
Մարքսիստական քաղաքատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բազմաճյուղ է՝
- Վիճակագրության ընդհանուր տեսություն, քննարկում է վիճակագրություն գիտության կատեգորիաները, մշակում կանոններ և մեթոդներ հասարակական երևույթների քանակական կողմի վիճակագրական ուսումնասիրման համար
- Տնտեսական վիճակագրություն, ուսումնասիրում է ժողտնտեսության ցուցանիշների համակարգը, նրա կառուցվածքը, համամասնությունները, հասարակական վերարտադրության ճյուղերի ու տարրերի փոխադարձ կապերը
- Ճյուղային Վիճակագրություններ (արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, բնակչության, աշխատանքի)․ խնդիրն է ուսումնասիրել ցուցանիշների համակարգը, վերլուծել ժողտնտեսության համապատասխան ճյուղերի կամ հասարակական կյանքի տարբեր կողմերի սոցիալ-տնտեսական պրոցեսները։
Վիճակագրական ինֆորմացիայի հավաքումը, ամփոփումը և վերլուծումը միասնական սկզբունքով, ընդհանուր ծրագրով և մեթոդաբանությամբ իրականացնում են պետական վիճակագրական մարմինները՝ ԽՍՀՄ Կենտրոնական վիճակագրական վարչության ղեկավարությամբ։
Ժողովրդական ցուցանիշների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի բնակչության շարժը բնութագրվում է հետևյալ տվյալներով (հազար մարդ)
Վերնագրի տեքստ | Ցուցանիշ | S(հազար մարդ) |
---|---|---|
1 | S տարվա սկիզբ | 4200 |
2 | Այդ թվում կանայք S15-49 | 1460 |
3 | S տարվա վերջ | 4600 |
3 | այդ թվում կանայք S15-49 | 1500 |
4 | Տարվա ընթացքում ծնվում են | 37 |
5 | մահացել են | 60 |
6 | մինչև մեկ տարեկան մահացածներ | 0.67 |
Պահանջվում է որոշել[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շրջանի բնակչության միջև տարեկան թվաքանակը
- 15-49 տարեկան կանանց միջին տարեկան թվաքանակը
- Բնակչության վերարտադրության ցուցանիշը
- ա) ծնելիության ընդհանուր ցուցանիշը
- բ) մահացածության ընդհանուր ցուցանիշը
- գ) կենսունակության գործակիցը
- դ) պտղաբերության հատուկ գործակիցը
- ե) մանկամահության հատուկ գործակիցը
Շուկայի աշխատանքի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՌԴ-ի առկա են հետևյալ տվյալները
1 | S(հազար մարդ) | 147500 |
2 | S զբաղված(հազար մարդ) | 65000 |
3 | S գործազուրկ(հազար մարդ) | 6450 |
- Խնդիր 1
Որոշել
- Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը
- Տնտեսապես ակտիվ բնակչության գործակիցը
- Զբաղվածության գործակիցը
- Գործազրկության գործակիցը
- Խնդիր 2
Ըստ տնտեսության ճյուղերի առկա են հետևյալ տարեկան տվյալները
1 | Աշխատանքի միջին ցուցանիշը | 50796 |
2 | Ընդունված աշխատող | 11480 |
3 | Ազատված | 13069 |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, Մեր ֆաբրիկա-գործարանային վիճակագրության հարցի շուրջը, նույն տեղում։
- Լենին Վ․ Ի, Ժամանակակից հողագործության կապիտալիստական կառուցվածքը։
- Լենին Վ․ Ի, Թվերի լեզուն։
- Լենին Վ․ Ի, Զեմստվոյական վիճակագրության խնդիրների մասին հարցի շուրջը։
- Птуха М․, Очерки по истории статистики XVII-XVIII веков, М․, 1945.
- Рябушкин Т․ В․, Проблемы экономической статистики, М․, 1959.
- Боярский А․, Теоретические исследования по статистике, М․, 1974․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 449)։ ![]() |
|