Դոմեյնային անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը դոմենային անվան մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Դոմեն (այլ կիրառումներ)։
Դոմենային անվան տարբեր մակարդակները ցուցադրող սխեմա։

Դոմենային անունը կամ ենթատիրույթային անունը նույնականացնող տեքստային գրություն, որը սահմանում է Համացանցում վարչական ինքնավարության, լիազորության և վերահսկման տիրույթը։ Դոմենային անվանումները կառուցվում են ըստ Դոմենային անվանումների համակարգի (DNS) կանոնների և գործառությների։

Դոմեյնային անունները օգտագործվում են տարբեր նպատակենրով և ըստ այդ ունեն տարբեր կիրառելություն` կախված հասցեավորման նպատակներից։ Ընդհանուր դեպքում, ենթատիրույթային անվան հետևում գտնվում է ցանցային հանգույց (IP ռեսուրս), օրինակ․ Համացանցին միացված անձնական համակարգիչ, որևէ ցանցային ծառայություններ մատուցող սեռվեր, վեբ կայքի հասանելիություն ապահովող սեռվեր, կամ բուն կայքը։

Դոմենային անունները կառուցվում են հիերարխիկ սկզբունքով (այստեղից ենթատիրույթի, ենթադոմեյնի կամ սաբդոմեյնի հասկացողությունը)։ Հիերարխիայի ամենավերևում գտնվում է, գլխավոր (արմատական) դոմեյնը (անգլ.՝ DNS root), որը անուն չունի։ Առաջին մակարդակի դոմեյնները, անվանվում են վերին մակարդակի դոմեյններ (անգլ.՝ top-level domains (TLDs))։ Տարբերում են ընդհանուր վերին դոմեյններ (generic top-level domain (gTLDs)), օրինակ հայտնի com, info, net և org, և երկրի կոդից բաղկացած, ազգային դոմեյններ (country code top-level domains (ccTLDs)), օրինակ․ Հայաստանինը՝ .am, ԱՄՆինը՝ .us, Ռուսաստանինը՝ .ru։ Նշված վերին մակարդակի դոմեյններից ցած, գտնվում են 2-րդ և 3-րդ մակարդակի դոմեյններ, որոնք որպես կանոն, կարող են օգտագործել վերջնական օգտագործողների կողմից, որոնք ուզում են միացնել լոկալ ցանկը Համացանցին, ստեղծել հրապարակավ հասանելի ռեսուրսներ, օրինակ ունենալ վեբ կայք։ Նման հասցների գրանցումը, կազմակերպվում է դոմենային անվան գրանցողը (domain name registrar), ով վաճառում է իր ծառայությունները իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Որոշ երկրներ, ընդհանուր դեպքում վաճառում են, միայն 3-րդ մակարդակի դոմեյնային անվանումներ, օրինակ Մեծ Բրիտանյաի հայտնի, .co.uk, այլ երկրներում, 2-րդ մակարդակի դոմեյնային անունը, տրամադրում են միայն երկրում գրանցված, իրավաբանական անձանց, որոշակի ստուգումներից հետո։

Չնայած դոմեյնային անվանումների համակարգը զգայուն չէ մեծատառ և փոքրատառ անվանումների հանդեպ, տեքստում ավելի սահուն ընկալվելու համար, դոմեյնային անվանումները ընդունված է գրել փոքրատառ։ Օգտագործման հեշտացման համար, դոմեյնային անվան վերջին կետը, հաճախ կարելի է բաց թողնել (օրինակ «hy.wikipedia.org», «hy.wikipedia.org.»-ի փոխարեն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]