Հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Հայերեն
Manuscript arm 5-6AD.jpg
Հայերեն V-VI դարերի ձեռագիր մագաղաթ
Երկրներ {{{2}}} Հայաստան
ԼՂՀ ԼՂՀ
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Վրաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իրան
Flag of Cyprus.svg Կիպրոս
{{{2}}} Արգենտինա
Flag of Lebanon.svg Լիբանան
{{{2}}} Սիրիա
{{{2}}} Հունաստան
Flag of Uruguay.svg Ուրուգվայ,
{{{2}}} Ավստրալիա
{{{2}}} Գերմանիա
Flag of Malta.svg Մալթա
Պաշտոնական կարգավիճակ {{{2}}} Հայաստան
Flag of Nagorno-Karabakh.svg Արցախ
Flag of Kurdistan.svg Իրաքյան Քուրդիստան[1][2]
Լեզվակիրների ընդհանուր թիվը 6,3 մլն․[3]
Դասակարգում
Կատեգորիա Հնդեվրոպական լեզուներ
Հնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգ Հայերենի այբուբեն
Լեզվի կոդեր
ԳՕՍՏ 7.75–97 055
ISO 639-1 hy
ISO 639-2 arm/hye
ISO/DIS 639-3 hye
Քարտեզ

Հայերեն, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության[Ն 1] պետական լեզու։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանի Դաշնությունում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ[խմբագրել]

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հ. Պետերմանը և Ֆ. Վինդշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

Գրական հայերենի զարգացման փուլեր[խմբագրել]

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թ.-ից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ այն հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։ Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն[4]։ Սակայն հայերենի նախամաշտոցյան շրջանի մասին տեղեկությունները քիչ են կամ դեռևս չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այս տեսակետի մասին քիչ է խոսվում։

405 թ.-ին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի։

Գրաբար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գրաբար

Գրային հայերենի առաջին փուլը հին հայերենն է կամ, ինչպես ընդունված է կոչել, գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցական լեզուն այնքան է հեռանում գրական լեզվից, որ հասարակ շինականը չէր հասկանում այն։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն գործածվում էր մինչ 11-րդ դար։ Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից և այն է՝

Aquote1.png ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ Aquote2.png


Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքերը։

Այդ շրջանում են ստեղծագործել Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը և այլք։

Yerkatagir.jpg
Bolorgir..jpg
Notrgir.jpg
Shghagir.gif
Երկաթագիր, 13-րդ դար Բոլորագիր, 16-րդ դար Նոտրգիր Շղագիր,
առաջին հայկական տպագիր գիրք՝
Ուրբաթագիրք, 1512 թ.
ArmenianBiblePage sm 14 c.jpg Matenadaran 1.jpg Zardagir.jpg Gospel of eight painters Title page of Matthew gospel by Toros Roslin.jpg
Ի մեծատառ։ 14-րդ դարի ձեռագիր Ք մեծատառ։ 18-րդ դարի ձեռագիր Գ մեծատառ։ 17-18դդ. ձեռագիր Մեծատառերով ձեռագիր, 18-րդ դար

Միջին հայերեն[խմբագրել]

Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը գործածվել է 11-րդ դարից մինչ 16-րդ դարը։ Այն իր բարդությամբ իհարկե զիջում էր գրաբարին, սակայն մտցված փոփոխությունները բավարար չէին, որ այն դառնար հանրությանը մատչելի լեզու։

Այս շրջանում են ստեղծագործել Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին և այլք։

Աշխարհաբար[խմբագրել]

Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվելով 19-րդ դարում։ Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ բանաստեղծ և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։

Արդի հայերենը՝ աշխարհաբարը, հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ Արևմտահայերեն և Արևելահայերեն։

Հայ 5-6 դարերի ձեռագիր մագաղաթ

Արևմտահայերեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևմտահայերեն

Գործածվում է սփյուռքահայերի, բացառությամբ՝ Ռուսաբնակ, Իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից (Գանձակ, Նախիջևան, Շակաշեն, Բաքու, Սումգայիթ) բռնագաղթված հայության կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառնումից։

Արևելահայերեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևելահայերեն

Գործածվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների, ինչպես նաև վերոհիշյալ երեք երկրներում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։

Այբուբեն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Հայոց գրեր և Հայոց գրերի գյուտ


Հայերենի այբուբենն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 5-րդ դարի սկզբում։ «Օ» և «Ֆ» տառերն ավելացվել են XII դարում։

Տառ Տառի անվանում Արտասանություն Տրանս-
լիտերա
Թվային
արժեք
Ավանդ.
ուղղա-
գրու-
թյուն
Արդի
ուղղա-
գրու-
թյուն
Արտասա-
նություն
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Լատի-
նական
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Ա ա այբ [aɪb] [aɪpʰ] [ɑ] a 1
Բ բ բեն [bɛn] [pʰɛn] [b] [pʰ] b 2
Գ գ գիմ [gim] [kʰim] [g] [kʰ] g 3
Դ դ դա [dɑ] [tʰɑ] [d] [tʰ] d 4
Ե ե եչ [jɛtʃʰ] [ɛ], երբեմն [jɛ]1 e 5
Զ զ զա [zɑ] [z] z 6
Է է է [ɛː] [ɛ] [ɛː] [ɛ] ē 7
Ը ը ըթ [ətʰ] [ə] ë 8
Թ թ թօ թո [tʰo] [tʰ] t‘ 9
Ժ ժ ժէ ժե [ʒɛː] [ʒɛ] [ʒ] ž 10
Ի ի ինի [ini] [i] i 20
Լ լ լիւն լյուն [lʏn]² [l] l 30
Խ խ խէ խե [χɛː] [χɛ] [χ] x 40
Ծ ծ ծա [tsɑ] [tsʼɑ] [dzɑ] [ts] [tsʼ] [dz] ç 50
Կ կ կեն [kɛn] [kʼɛn] [gɛn] [k] [kʼ] [g] k 60
Հ հ հօ հո [ho] [h] h 70
Ձ ձ ձա [dzɑ] [tsʰɑ] [dz] [tsʰ] j 80
Ղ ղ ղատ [ɫɑt] [ʁɑtʼ] [ʁɑd] [ɫ] [ʁ] ġ 90
Ճ ճ ճէ ճե [tʃɛː] [tʃʼɛ] [ʤɛ] [tʃ] [tʃʼ] [ʤ] č̣ 100
Մ մ մեն [mɛn] [m] m 200
Յ յ յի հի [ji] [hi] [j] [h]³, [j] y 300
Ն ն նու [nu] [n] n 400
Շ շ շա [ʃɑ] [ʃ] š 500
Ո ո վօ ո [o] [vo] [o], երբեմն [vo]4 o 600
Չ չ չա [tʃʰɑ] [tʃʰ] č 700
Պ պ պէ պե [pɛː] [pʼɛ] [bɛ] [p] [pʼ] [b] p 800
Ջ ջ ջէ ջե [ʤɛː] [ʤɛ] [tʃʰɛ] [ʤ] [tʃʰ] ǰ 900
Ռ ռ ռա [rɑ] [ɾɑ] [r] [ɾ] 1000
Ս ս սէ սե [sɛː] [sɛ] [s] s 2000
Վ վ վև վեվ [vɛv] [v] v 3000
Տ տ տիւն տյուն [tʏn] [tʼʏn]5 [dʏn] [t] [tʼ] [d] t 4000
Ր ր րէ րե [ɹɛː] [ɾɛ]6 [ɾɛ] [ɹ] [ɾ] r 5000
Ց ց ցօ ցո [tsʰo] [tsʰ] c‘ 6000
Ւ ւ հիւն վյուն [wʏn] [vʏn] [hʏn] [w] [v]8 w 7000
Փ փ փիւր փյուր [pʰʏɹ] [pʰʏɾ] [pʰ] p‘ 8000
Ք ք քէ քե [kʰɛː] [kʰɛ] [kʰ] k‘ 9000
Ավելացվել է 12-րդ դարում
Օ օ օ [o] [o] ò չկա
Ֆ ֆ ֆէ ֆե [fɛː] [fɛ] [f] f չկա


Քերականական առանձնահատկություններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Հայերենի քերականություն և Քերականություն

Հայերենը նման է այլ հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։

Հնչյունաբանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հնչյունաբանություն

Հայերենն ունի 36 հնչյուն՝ վեց ձայնավոր և երեսուն բաղաձայն։

Հայերենն ունի եռաշարք բաղաձայնական համակարգ՝ ձայնեղ բաղաձայններ, խուլեր ու շնչեղ խուլեր։

Հայերենի շեշտը վերջընթեր շարժական է, այսինքն՝ դրվում է բառի վերջին վանկի վրա և բառի՝ վերջից ավելացման դեպքում տեղափոխվում է։

Բառապաշարը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերենի բառապաշարը

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։

Ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի՝ բնիկ հայերեն բառեր և փոխառյալ բառեր։

Բնիկ հայերեն բառերը (930) կազմում են հնդեվրոպսկան բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։

Հայերեն Անգլերեն Լատիներեն Պարսկերեն Հունարեն Սանսկրիտ Ռուսերեն Հնդեվրոպական նախալեզու
մայր mother ( ← հին անգլ.՝ mōdor) māter "մայր" mādar "մայր" mētēr "մայր" mātṛ "մայր" mat' *máH₂ter- "մայր"
հայր father ( ← հին անգլ.՝ fæder) pater "հայր" pedar "հայր" patēr "հայր" pitṛ "հայր" *pH₂tér- "հայր"
եղբայր brother ( ← հին անգլ.՝ brōþor) frāter "եղբայր" barādaṛ "եղբայր" phrātēr "եղբայր" bhrātṛ "եղբայր" brat *bʱráH₂ter- "եղբայր"
դուստր daughter ( ← հին անգլ.՝ dohtor) doxtar "դուստր" thugatēr "դուստր" duhitṛ "դուստր" doč' *dʱugH₂-tér- "դուստր"
կին queen ( ← հին անգլ.՝ cwēn "թագուհի,կին") հին պարսկ.՝ kiana "կին" gunē "կին" gnā/jani "կին" žena "կին" *gʷén-eH₂- "կին"
իմ my, mine ( ← հին անգլ.՝ min) mei "իմ" man/am "իմ" emeo "իմ" mama "իմ" moy *mene- "my, mine"
անուն name ( ← հին անգլ.՝ nama) nōmen "անուն" nām "անուն" onoma "անուն" nāman "անուն" im'a *H₁noH₃m-n̥- "անուն"
ութ eight ( ← հին անգլ.՝ eahta) octō "ութ" (h)aşt "ութ" oktō "ութ" aṣṭa "ութ" vosem' *H₁oḱtō(u) "ութ"
ինն nine ( ← հին անգլ.՝ nigon) novem "ինը" noh "ինը" ennea "ինը" nava "ինը" dev'at' *(H₁)néwn̥ "ինը"
տասը ten ( ← հին անգլ.՝ tien) ( ← P.Gmc. *tekhan) decem "տասը" dah "տասը" deka "տասը" daśa "տասը" des'at' *déḱm̥ "տասը"
աչք eye ( ← հին անգլ.՝ ēge) oculus "աչք" čaşm "աչք" ophthalmos "աչք" akṣan "աչք" oko *H₃okʷ- "to see"
արմունկ arm ( ← հին անգլ.՝ earm "ուսերի ներքևի հատվածը") armus "ուս" arenj "արմունկ" arthron "միացյալ" īrma "arm" ramo "ուս" (հնացած) *H₁ar-mo- "հոդ, միացում"
ծունկ[5] knee ( ← հին անգլ.՝ cnēo) genū, "ծունկ" zānu "ծունկ" gonu "ծունկ" jānu "ծունկ" *ǵénu- "ծունկ"
ոտք foot ( ← հին անգլ.՝ fōt) pedis "ոտք" "ոտք" pous "ոտք" pāda "ոտք" *pod-, *ped- "ոտք"
սիրտ heart ( ← հին անգլ.՝ heorte) cor "սիրտ" del "սիրտ" kardia "սիրտ" hṛdaya "սիրտ" serdtse *ḱerd- "սիրտ"
կաշի hide ( ← հին անգլ.՝ hȳdan "կենդանու մաշկ") cutis "կաշի" pust "կաշի" keuthō "ծածկում եմ" kuṭīra "խրճիթ" koža *keu- "ծածկել"
մուկ mouse ( ← հին անգլ.՝ mūs) mūs "մուկ" muş "մուկ" mus "մուկ" mūṣ "մուկ" myš' *muH₁s- "մուկ, մանր կրծող"
կով cow ( ← հին անգլ.՝ ) bos "տավար", bum "կով" gāv "կով" bous "կով" gauḥ "կով" gov'adina "beef" *gʷou- "կով"
շուն hound ( ← հին անգլ.՝ hund "շուն") canis "շուն" (canine) sag "շուն" kuōn "շուն" śvan "շուն" suka "բիճ" *ḱwon- "շուն"
տարի year ( ← հին անգլ.՝ gēar) hōrnus "այս տարվա" yare[6] "տարի" hōra "ժամանակ, տարի" yare[6] "տարի" jara "գարուն" (archaic) *yeH₁r- "տարի"
ամիս moon, month ( ← հին անգլ.՝ mōnaþ) mēnsis "ամիս" māh "լուսին, ամիս" mēn "լուսին, ամիս" māsa "լուսին, ամիս" mes'ats *meH₁ns- "լուսին, ամիս"
ամառ summer ( ← հին անգլ.՝ sumor) samā "եղանակ" *sem- "տարվա տաք եղանակը"
ջերմ warm ( ← հին անգլ.՝ wearm) formus "տաք" garm "տաք" thermos "տաք" gharma "տաք" žarko "տոթ" *gʷʰerm- "ջերմ"
լույս light ( ← հին անգլ.՝ lēoht "brightness") lucere, lux, lucidus "շողալ, փայլել, մաքուր" ruz "օր" leukos "պայծառ, սպիտակ" roca "փայլուն" luč' "ճառագայթ" *leuk- "լույս, պայծառություն"
հուր fire ( ← հին անգլ.՝ fȳr) pir "կրակ" "կրակ" pur "կրակ" pu "կրակ" *péH₂wr̥- "կրակ"
հեռու far ( ← հին անգլ.՝ feor "մեծ տարածություն") per "միջով" farā "հեռու" pera "հեռու" paras "հեռու" pere-, pro- *per- "միջով, հեռվում"
ուտել eat ( ← հին անգլ.՝ etan) edō "ուտում եմ", edulis "edible" xur "ուտել" edō "ուտում եմ" admi "ուտում եմ" jest' *ed- "ուտել"
գիտեմ wit ( ← հին անգլ.՝ wit, witan "գիտենալ") vidēre "տեսնել" հին պարսկերեն՝ vida "գիտելիք" eidenai "գիտենալ" vid "գիտենալ" videt' "տեսնել" *weid- "գիտենալ, տեսնել"
գետ water ( ← հին անգլ.՝ wæter) utur "ջուր" rōd "գետ" hudōr "ջուր" udan "ջուր" voda (*wodor, *wedor, *uder-) from *wed- "ջուր"
գործ work ( ← հին անգլ.՝ weorc) urgēre "վարել" kār "գործ" ergon "գործ" varcas "ակտիվություն" *werǵ- "աշխատել"
մեծ much ( ← հին անգլ.՝ mycel "մեծ, շատ") magnus "մեծ" mega "մեծ" megas "մեծ" mahant "մեծ" mnogo "many" *meǵ- "մեծ"
անծանոթ unknown ( ← հին անգլ.՝ uncnawen) ignōtus,[7]։ ignōrāntem[7] "անծանոթ" ajnabi "օտար, անծանոթ" agnōstos[7] "անծանոթ" ajñāta[7] "անծանոթ" neznakomyj *n- + *ǵneH₃- "չ" + "գիտենալ"
մեռած murder ( ← հին անգլ.՝ morþor) mors "մահ", mortalis "մահկանացու" marg "մահ" / morde "մեռած" ambrotos "անմահ" mṛta "մեռած" mertvyj *mrtro-, (*mor-, *mr-) "մեռնել"
միջին mid, middle ( ← հին անգլ.՝ mid, middel) medius "միջին" meyān "միջին" mesos "միջին" madhya "middle" meždu "միջև" *medʱyo-, *me- "մեջ, միջին"
այլ else ( ← հին անգլ.՝ elles "այլ, տարբեր") alius, alienus "այլ, ուրիշ" allos "այլ, ուրիշ" anya "այլ" *al- "այլ"
նոր new ( ← հին անգլ.՝ nīwe) novus "նոր" now "նոր" neos "նոր" nava "նոր" novyj *néwo- "նոր"
դուռ door ( ← հին անգլ.՝ dor, duru) fores "դուռ" dar "դուռ" thura "դուռ" dvār "դուռ" dver' *dʱwer- "դուռ, շեմ"
տուն timber ( ← հին անգլ.՝ timber "շինարարությունում օգտագործվող ծառեր") domus "տուն" khune "տուն" domos "տուն" dama "տուն" dom *domo-, *domu- "տուն"
բերրի, բերել bear ( ← հին անգլ.՝ beran "ստեղծել, կրել") ferre, fertilis "կրել" bordan, bar- "կրել" pherein "կրել" bharati "he/she/it carries" brat' "վերցնել" *bʱer- "կրել, տանել"

Փոխառյալ բառեր, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։ Դրանք են՝ իրանական փոխառություններ (1411), լատինական, հունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական և այլն։

Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։

Ձևաբանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Ձևաբանություն և Խոսքի մասեր

Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման։

Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական։ Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի) և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի) և եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։

Կետադրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։

Բարբառներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերենի բարբառներ

Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։

Ըստ Հրաչեայ Աճառեանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում , ամ , իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը , կու , գը , գու, գա, գի, գօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։

Հայերենը համակարգչային դարում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն և Յունիկոդ


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Իրաքի Քուրդիստանում հայերենը պետական լեզու է ճանաչվել
  2. В Иракском Курдистане армянский язык признан официальным (ռուսերեն)
  3. (Անգլերեն)Ethnologue.org - Հայեր
  4. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  5. Հայերեն ծունկ, գործ, մեծ և անծանոթ բառերում Ծ հնչյունը համապատասխանում է հնդեվրոպական *ǵ- հնչյունին։
  6. 6,0 6,1 "yare" (տարի) բառը պարսկերենին ու սանսկրիտին անցել է Հնդիրանական քույր լեզվից՝ ավեստայից։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Լատիներենում ժխտական նախածանցներն են՝ "in-" և "i-", հունարենում ու սանսկրիտում՝ "an-" and "a-", որ համապատասխանում են հնդեվրոպական նախալեզվի *n- մասնիկին։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ուսումնական[խմբագրել]

Առցանց բառարաններ[խմբագրել]

Հետազոտական[խմբագրել]

Հայերենը համակարգչի էկրանին[խմբագրել]

Նշումներ[խմբագրել]

  1. Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»։
Wiktfavicon en.svg Ընթերցեք «հայերեն» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։