Հայկական սպորտ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ 2015․07․30 |
Սպորտը Հայաստանում, ներկայիս ժամանակներում Հայաստանում առավել տարածված սպորտաձևերից են ֆուտբոլը, շախմատը, ծանր աթլետիկան, բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, լողը, բասկետբոլը և այլն։
Հայկական սպորտը ԽՍՀՄ-ի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում սպորտը սկսեց զարգանալ 20-րդ դարի 20-30 ական թվականներին։ Մինչ 1946 թվականը Հայաստանի և Խորհրդային միության մարզիկները չունեին արտոնություններ մասնակցելու համար միջազգային մրցույթներին և կարող էին միայն Խորհրդային միության կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցել։ Այս շրջանում հայ մարզիկները բավական բարձր հաջողությունների էին հասնում ծանր ատլետիկայի և ըմբշամարտերի մեջ։ Նրանց մեջ են Խորհրդային Միության ծանր ատլետիկայի եռակի չեմպիոն հայ մարզիկ՝ Սերգո Համբարձումյանը (1933-1935 թվականներ), երկակի չեմպիոն Սարգիս Վարդանյանը՝ հունա-հռոմեական մարտերի վարպետ (1940, 1944 թվականներ)։
Միջազգային ասպարեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ խորհրդային երկրի մարզիկները սկսեցին մասնկացել Եվրոպայի մրցաշարերին, առաջին միջազգային հայ չեմպիոնը դարձավ ծանր ատլետը Երևանից՝ Իվան Ազդարովը։ Նա շահեց ոսկե մեդալ ամենացածր քաշային կարգում և դարձավ առաջատարը Հելսինկիում։ Հելսինկիի Օլիմպիական խաղերում՝ սովետական մարզիկնեի համար նախատեսված դեբյուտային ելույթներում, առաջին հայ չեմպիոնը դարձավ Հրանտ Շահինյանը։ Նա պարգևատրվեց ոսկե մեդալով օղակների վրա գիմնաստիկ վարժությունների և թիմային առաջնակարգության համար։ Երկու տարի անց նա դարձավ աշխարհի չեմպիոն ձիուկի վրա վարժությունների անթերի կատարման և թիմի առաջատարության համար։
Հետագայում հայ մարզիկները անվիճելիորեն մասնակցում էին ԽՍՀՄ-ի դրոշի անվան ներքո ամառային Օլիմպական խաղերին և շատ թվով հաջողություններ են գրանցել ծանր ատլետիկայի ասպարեզներում (Վարդան Միլիտոսյան, Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, Իսրայել Միլիտոսյան), բռնցքամարտում (Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, Մեխակ Ղազարյան, Նշան Մունչյան), ազատ ոճի մարտերում (Արշակ Սանոյան, Գուրգեն Բաղդասարյան, Ստեփան Սարգսյան, Գնել Մեջլումյան) և հունա-հռոմեական ոճի մարտերում (Մնացական Իսկանդարյան, Բենուր Փաշայան, Լևոն Ջուլֆալակյան և այլք), սամբոյում (Գագիկ Ղազարյան, Գուրգեն Թութխալյան), սպորտային գիմնաստիկայում (Ալբերտ Ազարյան, Էդվարդ Միքայելյան, Արթուր Հակոբյան, Էդուարդ Ազարյան), թեթև ատլետիկայի (Ռոբերտ Էմմիյան), հրաձգության (Հրաչյա Պետիկյան, Զինաիդա Սիմոնյան), սեղանի թենիսի (Էլմիրա Անտոնյան, Նարինե Անտոնյան, Անիտա Զաքարյան), ջրացատկի (Դավիթ Համբարձումյան), սուզորդների մրցույթներ (Շավարշ Կարապետյան) և մնացած ոլորտներում։ Հայաստանի ներկայացուցիչները ընդգրկվում էին նաև ֆուտբոլի (Էդուարդ Մարգարով, Արկադի Անդրեասյան), բասկետբոլի (Արմենակ Ալաչաչյան, Վիտալի Զաստուխով), վոլեյբոլի (Նինա Մուրադյան), հոկեյ խոտի վրա (Սոս Հայրապետյան) մարզաձևերում։
Հատկապես հայտնի էին հայ շախմատիստները։ Տիգրան Պետրոսյանը պահպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1963 թվականից մինչև 1969 թվականը։ Ռաֆայել Վահանյանը շատ անգամներ Խորհրդային միության կազմում մեծ հաղթանակներ է տարել։
Անկախությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախությունից հետո հայերի մեջ դեռ կուտակված էր խորհրդային տարիներից սկսված սպորտային տաղանդը, և հայ մարզիկները շարունակում էին հաղթական ելույթները միջազգային ասպարեզներում։
1993 թվականին անկախ Հայաստանի դրոշի ներքո առաջին հայ չեմպիոնը դարձավ ծանր ատլետ Խաչատուր Քյափանակցյանը, իսկ աշխարհի առաջին չեմպիոններ՝ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Աղասի Մանուկյանը։ 1994 թվականին հրաձգության մրցաշարում Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց Երջանիկ Ավետիսյանը։
Ատլանտայի Օլիմպիական խաղերում օլիմպիական չեմպիոն դարձավ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը։ 1995—1998 թվականներին ազատ ոճի եռակի աշխարհի չեմպիոն դարձավ Արայիկ Գևորգյանը։
Հատկանշական է որ 20-րդ դարի 90-ական թվականներինն հայկական սպորտում առաջացավ խոր ճգնաժամ, որը կապված էր քաղաքական և էկոնոմիկայի բարդություններց՝ Հայաստանի անկախացման ձևավորման հետևանքներին էին։ Այս դժվարությունները դարձան բարդույթ մարզիկների պարապմունքների և մրցաշարերի համար, այդ պատճառով էլ շատերը տեղափոխվեցին այլ երկրներ մարզումները շարունակելու համար (Արմեն Նազարյան, Արա Աբրահամյան, Արմեն Վարդանյան, Մնացական Իսկանդարյան (1990-ական թվականներ))։ Հետևանքը այն եղավ, որ Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի տակ ներկա մարզիկները շահեցին միայն մեկ բրոնզե մեդալ, Աթենքի Օլիմպիական խաղերում՝ ոչ մի մեդալ։ Օլիմպիական վերջին ոսկե մեդալը գրանցվել է 2016 թվականի խաղերին՝ 98 կգ քաշային կարգում, Արթուր Ալեքսանյանի կողմից։
Ժամանակից սպորտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2000 թվականից հայերի մեջ կրկին վերծնվեց սպորտային հաջողությունների շղթան։
Շախմատ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին շախմատը որպես սպորտ Հայաստանում ամենալավ պահպանված մակարդակի վրա էր։ Այստեղ անցկացվել են մի շարք բարձրակարգ մրցաշարեր՝ 1996 թվականին Շախմատային օլիմպիադան և աշխարհի թիմային մրցաշարը՝ 2001 թվականին։ 1999 թվականին տղամարդկանց, իսկ 2003 թվականին կանանց Հայաստանի հավաքականները Եվրոպայի Շախմատի թիմային մրցաշարի հաղթողներ են եղել։ 2006 թվականին տղամարդկանց հավաքականը հաղթեց Թուրինում, իսկ 2008-ին կրկնեցին հաջողությունը Դրեզդենում, 2011 թիմային հաղթանակ գրանցեցին Նինբոյում։ Ներկայումս տղամարդկանց հավաքականը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը, իսկ շախմատիստ Լևոն Արոնյանը աշխարհի ամենաուժեղ երեք շախմատիստների ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) աղյուսակում է։ Լևոն Արոնյանը իր հաշվում ունի այնպիսի հաղթանակներ, ինչպիսիք են ՝ Մորելիյա/Լինարես 2006 թվական, Վայկ-ան-Զեե 2008 թվական և Սոչիի և Նալչիկի Գրան-պրիի մրցաշարերում[1]։
Ծանր ատլետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ծանր ատլետները աշխարհի մասշտաբով բարձր տվյալներ են գրանցում։ 2007 թվականին ծանր ատլետիկայի Հայաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում՝ արժանանալով 10 ոսկե մեդալի։ Իսկ արդեն 2008 թվականին Եվրոպայի առաջնությունում արժանացավ 13 ոսկյա մեդալի՝ հաստատելով աշխարհամասի ուժեղագույն թիմի տիտղոսը։ Պեկինի Օլիմպական խաղերում հայերը ստացան 3 բրոնզե մեդալ։ 2009 թվականին Նազիկ Ավդալյանը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինը դարձավ ծանր ատլետիկայի աշխարհի չեմպիոն։ 2010 աշխարհի չեմպիոնի տիտղոսը ստացավ Տիգրան Մարտիրոսյանը։
Բռնցքամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի կեսերին հայ բռնցքամարտիկները վերսկսեցին հաջողությունների շղթան։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում (Բուլղարիա) հայերը դարձան մայրցամաքի լավագույնները, իսկ 2002 թվականին Լիվերպուլում Հովհաննես Դանիելյանը և Էդուարդ Համբարձումյանը Եվրոպայի չեմպիոնների տիտղոսներով պարգևատրվեցին։ Պեկինի Օլիմպիական խաղերում Հրաչիկ Ջավախյանը բրոնզե մեդալ հաղթանակեց։ 2009 թվականին Անդրանիկ Հակոբյանը ստացավ աշխարհի արծաթե մեդալակիր։
Հայ բռնցքամարտիկներից իրենց հաջողությամբ աշխարհում ամենահայտնիները Արթուր Աբրահամը և Վիկ Դարչինյանն են։
Արևելյան մարտարվեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից սկսած Հայաստանում սկսեցին զարգանալ ձյուդո և թեքվանդո մարզաձևերը։ 2005 թվականին Արմեն Նազարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2009 թվականին՝ Հովհաննես Դավթյանը Հայաստան բերեց առաջին ոսկե մեդալը պատմության մեջ։ 2008 թվականից սկսած հաջողություններ սկսեցին գրանցել նաև հայ կարատեիստները և ուշուիստները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|