Խաչատուր Քյափանակցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Քյափանակցյան
Ծնվել էհունիսի 24, 1968(1968-06-24) կամ 1968
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2007(2007-09-30)
Մահվան վայրՀայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Խաչատուր Գևորգի Քյափանակցյան (հունիսի 24, 1968, Գյումրի, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 30, 2007), հայ ծանրամարտիկ, մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի ռեկորդակիր հրում վարժությունում։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Քյափանակցյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1980 թվականից Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ 1990 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր և արժանացել է ԽՍՀՄ գավաթին։ 1993 թվականին անդամագրվել է Հայաստանի ազգային հավաքականի մեջ։ 1993 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1994, 1995, 1998 թվականներին դարձել է Եվրոպայի մրցանակակիր։ Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ Խաչատուր Քյափանակցյանը հաղթել է հրում վարժությունում, բայց պոկում վարժությունում երեք մոտեցումներն էլ ձախողել է։

2000 թվականին ավարտել է մարզիկի կարիերան։ 2005-2007 թվականներին ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ։

2007 թվականին սեպտեմբերի 19-ին Գյումրի-Վանաձոր ավտոճանհապարհին տեղի ունեցած ավտովթարից Խաչատուր Քյափանակցյանը զոհվել է[2]։

2008 թվականին հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում իր հաղթանակը նվիրեց Խաչատուր Քյափանակցյանի հիշատակին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]