Հենրիխ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյան
Algérie - Arménie - 20140531 - Henrikh Mkhitaryan.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Հենրիխ Համլետի Մխիթարյան
Ծննդավայր   Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ, Հայաստան
Ծննդյան թիվ   հունվարի 21, 1989 (27 տարեկան)
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 10
Պատանեկան կարիերա
1995 - 2006 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2009 Հայաստան Փյունիկ 70 (30)
2009 - 2010 Ուկրաինա Մետալուրգ Դոնեցկ 37 (12)
2010 - 2013 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 72 (38)
2013 - այժմ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 75 (20

)[1]

Ազգային հավաքական2
2006 Հայաստան Հայաստան Մ-17 5 (1)
2006 - 2007 Հայաստան Հայաստան Մ-19 6 (1)
2006 - 2010 Հայաստան Հայաստան Մ-21 13 (9)
2007 - այժմ Հայաստան Հայաստան 52 (16)[2]

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 օգոստոս 2015.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 21 հուլիս 2015.


Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, ՀԽՍՀ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան[3]։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[4]։ Վեց անգամ (հինգերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 22-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից[5]։

Aquote1.png Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել։
- Հենրիխ Մխիթարյան
Aquote2.png


Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում[6]։

1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։

Երբ Մխիթարյանը դեռ յոթ տարեկան էր, գլխուղեղի ուռուցքից մահացել է նրա հայրը՝ ականատես չլինելով որդու ականավոր ֆուտբոլիստ դառնալուն։ 1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրետևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց։

Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ներկայումս սովորում է տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Ավարտելուց հետո մտադիր է սովորել այնտեղ՝ որպես իրավաբան։ Մխիթարյանը Զինեդին Զիդանին համարում է իր ֆուտբոլային կուռքը[7][8][9]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Մխիթարյանը դարձել է Փյունիկի երիտասարդական հավաքականի անդամ և իր առաջին աշխատավարձը ստացել է տասնհինգ տարեկան հասակում[10]։ Ավելի ուշ տեղափոխվել է Փյունիկի մեծահասակների հավաքական, որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ առաջին անգամ հանդես գալով 2006 թվականին, 17 տարեկան հասակում։ Վերջին անգամ թիմի կազմում խաղացել է 2009 թվականի խաղաշրջանում։ Այդ խաղաշրջանի 10 թիմային խաղերի ընթացքում նա դարպաս է ուղարկել 11 գնդակ։ Փյունիկի մեծահասակների թիմում 4 տարվա խաղաշրջանի ընթացքում չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան (200б, 2007, 2008 և 2009 թվականներին):2007 և 2009 թվականներին նրանց թիմը երկու անգամ նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, մեկ անգամ Հայաստանի գավաթը՝ 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է թիմի 70 հանդիպումներին և դարպաս է ուղարկել 30 գնդակ, իսկ հավաքականի 89 հանդիպումներին դարձել է 35 գոլի հեղինակ[11]։ Հայաստանի Փյունիկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ նա իր լավագույն խաղացողին կցանկանար տեսնել ավելի ուժեղ թիմերում խաղալիս։ Մինասյանը հաստատեց, որ երիտասարդ Հենրիխը լեգենդ դառնալու համար լավ ուղի է անցել։ Մինասյանը Հենրիխի մասին ասել է․ «Նա միայնակ կարող է հաղթել խաղը։ Նա որսում է ճիշտ պահը և հաճույքով հարվածում»[12]։

Մետալուրգ Դոնեցկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարյանը Մետալուրգ, Դոնեցկ ակումբում, 2009

Մխիթարյանը սկսեց խաղալ Դոնեցկի Մետալուրգ ակումբում: Եվրոպայի լիգայում 2009 թվականի հուլիսի 16-ի իր առաջնախաղին նա խփեց մեկ գոլ, և թիմը 3-0 հաշվով հաղթեց Բելառուսի Պրեմիեր լիգայի Մինսկի Պարտիզանին[13]: Հուլիսի 19-ին Ուկրաինայի լիգայի Դնիպրոպետրովսկի Դնիպրոյի հետ խաղում կատարեց իր առաջին դեբյուտը՝ ավարտելով այն ոչ-ոքի՝ 0-0[14]: Իր առաջին գոլը խփել է Ուկրաինայի լիգայում՝ հուլիսի 26-ին, Լվովի Կարպատի ակումբի հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2[15]: Օգոստոսի 6-ին Եվրոպայի լիգայում Մխիթարյանը իր առաջին գոլը խփեց Լյուբլյանայի Ինտերբլոկի հետ խաղում։[16]: Մխիթարյանը խաղաշրջանը ավարտեց 38 ելույթում 14 գոլով՝ ներառված 29 խաղ և 9 գոլ լիգայի կազմում։

Հաջորդ խաղաշրջանին՝ հուլիսի 14-ին, 21 տարեկան հասակում Մխիթարյանը դարձավ ակուբի ավագ՝ դառնալով Դոնեցկի Մետալուրգի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագը[17]: Այս խաղաշրջանում Հենրիխը 89-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց իր առաջին գոլը՝ 3-0 հաշվով հաղթելով Կիևի Օբոլոնին։[18]: Մխիթարյանն ակումբում իր վերջին խաղը անցկացրեց Դնիպրոյի հետ՝ օգոստոսի 30-ին՝ հաղթելով նրան 2-1 հաշվով։[19]: Իր երկրորդ խաղաշրջանին նա խաղաց 9 խաղ և խփեց 3 գոլ այդ բոլորը լիգայում։ Մետալուրգում լինելու ընթացքում նա ունեցավ 37 լիգայի ելույթ՝ խփելով 12 գոլ[20]: Ընդհանուր առմամբ նա խաղաց ակումբում 46 հանդիպում՝ խփելով 17 գոլ։ Օգոստոսի 30-ին Մխիթարյանը կնքեց 7,5 մլն դոլար արժողությամբ գործարքը՝ անցնելով Պրիմիեր լիգայում իշխող չեմպիոն Դոնեցկի Շախտյոր[21]:

Շախտյոր Դոնեցկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-11 խաղաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարյանի մարզումը Շախտյորի կազմում, 2010 թվական

Դոնեցկի Շախտյորը 2010-11 մրցաշրջանին 7․5 մլն ԱՄՆ դոլարով գնում է Մխիթարյանին[22]: Նրա նորամուտը կայացավ սեպտեմբերի 10-ին Օբոլոն Կիևի հետ արտագնա խաղում, 62֊րդ րոպեին նրան փոխարինեց Էդուարդոն[23], և խաղն ավարտվեց 1։0 հօգուտ Շախտյորի։ Մխիթարյանի տնային նորամուտը շատ ավելի հաջող ստացվեց։ Սեպտեմբրի 19֊ին, խաղի սկզբում նվազագույն հաշվով պարտվելով՝ Շախտյորին հաջողվեց 4։1 հաշվով հաղթել Տավրիա Սիմֆերոպոլին[24]։ Մխիթարյանն իր առաջին գոլը Շախտյորի կազմում հենց այս խաղում տոնեց։ Երեք օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց Ուկրաինայի գավաթում՝ խաղալով Կրիբվասի դեմ, որն էլ ավարտվեց 6։0 հաշվով ի օգուտ Շախտյորի[25]։ Այս խաղում Մխիթարյանը հեղինակեց իր երկրորդ գոլը։ Սեպտեմբերի 25֊ին նա խաղի վերջին րոպեներին կարողացավ Մետալիստ Խարկովի դեմ արտագնա խաղում գոլ խփել՝ օգնելով թիմին հաղթել 2:1 հաշվով[26]։ Եվրոպայում նա իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 28֊ին Չեմպիոնների լիգայում խաղալով Սպորտինգ Բրագայի դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով[27]։ Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղում։ 81֊րդ րոպեին փոխարինելով Ժադսոնին՝ օգնեց Շախտյորին 2։0 հաշվով հաղթել Կիևի Դինամոյին[28]։ Նրա առաջին մրցաշրջանը չափազանց հաջող ընթացավ Շախտյորի կազմում, քանզի նրանք թրեբլ գրանցեցին (Պրեմիեր լիգա, Ուկրաինայի գավաթ, Ուկրաինայի Սուպեր գավաթ)[29]։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը համարվում է «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Հենրիխի տեղափոխության մասին լուրերը այդ ժամանակ մեծ քննարկումների առիթ էր դարձել։ Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին, որ «Լիվերպուլը» ցանկանում է գնել Մխիթարյանին, սակայն հետագայում լուրեր տարածվեցին նաև այն մասին, որ գործարքը չի կայանա երրորդ կողմի հետ անհամաձայնության պատճառով։

Մխիթարյանը տեղափոխությունը կարելի էր դասել բարդ տրանսֆերային գործարքների շարքին, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքները պատկանում էին 3 կողմի՝ «Շախտյոր»-ին, «Փյունիկ»-ին և Դոնեցկի «Մետալուրգ»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Բացի այդ, Հենրիխը ոչ մի կերպ չէր ցանկանում վերադառնալ «Շախտյոր», իսկ ուկրաինական ակումբը ոչ մի կերպ մտադիր չէր փոխզիջումների գնալ և իր առաջատարին բաց թողել։ Այնուամենայնիվ երկարատև ու խառը բանակցություններից հետո «Բորուսիա»-ն կարողացավ «Շախտյոր»-ի հետ ֆուտբոլիստի տրասնֆերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։

Այստեղ կային նաև մի շարք գործոններ, որոնք ստիպեցին Հենրիխին ընտրել հենց «Բորուսիան»: Առաջինն իհարկե Եվրոպական թոփ-ակումբ տեղափոխվելն էր, որը նոր հեռանկարներ էր բացում Մխիթարյանի համար։ «Բորուսիա»-ն համարվում է Բունդեսլիգայի առաջատար ակումբներից մեկը, բացի դա Բունդեսլիգայում Մխիթարյանը կարող էր իր ամենալավ որակները ցուցադրել, քանի որ վերջին շրջանում Բունդեսլիգան մեծ քայլերով շարունակում է աճել ու տարեցտարի բարելավում է իր ցուցանիշները այլ լիգաների նկատմամբ։

Այստեղ կային նաև այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և Մարիո Գյոթցեի գործոնները։ 2013 թվականին թիմը հրաժեշտ տվեց Մարիո Գյոտցեին և անհրաժեշտ էր նրան փոխարինող գտնել։ Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս կիսապաշտպանության առջևի գծում և շատ հաճախակի միանում էր թիմի գրոհներին։ Կլոպը նրան խաղադաշտում ազատ գործելու հնարավորություն էր ընձեռում։ Գյոթցեն «Բորուսիա»-ի կազմում ստեղծագործ ֆուտբոլիստներից մեկն էր, որն իր ոչ ստանդարտ գործողությունների շնորհիվ միշտ անակընկալի էր բերում մրցակիցներին և ավելի գունեղ էր դարձնում «Բորուսիա»-ի խաղը։ Հենց այդպիսի փոխարինող էլ փնտրում էր Կլոպը, և իհարկե գտավ նրան։ Հենրիխը կարողացավ ապացուցել, որ իզուր չի գերմանական ակումբը ձեռք բերել իր ամենաթանկարժեք տրանսֆերը։ Բացի դա, Յուրգեն Կլոպը կարողացավ «Բորուսիային» հասցել իր լավագույն մակարդակին։ Կլոպը վերակենդանացրեց երբեմնի հզոր գերմանական ակումբներից մեկին՝ հաղորդելով նոր շունչ և խաղային նոր փիլիսոփայություն։

Կա ևս մեկ հետաքրքիր ցուցանիշ, որը նպաստել է Հենրիխի տեղափոխվելուն. 580 հազար բնակչություն ունեցող Դորտմունդ քաղաքն ամբողջովին ապրում է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբով և իրենց սիրելի թիմի խաղերի ժամանակ 80.700 հանդիսատես տեղավորող մարզադաշտում ասեղ գցելու տեղ չի լինում։ Ակումբի տնային խաղերին միջինը ներկա են լինում 80.520 երկրպագու և այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն գլխավորում է Եվրոպայի ամենահաճախելի ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը։ Դորտմունդյան ակումբը տարեկան վաճառում է 50 հազարից ավելի տոմս։

«Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չընթացավ։ Նա հեղինակեց ընդամենը 9 գնդակ, և whoscored կայքի արդյունքներով Եվրոպայի հինգ առաջատար առաջնություններում հանդես եկող 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը՝ 7.58 միջին գնահատականով[30]: Բացի դա նա իր վրա մեծ ճնշում էր զգում, ինչպես նաև պատասխանատվության մեծ զգացում։

2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել է FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը[31]։

Հետագայում բազմաթիվ վնասվածքների և այլ պատճառներով տուժեց ինչպես Մխիթարյանի, այնպես էլ ողջ թիմի խաղը։ Այդ ժամանակաշրջանում «Բորուսիան» ցուցադրում էր իր ամենավատ խաղը։ Ակումբն անընդհատ վարկանիշային աղյուսակում հետընթաց էր ապրում, ինչի պատճառով էլ տուժում էր թիմի բոլոր ֆուտբոլիստների խաղը։ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայացած «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք ստացավ և հետ մնաց 6 շաբաթով։

Այդ ամենից հետո Յուրգեն Կլոպը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց «Լիվերպուլ»: Հենրիխը Մխիթարյանը Կլոպի և իր ակումբի հետ միասին կարողացավ նվաճել Բունդեսլիգայի փոխչեմպիոնի տիտղոսը, դարձավ Գերմանիայի գավաթի ֆինալիստը, իսկ 2014 թվականին հռչակվեց Գերմանիայի սուպերգավաթակիր։ Այդ խաղում «Բորուսիան» հաղթեց Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ։

2015 թվականի հուլիսի 1-ին Թոմաս Տուխելը 3 տարվա պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նա սկսեց թիմին մարզել և հենց այդ ժամանակ թիմը ծաղկում ապրեց։ Կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց տվեց իր իրական դեմքը։ Ակումբը վարկանիշային աղյուսակում բաձրացավ և ամրապնդվեց առաջին հորիզոնականներում՝ ցույց տալով իր լավագույն խաղը։

Aquote1.png Առաջին անգամ ես Տուխելի հետ հանդիպեցի անցած տարվա մարտին (2014 թվականին), և նա ինձ համոզեց մնալ «Բորուսիայում»: Ես մնացի, որովհետև մարդկանց պետք է ինչ-որ բան ապացուցեի: Անհրաժեշտ էր ցուցադրել, որ իզուր չեմ հայտնվել այստեղ: Նույն պատճառով ես ուզում եմ շարունակել ելույթներս դորտմունդյան թիմում: Արդյոք Տուխելը կարո՞ղ է համոզել ինձ՝ նաև հաջորդ մրցաշրջանում հանդես գալու «Բորուսիայի» կազմում: Հույս ունեմ: Առաջին քայլը նա կատարել է: Իսկ ինչո՞ւ չի կարող անել երկրորդը»[32]:
- Հենրիխ Մխիթարյան
Aquote2.png


2015 թվականի սեպտեմբերի 23-ին Հենրիխ Մխիթարյանը իր 100-րդ խաղն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Նոյեմբեր ամսվա դրությամբ Եվրոպայի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակում Մխիթարյանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 13 գոլով։ Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը համարվում են Բորուսիայի և Եվրոպայի լավագույն տրիոներից մեկը։ Նրանց բաձր արդյունավետության և փոխանցումների շնորհիվ «Բորուսիան» պարբերաբար հաղթանակներ է տանում։

Aquote1.png «Շախտյոր»-ում իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը:«Բորուսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել, ու արդյունավետ փոխանցումներ կատարել: Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ: Եվ, փառք աստծո, կարող եմ լուծել այդ խնդիրները:Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ[33]:
- Հենրիխ Մխիթարյան
Aquote2.png


Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարյանը հանդես է գալիս հարձակվողական ոճով կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերում։ Նա մասնագիտացել է հարձակվողների ետևից խաղում։ Դա նրան հնարավորություն է տալիս համատեղ աշխատել թիմակիցների հետ և՛ իր դիրքում, և՛ դիրքից դուրս։ «Կոտրելով» մրցակցի պաշտպանական շղթան, Հենրիխը հարձակվողների համար ստեղծում է ազատ տարածություն, ինչն իր հերթին բերում է գոլային բազում հնարավորությունների։ Նա գովասանքի է արժանացել իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։ Նա տիրապետում է բարդ և վտանգավոր հարվածների, պաշտպաններին ճարպկորեն շրջանցելու հնարքների և դեպի փոխացումը գնալու հրաշալի հմտությամբ[34][35]։

2012-2013 մրցաշրջանի ընթացքում շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ Փեթ Նևինը հետևյալ կերպ է արտահայտվել Մխիթարյանի մասին.

Aquote1.png Առաջնության 8 խաղում 11 գոլ խփելը արդեն ֆանտաստիկ է, բայց երբ այդ ամենին ավելանում է այն փաստը, որ նա կիսապաշտպան է, դա արդեն ֆենոմենալ է։ Եթե դուք նրա մասին դեռ չեք լսել, եթե անգամ Եվրոպայի գերակումբների գործակալները նույնպես չեն լսել նրա մասին, ապա դուք շուտով կիմանաք նրան։ Նա ունի արագություն, թնդանոթային հարված և արագ խաղի մեջ մտնելու կարողություն՝ Ֆրենկ Լեմպարդի նման։ Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նա պետք է հաճախ աչքի ընկնի[36]։ Aquote2.png


Կարծիքներ Մխիթարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մենք վեց տարեկանից ճանաչում ենք միմյանց: Ֆուտբոլային առաջին քայլերը միասին ենք կատարել: Այս տարիների ընթացքում Հենրիխն ընդհանրապես չի փոխվել, նա նույն մարդն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ ճանաչում ձեռք չէր բերել: Հենրիխը մնացել է նույն համեստ, խելացի, ընկերասեր տղան: Նա խաղադաշտում շատ ագրեսիվ ու չզիջող է, իսկ կյանքում՝ համեստ: Aquote2.png


Aquote1.png Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ: Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է: Հիմա էլ ավելի փորձառու է դարձել: Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում: Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է: Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում: Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները: Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս: Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն: Կարծում եմ՝ Հենրիխը սիրված անձնավորություն է: Ցանկացած խաղի նա ցույց է տվել, որ ինքն առաջատար է: Ցանկացած խաղի ժամանակ օգուտ է տվել թիմին, որպես առաջատար տարել է թիմին իր ետևից՝ թե խոսքերով, թե գործով: Aquote2.png


Aquote1.png Հենրիխը շատ հանգիստ բնավորության տեր մարդ է, կրթված է, հավասարակշռված, շատ ընկերասեր, մարդամոտ, ուրախ և հետաքրքիր: Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել: Փոքր տարիքում Հենոն շատ աշխատասեր էր և սովորելու մեծ ընդունակություն ուներ: Կարելի է ասել՝ խաղադաշտում շատ էմոցիոնալ է, իսկ խաղադաշտից դուրս շատ հանգիստ ու հասարակ: Նրա բնավորության գծերից մեկն այն է, որ ունի հաղթողի բնավորություն ու ամեն օր, ամեն ժամ սիրում է կատարելագործվել: Հենրիխը միշտ ձգտում է խաղալ լավ ակումբներում և հույս ունեմ, որ օրերից մի օր նրան կտեսնենք ավելի լավ առաջնությունում, ինչպիսիք են Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները: Իսկ Գերմանիայում նա միայն առաջընթաց է ապրում: Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին: Նա բոլոր խաղերում 100% նվիրվածությամբ է խաղացել: Aquote2.png


Aquote1.png Հենոյին դեռ փոքր ժամանակվանից եմ ճանաչում: Հետո եկավ Բարձրագույն խումբ: Պատկերացրեք՝ ժամերով էր աճում որպես ֆուտբոլիստ: Նա աշխատասեր է, իր գործում պրոֆեսիոնալ: Ճանաչվածությունը նրան չի փոխել: Նա շատ լավ տղա է, իսկ որպես ֆուտբոլիստ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսին է: Որպես ֆուտբոլիստ Հենրիխը շատ աշխատասեր ու գրագետ է, իսկ խաղադաշտից դուրս կատակասեր է, անմիջական, կարևորն այն է, որ չի փոխվել, հետաքրքիր մարդ է, ում հետ չես ձանձրանա: Աշխատասեր է, բարի, օրինակելի մարդ և ֆուտբոլիստ[37]: Aquote2.png


Aquote1.png Նման ֆուտբոլիստը իսկական երազանք է: Նրան մարզելուց հաճույք եմ ստանում: Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել: Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ է[38]: Aquote2.png


Aquote1.png Հենրիխ Մխիթարյանը առաջնորդ է, և թիմում ոչ միայն առաջատար խաղացող է, այլ նաև՝ կոլեկտիվի հոգին Aquote2.png


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Football pictogram.svg Soccerball.svg Football pictogram.svg Soccerball.svg Football pictogram.svg Soccerball.svg Football pictogram.svg Soccerball.svg
2006 Փյունիկ ՀԲԽ 12 1 ՀԱԳ 0 0 12 1
2007 ՀԲԽ 24 12 ՀԱԳ 0 0 ՉԼ 4 0 28 12
2008 ՀԲԽ 24 6 ՀԱԳ 6 3 ՉԼ 2 0 32 9
2009 ՀԲԽ 10 11 ՀԱԳ 3 2 13 13
Ընդհանուր 70 30 11 5 6 0 87 35
2009-10 Մետալուրգ Դոնեցկ ՈւՊԼ 29 9 ՈւԳ 2 1 ԵԼ 6 4 37 14
2010-11 ՈւՊԼ 8 3 ՈւԳ 0 0 8 3
Ընդհանուր 37 12 2 1 6 4 45 17
2010-11 Շախտյոր Դոնեցկ ՈւՊԼ 17 3 ՈւԳ 3 1 ՉԼ 7 0 27 4
2011-12 ՈւՊԼ 26 10 ՈւԳ 5* 1 ՉԼ 6 0 37 11
2012-13 ՈւՊԼ 29 25 ՈւԳ 5** 2 ՉԼ 8 2 42 29
Ընդհանուր 72 38 13*** 4 21 2 104 44
2013-14 Բորուսիա Դորտմունդ ԲԼ 31 9 ԳԳ 4 2 ՉԼ 10 2 45 13
2014-15 ԲԼ 2 0 ԳԳ 2 2 ՉԼ 0 0 4 2
Ընդհանուր 33 9 6 4 10 2 49 15
Ընդհանուր կարիերայում 212 89 30 14 43 8 285 111

2014 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ
Աղբյուր [1]
*-որից 1-ը՝ Ուկրաինայի 2012 թվականի սուպերգավաթում
**-որից 1-ը՝ Ուկրաինայի 2013 թվականի սուպերգավաթում
***-ներառյալ խաղերը Ուկրաինայի սուպերգավաթներում

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշեց 2007 թվականի հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում։

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Վերջնական հաշիվ Մրցույթ
1 Մարտի 28, 2009 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Էստոնիա Էստոնիա 1-0 2-2 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (Ընտրական փուլ)
2 Մայիսի 25, 2010 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Ուզբեկստան Ուզբեկստան 1-0 3 - 1 Ընկերական հանդիպում
3 Հոկտեմբերի 8, 2010 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Սլովակիա Սլովակիա 3-1 3-1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
4 Հոկտեմբերի 12, 2010 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Անդորա Անդորրա 2-0 4-0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
5 Սեպտեմբերի 2, 2011 «Estadi Comunal d'Aixovall» մարզադաշտ, Անդորրա լա Վելլա, Անդորրա Անդորա Անդորրա 3-0 3-0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
6 Սեպտեմբերի 6, 2011 «Štadión pod Dubňom» մարզադաշտ, Ժիլինա, Սլովակիա Սլովակիա Սլովակիա 2-0 4-0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
7 Հոկտեմբերի 7, 2011 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա 2-0 4-1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
8 Հոկտեմբերի 11, 2011 «Aviva Stadium» մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիա 1-2 1-2 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012 (Ընտրական փուլ)
9 Հոկտեմբերի 12, 2012 «Հրազդան» մարզադաշտ, Երևան, Հայաստան Իտալիա Իտալիա 1-1 1-3 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
10 Նոյեմբերի 14, 2012 «Հանրապետական» մարզադաշտ, Երևան, Հայաստան Լիտվա Լիտվա 3-0 4-2 Ընկերական հանդիպում
11 Հունիսի 11, 2013 «Պարկեն» մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա Դանիա Դանիա 4-0 4-0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
12 Հոկտեմբերի 15, 2013 «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլ, Իտալիա Իտալիա Իտալիա 2-1 2-2 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ)
13 Մայիսի 27, 2014 «Ստադ դե լա Ֆոնտենետ» մարզադաշտ, Կարուժ, Շվեյցարիա ԱՄԷ ԱՄԷ 2-1 4-3 Ընկերական հանդիպում
14 3-2
15 Հունիսի 6, 2014 «Կոֆաս» մարզադաշտ, Մայնց, Գերմանիա Գերմանիա Գերմանիա 1-1 1-6 Ընկերական հանդիպում
16 Սեպտեմբեր 7, 2014 «Պարկեն» մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա Դանիա Դանիա 1-0 0-1 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 (Ընտրական փուլ)

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկ ՖԱ
Շախտյոր Դոնեցկ

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Sports.ru կայքում(ռուս.)
  2. Henrikh Mkhitaryan | National Football Teams
  3. Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր ստորագրեց Դորտմունդի Բորուսիայի հետ(գերմ.)
  4. Ալ. Գրիգորյանին, Ռ. Վահանյանին և Հ. Մխիթարյանին հանձնվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ
  5. «Հենրիխ Մխիթարյան. Գնահատում եմ նույնիսկ իմ թշնամիներին, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձնում [Henrikh Mkhitaryan: I even value my enemies, because they make me stronger]»։ Tert.am (Armenian)։ մայիսի 14, 2011։ Վերցված է 2012 թ․ հունիսի 14 
  6. «Sabre Dance by Henrikh Mkhitaryan»։ Ukrainian Football 1894։ օգոստոսի 16, 2012։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22 
  7. Yokhin Michael (հոկտեմբերի 2, 2012)։ «Juve been warned: Henrikh Mkhitaryan is Europe's most in-form player»։ goal.com։ Վերցված է 2013 թ․ մարտի 1 
  8. «Henrikh Mkhitaryan: I never take the praise, if I know that I played badly»։ panorama.am։ փետրվարի 27, 2013։ Վերցված է 2013 թ․ մարտի 3 
  9. «Armenia’s got talent»։ shakhtar.com։ դեկտեմբերի 9, 2012։ Վերցված է 2013 թ․ մարտի 1 
  10. «Հենրիխ Մխիթարյան. Հատկապես ուրախ եմ եղել 15 տարեկանում "Փյունիկում" ստացած առաջին աշխատավարձիս» (Armenian)։ sport.news.am։ հունվարի 11, 2013։ Վերցված է մարտի 1, 2013 
  11. «Sky Sports Scout – Henrikh Mkhitaryan»։ www.skysports.com։ հունիսի 18, 2013։ Վերցված է օգոստոսի 22, 2012 
  12. Chakhoyan Khachik (մայիսի 22, 2009)։ «Mkhitaryan worthy of a higher calling»։ UEFA.com։ Վերցված է մարտի 1, 2013 
  13. «Metalurh vs Partizan Minsk»։ Soccerway։ հուլիսի 16, 2009։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  14. «Metalurh vs Dnipro 0–0»։ Soccerway։ հուլիսի 19, 2009։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  15. «Karpaty vs Metalurh 2–2»։ Soccerway։ հուլիսի 26, 2009։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  16. «Interblock vs Metalurh 0–3»։ Soccerway։ օգոստոսի 6, 2009։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  17. Dereyan Antranig (հունվարի 29, 2011)։ «Henrikh Mkhitaryan: ‘The Maestro’ of Armenian Soccer»։ www.armenianweekly.com։ Վերցված է օգոստոսի 22, 2012 
  18. «Metalurh vs Obolon 3–0»։ Soccerway։ հուլիսի 16, 2010։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  19. «Dnipro vs Metalurh 1–2»։ Soccerway։ օգոստոսի 30, 2010։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  20. «H. Mkhitaryan»։ Soccerway։ Global Sports Media։ Վերցված է հունվարի 21, 2012 
  21. «Henrikh Mkhitaryan seals FC Shakhtar switch»։ shakhtar.com։ օգոստոսի 30, 2010։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  22. Генрих Мхитарян – игрок "Шахтера" (Russian)։ Shakhtar.com։ օգոստոսի 30, 2010։ Վերցված է հուլիսի 21, 2013 
  23. «Obolon vs Shakhtar 1–0»։ Soccerway։ սեպտեմբերի 10, 2010։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  24. «Shakhtar vs Tavriya 4–1»։ Soccerway։ սեպտեմբերի 19, 2010։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  25. «Shakhtar vs Kryvbas 6–0»։ Soccerway։ սեպտեմբերի 22, 2010։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  26. «Metalist vs Shakhtar 1–2»։ Soccerway։ սեպտեմբերի 25, 2010։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  27. «Henrik Mkhitaryan: Braga level is not our concern»։ Shakhtar.com։ դեկտեմբերի 3, 2010։ Վերցված է հունիսի 14, 2012 
  28. «Dynamo vs Shakhtar 0–2»։ Soccerway։ մայիսի 25, 2011։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  29. Fussball Fedya (դեկտեմբերի 12, 2011)։ «Ukraine 2010/11»։ RSSSF։ Վերցված է հուլիսի 21, 2013 
  30. http://sport.news.am/arm/news/40918/henrikh-mkhitaryany-evropayi-5-arajatar-arajnutyunneri-100-lavaguyn-futbolistneri-sharqum.html
  31. Հենրիխ Մխիթարյանն՝ աշխարհի 100 առաջատար ֆուտբոլիստների թվում
  32. http://www.panorama.am/am/news/2016/01/22/henrikh mkhitaryan/1516465
  33. http://armenpress.am/arm/news/815742/erjanik-em-timum-texs-verjnakanapes-gtnelu-hamar-henrikh.html
  34. «UEFA Champions League: 4 players to keep an eye out for.»։ tikitakastyle.wordpress.com։ սեպտեմբերի 18, 2012։ Վերցված է 2013 թ․ մարտի 3 
  35. «Mkhitaryan is one of the best footballers of the Ukraine cup: Buryak»։ Lurer.com։ օգոստոսի 14, 2012։ Վերցված է 2013 թ․ մարտի 3 
  36. Nevin Pat (սեպտեմբերի 11, 2012)։ «PAT NEVIN: GROUP TASK»։ www.chelseafc.com։ Վերցված է 2013 թ․ մարտի 3 
  37. http://www.football365.am/wp/?p=177865
  38. http://sputnik.co.am/armenia/20160121/1701804.html
  39. http://www.ffa.am/hy/1451399621
  40. http://news.vivaro.am/%D5%80%D5%A5%D5%B6%D6%80%D5%AB%D5%AD-%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-150-%D5%A3%D5%B8%D5%AC-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81/
  41. http://www.aravot.am/2011/12/28/287541/
  42. «Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ». Միշել Պլատինին՝ հայերեն
  43. http://www.ffa.am/hy/1450866283
  44. (ռուս.) «Мхитарян назван лучшим футболистом украинской Премьер-лиги»։ Независимое бюро новостей։ դեկտեմբերի 28, 2012։ Վերցված է 2013 թ․ հունիսի 6 
  45. (ռուս.) «Генрих Мхитарян назван лучшим игроком»։ 2 Հուլիս 2013։ Վերցված է 2 Հուլիս 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են