Լեոնարդո Սպինացոլա
![]() Սպինացոլան Ատալանտայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 37 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2007 |
![]() | ||
2007-2010 |
![]() | ||
2010-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2019 |
![]() | 10 | (0) |
2012-2013 |
→ ![]() | 7 | (1) |
2013 |
→ ![]() | 3 | (0) |
2013-2014 |
→ ![]() | 24 | (1) |
2014-2015 |
→ ![]() | 2 | (0) |
2015 |
→ ![]() | 10 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 34 | (0) |
2016-2018 |
→ ![]() | 48 | (0) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 1 | (0) |
2012 |
![]() | 1 | (0) |
2017-ներկա |
![]() | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեոնարդո Սպինացոլա (իտալերեն՝ Leonardo Spinazzola, մարտի 25, 1993[1][2], Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Սպինացոլան սկսել է Յուվենտուսում։ 2012 թվականի հուլիսի 5-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Էմպոլիին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Վիչենցայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ Նովարայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 15-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[7]։ 2013 թվականի հունվարին Էմպոլիի կազմում անցկացրած 8 խաղերից հետո Սպինացոլան վերադարձավ վարձավճարից, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը միացավ Վիրտուս Լանչանոյին[8]։ Լանչանոյի կազմում Սպինացոլան անցկացրեց 3 հանդիպում։
2013 թվականի օգոստոսի 10-ին Սպինացոլան վարձավճարով տեղափոխվեց Սիենա[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մայիսի 13-ին՝ Ռեջինայի դեմ խաղում[11]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2014 թվականի օգոստոսի 11-ին Սպինացոլան վարձավճարով միացավ Ատալանտային։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ փոխարինման մտնելով Վերոնայի դեմ խաղում[13][14]։ 2015 թվականի ձմռանը Սպինացոլան վերադարձավ վարձավճարից։
2015 թվականի փետրվարի 2-ին Սպինացոլան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Վիչենցային[15][16]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Պերուջայի դեմ խաղում[17]։ Վիչենցայի կազմում իտալացին անցկացրեց 10 հանդիպում։ 2015 թվականի հուլիսի 22-ին Սպինացոլան վարձավճարով տեղափոխվեց Պերուջա[18]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Ռեջանայի դեմ խաղում[19]։ 2016 թվականի փետրվարի 27-ին նա գոլային փոխանցում տվեց Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, սակայն Պերուջան պարտվեց 2-1 հաշվով[20]։ 2015-16 մրցաշրջանում Սպինացոլան անցկացրեց 36 հանդիպում։
2016 թվականի հուլիսի 7-ին Սպինացոլան 2 տարվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[21][22]։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[23]։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա գոլային փոխանցում տվեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[24]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[25]։ Վարձավճարի ընթացքում Սպինացոլան անցկացրեց 57 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ։
2018-19 մրցաշրջանում Սպինացոլան վերադարձավ Յուվենտուս[26][27]։ Իր դեբյուտը ակումբի առաջին թիմի կազմում նշեց 2019 թվականի հունվարի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Բոլոնյայի դեմ խաղում[28]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մարտի 12-ին՝ 1/8 եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[29]։ Մայիսի 3-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Կրիշտիանու Ռոնալդուին Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Յուվենտուսի կազմում Սպինացոլան անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին հաղթել Սերիա A-ն[31][32][33]։
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 1-ին Սպինացոլան 4 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[34][35][36]։ Ակումբը նրա համար վճարեց 29.5 միլիոն եվրո[37], իսկ Լուկա Պելեգրինին տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[38][39]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպինացոլան ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Դավիդե Ձապակոստային Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[40]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 7-ին՝ Ուրուգվայի դեմ խաղում[41]։ Հունիսի 11-ին Սպինացոլան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում՝ օգնելով Իտալիային հաղթել 5-0 հաշվով[42]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էմպոլի (վարձավճար) | 2012–13 | Սերիա B | 7 | 1 | 1 | 0 | — | 8 | 1 | |||
Վիրտուս Լանչանո (վարձավճար) | 2012–13 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |||||
Սիենա (վարձավճար) | 2013–14 | 24 | 1 | 2 | 0 | 26 | 1 | |||||
Ատալանտա (վարձավճար) | 2014–15 | Սերիա A | 2 | 0 | 3 | 1 | 5 | 1 | ||||
2016–17 | 30 | 0 | 2 | 0 | 32 | 0 | ||||||
2017–18 | 18 | 0 | 1 | 0 | 6 | 0 | — | 25 | 0 | |||
Ընդհանուր | 50 | 0 | 6 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 62 | 1 | ||
Վիչենցա (վարձավճար) | 2014–15 | Սերիա B | 10 | 0 | 0 | 0 | — | 10 | 0 | |||
Պերուջա (վարձավճար) | 2015–16 | 34 | 0 | 2 | 0 | 36 | 0 | |||||
Յուվենտուս | 2018–19 | Սերիա A | 10 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
Ռոմա | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 138 | 2 | 12 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 157 | 3 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[43]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 5 | 0 |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուվենտուս Երիտասարդական
- Վիարեջոյի մրցաշար․ 2012[44]
Յուվենտուս
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիարեջոյի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ․ 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - L. Spinazzola - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «SpazioJuve - L'emozione bianconera»։ archive.is։ 2014-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ «FC Empoli - LR Vicenza Virtus, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Novara Calcio 1908 - FC Empoli, Sep 1, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «AS Livorno - FC Empoli, Sep 15, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «TMW - Virtus Lanciano, piace Spinazzola dell'Empoli - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-27
- ↑ Andronaco Daniele (2013-08-10)։ «Calciomercato Siena, UFFICIALE/ Giacomazzi e Spinazzola bianconeri. Due operazioni anche in uscita - SerieBnews.com»։ SerieBnews.com (it-IT)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «AS Livorno - Robur Siena, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Robur Siena - Urbs Reggina 1914, May 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Atalanta BC - AC Pisa 1909, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Atalanta BC - Hellas Verona, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Atalanta vs Verona | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-27
- ↑ «VICENZA, arriva Spinazzola dalla Juventus: i dettagli - ITA Sport Press»։ ITA Sport Press (it-IT)։ 2015-02-02։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Chi è Leonardo Spinazzola | Biancorossi.net»։ Biancorossi.net (it-IT)։ 2015-02-02։ Վերցված է 2018-08-27
- ↑ «LR Vicenza Virtus - AC Perugia Calcio, Feb 7, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Spinazzola joins Perugia on loan - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-27
- ↑ «AC Perugia Calcio - Reggio Audace FC, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Virtus Entella - AC Perugia Calcio, Feb 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Leonardo Spinazzola all'Atalanta»։ www.atalanta.it։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ «UFFICIALE - Spinazzola all'Atalanta: prestito biennale»։ JuveNews.eu - News sulla Juventus e calciomercato in tempo reale (it-IT)։ 2016-07-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Atalanta BC - US Cremonese, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Olympique Lyon - Atalanta BC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Leonardo Spinazzola Realises His 'Dream' Of Joining Juventus Squad»։ The Sportsman (անգլերեն)։ 2018-07-25։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Spinazzola: Juventus one of the top clubs in the world»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Bologna FC 1909 - Juventus FC, Jan 12, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Juventus FC - Atlético Madrid, Mar 12, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Juventus FC - Torino FC, May 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ 31,0 31,1 Reuters (2019-04-20)։ «Juventus win two Serie A titles in one day as men and women triumph»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Juventus win Serie A: Ronaldo first player ever to lift three major leagues of Premier League, La Liga and Scudetto | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set»։ The Independent (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Roma complete signing of Spinazzola»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Roma sign Leonardo Spinazzola from Juventus as Luca Pellegrini moves in opposite direction»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Official: Pellegrini joins Juventus, Spinazzola moves to Roma, the figures revealed»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Good luck, Leonardo Spinazzola!»։ Juventus.com։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Roma sign Leonardo Spinazzola from Juve, send Pellegrini other way»։ Eurosport։ 2019-07-01։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Football: Roma sign Spinazzola from Juve, send Pellegrini other way | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2019-07-28
- ↑ «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Italy - Uruguay, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Italy - Liechtenstein, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ 43,0 43,1 «Leonardo Spinazzola»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «TMW VIAREGGIO - Trionfa la Juventus - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-08-27
- ↑ Association Press (2019-01-16)։ «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լեոնարդո Սպինացոլա Վիքիպահեստում |
---|
- Սպինացոլայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Սպինացոլայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սպինացոլան transfermarkt-ում
- Սպինացոլան soccerbase.com-ում
- Սպինացոլան WhoScored.com կայքում
- Սպինացոլան Յուվենտուսի պաշտոնական կայքում
- Սպինացոլան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Վիրտուս Լանչանոյի ֆուտբոլիստներ
- Սիենայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Վիչենցայի ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ