Ռոմելու Լուկակու
Ռոմելու Լուկակու հոլ.՝ Romelu Lukaku | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռոմելու Մենամա Լուկակու | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 13, 1993 (27 տարեկան) | ||
Ծննդավայր |
Անտվերպեն, ![]() | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 93 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտերնացիոնալե | ||
Համար | 9 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2009–2011 2011–2014 2012–2013 2013―2014 2014-2017 2017-2019 2019-այժմ |
![]() ![]() → ![]() → ![]() ![]() ![]() ![]() |
73 (33) 10 (0) 35 (17) 31 (15) 110 (53) 66 (28) 41 (28) | |
Ազգային հավաքական | |||
2008 2011 2009 2010-այժմ |
![]() ![]() ![]() ![]() |
4 (1) 1 (0) 5 (1) 86 (53) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոմելու Լուկակու, բելգիացի ֆուտբոլիստ, իտալական Ինտերնացիոնալեի (Ինտեր) և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի երիտասարդական թիմում հանդես գալով, Լուկակուն ունեցավ պարզապես հիանալի արդյունք, 68 գոլ 68 խաղում։ 2006- ից 2009 թվականներին Անդերլեխտի կազմում հանդես գալով 88 խաղում խփել է 121 գոլ։
Չնայած նրան որ նա ընդամենը 15 տարեկան էր, Ռոմելուն 17 խաղերի ընթացքում հարվածել էր 26 գոլ այն ֆուտբոլիստների դարպասը, ովքեր իրենից չորս տարի մեծ էին: Իր հրաշալի արդյունքների շնորհիվ նա սկսել է գրավել այնպիսի թիմերի ուշադրությունը, ինչպիսիք էին <<Մանչեսթեր Յունայթեդ>>-ը, <<Չելսի>>-ն, <<Միլան>>-ը և <<Արսենալ>>-ը:
<<Անդերհելթ>>[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկակուն իր դեբյուտն անց կացրեց բելգիական չեմպիոնատի դիվիզաներից մեկում,2009 թվականի մայիսի 24-ին` <<Ստանդարդա>>-ի դեմ խաղում, դուրս գալով խաղադաշտ և փոխարինելով պաշտպան Վիկտոր Բերնանդեսին: Խաղից տասնմեկ օր անց նա կնքեց իր առաջին պաշտոնական պայմանագիրը մինչև 2012 թվականը: Լուկակուն դարձավ ակումբի մշտական խաղացողներից 2009/10 մրցաշարում և խփեց առաջին գոլն ակումբում <<Զյուլտե-Վերեգեմ>> ակումբի դեմ խաղում: Նա ավարտեց այդ սեզոնը որպես Բելգիայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու:
Լուկակուն մասնակցել է նաև Եվրո Լիգային, որի ժամանակ մրցակցի դարպասն է ուղարկել չորս գնդակ:
<<Չելսի>>[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 6-ին Չելսին և Անդերհելթը իրենց պաշտոնական էջերում հայտարերցին ֆուտբոլիստի տեղափոխության մասին դեպի <<Չելսի>>, որտեղ նա ստացավ 18 համարի մարզաշապիկը: Օգոստոսի 27-ին Լուկակուն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ նոր թիմի կազմում, <<Նորվիչ Սիթի>>-ի դեմ խաղում:
Բելգիացին կարողացավ թիմի հետ միասին հաղթել Անգլիայի գավաթը:
<<Վեսթ Բրոմվիչ Ալբիոն>>[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 10-ին Լուկակուն վարձակալությամբ տեղափոխվեց <<Վեսթ Բրոմվիչ Ալբիոն>> , որտեղ անց կացրեց 2012/13 մրցաշրջանը: Ակումբ տեղափոխվելուց ութ օր անց անցկացրեց իր դեբյուտը, դուրս գալով խաղադաշտ 77-րդ րոպեին <<Լիվերփուլ>>-ի դեմ խաղում, որի ժամանակ նկատվեց խփած գոլի շնորհիվ:
2013 թվականի հունվարի 12-ին ձևակերպեց առաջին դուբլը Պրեմիեր Լիգայում` <<Րեդինգա>>-ի դեմ խաղում:
<<Էվերթոն>>[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեպտեմբերի 21-ին Լուկակուն անցկացրեց իր դեբյուտը <<Էվերթոն>>-ի կազմում, <<Վեսթ Հեմ Յունայթեդ>>-ի դեմ խաղում, որի ժամանակ խփեց հաղթական գոլ խաղի ավարտից հինգ րոպե առաջ:
Սկզբում Ռոմելուն տեղափոխվել էր ակումբ վարձատվությամբ, իսկ 2014 թվականի հուլիսի 30-ին կնքեց պաշտոնական պայմանագիր ակումբի հետ հինգ տարի ժամկետով: Տրանսֆերն արժեցավ 28 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը սկսեց խաղալ արդեն «10» համարի ներքո:
<<Մանչեսթեր Յունայթեդ>>[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 8-ին Լուկակուն հայտարարեց իր տեղափոխության մասին դեպի <<Մանչեսթեր Յունայթեդ>>, իսկ արդեն հուլիսի 10-ին նա պաշտոնապես դարձավ Յունայթեդի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմեց 75 մլն եվրո ֆունտ գումարած 15 մլն եվրո բոնուսի տեսքով: Ակումբում նա սկսեց հանսդես գալ «9» համարի ներքո:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 21 տարեկանների հավաքականում առաջին անգամ դեբյուտն անց է կացրել Սլովակիայի դեմ խաղում, որի ժամանակ հարվածեց գոլ:
2010 թվականի նոյեմբերի 17-ին Լուկակուն դարձավ հաղթական դուբլի հեղինակ Ռուսաստանի դեմ խաղում:
2018 թվականի հունիսի 6-ին Լուկակուն պաշտոնապես ճանաչվեց Բելգիայի պատմության լավագույն ռմբարկու:
ԱԱ-ի ժամանակ Լուկակուն վեց խաղերում հարվածել է չորս գնդակ, իսկ հավաքականը մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը:
Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկակուն կենտրոնական հարձակվող է: Խաղում է ձախ ոտքով, ընդգծվում է ֆիզիկական ուժով, որը նրան հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ պայքարել խաղի ժամանակ, նաև նկատվում է մեծ արագությամբ:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկակուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ռոժե Լուկակուի որդին է: Նրա կրտսեր եղբայր Ժորդանը հանդես է գալիս <<Լացիո>>-ում:
Ռոմելուն ունի բակալավրի դիպլոմ տուրիզմի բաժնից: Բացի դրանից նա տիրապետում է տարբեր լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և իսպաներեն:
Մանկուց նրա կուռքերն էին Դիձե Դրոգբան և բրազիլացի հարձակվող Ադրիանոն:
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի հուլիսի 10 [1]-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ[2] | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Խաղեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Ֆուտբոլի Բելգիայի առաջնություն | 2008/09 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2009/10 | 33 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 4 | 0 | 0 | 45 | 19 | ||
2010/2011 | 37 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 4 | 0 | 0 | 50 | 20 | ||
2011/2012 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2 | ||
Ընդհանուր | 73 | 33 | 3 | 0 | 0 | 0 | 22 | 8 | 0 | 0 | 98 | 41 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 2011/12 | 8 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
2013/14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 10 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 15 | 0 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 2012/13 | 35 | 17 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 |
Ընդհանուր | 35 | 17 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 17 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 2013/2014 | 31 | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 16 |
Ընդհանուր | 31 | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 16 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 2014/15 | 36 | 10 | 2 | 2 | 1 | 0 | 9 | 8 | 0 | 0 | 48 | 20 |
2015/16 | 37 | 18 | 3 | 3 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 25 | ||
2016/17 | 37 | 25 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 26 | ||
Ընդհանուր | 110 | 53 | 6 | 6 | 8 | 4 | 9 | 8 | 0 | 0 | 133 | 71 | ||
![]() |
Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 2017/18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 259 | 118 | 13 | 7 | 13 | 4 | 32 | 16 | 1 | 0 | 318 | 145 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 թվականի նոյեմբերի 12 [3]-ի դրությամբ
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Առաջնություններ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
2010 | 4 | 2 | 4 | 0 | 8 | 2 |
2011 | 3 | 0 | 2 | 0 | 5 | 0 | |
2012 | 4 | 1 | 1 | 0 | 5 | 1 | |
2013 | 5 | 0 | 3 | 2 | 8 | 2 | |
2014 | 5 | 5 | 6 | 1 | 11 | 6 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 21 | 8 | 16 | 3 | 37 | 11 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Profile: Romelu Benjamin Lukaku» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2014-02-10։ Վերցված է 2014-02-10
- ↑ 1 խաղ ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկությունում
- ↑ «Internationals: Romelu Benjamin Lukaku» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2014-02-10։ Վերցված է 2014-02-10
|
|
- Ապրող անձինք
- 1993 ծնունդներ
- Մայիսի 13 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ