Էվերթոն ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվերթոն
Ամբողջական անուն Everton Football Club
Մականուն(ներ) The Toffees (Իրիսներ)
The Blues (Կապույտներ)
Հիմնադրում 1878-ին, որպես Սուրբ Դոմինգո ՖԱ[1]
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Գուդիսոն Պարկ
Տարողունակություն 39,572
Նախագահ Անգլիա Բիլ Կենրայթ
Մարզիչ Նիդերլանդներ Ռոնալդ Կուման[2]
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Էվերթոն, անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1878 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Ակումբն Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է ռեկորդային 114 մրցաշրջան։

Թիմը մասնակցել է ավելի շատ բարձրագույն դիվիզիոնի խաղերի, քան որևէ այլ անգլիական թիմ և 9 անգամ հաղթել առաջնությունում։ 1954 թվականից Էվերթոնը մնացել է բարձրագույն դիվիզիոնում և 1922 թվականին եղել է Պրեմիեր Լիգայի հիմնադիր անդամներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորված լինելով 1878 թվականին`Էվերթոնը 1888 թվականին դարձել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամ և 2 մրցաշրջան հետո հաղթել է իր առաջին լիգայի առաջնությունը։ 4 լիգայի տիտղոսները և 2 Անգլիայի Գավաթի հաղթանակները ձեռք բերելուց հետո Էվերթոնը հետպատերազմական շրջանում «նահանջեց», և միայն 1960-ականներին հաղթեց 2 լիգայի առաջնություն և Անգլիայի Գավաթ։

1980-ականների կեսերին ունեցավ վերջին շրջանի մեծ հաջողություններ՝ երկու լիգայի առաջնության հաջողություններ, Անգլիայի Գավաթ, իսկ 1985 թվականին ձեռք բերած ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթը նրանց առաջին մայրցամաքային ձեռքբերումն էր։ Ակումբի վերջին խոշոր ձեռքբերումը եղել է 1995 թվականի Անգլիայի Գավաթը։ Ակումբի կողմնակիցները հայտնի են որպես Էվերթոնիաններ։ Էվերթոնը երկրպագուների մեծ բանակ ունի, որի թիվը գնալով ավելանում է՝գերազանցելով 36,000-ը յուրաքանչյուր խաղի ժամանակ. դա կազմում է մարզադաշտի 95%-ը։ Էվերթոնը մրցակցության մեջ է հարևան Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի հետ, և երկու կողմերն էլ պարբերաբար մրցում են Մերսիսայդ Դերբիում։

Լիվերպուլ ֆուտբոլային ակումբը ձևավորվել է 1892 թվականին մի առանձնացած խմբից, որի կազմում են եղել Էվերթոնի նախկին նախագահը և մի քանի այլ խաղացողներ։ Վեճը հանգեցրեց նաև Էվերթոնի Էնֆիլդը լքելուն։ 1892 թվականից ակումբը հաստատվում է ներկայիս գլխավոր հրապարակում՝ Գուդիսոն Պարկում։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Անգլիա ԴՊ Ջորդան Պիկֆորդ
2 Ֆրանսիա ԿՊ Մորգան Շնայդերլին
3 Անգլիա ՊՇ Լեյթոն Բեյնս
4 Անգլիա ՊՇ Մայքլ Քին
5 Ուելս ՊՇ Էշլի Ուիլյամս
6 Անգլիա ՊՇ Ֆիլ Ջագելկա Ավագ
7 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ՀՐ Յանիկ Բոլասի
8 Անգլիա ԿՊ Ռոս Բարքլի
9 Իսպանիա ՀՐ Սանդրո Ռամիրես
10 Անգլիա ՀՐ Ուեյն Ռունի
11 Բելգիա ՀՐ Կևին Միրալյաս
12 Անգլիա ԿՊ Աարոն Լենոն
15 Կյուրասաո ՊՇ Կուկո Մարտինա
16 Իռլանդիա ԿՊ Ջեյմս Մակկարտի
17 Սենեգալ ԿՊ Իդրիսա Գեյե
Դիրք Խաղացող
18 Իսլանդիա ԿՊ Գիլֆի Սիգուրդսոն
20 Նիդերլանդներ ԿՊ Դևի Կլասեն
21 Բոսնիա և Հերցեգովինա ԿՊ Մուհամեդ Բեշիչ
22 Նիդերլանդներ ԴՊ Մարտեն Ստեկելենբուրգ
23 Իռլանդիա ՊՇ Շեյմուս Կոլման
25 Արգենտինա ՊՇ Ռամիրո Ֆունես Մորի
26 Անգլիա ԿՊ Թոմ Դևիս
27 Խորվաթիա ՀՐ Նիկոլա Վլաշիչ
29 Անգլիա ՀՐ Դոմինիկ Կալվերտ-Լյուին
30 Անգլիա ՊՇ Մեյսոն Հոլգեյտ
31 Անգլիա ՀՐ Ադեմոլա Լուկման
33 Իսպանիա ԴՊ Խոել Ռոբլես
34 Սենեգալ ՀՐ Ումար Նիաս
43 Անգլիա ՊՇ Ջոնջո Կեննի

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի տնային համազգեստի գույները 1901-02 մրցաշրջանից ի վեր եղել են ավանդական արքայական կապույտը և սպիտակը։

Տարի Համազգեստ Հովանավոր
1974–1979 Umbro չկա
1979–1983 Hafnia
1983–1985 Le Coq Sportif
1985–1986 NEC
1986–1995 Umbro
1995–1997 Danka
1997–2000 One 2 One
2000–2002 Puma
2002–2004 Kejian
2004–2009 Umbro Chang Beer
2009–2012 Le Coq Sportif
2012–2014 Nike
2014–2017 Umbro
2017–ներկա SportPesa

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Everton F.C. website». Evertonfc.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  2. «Blues Appoint Koeman». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]