Ֆուտբոլի Անգլիայի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ
The Football Association Challenge Cup
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ
Երկիր Անգլիա Անգլիա
Ուելս Ուելս
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել է 1871
Ակումբների քանակ 762 (2015-16-ին)
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդ
Ամենատիտղոսավոր թիմ Արսենալ
Մանչեսթեր Յունայթեդ (12 տիտղոս)
Հեռուստատեսություն BT Sport
BBC Sport
Պաշտոնական կայք THEFA.com
Ներկա մրցաշրջան


Ֆուտբոլի Անգլիայի գավաթ (անգլ.՝ The Football Association Challenge Cup, կարճ՝ FA Cup), առավել հայտնի Անգլիայի գավաթ, անգլիական ֆուտբոլի գավաթային առաջնություն, որն անցկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան։ «Անգլիայի գավաթ» անվանման տակ սովորաբար հասկացվում է տղամարդկանց առաջնությունը, չնայած որ գոյություն ունի նաև Ֆուտբոլի Անգլիայի կանանց գավաթ։

Անգլիայի գավաթը համարվում է աշխարհի ամենահին ֆուտբոլային առաջնությունը[1]։ Առաջին խաղարկությունը կայացել է 1871-1872-ին։ Գավաթի խաղարկությանը մասնակցում են տարբեր դիվիզիոնների մեծաթիվ ակումբներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ երբեմն ցածր դիվիզիոնի ակումբներն անակնկալ հաղթում են մեծ ակումբներին։

Անգլիայի գավաթի գործող գավաթակիրը Մանչեսթեր Յունայթեդն է, որը 2016 թվականի մայիսի 21-ին Ուեմբլի մարզադաշտում 1-2 հաշվով հաղթեց հաղթեց Քրիսթալ Փելասին։ Առաջնության ամենատիտղոսակիր ակումբները Մանչեսթեր Յունայթեդը և Արսենալն են, որոնք 12 անգամ հաղթել են գավաթը։

Հովանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի գավաթն առաջին անգամ պաշտոնապես հովանավոր ունեցավ 1994-95 մրցաշրջանում։ Սակայն որպեսզի պահպանի հայտնի առաջնության ազգային ինքնությունը, նրա անունը երբեք չի փոխվել, ի տարբերություն Լիգայի գավաթի, որի հովանավորի փոփոխությունը բերում է նաև անվան փոփոխություն։ Փոխարենը առաջնությունը կոչվում է «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է (հովանավորի անունը)»։ 2011 - 2014 թթ-ին Budweiser ընկերության հետ ունեցած պայմանագրի արդյունքում առաջնությունը կրեց «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Budweiser-ը» (The FA Cup sponsored by Budweiser) պաշտոնական անվանումը։ Այս պահին առաջնության անվանումն է Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Emirates-ը։

Շրջան Հովանավոր Անվանում
1871–1994 Չի ունեցել Անգլիայի գավաթ
1994–1998 Անգլիա Littlewoods Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Littlewoods-ը[2]
1998–2002 Ֆրանսիա AXA Անգլիայի գավաթ, որը հովանավորում է AXA-ն[3]
2002–2006 Չի ունեցել Անգլիայի գավաթ
2006–2011 Գերմանիա E.ON Անգլիայի գավաթ, որը հովանավորում է E.ON-ն[4][5]
2011–2014 Բելգիա Budweiser Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Budweiser-ը[6]
2014–2015 Չի ունեցել Անգլիայի գավաթ
2015–2018 ԱՄԷ Emirates Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Emirates-ը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://wayback.archive.org/web/20100123192326/http://www.rte.ie/sport/soccer/2010/0122/facup.html
  2. «F.A. Cup Soccer Gets A Sponsor»։ The New York Times։ 2 September 1994։ Վերցված է 10 October 2011 
  3. «Axa wins FA Cup»։ BBC News։ 23 July 1998։ Վերցված է 10 October 2011 
  4. «FA announces new Cup sponsorship»։ Վերցված է 30 September 2014 
  5. «NotFound»։ Արխիվացված օրիգինալից-ից 16 September 2010-ին։ Վերցված է 30 September 2014 
  6. «Budweiser up for Cup in £8m a year deal»։ The Sun։ Վերցված է 30 September 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]