Անգլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիա
Անգլիա դրոշ
Դրոշ
Անգլիա Royal Coat of Arms
Զինանշան
Նշանաբան՝
Dieu et mon droit  (ֆրանսերեն)
Աստված և իմ իրավունքը
Անգլիա դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Լոնդոն
51°30′N, 0°7′W
Պետական լեզուներ Անգլերեն1
Էթնիկ խմբեր (
2005 - Արևելյան Ասիացիները, այլ սպիտակազգիները և իռլանդացիները ոչ պաշտոնական տվյալներով ավելի մեծ թիվ են կազմում
)
84.70% Բրիտանացիներ
5.30% Ասիացիներ
3.20% Այլ Սպիտակազգիներ
2.69% Սևամորթներ
1.57% Խառնուրդներ
1.20% Իռլանդացիներ
0.70% Չինացիներ
0.60% Այլ ազգեր
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Միապետ Էլիզաբեթ II
 -  Վարչապետ (Միացյալ Թագավորության) Դևիդ Քեմերոն
Հիմնադրում
 -  Աթելստանի կողմից 927 թ. 
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 50,762,900² 
 -  2001 մարդահամարը 49,138,831 
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.9 տրիլլիոն (6-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով US$38,000 (6-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $2.2 տրիլլիոն (5-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,000 (10-րդ)
ՄԶՀ (2006) Green Arrow Up Darker.svg 0.940 (բարձր
Դրամական միավոր Ֆունտ ստերլինգ (GBP)
Ժամային գոտի GMT (UTC0)
 -  Ամռանը (DST) BST (UTC+1)
Վերին մակարդակի ազգային դոմենն .uk³
Հեռախոսային կոդ +44

Անգլիան (անգլերեն՝ England) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է [1] [2]: Անգլիայի բնակչությունը կազմում է ամբողջ Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան 83%-ը: Մայրաքաղաքը Լոնդոնն է:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան շրջապատող ծովերն են Հյուսիսային ծովը և Իռլանդական ծովը: Այն սահմանակից է արևմուտքից Ուելսի և հյուսիսից Շոտլանդիայի հետ: Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Անգլիան Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Տարածքը 131 հազար կմ² է: Հիմնական լեռնաշղթան, որը ձգվում է հյուսիսից հարավ, Ապենինյան լեռներն են: Անգլիան Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունն է: Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ՝ Մեն, Անգլսի, Ուայթ, և 4 կղզեխմբեր՝ Հեբրիդյան, Օրկնեյան, Շոտլանդական ու Նորմանդական: Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային և արևմտյան մասերում կան ոչ բարձր լեռներ, կենտրոնում և հարավ-արևելքում՝ դաշտավայրեր: Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով: Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ ձմեռը մեղմ է, հաճախակի են քամիները և մառախուղը: Գետերը կարճ են, բայց՝ ջրառատ, նավարկելի, միմյանց միացած են ջրանցքներով: Կան բազմաթիվ մանր լճեր, այդ թվում՝ հանրահայտ Լոխ Նեսը: Բրիտանական կղզիների ափերը կտրտված են ծովածոցերով, որտեղ կա առնվազն 300 նավահանգիստ: Սքաֆել Պիկը Անգլիայի ամենաբարձր կետն է (978 մ.) և գտնվում է Քամբրիայում: Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասն Անգլիան է (Ալբիոնը), որի հնագույն քաղաքներ Բիրմինգհեմի, Մանչեստրի, Լիվերպուլի գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա, կարի մեքենաներ ու գեղեցիկ մանկական խաղալիքներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախամարդիկ կղզում հայտնվել են ավելի քան 500․000 տարի առաջ, իսկ ժամանակակից մարդիկ առաջին անգամ այս տարածքներ եկել են 30․000 տարի առաջ: Հռոմեացիները գրավում են այն 43 թվականին, բայց լքում են 410 թվականին: 5-6-րդ դարերում Անգլիան բնակեցվում է գերմանական տարբեր ցեղերով: Տեղական կելտական բնակչությունը կամ ոչնչացվում է կամ միաձուլվում եկվորների հետ: 7-րդ դարից սկսվում են վիկինգների արշավանքները դեպի Բրիտանական կղզիներ: Մ.թ V դարից սկսած ժամանակակից Անգլիայի տարածքում բնակություն հաստատեցին գերմանական ցեղերը՝ անգլերն ու սաքսերը, որոնք գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման փուլում: Անգլիայի նվաճումը նրանց կողմից արագացրեց այդ պրոցեսը:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը ամենատարածված կրոնական ուղղվածությունն է Անգլիայում: Քրիստոնեությունից հետո ամենաշատ հետևորդներն ունեն իսլամական, հինդուական, սիկխիզմական, հուդայական, բուդայական կրոնական ուղղվածությունները: Հնում բազմաթիվ այլ կրոնական ուղղվածություններ էին կարևորվում երկրում՝ ինչպիսիք էին կելտական հեթանոսությունը, ռոմանական հեթանոսությունը, Անգլո-սաքսոնական հեթանոսություն և նորվեգական հեթանոսությունը: Միակ կրոնական ուղղվածությունը, որը ստեղծվել է Անգլիայում Նեոպագանյան Վիկան է:

800 թթ.

Կառավարման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի պետության և իրավունքի պատմությունը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների՝

  1. վաղ ֆեոդալական միապետության (5–11-րդ դարեր)
  2. ֆեոդալական պետության զարգացման (11-13-րդ դարեր)
  3. դասաներկայացուցչական միապետության (13-17-րդ դարեր)

V-XIդդ. Անգլիայի բնակչությունը բաժանված էր երեք մասի՝ ազատների, կիսաազատների և ստրուկների: Ազատ բնակքչության թվում էին էրլերն ու կերլերները: Էրլերն նախկին ցեղային առաջնորդներն էին և համարվում էին ամենաարտոնյալ դասը: Նրանք տիրում էին մեծ քանակությամբ հողերի: Կերլերն ազատ գյուղական համայնքի անդամներ էին, որոնք տիրում էին հերկովի հողերի մի մասին, մասնակցում ժողովրդական ժողովներին, կատարում պետական գործեր: Կերլերի սպանության դեպքում նախատեսված տուգանքն ավելի էր, քան էրլերի սպանության դեպքում: Կիսաազատ բնակչությունը կոչվում էր լետեր: Նրանք գտնվում էին իրենց տերերի՝ էրլերի իշխանության ներքո, ունեին փոքր քանակությամբ հողեր և կատարվում էին տարբեր տեսակի պարտավորություններ: ԲՆակչության ամենաստորին խավը ստրուկներն էին, որոնք օգտագործվում էին էրլերների տնային տնտեսություններում: IX-XIդդ. ընթացքում Անգլիայում հաղթանակեցին ֆեոդալական հարաբերությունները: Գյուղացիությունը ենթարկվում է ֆեոդալական շահագործման: Հողի սեփականատերերի օգտին կախյալ և ճորտ գյուղացիները կատարում էին պարհակներ: Ֆեոդալազմի հաղթանակն Անգլիայում վերացրեց նախնադարյան համայնական կազմակերպությունների մնացուկները: Ամբողջ իշխանությունը պետությունում կենտրոնացվում է թագավորի և ազնվականության ձեռքում: Կազմակերպվում է խորհուրդ(«իմաստունների ժողով»՝ վիտանագեմոտ), որը պետական իշխանության բարձրագույն մարմինն էր: Առանց նրա համաձայնության թագավորն իրավունք չուներ հրապարակելու օրեքներ, անցկացնելու պետական կարևորագույն միջոցառումներ:

Ֆեոդալական միապետություն(XI-XIIIդդ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը ֆեոդալիզմի ծաղկման շրջանում (XI-XIIIդդ.): 1066 թ. Անգլիան ենթարկվեց նորմանդական նվաճմանը: Նվաճաղները հողերը բաժանեցին միմյանց միջև: Բոլոր հող ստացողները դարձան թագավորի վասալները: Անյտեղ գործում էր ‹‹իմ վասալի վասալն իմ վասալը չէ›› սկզբունքը: ԲՆակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր: Նորմանդական նվաճումից հետո աշխուժանում է առևտուրը. արհեստագործությունը սկսում է զարգանալ:XI դարում գյուղացիների մեծ մասն արդեն ճորտացվել էր: Հասարակությունը բաժանվել էր շահագործող և շահագործվող դասերի: Տիրող դասակարգի ներսում միասնություն չկար: Հակասություները սրվել էին աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների միջև: Անընդհատ կռիվներ էին մղվում բոյարների և ազնավականության միջև: Թագավորական իշխանության ուժեղացումը պայմանավորված էր նաև նրանով, որ ինքը՝ թագավորը, իր ձեռքում կենտրոնացրել էր հսկայական քանակությամբ հողային ֆոնդ, որը կազմում էր երկրի հերկովի հողերի գրեթե 1/7 մասը: Նորմանդական նվաճումն Անգլիայի պատմության համար ունենում է մեծ նշանակություն: Այն նպաստում է ֆեոդալական պրոցեսի վերջնական ավարտմանը, թագավորական իշխանության ուժեղացմանը, ամրապնդում է երկրի քաղաքական միասնությունը: ՊԵտական կարգում (XII դարում) շարունակվում էր թագավորական իշխանության ուժեղացումը: Թագավորին աջակցում էին բնակչության բոլոր խավերը, որոնցից յուրաքնչյուրն այդ թվում ուժեղացման մեջ փնտրում էր իր շահը: Այդպես երկար շարունակվել չէր կարող և նոր բարոնները, որպես հողի սեփականատերեր ամրամպնդելով իրենց դիրքերը, սկսեցին հանդես գալ թագավորական իշխանության դեմ: Առաջին ելույթը տեղի ունեցավ Հենրիխ I-ի կառավարման տարիներին (1100-1135 թթ.) որը հարկադրված կատարեց որոշակի զիջումներ: Հենրիխ I-ի կառավարման տարիներին նշանակալիորեն կատարելագործվեց պետական կենտրոնական ապարատը: Թագավորական կուրիան բաժանվեց մեծ խորհրդի և փոքր կուրիայի: Մեծ խորհուրդը գումարվում էր տարին երեք անգամ: Նրա կազմի մեջ մտնում էին թագավորի կողմնակիցները: Խորհուրդը ստեղծված էր որպեսզի բոլոր հարցերի վերաբերյալ անել առաջարկություներ և դիտողություններ, թագավորին տալ խորհուրդներ, լսել և քննարկել թագավորի որոշումներն ու օրենսդրական ակտերը: Չնայած խորհուրդի երաշխավորումը պարտադիր ուժ չուներ: Հենրիխ I-ի օրոք կենտրոնական ապարատի ուժեղացման հետ մեկտեղ իշխանությունն ուժեղացավ նաև տեղերում, որտեղ դա իրականացնում էին շերիֆները: Հենրիխ II- ի օրոք (1154-1189 թթ.) անցկավցվեցին մի շարք ռեֆորմներ, որոց նպատակն էր ավելի ամրապնդել դատավարչական իշխանությունը: Դատական ռեֆորմով թագավորական կուրիան դարձավ մշտական գործող գերագույն դատական մարմինը: Նրա նիստերը վարում էին հինգ իրավաբաններ: Կորիան բոլոր տեսակի հարցերը լուծում էր հիմնականում վճռաբեկության կարգով: Նրան իրավունք էր վերապահված լուծելու նաև սեփականությանը վերաբերող մի քանի կատեգորիայի հարցեր: XIIդ. երկրորդ կեսին ձևավորվում է արտագնա դատարանների ինստիտուտը: Նման պայմաններում էլ բարոնները՝ ասպետների և քաղաքային վերնախավի հետ միասին թագավորին հարկադրեցին ստորագրելու ‹‹Ազատություների Մեծ Խարտիան›› (1215 թ.), որի համար օրինակ հանդիսացավ Հենրիխ I-ի ‹‹Ազատությունների խարտիան››:

Ազատությունների Մեծ Խարտիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1215 թ.‹‹Խարտիան›› իր բովանդակությամբ ավելի հարուստ էր և ընդարձակ: ‹‹Խարտիան›› արտահայտում էր շարժումը ղեկավարող բարոնների շահերը: Բարոնական ավատները հայտարարվում էին ազատ ժառանգվող տիրույթներ: Թագավորն իրավունք չուներ ժառանգություն ստացած երիտասարդ բարոնից պահանջելու սահմանվածից ավելին: Թագավորը խոստանում է անչափահաս վասալների նկատմամբ ունեցած խնամակալության իրավունքի չարաշահում թույլ չտալ: Խարտիան վերականգնում էր բարոների որոշ սենյորական իրավունքներ, որոնք խախտվել էին թագավորական իրավասության ընդլայնման հետեևանքով: Թագավորը խոստանում է վերացնել ցանկացած կամայականություն՝ բարոններից դրամական տուրքերի հարկման դեպքում: Միայն 3 դեպքերում էր, որ բարոնները պարտավոր էին թագավորին չափավոր դրամական օգնություն ցույց տալ՝1) թագավորին փրկագնով գերությունից ազատելու2)թագավորի ավագ որդուն ասպետի կոչում շնորհելու,3)թագավորի առաջին ամուսնությունից ծնված ավագ դստերն ամուսնացնելու դեփքերում: Դրա հետ մեկտեղ խարտիայի մի շարք որոշումներ պաշտպանում են շարժման այլ մասնակիցների շահերը: Հասատվում են նախկինում գոյություն ունեցող եկեղեցու և հոգևորականության արտոնություններն ու ազատությունները, մասնավորապես եկեղեցական ընտրությունների ազատությունը: Խարտիան պաշտպանում էր վաճառականների (նաև օտարերկրյա) իրավունքները: Նրան թույլատրվում էր ազատորեն դուրս գալ Անգլիայից ու վերադառնալ, ամենուրեք կատարել առևտուր առանց որևէ դիմադրության հանդիպելու: Խարտիան նախատեսում էր առևտրի համար միասնական չափ ու կշռի միավոր սահմանելու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ Խարտիայով ամրագրված դրույթները դուրս չեկան ֆեոդալական կարգերի շրջանակներից և կարող ենք նշել, որ այն իր բնույթով ֆեոդալական էր: ‹‹Խարտիան›› նշանակություն ունեցավ միայն տվյալ ժամանակաշրջանի համար:1960-ական թվականների վերջից բուռն շարժում է ծավալվել տեղի կաթոլիկ փոքրամասնության քաղաքացիական իրավունքների համար, ինչը շարունակվում է ցայսօր:

Կառավարման ժամանակակից համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Մեծ Բրիտանիան Բրիտանական համագործակցության առանցքային երկիրն է, որի մեջ մտնում են 49 անկախ պետություններ՝ հիմնականում նրա նախկին գաղութներն ու կիսագաղութները: Մեծ Բրիտանիան սահմանադրական միապետություն է՝ իր թագավորով (կամ թագուհիով), որի մասին ասում են՝ նա թագավորում է, բայց չի իշխում:

Հայերը Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են XIX դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում: Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին: Արդեն 1870 թ-ին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն): Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր: XX դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հզ. է ‌[փա՞ստ], նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են: Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ: Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այնտեղ է գտնվում նաև 1992 թ-ին բացված ՀՀ-ի դեսպանատունը:Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 1998 թ-ից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը: Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ:

Ազգային խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ աղբյուրներին[խմբագրել | խմբագրել կոդը]

www.encyclopedia.am կայք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.number-10.gov.uk։ «Countries within a country»։ Վերցված է 2007 թ․ հունիսի 13 
  2. England -- Britannica Student Encyclopedia. URL վերցված է Հունիսի 6 2007.