Jump to content

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1500 թվականի Խուան դե լա Կոզայի քարտեզը, Ամերիկաների գոյության առաջին հավաստի ապացույցը։ Մադրիդի ծովային թանգարան, Մադրիդ, Իսպանիա

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների կամ հետազոտությունների ժամանակաշրջանը (15–րդ դարի սկզբից 17–րդ դարի վերջը) Եվրոպայի պատմության այն ժամանակահատվածն է, երբ իրականացվեցին ծովային շրջագայություններ, որոնք ազդեցին եվրոպական մշակույթի վրա և սկիզբ դրեցին գլոբալացմանը։ Այդ ընթացքում եվրոպացիները հայտնաբերեցին նախկինում անհայտ շատ տարածքներ, չնայած շատերը արդեն բնակեցված էին։ Հայտնագործությունների ժամանակաշրջանում սկսվեց նաև ոչ եվրոպացի զավթիչների ժամանումը անհայտ մայրցամաքներ[1]։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները սկսվել են պորտուգալացիների հայտնաբերումներով՝ Մադեյրա ատլանտյան կղզեխումբ (1419) և Ազորյան կղզիներ (1427), ապա Աֆրիկայի առափնյա շրջաններ 1434 թ-ից հետո, Հնդկաստան տանող ծովային ուղի (1498), Կաստիլիայի թագավորություն (Իսպանիա), Քրիստափոր Կոլումբոսի՝ դեպի Ամերիկա անդրատլանտյան ճանապարհորդություններ 1492 թ-ից 1502 թ․ և շուրջերկրյա ճանապարհորդություն 1519-1522թթ․։ Այս հայտնագործություններին հետևեցին բազմաթիվ ծովային շրջագայություններ Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով և ցամաքային արշավներ Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում, որոնք շարունակվեցին մինչև 19-րդ դարի վերջ, իսկ 20-րդ դարում՝ Բևեռային շրջանների հետախուզում։

Սկիզբ են առնում միջազգային առևտուրը և գաղութային կայսրությունը՝ կապ հաստատելով Հին աշխարհի (Եվրոպա, Ասիա և Աֆրիկա) և Նոր աշխարհի (Ամերիկաներ և Ավստրալիա) միջև՝ ստեղծելով Կոլումբոսյան փոխանակումը, բույսերի, կենդանիների, բնակչության, այդ թվում նաև ստրուկների, վարակների և մշակույթների փոխանցումը արևելյան և արևմտյան կիսագնդերի միջև։ Տարածվեց նաև քրիստոնեությունը աշխարհով մեկ․ միսիոներական գործունեության շնորհիվ այն դարձավ աշխարհի ամենատարածված կրոնը։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հիմնական ճանապարհորդությունների քարտեզը

Ընդհանուր պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացիները Աֆրիկայի արևմտյան ափերով ծրագրված սկսում են նավարկել 1418 թվականից Արքայազն Հենրիխի հովանավորությամբ։ Հիմնական հայտնագործությունները հայտնվում են 1488 թվականից հետո, երբ այդ տարի Բարդուղիմեոս Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ Դեպի Ասիա տանող ծովային ճանապարհներ գտնելու մրցակցության մեջ Իսպանիայի միապետերը հովանավորում են Քրիստափոր Կոլումբոսին, ով իր առաջին ուղևորությունը կատարում է 1492 թվականին։ Նրա գաղափարը միշտ դեպի արևմուտք նավարկելն էր. այդպես նա հասնում է Հյուսիսային Ամերիկայի ափերին, իսկ նոր տարածքները ճանաչվում են որպես Նոր աշխարհ։ 1494 թվականին, հետագա քաղաքական առճակատումից խուսափելու համար Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքվում է Տորդեսիլայի պայմանագիրը, որով աշխարհը բաժանում էին հետազոտությունների երկու շրջանի, իսկ հայտնաբերվող տարածքները յուրաքանչյուրն իրեն կցելու իրավունք էր ունենում։

1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆեռնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ Այդ ժամանակներում իսպանացի կոնկիստադորները հետազոտում են Ամերիկա աշխարհամասն ու Հարավ-խաղաղօվկիանոսյան կղզիները։

1495 թվականից սկսած ֆրանսիացիները, անգլիացիները, ավելի ուշ նաև հոլանդացիները միանում են Հայտնագործությունների շրջանի մրցավազքին։ Այդպիսով 1606 թվականին հայտնաբերվում է Ավստրալիան, 1642 թվականին՝ Նոր Զելանդիան, 1778 թվականին՝ Հավային։ Սիբիրի հետախուզմամբ տարված էին ռուսները 1580-1640-ական թվականները։

Նախադրյալներ (1241֊1438)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաքսի և համեմունքների առևտրային ճանապարհները, որոնք 1453 թվականին շրջափակվել էին Օսմանյան կայսրության կողմից, որն էլ ծովային նոր ճանապարհների որոնման պատճառ դարձավ։

Միջնադարում եվրոպացիների՝ Բյուզանդական կայսրությունից սահմաններից այն կողմ գտնվող Ասիայի մասին պատկերացումները հիմնված էին առանձին լուրերով, որոնք հաճախ վերածված էին լեգենդների, որ գալիս էին Ալեքսանդր Մակեդոնացու ու նրա հաջորդների նվաճողական արշավանքների ժամանակներից։ Տեղեկությունների աղբյուր էին ծառայում նաև եվրոպացի վաճառականները, որ խաչակիրների ժամանակներից սկսած առևտուր էին կատարում եվրոպացիների ու իսլամադավան ժողովուրդների մեջ։ 1154 թվականին արաբ աշխարհագրագետ Ալ-Ինդրիսին, ով աշխատում էր Սիցիլիայի արքա Ռոջեր II-ի արքունիքում, գրեց այդ ժամանակ հայտնի աշխարհի քարտեզի՝ մեկնաբանությունը՝ Ռոջերի գիրքը[2][3], սակայն Աֆրիկան մասամբ էր հայտնի քրիստոնյա, ինչպես նաև արաբ ծովագնացներին, իսկ երկրագնդի հարավային մասը մնում էր չուսումնասիրված։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում պատմում էին Սահարայից այն կողմ գտնվող հսկա տերությունների մասին, եվրոպացիների գործնական գիտելիքները սահմանափակվում էին սոսկ Միջերկրական ծովի ափամերձ տարածքներով։ Իսկ արաբների՝ հյուսիսային Աֆրիկան գրավելուց հետո վերջինիս ցամաքային ուսումնասիրությունը դարձավ անհնար։ Աֆրիկայի՝ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ տարածքների մասին տեղեկությունները լիարժեք չէին, իսկ դրանց աղբյուրները գլխավորապես հին հունական ու հռոմեական քարտեզներն էին, որ հիմնված էին կարթագենացիների գիտելիքների, ինչպես նաև՝ հռոմեացիների կողմից Մավրիտանիայի գրավման ժամանակ ձեռք բերված տեղեկությունների վրա։ Կարմիր ծովի մասին եվրոպացիներին հայտնի էր շատ քիչ, և միայն ծովամերձ պետությունների, հատկապես Վենետիկի առևտրականների շնորհիվ էր պատկերացում կազմվում ծովային ճանապարհների վերաբերյալ[4]։

15-րդ դարում Եվրոպայի քաղաքային բնակչության թիվը բավական աճեց, որ նպաստեց արհեստների ու առևտրի զարգացմանը։ Մեծ թափ ստացավ միջազգային առևտուրը։ Խաչակրաց արշավանքների արդյունքում առևտրական կայում կապեր ձևավորվեցին Արևելքի երկրների հետ, որտեղից Եվրոպա էին բերում շքեղության պարագաներ ու համեմունքներ։ Այդ ժամանակ ոսկու հայտնի հանքավայրերը գրեթե սպառվել էին, և եվրոպական ղեկավարները մետաղադրամներ ձուլելու համար ոսկու պակասություն ունեին։ Բացի այդ՝ Միջերկրական ծովի ափերը գերբնակեցված էին այդ ժամանակի համար։

15-րդ դարում կատարված տպագրության գյուտը խթանեց տեխնիկական ու փիլիսոփայական գիտելիքների տարածումը, ավելի ու ավելի շատ էին օգտագործվում պարզ մեխանիզմներն ու էներգիայի նոր աղբյուրները։ Տարածում գտան Արիստոտելի ու Էրատոսֆենի հայացքներն այն մասին, թե Հնդկաստան կարելի է հասնել՝ նավարկելով արևմուտք։

Գնդացիրների ու հրաձգային զենքերի ի հայտ գալը թույլ տվեց զգալիորեն անվտանգ դարձնել հեռավոր ճանապարհորդությունները։ 15-րդ դարում ստեղծվեց առագաստանավի նոր տիպ՝ կարավելա։ Այս նավերը շատ հարմար էին ծովային երկարատև նավարկությունների համար. դրանք ոչ մեծ չափերի էին, ունեին ոչ մեծ անձնակազմ, բայց տարողունակ էին։ Բացի այդ՝ արագ էին մանևրում, ինչը հարմար էր անծանոթ ափերն ուսումնասիրելու համար։

Նոր ձեռքբերումներ կային նաև քարտեզագրության բնագավառում։ Քարտեզները դարձան ավելի ճշգրիտ, դրանցում նշվում էին լայնությունները, ափերի գծերը, նավահանգիստների տեղադրությունը (այդպիսի քարտեզներն ստացան պորտուլան անվանումը)։ Նավարկությունների ժամանակ օգտագործվում էր կողմնացույց, որի որակը նշանակալիորեն կատարելագործվեց մինչ 16-րդ դարը։

Օսմանների կողմից Բալկանների ու Փոքր Ասիայի (ներկայում՝ Թուրքիա) գրավումից հետո եվրոպացինների համար դժվարացավ նախկին առևտրական ճանապարհներով (ցամաքային ու ծովային) երթևեկելը։ Սակայն Արևելքի հետ առևտուրը մեծ եկամուտ էր բերում (700—800% շահույթ), այդ պատճառով էլ ավելի էր մեծանում դեպի Հնդկաստան ու Չինաստան տանող ծովային նոր ճանապարհ (արևելյան ու արևմտյան) գտնելու անհրաժեշտությունը։

Ատլանտյան օվկիանոս (1419–1507)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջենովայի (կարմիր) և Վենետիկի (կանաչ) ծովային առևտրի ուղիները Միջերկրական և Սև ծովերում

8-րդ դարից 15-րդ դարն ընկած ժամանակահատվածում Վենետիկի Հանրապետությունը և հարակից ծովային հանրապետությունները առևտրային ուղիներ ստեղծեցին դեպի Միջին Արևելք։ Մետաքսի և համեմունքների ճանապարհները դարձրեցին միջերկրական այս քաղաք-պետությունները չափազանց հարուստ։ Համեմունքները ամենաթանկ և ամենապահանջված ապրանքներից էին, քանի որ օգտագործվում էին միջնադարյան դեղամիջոցների, կրոնական ծեսերի[5], շպարի, օծանելիքի, ինչպես նաև սննդային հավելումների և կոնսերվանտների մեջ[6]։ Այս ամենը ներմուծվում էին Աֆրիկայից և Ասիայից։

Մուսուլման առևտրականները՝ հիմնականում Յեմենի և Օմանի արաբ նավաստիների հետնորդները իշխում էին ծովային ճանապարհները Հնդկական օվկիանոսի ողջ տարածքում ՝ հասնելով Հեռավոր Արևելք՝ Ինդիա, հիմնականում Կոժիկոդե, արևմտյան Օրմուս Պարսից ծոցում և Ջիդդա Կարմիր ծովում։ Վենետիկի վաճառականները ապրանքներ էին մատակարարում Եվրոպայում մինչ Օսմանյան Կայսրության ստեղծումը, որին հաջորդում է Կոստանդնուպոլսի անկումը 1453 թ․՝ այսպիսով վերջ դնելով եվրոպացիների ցամաքային-ծովային առևտուրին[7][8]։

Կրճատելով սևծովյան առևտրական գործունեությունը և լինելով Վենետիկի հետ պատերազմում՝ ջենովացիները անցան Հյուսիսային Աֆրիկայում ցորենի, ձիթապտղի յուղի (գնահատվում է նաև որպես էներգիայի աղբյուր) առևտուրին և արծաթի ու ոսկու որոնմանը։ Եվրոպացիները ոսկու և արծաթի մշտական պակաս ունեին[9], եվրոպական մի շարք հանքեր սպառվել էին[10], ձուլակտորի պակասն էլ հանգեցնում է բանկային համակարգի զարգացմանը, որպեսզի կառավարեն առևտրային ռիսկերը։ 1407 թ-ին ստեղծվում է առաջին պետական բանկը Ջենովայում՝ Սան Ջորջոյի բանկը։ Նավարկելով նաև Բրյուգգեի և Անգլիայի նավահանգիստներ՝ ջենովական համայնքներ ստեղծվեցին Պորտուգալիայում[11]։

Պորտուգալական հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահարայի առևտրական ուղիները, մոտավորապես 1400 թ․

Պորտուգալիայի թագավոր Դինիշը, առևտրական մեծ հետաքրքրություն ունենալով, 1317 թ․ համաձայնագիր է կնքում ջենովացի առևտրական-նավաստի Էմանուելե Պեսսանյոյի (Emanuele Pessagno) հետ՝ նշանակելով նրան պորտուգալական նավատորմի գլխավոր ադմիրալ՝ նպատակ ունենալով պաշտպանել երկիրը մուսուլման ծովահենների արշավանքներից[12]։ 14–րդ դարի երկրորդ կեսին բուբոնիկ ժանտախտի տարածումը բնակչության մեծ կորուստների պատճառ է հանդիսանում․ այլընտրանքը ձկնորսության և առևտրային ծովային տարածքներում բնակեցումն էր[13]։ 1325 - 1357 թթ․ Պորտուգալիայի Աֆոնսո IV-ը խրախուսում էր ծովային առևտուրը և պատվիրում առաջին հետազոտությունները[14]։ Ջենովացիներին արդեն հայտնի Կանարյան կղզիները պաշտոնապես բացահայտված հայտարարվեցին Պորտուգալիայի տիրապետության տակ, բայց 1344 թ․ գրավվեց Կաստիլիայի կողմից[15][16]։

1415 թ․ պորտուգալացիները գրավում են Սեուտան՝ նպատակ ունենալով կառավարել Աֆրիկայի ափերը։ Երիտասարդ արքայազն Հենրիխ ծովագնացը տեղյակ էր Տրանս-Սահարական առևտրական ուղիների հնարավոր շահույթների մասին․ դարեր շարունակ ստրուկների և ոսկու առևտրական ուղիները, արևմտյան Աֆրիկան կապելով Միջերկրական ծովի հետ, անցնում էին արևմտյան Սահարա անապատով և վերահսկվում Հյուսիսային Աֆրիկայի մավրերի կողմից։

Նա ներդրումներ է կատարել և հովանավորել Մավրիտանիայի ափերին իրականացվող ճանապարհորդությունները՝ հավաքելով մի խումբ առևտրականներ, նավաստիներ, ովքեր հետաքրքրված էին նոր ծովային ուղղություններով։

Շուտով արքայազն Հենրիխ ծովագնացի հրամանով նավարկություններ են իրականացվում դեպի ատլանտյան կղզիներ Մադեյրա (1419) և Ազորյա (1427)։ Արշավախմբի առաջնորդը, որը բնակավայրեր հաստատեց Մադեյրա կղզում, Ժուան Գոնսալվիշ Զարկուն էր[17]։

Այդ ժամանակ եվրոպացիները դեռ չգիտեին՝ ինչ կար Աֆրիկայի ափերին Կապե Նոնից (Կապե Չաունար) այն կողմ, և թե արդյոք հնարավոր էր հետ վերադառնալ անցնելով այն[18]։ Ծովային առասպելները պատմում էին օվկիանոսի հրեշների մասին և որ աշխարհն ավարտվում է այդտեղ, սակայն արքայազն Հենրիխի նավարկությունը հաղթահարում է նման համոզմունքները։ 1421 թ-ից սկսած նավարկություններ են իրականացվում, և 1434 թ․ արքայազն Հենրիխի նավաստիներից Ժիլ Էանեշը հասնում է Կապե Բոխադոր։

Մեծ առավելություն էր Կարավելլայի ներմուծումը 15-րդ դարում․ այն փոքր նավ էր, որն այն ժամանակ քամու ուղղությամբ լողում էր շատ ավելի երկար, քան որևէ այլ նավ Եվրոպայում[19]։ Աստղագիտական նավարկության համար պորտուգալացիներն օգտագործում էին Էֆիմերտեներ, որոնք լայն տարածում գտան 15-րդ դարում։ Սրանք աստղաբաշխական գծապատկերներ էին, որոնք նշում էին աստղերի գտնվելու վայրը որոշակի ժամանակահատվածում։ 1496 թ․ հրեա աստղագետ, աստղագուշակ, մաթեմատիկոս Աբրահամ Զակուտոն հրապարակում է Ալմանախ Պերպետուումը (Almanach Perpetuum), որը ներառում էր աստղերի շարժման վերաբերյալ աղյուսակներից մի քանիսը[20]։

1456 թ․ Դիոգո Գոմեսը հասավ Կաբո Վերդե կղզեխումբ։ Հաջորդ տասնամյակում արքայազն Հենրիխի մի շարք նավաստիներ, այդ թվում նաև ջենովացի Անտոնիո դա Նոլին և վենետիկցի Ալվիզե Կադամոստոն, հայտնաբերեցին մնացյալ կղզիները, որոնք բնակեցվեցին 15-րդ դարի ընթացքում։ Գվինեական ծոց հասան 1460 թ․։

Պորտուգալական հետազոտությունը արքայազն Հենրիխից հետո

Կարավելլա նավի կրկնապատկերը, 15-րդ դարի կեսեր

1460 թ․ Պեդրո դե Սինտրան հասնում է Սիերա Լեոնե։ Նույն տարվա նոյեմբերին մահանում է արքայազն Հենրիխը, և 1469 թ․ եկամուտներն ու հետախուզումը տրվում է Լիսաբոնի վաճառականին Ֆերնաո Գոմեսին, ով առևտրի մենաշնորհի դիմաց պետք է 5 տարի շարունակ տարեկան հետազոտեր 100 մղոն (161 կիլոմետր) տարածք[21]։ Իր հովանավորությամբ հետախույզներ Ժոանո դե Սանտարեմը, Պեդրո Էսկոբարը, Լոպո Գոնչալվեսը, Ֆերնաո դո Պոն և Պեդրո դե Սինտրան անցան նույնիսկ սահմանված նպատակից։ Նրանք հասան Հարավային կիսագունդ և Գվինեական ծոցի կղզիներ՝ ներառյալ Ոսկե ափի Սան Տոմե և Պրինսիպին և Էլմինան 1471 թ․։ Ոսկե ափը այժմյան Գանան է, որտեղ բնիկ արաբներն ու բերբերները զբաղվում էին ոսկու առևտրով։

1481 թ․ վերջերս թագադրված Ժուան II-ը (João II) որոշեց կառուցել Սան Ժորժի դե Մինա (São Jorge da Mina) գործարանը։ 1482 թ․ Դիոգո Կաոն հետազոտում է Կոնգո գետը[22] և 1486 թ․ շարունակում դեպի Կապե Կրոսս՝ ներկայիս Նամիբիա։

Հաջորդ վճռական առաջընթացը տեղի ունեցավ 1488 թ․, երբ Բարդուղիմեոս Դիաշը շրջանցեց հարավային Աֆրիկան, որը նա անվանեց "Փոթորիկների հրվանդան" (Cabo das Tormentas), խարիսխ գցելով Մոսսել Բայում, ապա շարունակելով դեպի արևելք մինչև Մեծ Ձուկ գետը՝ ապացուցեց, որ Հնդկական օվկիանոսը ավելի հասանելի էր, քան Ատլանտյանը։ Միևնույն ժամանակ Պիերո դե Կովիլյան գաղտնի կերպով ուղարկվեց ցամաքային ճանապարհորդության և հասնելով Եթովպիա՝ ձեռք բերեց կարևոր տեղեկություններ Կարմիր ծովի և Քուենիա ափի վերաբերյալ՝ ենթադրելով, որ շուտով ծովային ճանապարհ է լինելու դեպի Հնդկաստան[23]։ Շուտով թագավոր Ժուան II-ը հրվանդանն անվանում է Բարեհուսո հրվանդան (Cabo da Boa Esperança), դեպի Հնդկաստան ծովային ճանապարհի հնարավորության հանդեպ ունեցած մեծ լավատեսության համար՝ ապացուցելով, որ կեղծ է Պտղոմեոսից ի վեր ունեցած այն տեսակետը, որ Հնդկական օվկիանոսը շրջափակված է ցամաքով։

Հիմք ընդունելով Բակալաո Ուրվական կղզու և Դայթոն ժայռի փորագրությունները՝ ոմանք ենթադրել են, որ Ժոաո Վազ Կորտե-Ռեալը 1473 թ․ հայտնաբերել է Նյուֆաունդլենդը, սակայն պատմաբանների կողմից նշված աղբյուրները հավաստի չեն[24]։

Իսպանական հետազոտություն․ Կոլումբոս և Ինդիան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստափոր Կոլումբոսի 4 ճանապարհորդությունները, 1492–1503 թթ․

Իսպանիան սկսել է նոր առևտրային ուղիների որոնումը միայն 15-րդ դարի ավարտին՝ Կաստիլիայի և Արագոնի թագերի միավորումից հետո։ Արագոնյան թագը կարևոր ծովային ուժ էր Միջերկրածովյան շրջանում և իշխում էր արևելյան Իսպանիայի տարածքներից, հարավ-արևմտյան Ֆրանսիան, խոշոր կղզիներ, ինչպիսիք են Սիցիլիան, Մալտան, Նեապոլի թագավորությունը և Սարդինիան։ 1492 թ․ միացյալ կառավարիչները նվաճեցին Գրանադայի ամիրայությունը, որը տուրքի միջոցով Կաստիլիային ապահովում էր աֆրիկյան ապրանքներով, և որոշեց ֆինանսավորել Քրիստափոր Կոլումբոսի արշավախմբին, որպեսզի դեպի արևմուտք ճանապարհորդելով հասնեն "Ինդիաներ" ՝ արևելյան և հարավային Ասիա[25]։ Մինչ այդ Կոլուբոսը երկու անգամ (1485, 1488 թթ․) իր ծրագիրը ներկայացրել էր Պորտուգալիայի թագավոր Ջոն II-ին, բայց մերժում ստացել։

1492 թ․ օգոստոսի 3-ին, Կոլումբոսը ճանապարհ ընկավ Պալոս դե լա Ֆրոնտերայից 3 նավերով՝ մեկ մեծ կարակկա՝ Սանտա Մարիան, կեղծանունը՝ Գալլեգա, և երկու ավելի փոքր կարավելլաներ՝ Պինտան և Սանտա Կլառան, կեղծանունը՝ Նինյա։ Կոլումբոսը նախ նավարկեց Կանարյան կղզիներ, կատարելով 5 շաբաթյա ճանապարհորդություն՝ հատեց Ատլանտյան օվկիանոսի մի հատվածը, որը հայտնի դարձավ Սարգասյան ծով անվանմամբ։

Ցամաքը երևան եկավ 1492 թ․ հոկտեմբերի 12-ին, և Կոլումբոսն այն անվանեց Սան Սալվադոր (այժմյան Բահամյան կղզիներ), որն էլ համարում էր «Օստ Ինդիա»։

Կոլումբոսը հետազոտեց նաև Կուբայի հյուսիս-արևելյան շրջանը՝ ափ հասնելով հոկտեմբերի 28-ին, և Էսպանյոլայի՝ Հայիթի կղզու հյուսիսային շրջանը։ Նրան ընդունեց ցեղապետ (Cacique) Գուականագարին, ով նրան թույլ տվեց թողնել այնտեղ իր մարդկանցից մի քինիսին։

Նինյա, Պինտա և Սանտա Մարիա նավերի կրկնօրինակները Պալոս դե լա Ֆրոնտերայում, Իսպանիա

Կոլումբոսը թեղեց 39 մարդկանց և հիմնեց այնտեղ Լա Նավիդադ բնակավայրը՝ այժմյան Հայիթին[26]։ Իսպանիա վերադառնալիս նա իր հետ բերեց 10-25 տեղացիներ։ Նրանցից միայն 7 կամ 8 հնդկացիներ ողջ հասան Իսպանիա[27]։

Վերադարձի ճանապարհին փոթորկի պատճառով նա ստիպված եղավ կանգ առնել Լիսաբոնում 1493 թ․ մարտի 4-ին։ Պորտուգալիայում մեկ շաբաթ անցկացնելուց հետո նա նավարկեց դեպի Իսպանիա և 1493 թ․ մարտի 15-ին հասավ Բարսելոնա, որտեղ նա հայտնեց ամենի մասին Իզաբելլա թագուհուն և Ֆերդինանդ թագավորին։ Իր հայտնագործության լուրը արագ տարածվեց ամբողջ Եվրոպայում[28]։

Կոլումբոսը և իսպանացի այլ հետախույզներ սկզբում հիասթափված էին իրենց հայտնագործություններից. ի տարբերություն Աֆրիկայի կամ Ասիայի, Կարիբյան կղզիների բնակիչները առևտրի համար քիչ բան ունեին մինչ Իսպանիան ինքը գտավ իր փնտրած հարստությունը։

Տորդեսիլյասի պայմանագիր (1494)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբոսի վերադարձից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի հետագա հակասությունից խուսափելու համար անհրաժեստ դարձավ համաձայնագիր շուրջերկրյա ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ[29]։ Կոլումբոսի վերադարձից 2 ամիս անց՝ 1943 թ․ մայիսի 4-ին, Կաթոլիկ Միապետները Ալեքսանդր VI–ից ստացան մի բուլլա «Inter caetera», ըստ որի Ազորյան կղզիներից և Կանաչ հրվանդանից 100 լիգա արևմուտք ընկած միջօրեականից դեպի հարավ–արևմուտք ընկած բոլոր հողերը պետք է պատկանեն Կաստիլիային, ապա նաև Ինդիայի բոլոր կղզիները։ Դրանում նշված չէր Պորտուգալիան, որը չէր կարող հայտարարել նոր հայտնաբերված տարածքները։ Դա դուր չեկավ պորտուգալացի արքա Ժուան II-ին, ով սկսեց բանակցություններ վարել Ֆերդինանդ II Արագոնացի թագավորի հետ և նրա կնոջ՝ թագուհի Իզաբելլա I Կաստիլիացու հետ, որպեսզի այդ գիծը ավելի արևմուտք տեղափոխվի[30] և կարողանա հայտարարել դրանից դեպի արևելք նոր հայտնաբերված տարածքները։

1494 թ․ Տորդեսիլյասի պայմանագրի միջօրեական (մանուշակագույն) և Մոլուքյան կղզիներ (կանաչ), Սարագոսսայի պայմանագիր, 1529 թ․

1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա) կնքվում է պայմանագիր, որով աշխարհը բաժանվում է երկու տերությունների միջև։ Պորտուգալացիներին բաժին է հասնում Եվրոպայից դուրս Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևելք ընկած բոլոր տարածքները (այժմյան կոորդինատներով ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջօրեականը) և Կոլումբոսի առաջին ճանապարհորդությունից հայտնաբերած կղզիները։ Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը՝ Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային)։

Նոր աշխարհ․ Ամերիկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատված 1507 թ․ Վալդզեմյուլլերի քարտեզից, որտեղ առաջին անգամ նշված է "Ամերիկա" անվանումը

1492 թվականին Կոլումբուսի առաջին ճանապարհորդությունը խթան հանդիսացավ հետագա ծովային հետախուզման համար, և 1497 թվականից մի շարք հետախույզներ ուղևորվեցին դեպի արևմուտք։

Հյուսիսային Ամերիկա

Այդ տարի իտալացի Ջոն Քեբոտը նամակներ է ստանում Անգլիայի արքա Հենրի VII–ից։ Նավարկելով Բրիստոլից Քեբոտը հատում է Ատլանտյան օվկիանոսը հյուսիսային լայնությամբ՝ հույս ունենալով, որ դեպի Վեստ Ինդիա ճանապարհը ավելի կարճ կլինի[31], այսպիսով հասնում է Հյուսիսային Ամերիկայի ափեր։

1499 թ․ Ժաո Ֆերնանդես Լաբրադորը՝ հովանավորվելով Պորտուգալիայի թագավորի կողմից, Պիերո դե Բարսելոսի հետ միասին առաջին անգամ հասավ Լաբրադորի թերակղզի, որն անվանվել է ի պատիվ իրեն[32]։ Գրեթե նույն ժամանակ, 1499–1502 թթ․ Գասպար և Միգել Կորտե Ռեալ եղբայրները հետազոտեցին ու անվանեցին ափերը Գրենլանդիա և գտան նաև Նյուֆաունդլենդը[33]։ Երկու հատեզոտություններն էլ նշված են 1502 թ․ Կանտինո պլանիսֆերի վրա։

«Իրական Ինդիան» և Բրազիլիան

1497 թ․ Պորտուգալիայի նորանշանակ թագավոր Մանուել I-ը հետախուզական նավեր ուղարկեց դեպի արևելք՝ իրականացնելով իր նախորդի` դեպի Ինդիա ճանապարհ գտնելու նախագիծը։ 1499 թ․ հուլիսին լուրեր տարածվեց, որ պորտուգալացիները հասել են "իրական Ինդիան", երբ նավատորմի նշանավոր վերադարձից մեկ օր անց Պորտուգալիայի թագավորը նամակ ուղարկեց Իսպանիայի կաթոլիկ միապետներին[34]։

1498 թ․ Կոլումբոսի երրորդ արշավախումբը Կաստիլիայի առաջին հաջող գաղութացման սկիզբն էր Վեստ Ինդիայում՝ Էսպանյոլա կղզում։ Չնայած կասկածներին՝ Կոլումբոսը չէր ցանկանում ընդունել, որ չի հասել Ինդիա։ Ճանապարհորդության ընթացքում Հարավային Ամերիկայի հյուսիսային ափին (ներկայիս Վենեսուելա) նա հայտնաբերեց Օրինոկոյի գետաբերանը։ Նա կարծում էր, որ գետից եկող հսկայական ծավալի քաղցր ջուրը կարող է միայն մայրցամաքային հողի զանգվածից ծագել, և վստահ էր, որ դա Ասիա մայրցամաքն է։

Սևիլյայի և Վեստ Ինդիայի միջև նավարկությունների ավելացման հետ զուգընթաց, ավելացավ նաև Կարիբյան կղզիների, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերի մասին գիտելիքը։ Իսպանական նավատորմից մեկ ուրիշ նավ՝ Ալոնսո դե Օխեդայի և Ամերիգո Վեսպուչիի նավը, 1499-1500 թթ․ հասավ այժմյան Գայանայի ափը, երբ երկու նավաստիները թվում էր, թե բաժանվել են հակառակ ուղղությունների։ Վեսպուչին նավարկել էր դեպի հարավ՝ 1499թ․ հուլիսին հայտնաբերելով Ամազոնի գետաբերանը[35][36] և հասնելով մերօրյա Բրազիլիայի հյուսիս-արևելյան շրջանը։

1500 թ․ սկզբին Պինսոն Վիսենտե Յանյեսը փոթորկի պատճառով դուրս էր եկել ընթացքից և 1500 թ․ հունվարի 26-ին հասել այժմյան Բրազիլիայի հյուսիս-արևելյան ափ՝ շարժվելով դեպի հարավ այնքան, ինչքան այժմյան Պերնամբուկու պետությունն է։ Նրա նավատորմն առաջինն էր, որ ամբողջովին մտավ Ամազոն գետի գետաբերանը, որը նա անվանեց Río Santa María de la Mar Dulce (Քաղցրահամ ծովի Սուրբ Մարիամի գետը)[37]։ Այնուամենայնիվ, Տորդեսիլյասի պայմանագրով Կաստիլիացիներին պատկանելու համար ցամաքը չափազանց հեռու էր, բայց հայտագործությունը հետաքրքրեց կաստիլիացիներին (իսպանացիներին), և 1508 թ․ Պինսոնը կատարեց երկրորդ նավարկությունը, ում հաջորդեց Խուան Դիազ դե Սոլիսը 1515-1516 թթ․։

1500 թ․ ապրիլին Պեդրու Ալվարեշ Կաբրալի գլխավորությամբ Պորտուգալիա - Ինդիա երկրորդ նավատորմը փորձառու կապիտանների անձնակազմով, որոնց շարքին էին պատկանում Բարդուղիմեոս Դիաշը և Նիկոլաու Կոելյուն, հասավ Բրազիլիայի ափ՝ Ատլանտյան օվկիանոսով դեպի արևմուտք ծովային մեծ շրջապտույտ կատարելով (volta do mar), որպեսզի խուսափեն Գվինեական ծոցում քամու պակասից անշարժ մնալուց։ 1500 թ․ ապրիլի 21-ին տեսան մի սար, որն անվանեցին Մոնտե Պասկոալ, իսկ ապրիլի 22-ին Կաբրալը իջավ ափ։ Ապրիլի 25-ին ամբողջ նավատորմը հասավ նավահանգիստ, որն էլ անվանեցին Պորտու Սեգուրու։ Կաբրալը հասկանում էր, որ նորահայտ տարածքը Տորդեսիլյասի գծից ավելի արևելք է ընկած, այդ պատճառով էլ պատվիրակ է ուղարկում Պորտուգալիա Պերու Վաշ դե Կամինյային՝ նշելով իր հայտնագործությունները։ Կարծելով, որ այդ տարածքը մի կղզի է, նա այն անվանեց Վերա Կրուզ կղզին (Ilha de Vera Cruz)[38]: Արևելյան ափից նավատորմը այնուհետև շրջվեց դեպի արևելք, որպեսզի վերսկսի ճանապարհորդությունը դեպի Աֆրիկայի և Ինդիայի հարավային սահման։ Կաբրալն առաջինն էր, ով ոտք դրեց 4 աշխարհամասերում, գլխավորելով առաջին նավատորմը, որը կապեց և միավորեց Եվրոպան, Աֆրիկան, Նոր Աշխարհը և Ասիան[39][40]։

Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի հրավերով Ամերիգո Վեսպուչին՝ ծագումով Ֆլորենցիայից, ով 1491 թ-ից աշխատում էր Սևիլյայում Մեդիչիների բանկում, մտնում է արշավախմբերի կազմ և իսպանական ծառայությամբ երկու անգամ ճանապարհորդում դեպի Գվինեա Խուան դե լա Կոսայի հետ[41]՝ լինելով դիտորդ դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափ հետախուզական ճանապարհորդություններում։

Արշավախմբերը լայնորեն ճանաչում ստացան Եվրոպայում, երբ 1502 և 1504 թթ․ տպագրվեցին երկու հաշվետվություններ, որոնցում ենթադրվում էր, որ նոր հայտնաբերված տարածքները ոչ թե Ինդիաներն էին, այլ "Նոր աշխարհը"[42]Mundus novus-ը Վեսպուչիիի՝ Լորենցո դի Պիերֆրանչեսկո դե Մեդիչիին ուղղված նամակների հիման վրա գրված ժամանակակից փաստաթղթի լատիներեն անվանումն է[43]։ Շուտով հայտնի է դառնում, որ Կոմումբոսը ոչ թե հասել էր Ասիա, այլ հայտնաբերել էր նոր մայրցամաք՝ Ամերիկան։ "Ամերիկա" անվանումը ստացել է 1507 թ․ քարտեզագիրներ Մարտին Վալդզեմյուլլերի և Մատիաս Ռինգմանի կողմից, ամենայն հավանականությամբ ի պատիվ Ամերիգո Վեսպուչիի։

1503 թ․ Բինոթ Պաուլմիեր դե Գոննեվիլլեն գլխավորել է դեպի Բրազիլիա նավարկող ֆրանսիական առաջին արշավախմբերից Նորմանդը և Բրետոնը։ Նա մտադիր էր նավարկել Օստ Ինդիա, բայց Հուսո հրվանդանի մոտակայքում փոթորկի պատճառով իր նավը փոխում է ուղղությունը դեպի արևմուտք և 1504 թ․ հունվարի 5-ին հասնում այժմյան Սանտա Կատարինա նահանգ (հարավային Բրազիլիա)։

1511-1512 թթ․ պորտուգալացի նավապետ Ժոզո դե Լիսբոնը և Էստեվաո դե Ֆրոիսը հասավ Լա Պլատա գետի գետաբերանը այժմյան Ուրուգվայում և Արգենտինայում և շարունակեց դեպի հարավ, որ հասավ մերօրյա Սան Մատիաս ծովածոցը 42-րդ հարավային զուգահեռականում[44][45]։ Արշավախումբը հասավ հյուսիսից հարավ ձգվող մի հրվանդանի, որն անվանվեց "Սանտա Մարիա" հրվանդան։ 40-րդ հարավային զուգահեռականից հետո նրանք գտան մի "հրվանդան" կամ "դեպի ծով տարածվող մի տարածք" և մի "ծովածոց" (հունիսին և հուլիսին)։ "Հրվանդանի" շուրջ 300 կիլոմետր (186 մղոն) նավարկելուց հետո, նրանք տեսան մայրցամաքի մյուս կողմը և ուղղվեցին դեպի հյուսիս-արևմուտք, սակայն փոթորիկը թույլ չտվեց նրանց առաջ շարժվել։ Հյուսիսային քամուց հետ քշվելով նրանք դադարեցրին ընթացքը։

Ֆլամանդացի Քրիստոֆեր դե Հարոն, ով 1516 թ-ից ծառայելու էր իսպանական թագավորությանը, կարծում էր, որ նավարկողները հայտնաբերել էին դեպի արևմուտք և Ասիա տանող հարավային նեղուց։

Դիեգո Գուտիերեզի (Diego Gutiérrez) Americae Sive Quartae Orbis Partis Nova Et Exactissima Descriptio-ն․ մինչև 17-րդ դար Ամերիկաների ամենամեծ քարտեզը և առաջինը, որտեղ նշվում է "Կալիֆոռնիա" անվանումը; Բրիտանական գրադարան, Լոնդոն

1519 թ․ Իսպանական թագավորությունը արշավախումբ է ուղարկում դեպի Ասիա պորտուգալացի փորձառու նավարկող Ֆեռնան Մագելանի գլխավորությամբ։ Նավատորմը Հարավային Ամերիկայի ափերին գետեր և ծովախորշեր հետազոտելով Մագելանի նեղուցով ճանապարհ գտավ դեպի Խաղաղ օվկիանոս։

1524-1525 թթ․ պորտուգալացի կոնկիստադոր Ալեժու Գարսիան (ամենայն հավանականությամբ 1516 թ․ Սոլիսի արշավախմբի վետերան) ղեկավարել է մի քանի մասնավոր արշավախմբեր՝ հավաքագրելով շուրջ 2000 գուարանի հնդկացիների։ Նրանք հետազոտել են այժմյան հարավային Բրազիլիան, Պարագվայը և Բոլիվիան։ Նրանք նաև առաջին եվրոպացիներն էին, ովքեր հատեցին Չակոն և հասան Ինկերի կայսրություն Անդերի բլուրների վրա՝ Սուկրեի մոտակայքում[46]։

Հնդկական օվկիանոս (1497–1513)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամայի դեպի Ինդիա երթուղին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասկո դա Գամայի 1497-1499 թթ․ Ինդիա կատարած ճանապարհորդությունը (սև)։ Նախկինում կատարած Պիերո դե Կովիլյայի (նարնջագույն) և Աֆոնսո դե Պաիվայի (կապույտ) ճանապարհորդությունները և նրանց ընդհանուր երթուղին (կանաչ)

1485 և 1488 թթ․ Պորտուգլիան պաշտոնապես մերժում է Քրիստափոր Կոլումբոսի՝ դեպի արևմուտք նավարկելով Ինդիա հասնելու գաղափարը։ Պորտուգալիայի թագավոր Ջոն II-ի փորձագետները մերժեցին այն, քանի որ նրանք կարծում էին, որ Կոլումբուսի գնահատմամբ ճանապարհորդության 2.400 մղոն (3,860 կմ) հեռավորությունը ճշմարիտ չէր․ նրանք կարծում էին, որ արևելք նավարկելը կպահանջի շատ ավելի կարճ ճանապարհ։ Բարտոլոմեու Դիասի՝ Հուսո հրվանդանից, և Պիերո դե Կովիլյայի՝ Եթովպիա ճանապարհորդությունները ապացույց են, որ Հնդկական օվկիանոսի հարստությունն ավելի հասանելի էր, քան Ատլանտյան օվկիանոսինը։ Պատրաստվեց վաղաժամկետ արշավախումբ։

Պորտուգալիայի նորանշանակ թագավոր Մանուել I- ի կառավարման ժամանակ, 1497 թ․ հուլիսին 4 նավից և մոտավորապես 170 մարդկանցից կազմված մի փոքր նավատորմ շարժվեց դեպի Լիսաբոն՝ Վասկո դա Գամայի գլխավորությամբ։ Մինչև դեկտեմբեր նավատորմը հատեց Մեծ Ձուկ գետը, որտեղից Դիասը ետ է շրջվում և նավարկում անհայտ ուղղությամբ։ 1498 թ․ մայիսի 20-ին նրանք հասան Կոժիկոդե։ Վասկո դա Գամայի՝ առևտրի բարենպաստ պայմաններ ձեռք բերելու ջանքերը չարդարացան այնտեղ վաճառվող արժեքավոր ապրանքների համեմատ իրենց ապրանքների ցածր արժեքի պատճառով[47]։ Ճանապարհ ընկնելուց 2 տարի և 2 օր անց Գաման և 55 մարդկանց վերապրած անձնակազմը փառքով վերադարձավ Պորտուգալիա՝ որպես Եվրոպայից ուղիղ Ինդիա նավարկած առաջին նավատորմ։

Պորտուգալիայի հնդկական Արմադայի ճանապարհորդությունը Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում ծովային մեծ շրջապտույտով (Volta do mar) և 1488 թ․ Բարդուղիմեոս Դիաշի հայտնաբերած հարավատլանտյան արևմտյան օդային հոսանքները, որոնք ուսումնասիրվել են Վասկո դա Գամայի և Պեդրու Ալվարեշ Կաբրալի արշավախմբերի կողմից

1500 թ․ Ինդիա ուղևորվեց Մեկ այլ, ավելի մեծ նավատորմ՝ 13 նավերից և 1500 մարդուց բաղկացած։ Պեդրու Ալվարեշ Կաբրալի գլխավորությամբ նրանք առաջին անգամ ոտք դրեցին Բրազիլիա։ Ավելի ուշ Հնդկական օվկիանոսում Կաբրալի նավերից մեկը հասավ Մադագասկար (1501 թ․), որը 1507 թ․ մասամբ հայտնաբերվել էր Տրիստան դա Կունյայի կողմից։ Մավրիկիոսը հայտնաբերվեց 1507 թ․, Սոկոտրան՝ 1506 թ․։ Նույն տարում Լաուրենսու դի Ալմեիդան հասավ Շրի Լանկա՝ «Տապրոբան» անունով արևելյան կղզին, ինչպես հիշատակված է Ալեքսանդր Մակեդոնացու և մ․թ․ա․ 4-րդ դարի հույն շխարհագրագետ Մեգասֆենի հաշվետվություններում։

"Մոլուքյան կղզիները" և Չինաստանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Flor de la Mar (Ծովի ծաղիկ) կարակկայի կրկնօրինակը Մալայզիայի Մալակկա նահանգի ծովային թանգարանում

1511 թ․ պորտուգալացի Աֆոնսո դե Ալբուկերկեն գրավեց Մալակկան, ապա դարձավ ասիական առևտրի կենտրոնը։ Ալբուկերկեն արևելյան Մալակկա ուղարկեց մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ․ Դուարտե Ֆերնանդեսը որպես առաջին պատվիրակ ուղարկվեց Սիամի թագավորություն (այժմյան Թաիլանդ

Մոլուքյան կղզիների՝ հիմնականում Բանդա կղզեխմբի, ապա նաև մշկընկույզի և մեխակի միակ համաշխարհային աղբյուրի գաղտնի վայրը իմանալը Հնդկական ծովում ճանապարհորդությունների հիմնական նպատակն էր․ Անտոնիո դե Աբրեուի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվում դեպի Բանդա (Ճավա և Լեսսեր Սունդա կղզիներով)` հասնելով 1512 թ․ և լինելով այնտեղ առաջին եվրոպացիները։ Ուղեգծի ընթացքում նրանք նաև առաջինը հասան Բուրու, Ամբոն և Սերամ[48][49]։ Բանդայից Աբրեուն վերադառնում է Մոլուքյան կղզիներ, մինչդեռ իր փոխկապիտան Ֆրանցիսկո Սերրանը մեկ անգամ ևս հասնում է Ամբոն, ցամաք իջնում Տերնատում և ստանում Պորտուգալիայի ամրոց-գործարան կառուցելու արտոնագիր, որով հիմնվում է Մալայան կղզեխմբում պորտուգալացիների ներկայությունը։1513 թ․ Պորտուգալիայի պատվիրակներից Ժորժե Ալվարեսը հասնում է Չինաստան։ Չնայած նա առաջինն էր, որ ոտք դրեց Լինտին կղզի, Ռաֆաել Պերեստրելլոն՝ Քրիստափոր Կոլումբոսի զարմիկը, առաջին եվրոպական հետախույզն էր, ով մուտք գործեց Չինաստանի հարավային ափին և 1516 թ․ կատարեց Գուանչժոուի առևտուրը[50][51]։

Ֆերնաո Պիրես դե Անդրադեն 1517 թ․ գնում է Գուանչժոու և Չինաստանի հետ առևտուր սկսում։ 1521 թ․ չինացիները պարտության են մատնում պորտուգալացիներին Տունմենի ճակատամարտում, իսկ 1522թ․՝ Շանկաուանի ճակատամարտում, որի ընթացքում չինացիները գրավեցին պորտուգալական հեղուկացիրով պտտվող հրացանները և վերափոխել այն՝ անվանելով «Ֆոլանջի» 佛郎機 (Frankish) հրացաններ․ չինացիները պորտուգալացիներին անվանում էին «Ֆոլանջի»։ Մի քանի տասնամյակ անց պորտուգալացիների և չինացիների միջև ռազմական գործողությունները դադարեցին, և 1577 թ․ չինացիները թույլ տվեցին նրանց զբաղեցնել Մակաոն։

Առևտրային մենաշնորհի ամրապնդման համար Աֆոնսո դե Ալբուկերկեն 1507 թ․ գրավեց Մասկատը, իսկ 1515 թ․՝ Հորմուզի նեղուցը Պարսից ծոցում։ Նա նաև դիվանագիտական հարաբերությունների մեջ մտավ Պարսկաստանի հետ։ 1513 թ․ Ադենի գրավման ժամանակ Ալբուկերկեյի գլխավորությամբ մի արշավախումբ նավարկեց Կարմիր ծովը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և ապաստան գտել Կամարան կղզում։ 1521 թ․ Անտոնիո Կորրեիան նվաճեց Բահրեյնը[52]։ Կարմիր ծովում պորտուգաացիների կողմից այցելվող ամենահյուսիսային կետը Մասսաուան էր մինչև 1541 թ․, երբ Էշտեվան դա Գաման մուտք գործեց Սուեզ։

Խաղաղ օվկիանոս (1513–1529)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասկո Նունյես դե Բալբոայի ճանապարհորդությունը դեպի "Հարավային ծով", 1513 թ․

Խաղաղ օվկիանոսի հայտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1513 թ․ Ականդիից մոտավորապես 40 մղոն (64 կիլոմետր) հարավ՝ այժմյան Կոլումբիայում, Վասկո Նունյես դե Բալբոան տեղեկություն է ստանում ոսկով հարուստ մեկ այլ ծովի մասին, որը նրան շատ է հետաքրքրում[53]։ Քիչ քանակությամբ ռեսուրսներով և կասիկներից ստացած տեղեկություններով նա 190 իսպանացիների, մի քանի բնիկ ուղեկցորդների և շների խմբով շրջագայեց Պանամայի Իստմուսով։

Օգտագործելով բրիգանտինա և տեղի 10 կանոե՝ նրանք նավարկեցին ափերի երկայնքով։ Սեպտեմբերի 6-ին արշավախումբըժին միացավ ևս 1000 մարդ, կռվեցին մի քանի ճակատամարտներում, մտան խիտ ջունգլի և բարձրացան Chucunaque գետի երկայնքով ձգվող լեռնաշղթան, որտեղից կարող էր երևալ այդ "ուրիշ ծովը"։

Բալբոան շարունակեց առաջանալ և սեպտեմբերի 25-ին հորիզոնում երևաց չբացահայտված ծովը․ նա դարձավ առաջին եվրոպացին, ով հասել և տեսել է Խաղախ օվկիանոսը Նոր աշխարհից։ Արշավախումբը ափ իջավ կարճ հետախուզական ուղևորություն կատարելու՝ այսպիսով դառնալով առաջին եվրոպացիները, ովքեր նավարկեցին Խաղաղ օվկիանոսում Նոր աշխարհի ափերից դուրս։ 110 կիլոմետր (68 մղոն) նավարկելուց հետո կանգ առան մի ծովածոցում, որը Բալբոան անվանեց Սան Միգել։ Նա անվանեց նոր ծովը Հարավային ծով (Mar del Sur ), քանի որ նրանք նավարկել էին դեպի հարավ։ Բալբոայի համար արշավի հիմնական նպատակը ոսկով հարուստ թագավորություններ գտնելն էր։ Այս նպատակով նա անցավ կասիկների հողերով և կղզիներով՝ անվանելով ամենամեծ կղզին Հարուստ կղզի (Isla Rica), որը ներկայիս Ռեյ կղզին է։ Նա անվանեց ամբողջ կղզախումբը Մարգարտյա կղզիներ (Pearl Islands):

Հետագա զարգացումները դեպի արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1515-1516 թթ․ Խուան Դիազ դե Սոլիս նավարկեց Հարավային Ամերիկայի արևելյան ափով մինչև հասավ Լա Պլատա, որի անվանումը Սոլոսը տվել է մահանալուց քիչ առաջ ՝ փորձելով գտնել ճանապարհ դեպի «Հարավային ծով»։

Առաջին շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1516 թ․ պորտուգալացի որոշ նավագնացներ, հակասություններ ունենալով Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի հետ, հավաքվեցին Սևիլյայում՝ նորանշանակ թագավոր Կառլոս I-ին ծառայելու։ Նրանց շարքին էին պատկանում հետախույզ Դիոգոն և Դուարտե Բարբոզան, Էշտևան Գոմեշը, Ժուան Սերրանը և Ֆեռնան Մագելանը, քարտեզագիրներ Ջորջ Ռեյնելը, Դիոգո Ռիբեիրոն, տիեզերագետներ Ֆրանցիսկո և Ռույ Ֆալեիրոն և առևտրական Քրիստոֆեր դե Հարոն։ Ֆերդինանդ Մագելանը, ով մինչև 1513 թ․ ճանապարհորդել էր Ինդիա, Մոլուքյան կղզիներ հասնելուն պես կապ է հաստատում այնտեղ ապրող Ֆրանցիսկո Սերրաոյի հետ[54][55] և զարգացրեց այն վարկածը, որ կղզիները Տորդեսիլյասի իսպանական տարածքում էին։

Մագելանի և Էլկանոյի շուրջերկրյա նավարկությունը (1519–1522 թթ․)

Տեղյակ լինելով իսպանացիների՝ արևմուտք նավարկելով դեպի Ինդիա ուղի գտնելու մասին, Մագելանը Կառլոս I-ին ներկայացրեց իր ծրագիրը։ Թագավորը և Քրիստոֆեր դե Հարոն ֆինանսավորեցին Մագելանի արշավը։ Նավատորմ կազմվեց, միացան իսպանացի նավաստիներ, այդ թվում նաև Խուան Սեբաստիան Էլկանոն։ 1519 թ․ օգոստոսի 10-ին, նրանք ճանապարհ ընկան Սևիլիայից 5 նավից բաղկացած նավատորմով՝ Տրինիդադ նավը Մագելանի հրամանատարությամբ, Սան Անտոնիո կարավելը, Կոնսեպցիոն, Սանտիագո և Վիկտորիա կարավելլաները, տարբեր ազգերից 237 մարդկանցից բաղկացած անձնակազմով, որոնց նպատակը արևմուտք նավարկելով Մոլուքյան կղզիներ հասնելն էր[56]։

Վիկտորիան՝ շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտած միակ նավը; Օրտելիուսի Խաղաղ օվկիանոսի քարտեզ (Maris Pacifici), 1589 թ․

Նավատորմը նավարկեց ավելի ու ավելի հարավ՝ խուսափելով Բրազիլիայում Պորտուգալիային պատկանող տարածքներից, և առաջինը հասավ Ամերիկայի ծայրամասում գտնվող Հրո երկիր։ Հոկտեմբերի 21-ին սկսելով Վիրգենես հրվանդանից՝ նրանք սկսեցին դժվարին ճանապարհորդություն 373 մղոն 600 կիլոմետր երկարությամբ մի նեղուցից, որը Մագելանն անվանեց Estrecho de Todos los Santos՝ այժմյան Մագելանի նեղուցը։ Նոյեմբերի 28-ին 3 նավեր մտան Խաղաղ օվկիանոս․ այն անվանեցին Խաղաղ օվկիանոս իր ակնհայտ հանգստության պատճառով[57]։

Արշավախումբը կարողացավ հատել Խաղաղ օվկիանոսը։ Մագելանը մահացավ Ֆիլիպիններում Մակտանի ճակատամարտում՝ Խուան Սեբաստիան Էլկանոյին թողնելով ճանապարհորդությունը շարունակելու առաջադրանքը՝ 1521թ․ հասնելով Մոլուքյան կղզիներ։ 1522 թ․ սեպտեմբերի 6-ին Վիկտորիա նավը վերադարձավ Իսպանիա՝ այսպիսով կատարելով առաջին շուրջերկրյա շրջագայությունը։ 5 նավերի անձնակազմից միայն Էլկանոյի գլխավորած մեկ նավ 18 մարդկանցով կարողացավ ավարտել շրջանառությունը և վերադառնալ Իսպանիա։ 17 հոգի Իսպանիա վերադարձավ ավելի ուշ․ 12-ը 1525-1527 թթ․ Կաբո Վերդեում պորտուգալացիների տիրապետության տակ էին, իսկ 5-ը Տրինիդադի վերապրածներն էին։ Անտոնիո Պիգաֆետտան՝ վենետիկցի գիտնական և հետախույզ, ով դարձել էր Նագելանի օգնականը, ճանապարհորդության ընթացքում գրառումներ էր արել, որն էլ դարձել է ճանապարհորդության մասին մեր ունեցած տեղեկությունների հիմնական աղբյուրը։

Շուրջերկրյա այս շրջագայությունը Իսպանիային տվել է արժեքավոր գիտելիքներ աշխարհի և օվկիանոսների վերաբերյալ, որոնք հետագայում օգտակար են եղել Ֆիլիպինների հետախուզման և բնակեցման համար։ Չնայած սա Պորտուգալիայի՝ Աֆրիկայի շուրջ ուղեգծի իրատեսական այլընտրանք չէր[58]Մագելանի նեղուցը չափազանց հեռու էր, իսկ Խաղաղ օվկիանոսը՝ չափազանց ընդարձակ Իսպանիայից մեկ ճանապարհորդության համար։ Իսպանացի հաջողակ հետախույզները այս ըեղեկությունները օգտագործեցին Խաղաղ օվկիանոսն ուսումնասիրելու և Ակապուլկոյի, Նոր Իսպանիայի փոխարքայության (այժմյան Մեքսիկա) և Ֆիլիպիններում Մանիլայի միջև։

Դեպի արևմուտք և արևելք հետազոտությունների բախումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլուքյան կղզիներում Տերնատեից Տիդորե կղզիներ բացվող տեսարանը, որտեղ, ի վերջո, պորտուգալական դեպի արևելք և իսպանական դեպի արևմուտք ընթացող արշավախմբերը հանդիպեցին և բախվեցին 1522-1529 թթ․[59][60]
Սաավեդրայի՝ Մոլուքյան կղզիներից Նոր Իսպանիա (Մեքսիկա) վերադարձի ուղի գտնելու ձախողված փորձերը 1529 թ․

Մագելանի արշավից հետո, պորտուգալացիները շտապեցին գրավել ողջ մնացած անձնակազմը և Տերնատեում ամրոց կառուցել[59]։ 1525 թ․ Իսպանիայի Կառլոս I թագավորը մեկ ուրիշ արշավախումբ է ուղարկում դեպի արևմուտք՝ Մոլուքյան կղզիները գաղութացնելու, պնդելով, որ նրանք Տորդեսիլյասի իրեն պատկանող տարածքում են։ նավատորմը գլխավորում էր Գարսիա Ջոֆրե դե Լոաիսան և բաղկացած էր 7 նավերից և 450 մարդկանցից, ներառյալ ամենանշանավոր նավաստիներ Խուան Սեբաստիան Էլկանոն և Լոաիսան և երիտասարդ Անդրես Ուրդանետան։

Մագելանի նեղուցի մոտակայքում փոթորկի պատճառով նավերից մեկը փոխում է ուղղությունը դեպի հարավ՝ հասնելով 56° միջօրեական, որտեղ նրանց թվաց, թե հասել են "երկրի վերջին"․ այսպիսով առաջին անգամ հատում են Հոռն հրվանդանը։ Արշավախումբը մեծ դժվարությամբ հասավ կղզիներին՝ կանգ առնելով Տիդոռեում[59]։ Տերնատեի մոտ պորտուգալացիների հետ ընդհարումն անխուսափելի էր․ սկսվում են գրեթե մեկ տասնամյակ տևող փոխհրաձգությունները[61][62]։

Քանի որ Տորդեսիլյասի գծի արևելյան սահման չկար, երկու թագավորությունները խնդիրը լուծելու համար հանդիպումներ են կազմակերպում։ 1524-1529 թթ․ պորտուգալացի և իսպանացի փորձագետներ հանդիպում են Բադախոս-Էլվասում՝ փորձելով գտնել Տորդեսիլյասի ճշգրիտ միջօրեականը, որը աշխարհը կբաժաներ երկու հավասար կիսագնդերի։ Յուրաքանչյուր թագավորություն նշանակեց երեք աստղագետների, երեք քարտեզագիրների, երեք օդաչուների և երեք մաթեմատիկոսների։ Նրանց շարքին էին պատկանում պորտուգալացի քարտեզագիր և տիեզերագետ Լոպո Հոմեմը և իսպանացի քարտեզագիր Դիոգո Ռիբեիրոն։ Երկու կողմերի միջև մի քանի անգամ հանդիպումներ են տեղի ունենում, սակայն ապարդյուն․ այդ ժամանակվա գիտելիքներն անբավարար էին երկայնության ճշգրիտ հաշվարկի համար, և յուրաքանչյուր կողմ կղզիները իր ինքնիշխանության տակ էր համարում։ Խնդիրը լուծվեց միայն 1529 թվականին, երկարատև բանակցություններից հետո, Զարագոզայի պայմանագրի ստորագրմամբ, ըստ որի Մոլուքյան կղզիները անցնում էր Պորտուգալիային, իսկ Ֆիլիպինները՝ Իսպանիային[63]։

1525-1528 թթ․ Պորտուգալիան մի շարք արշավախմբեր է ուղարկում Մոլուքյան կղզիներ։ Տորնատեի կառավարիչ Ժորժե դե Մենեզիշը Գոմես դե Սեքուեիրային և Դիոգո դա Ռոչային ուղարկում է դեպի հյուսիս՝ դառնալով առաջին եվրոպացիները, ովքեր հասան Կարոլինյան կղզիներ, որոնք նրանք անվանեցին "Սեքուեիրայի կղզիներ"[64]։

1526 թ․ Ժորժե դե Մենեզիշը կանգ առավ Պապուա նոր Գվինեայի Բիակ և Վաիգո կղզիներում։ Այս արշավների վկայությունն է Ավստրալիայի՝ պորտուգալական հայտնագործությունների տեսությունը, Ավստրալիայի վաղ հայտնաբերման մասին մի շարք մրցակցային տեսություններից մեկը, ըստ որի Ավստրալիան հայտնաբերվել է Կրիշտովան դե Մենդոնսայի և Գոմես դե Սեքուեիրայի կողմից։

1527 թ․ Էռնան Կորտեսը նավատորմ է կազմում և պարտականությունները հանձնում իր զարմիկ Ալվարո դե Սաավեդրա Սերոնին։ 1527 թ․ հոկտեմբերի 31-ին Սաավեդրան Նոր Իսպանիայից սկսում է նավարկությունը՝ հատելով Խաղաղ օվկիանոսը և շրջագայելով Նոր Գվինեայի հյուսիսային հատվածում, որն էլ անվանում է Ոսկու կղզի (Isla de Oro): 1528 թ․ հոկտեմբերին նավերից մեկը հասնում է "Մոլուքյան կղզիներ"։ Նոր Իսպանիա վերադառնալիս հյուսիս-արևելյան պասսատներից նա շեղվում է ճանապարհից, ուստի փորձում է շրջվել դեպի հարավ։ Նոր Գվինեա է վերադառնում և նավարկում դեպի հյուսիս-արևելք, որտեղ նա տեսնում է Մարշալյան կղզիները և Ծովակալության կղզիները, բայց կրկին, արդեն երրորդ անգամ քամու պատճառով հայտնվում է Մոլուքյան կղզիներ։ Արևմտյան ուղղությամբ վերադարձի ճանապարհ գտնելը դժվար էր, բայց 1565 թ․ Անդրես դե Ուրդանետան հայտնաբերեց այն[65]։

Իսպանական ներերկրյա կոնկիստադորներ (1519–1532)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1511 թ․ Իսպանիայի արքա Ֆերդինանդ II-ին լուրեր են հասնում Էսպանյոլայից հյուսիս-արևմուտք ընկած չհայտնաբերված կղզիների մասին, և նա հետամուտ է լինում հետագա արշավների կազմակերպմանը։ Մինչդեռ պորտուգալացիները մեծ հաջողությունների էին հասնում Հնդկական օվկիանոսում, իսպանացիները անցնում են երկրի ներսում ոսկու և արժեքավոր ռեսուրսների որոնմանը։ Այս արշավախմբերի անդամները՝ "կոնկիստադորները", տարբեր ծագման էին պատկանում՝ արհեստավորներ, առևտրականներ, հոգևորականներ, պակաս ազնվականներ և ազատված ստրուկներ։ Նրանք սովորաբար տրամադրում էին իրենց սարքավորումները շահույթի դիմաց, ուղիղ կապ չունեին թագավորական բանակի հետ, և հաճախ ոչ մի մասնագիտական ռազմական պատրաստություն կամ փորձ չունեին[66]։

Ամերիկաներում իսպանացիները գտնում են մի շարք կայսրություններ, որոնք այնքան մեծ և բնակեցված էին, որքան Եվրոպայի կայսրությունները։ Այնուամենայնիվ, կոնկիստադորները Ամերիկայի բնիկ ժողովուրդների զորքերի հետ միասին կարողացան գրավել այս պետությունները։ Այս ընթացքում Եվրոպայից տարածվում է բնական ծաղիկ հիվանդության համավարակը։ Իսպանական ինքնիշխանության հաստատումից հետո իսպանացիները կենտրոնացան ոսկու և արծաթի արդյունահանման և արտահանման վրա։

1512 թ․ թագավոր Ֆերդինանդը, որպեսզի խրախուսի Խուան Պոնսե դե Լեոնին 1508 թ․ Պուերտո Ռիկոյի հետախուզության համար, նրան հորդորում է որոնել այս նոր հողերը։ Նա կդառնար նոր հայտնաբերված տարածքների կառավարիչ, սակայն պետք է ինքնուրույն հոգար ամբողջ հետախուզության ծախսերը[67]։ Լեոնը ճանապարհ ընկավ Պուերտո Ռիկոյից 1513 թ․ մարտին 3 նավերով և մոտավորապես 200 մարդկանցով։ Ապրիլին նրանք տեսան ցամաքը և այն անվանեցին Ֆլորիդա (La Florida)։ Նրանք ուղևորվեցին դեպի հարավ հետագա հետախուզման համար, և ապրիլի 8-ին ընդհարվեցին մի ուժեղ հոսանքի հետ, որը նրանց հետ մղեց. այսպիսով առաջին անգամ տեսնում են Գոլֆստրիմը, որը շուտով պետք է դառնար Իսպանիային պատկանող Ինդիայի տարածքներից դեպի Եվրոպա ուղևորվող արևելյան սահմանային նավերի առաջնային ուղին[68]։ Հետախուզման ընթացքում նրանք հասան Բիսկեյնի ծոցը, Դռայ Տորտուգաս, ապա Կուբան շրջանցելու համար նավարկելով դեպի հարավ-արևմուտք՝ հուլիսին հասան Մեծ Բահամա։

Կորտեսի արշավները Մեքսիկայում և Ացտեկների թագավորությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1517 թ․ Կուբայի կառավարիչ Դիեգո Վելասկես դե Կուելյարը Յուկատան թերակղզու հետազոտության համար Հերնանդես դե Կորդոբայի գլխավորությամբ նավատորմ է կազմում։ Նրանք հասնում են ափ, մայաների հրավերով ափ իջնում, բայց գիշերը հարձակման ենթարկվում, և միայն անձնակազմի ողջ մնացածներն են վերադառնում։ Վելասկեսը մեկ ուրիշ արշավախումբ է կազմում իր եղբորորդի Խուան դե Գրիխալվայի գլխավորությամբ, ով նվարկում է հարավային ափի երկայնքով դեպի Տաբասկո, որը պատկանում էր Ացտեկների թագավորությանը։ 1518 թ․ Վելասկեսը Կուբայի մայրաքաղաքի քաղաքապետ Էռնան Կորտեսին հրամայում է կազմել մի արշավախումբ՝ Մեքսիկայի ներսում անվտանգության համար, սակայն նրանց միջև հին վեճի պատճառով չեղյալ է համարում որոշումը։

Կորտեսի ներերկրյա առաջընթացի ուղեգիծը, 1519–1521 թթ․

Այնուամենայնիվ Կորտեսը 1519 թ․ փետրվարին ճանապարհ է ընկնում։ Նա հասնում է Յուկատան շուրջ 11 նավերով, 500 մարդկանցով, 13 ձիերով և մի քանի թնդանոթներով[69]։ Տրինիդադից շարժվելով դեպի Տաբասկո՝ Կորտեսը հաղթանակ է տանում տեղացի ժողովրդի դեմ մղվող ճակատամարտում։ Մալինչեն՝ Կորտեսի ապագա սիրուհին, ով գիտեր և՛ ացտեկների, և՛ մայաների լեզուն, դառնում է կարևոր նշանակության թարգմանիչ և խորհրդատու։ Նրա շնորհիվ Կորտեսը իմանում է Ացտեկների թագավորության հարստության մասին։

Հուլիսին նրա մարդիկ շարունակում են ճանապարհը դեպի Վերակրուս, և նա անցնում է ծառայության Իսպանիայի նորանշանակ թագավոր Կառլոս I-ի մոտ[69]։ Այնտեղ Կորտեսը հանդիպում է առաջարկում ացտեկների կայսր Մոնթեսումա II-ի հետ, սակայն պարբերաբար մերժում ստանում։ Նրանք առաջ են շարժվում դեպի Տենոչտիտլան և դաշինք են կնքում մի քանի ցեղերի հետ։ Շուրջ 3000 տլաշկալտեկների ուղեկցությամբ հոկտեմբերին նրանք շարունակում են դեպի Չոլուլա՝ Մեքսիկայի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Նրանք կոտորեցին կենտրոնական հրապարակում հավաքված ազնվականության հազարավոր անզեն անդամների և մասամբ այրեցին քաղաքը՝ ացտեկներին վախեցնելու կամ, ինչպես ինքն է հետագայում նշել, տեղացիների դավաճանության համար օրինակ ծառայելու համար։

Տենոչտիտլանի և Մեքսիկական ծոցի քարտեզը ըստ Կորտեսի մարդկանցից մեկի, 1524 թ․, Նյուբերրի գրադարան, Չիկագո

Մեծ զորքերով նրանք հասնում են Տենոչտիտլան, և նոյեմբերի 8-ին Մոնթեսումա II-ը խաղաղության նկատառումներով ընդունում է նրանց և դիտավորյալ թույլ տալիս Կորտեսին մտնել Ացտեկների թագավորություն՝ ցանկանալով ավելի լավ ճանաչել նրանց հետագայում ջախջախելու նպատակով[69]։

Ֆրանսիսկո Պիսառոյի՝ Պերուն գրավելու արշավի ուղեգիծը, (1531–1533 թթ․)

Կայսրը նրանց ոսկե շքեղ նվերներ է տալիս, ինչը նրանց ավելի էր հրապուրում և դրդում թալանման։ Ըստ որոշ ժամանակակից պատմիչների՝ Կառլոս թագավորին ուղղված նամակներում Կորտեսը նշում է, որ ացտեկներն իրեն համարում են կամ Կետցալկոատլ աստծո ներկայացուցիչը, կամ հենց ինքը՝ Կետցալկոատլ աստվածը[70]։ Բայց նա շուտով իմանում է, որ ծովափին հարձակվել են իր մարդկանց վրա, և որոշում է պատանդ վերցնել Մոնթեսումային՝ Կառլոս թագավորին որպես տուրք փրկագին պահանջելով։

Այդ ընթացքում Վելասկեսը Կորտեսին դիմադրելու համար Պանֆիլո դե Նարվաեսի գլխավորությամբ մեկ ուրիշ արշավախումբ է ուղարկում և 1520 թ․ ապրիլին 1100 մարդկանցով հասնում Մեքսիկա[69]։

Կորտեսը 200 հոգու թողնում է Տենոչտիտլանում, իսկ մնացածին տանում Նարվաեսին դիմագրելու, ում նա հաղթում է՝ հմոզելով վերջինիս մարդկանց միանալ իրեն։ Տենոչտիտլանում Կորտեսի լեյտենանտներից մեկը Մեծ տաճարում կոտորած է կազմակերպում՝ սկիզբ դնելով տեղի ապստամբությանը։ Կորտեսը արագ վերադառնում է, փորձելով Մոնթեսումայից օգնություն ստանալ, սակայն ացտեկների կայսրն արդեն մահացել էր՝ հավանաբար քարկոծվելով իր հպատակների կողմից[71]։ Տխուր գիշերվա (Noche Triste) ընթացքում նրանք կարողացան փախուստի դիմել, քանի որ նրանց հսկող պահակախումբը կոտորվել էր։ Խուճապահար փախուստի ժամանակ նրանք կորցրեցին թալանված գանձերի մեծ մասը[69]։

Օտումբայի ճակատամարտից հետո կորցնելով 870 յուրայինների՝ նրանք հասան Տլասկալան[69]։ Օգնություն ստանալով իր դաշնակիցներից և ամրապնդվելով Կուբայում՝ 1521 թ․ օգոստոսին Կորտեսը պաշարեց Տենոչտիտլան և գերևարեց տիրակալ Կուաուտեմոկին։ Ացտեկների թագավորությունը անցավ Իսպանիայի տիրապետության տակ և անվանվեց Մեխիկո։

Պիսառոյի արշավները Պերույում և Ինկերի կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածի հետազոտության առաջին փորձը կատարել է Պասկուալ դե Անդագոյան 1522 թ․։ Բնիկ հարավամերիկացիները նրան պատմեցին Պիրու կոչվող գետի ափին ոսկով հարուստ տարածքի մասին։ Հասնելով Սան Խուան գետ (Կոլումբիա)՝ Անդագոյան հիվանդանում է և վերադառնում է Պանամա, որտեղ լուրեր է տարածում և ներկայացնում "Պիրուն" որպես առասպելական Էլդորադո։ Այս ամենը Էռնան Կորտեսի հաջողությունների հետ միասին գրավում են Պիսառոյի ուշադրությունը։

Ֆրանսիսկո Պիսառոն Պանամյան նեղուցը հատելիս ուղեկցում է Բալբոային։ 1524 թ․ հարավը հետազոտելու համար նա սկսում է համագործակցել քահանա Հերնանդո դե Լուկուի և զինվորական Դիեգո դե Ալմագրոյի հետ՝ համաձայնելով միմյանց մեջ բաժանել շահույթը։ Պիսառոն պետք է հրամաններ տար, Ալմագրոն պետք է տրամադրեր ռազմական և սննդի մատակարարումներ, իսկ Լուկուն պատասխանատու լիներ ֆինանսների և լրացուցիչ պարենի համար։

1524 թ․ սեպտեմբերի 13-ին երեք արշավներից առաջինը պետք է 20 մարդկանցով և 40 ձիերով նվաճեին Պերուն։ Սակայն արշավը ձախողվում է՝ չկարողանալով Կոլումբիայից առաջ շարժվել և դիմադրել վատ եղանակին, սովին և թշնամի տեղացիների հետ փոխհրաձգություններին, որի ժամանակ էլ Ալմագրոն կորցնում է իր աչքը։ Իրենց ճանապարհին ընկած տարածքների անունները՝ "Ցանկալի նավահանգիստ" (Puerto deseado), "Սովի նավահանգիստ" (Puerto del hambre), "Այրված նավահանգիստ" (Puerto quemado) վկայում են իրենց ճանապարհորդության դժվարությունների մասին։ Երկու տարի անց նրանք սկսում են երկրորդ արշավը Պանամայի կառավարչի դժկամ թույլտվությունից հետո։ 1526 թ․ օգոստոսին նրանք ճանապարհ են ընկնում 2 նավերով, 160 մարդկանցով և մի քանի ձիերով։ Հասնելով Սան Խուան գետը՝ նրանք առանձնացան, Պիսառոն մնաց ՝ ուսումնասիրելու ճահճային ափերը, իսկ Ալմագրոն վերադարձավ ուժերը համալրելու։ Պիսառոյի գլխավոր նավավարը նավարկեց դեպի հարավ և հատելով էքուադորը՝ Տումբեսից գրավեց մի լաստանավ։ Ի զարմանս նրա՝ այն լի էր տեքստիլով, կերամիկայով, ոսկով, արծաթով և զմրուխտով՝ հայտնվելով արշավախմբի ուշադրության կենտրոնում։ Շուտով Ալմագրոն միացավ ամրապնդմանը, և նրանք վերսկսեցին։ Դժվարին ճանապարհորդությունից հետո, ուժեղ քամիներ և հոսանքներ հաղթահարելով՝ նրանք հասան Ատակամես, որտեղ նրանք գտան մեծ թվով տեղացիների Ինկերի տիրապետության տակ, բայց նրանք ափ չիջան։

Պիսառոն անվտանգ մնաց ափի մոտ, իսկ Ալմագրոն և Լուկուեն Էլդորադոյի մասին ապացույցնորով հետ վերադարձան ուժերը համալրելու։ Նորանշանակ կառավարիչը բացարձակապես մերժեց երրորդ արշավախմբին և հրամայեց երկու նավերին հետ բերել բոլորին Պանամա։ Ալմագրոն և Լուկուեն օգտվեցին առիթից և միացան Պիսառոյին։ Երբ նրանք հասան Գալլո կղզին, Պիսառոն ավազին գրեց․ «Այնտեղ Պերուն է իր հարստությամբ։ Այստեղ Պանաման է և իր աքատությունը։ Յուրաքանչյուրդ ընտրեք, թե ինչպես դառնալ քաջ կաստիլիացի»։ 13 մարդ որոշեցին մնալ և ճանաչվեցին որպես Հայտնի տասներեքը։ Նրանք շարժվեցին դեպի Գորգոնա կղզի, ոևտեղ մնացին 7 ամիս։

Նրանք որոշեցին նավարկել դեպի հարավ և 1528 թ․ ապրիլին հասան Պերուվյան Տումբես հյուսիսարևմտյան շրջան և ջերմորեն ընդունվեցին տեղի տումպիսների կողմից։ Պիսառոյի մարդկանցից երկուսը հայտնեցին անհավատալի հարստության մասին․ առաջնորդի տունը զարդարված էր ոսկով և արծաթով։ Նրանք առաջին անգամ լամա են տեսնում, և Պիսառոն այն անվանում է "փոքր ուղտ"։ Տեղացիները իսպանացիներին անվանեցին "արևի զավակներ" իրենց մաշկի գույնի և փայլուն զենք ու զրահի համար։ Այնուհետև նրանք որոշեցին վերադառնալ Պանամա, որպեսզի պատրաստվեն վերջնական արշավին։ Մեկնելուց առաջ նրանք նավարկեցին դեպի հարավ՝ անցնելով տարածքներով, որոնք նրանք անվանեցին Կաբո Բլանկո, Պայտայի նավահանգիստ, Սեթուրա, Պունտա դե Ագոխա, Սանտա Կրուզ, Տրուխիլլո՝ հասնելով 9-րդ հարավային զուգահեռականին։

1528 թ․ գարնանը Պիսառոն նավարկեց Իսպանիա, որտեղ նա հանդիպում ունեցավ թագավոր Կառլոս I-ի հետ։ Վերջինս լսել էր ոսկով և արծաթով հարուստ հողերում իր կատարած արշավների մասին և խոստանում է օգնել իրեն։ Տոլեդոյի կապիտուլյացիան (Capitulación de Toledo)[72] լիազորեց Պիսառոյին շարունակել Պերուի նվաճումը։ Պիսառոն կարողացավ համոզել շատ ընկերների և բարեկամների միանալ իրեն։ Նրանց շարքին էին պատկանում նրա եղբայրներ Էռնանդո Պիսառոն, Խուան Պիսառոն, Գոնսալո Պիսառոն, Ֆրանսիսկո դե Օրելիանան, ով ավելի ուշ հայտնաբերում է Ամազոն գետը, և Պեդրո Պիսառոն։

Պիսառոների երրորդ և վերջին արշավախումբը Պանամայից սկսում է նավարկությունը դեպի Պերու 1530 թ․ դեկտեմբերի 27-ին։ Երեք նավերով և հարյուր ութսուն մարդկանցով նրանք կանգ են առնում Էկվադորի մոտակայքում և նավարկում դեպի Տումբես՝ գտնելով այն ավերված։ Նրանք մուտք են գործում և կառուցում Պերուի առաջին իսպանական բնակավայրը՝ Սան Միգել դե Պիուռան։ Ինկերի կայսրությունը պատվիրակ է ուղարկում և հրավիրում նրանց հանդիպման։ Անցյալ հանդիպումից ի վեր, Ինկերը սկսել էին քաղաքացիական պատերազմ, իսկ Աթաուալպան հանգստանում էր Հյուսիսային Պերուում՝ հետևելով եղբոր՝ Հուասկայի պարտությունը։ Երկու ամիս արշավելուց հետո նրանք մոտեցան Աթաուալպային։ Վերջինս մերժում է իսպանացիներին՝ ասելով, որ չի հպատակվի ոչ ոքին։ Պիսառոն հարձակվում է և հաղթանակ տանում Կախամարկայի ճակատամարտում՝ գերևարելով Աթաուալպային այսպես կոչված "փրկագին սենյակում"․ իսպանացիների թիվը չէր էլ հասնում 200-ի, մինչդեռ ինկանները 80․000-ն էին։ Նա դատապարտվեց եղբորը սպանելու և Պիսառոյի դեմ դավադրություն կատարելու համար և մահապատժի ենթարկվեց։

1533 թ․ Պիսառոն բնիկ զորքերով ներխուժեց Կուսկո և գրեց Կառլոս I թագավորին․ «Այս քաղաքը Պերուում կամ Ինդիայի ցանկացած այլ վայրում երբևէ տեսած ամենամեծն ու ամենալավն է ... այն այնքան գեղեցիկ է և ունի այնպիսի հիանալի շինություններ, որ ուշագրավ կլիներ նույնիսկ Իսպանիայում»։ Իսպաացիների՝ Պերույի նվաճումից հետո, Մանտառո հովտում նախնական մայրաքաղաք է հիմնադրվում Խաուխան (Jauja), բայց այն շատ հեռու էր՝ սարերի վրա, և Պիսառոն 1535 թ․ հունվարի 18-ին հիմնում է Լիմա քաղաքը, որը Պիսառոն համարում է իր կյանքի ամենակարևոր քայլերից մեկը։

Առևտրային նոր ուղիներ (1542–1565)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալական առևտրային ուղիները (կապույտ) և մրցակից Մանիլա-Ակապուլկո գալեոնների արևտրային ուղիները (սպիտակ), 1568 թ․

1543 թ․ պորտուգալացի երեք առևտրականներ պատահաբար դարձան արևմուտքի առաջին բնակիչները, ովքեր հասան և առևտուր սկսեցին Ճապոնիայի հետ։

Ըստ Ֆերնեն Մենդեշ Պինտուի, ով պնդում էր, որ մասնակցել է այս ճանապարհորդությանը, նրանք հասան Տանեգասիմա, որտեղ տեղացիները, տպավորված լինելով հրազեններով, անմիաջապես սկսեցին մեծ քանակությամբ պատրաստել[73]։

Ֆիլիպինների իսպանական նվաճումը կարգադրվեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմից, իսկ Անդրես դե Ուրդանետան նշանակվեց հրամանատար։ Վերջինս համաձայնեց ուղեկցել արշավախմբին, սակայն չցանկացավ հրամանատար լինել, և նրա փոխարեն նշանակվում է Միգել Լոպես դե Լեգասպին։

Արշավախումբը սկսում է նավարկությունը 1564 թ․ նոյեմբերին[74]։ Որոշ ժամանակ կղզիներում անցկացնելուց հետո, Լեգասպին Ուրդանետային ուղարկում է վերադարձի ավելի լավ ճանապարհ գտնելու։ 1565 թ․ Ուրդանետան սկսում է նավարկել Սան Միգել կղզուց, բայց ստիպված է լինում նավարկել մինչև 38-րդ հյուսիսային զուգահեռական՝ բարենպաստ քամիներին ընդառաջ։

Նագասակիում պորտուգալական կարակկա, 1570–1616 թթ․, Ճապոնիա

Նա պատճառաբանում է, որ Խաղաղ օվկիանոսյան պասսատները կարող էին շարժվել շրջապտույտով, ինչպես Ատլանտյան օվկիանոսինը։

Եթե Ատլանտյան օվկիանոսում նավերը, ծովային մեծ շրջապտույտներով շարժվելով, Մադեիրայից հետ վերադարձան, ապա ծովային մեծ շրջապտույտ կատարելով՝ պասսատների օգնությամբ կհասնեին Հյուսիսային Ամերիկա։ Նա հասավ Կալիֆոռնիայի Մենդոկինո հրվանդան, ապա ափի երկայնքով շարունակեց դեպի հարավ։ 1565 թ․ հոկտեմբերի 8-ին նավը, 12000 մղոն (19․312 կիլոմետր) նավարկելով, հասնում է Ակապուլկոյի նավահանգիստ։ Իր անձնակազմից 14 մարդ մահանում է․ միայն Ուրդանետան և Ֆելիպե դե Սալկեդոն՝ Լոպես դե Լեգասպիի եղբորորդին, բավականին ուժեղ եղան և ավարտեցին նավարկությունը։

Այսպիսով Մեքսիկան և Ֆիլիպինների միջև ստեղծվում է իսպանական միջխաղաղօվկիանոսյան ուղեգիծ։ Երկար ժամանակ այս ուղեգծով էին նավարկում Մանիլայի գալեոները՝ ստեղծելով առևտրական կապեր Չինաստանի, Ամերիկաների և Եվրոպայի միջև միջխաղաղօվկիանոսյան և միջատլանտյան երթուղիներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Peter C. Mancall, Peter C. Mancall (1998). «The Age of Discovery». Reviews in American History. 26 (1): 35. ISSN 0048-7511. JSTOR 30030873. «Other documents from the sixteenth century, such as the magnificent Florentine Codex, contain testimony from native observers whose views were recorded by European witnesses to the conquest. These texts provide details about indigenous practices as well as views of the conquest from the perspective of the invaded. Some of these indigenous sources have been translated into English. On the issue of the encounter, these sources concur: the arrival of Europeans brought death, displacement, sorrow, and despair to Native Americans.»
  2. Houben, 2002, pp. 102—104.
  3. Harley & Woodward, 1992, pp. 156—161.
  4. Abu-Lughod, 1991, p. 121.
  5. Spice importance for medieval humorism principles of medicine was such that shortly after entering the trade, apothecaries and physicians like Tomé Pires and Garcia da Orta (see Burns 2001, p. 14) were sent to India having studied spices in works like Suma Oriental (see Pires 1512, p. lxii) and Colóquios dos simples e drogas da India ("Conversations on the simples, drugs and materia medica of India)
  6. ScienceDaily 1998, news.
  7. «Byzantine-Ottoman Wars: Fall of Constantinople and spurring "age of discovery"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Overview of Age of Exploration». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Spufford 1989, pp. 339–49.
  10. Spufford 1989, p. 343.
  11. Abu-Lughod 1991, p. 122.
  12. Diffie 1977, p. 210.
  13. Newitt 2005, p. 9.
  14. Diffie 1960, p. 49.
  15. Diffie 1977, pp. 29–31.
  16. Butel 1999, p. 36.
  17. Joaquinn Pedro Oliveira Martins, The Golden Age Of Prince Henry The Navigator. (New York: Dutton), p. 72.
  18. Locke 1824, p. 385.
  19. Boxer 1969, p. 29.
  20. Nissan Mindel, Rabbi Abraham Zacuto – (1450–1515), http://www.chabad.org/library/article_cdo/aid/111917/jewish/Rabbi-Abraham-Zacuto.htm
  21. Diffie 1977, pp. 145–48.
  22. DeLamar 1992, p. 335.
  23. Anderson 2000, p. 59.
  24. Lusa. «Portugueses chegaram à América 19 anos antes de Colombo». Expresso. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  25. DeLamar 1992, p. 341.
  26. Maclean 2008, web.
  27. Forbes 1993, p. 22
  28. Mancall 1999, p. 26.
  29. DeLamar 1992, p. 345.
  30. Davenport 1917, pp. 107–11.
  31. Croxton 2007, web (on subscription)
  32. Diffie 1977, pp. 463–64.
  33. Diffie 1977, pp. 464–65.
  34. Diffie 1977, p. 185.
  35. Pohl, Frederick J. (1966). Amerigo Vespucci: Pilot Major. New York: Octagon Books. էջեր 54–55.
  36. [1] Arciniegas, German (1978) Amerigo and the New World: The Life & Times of Amerigo Vespucci: Octagon Press
  37. Morison, Samuel (1974). The European Discovery of America: The Southern Voyages, 1492–1616. New York: Oxford University Press.
  38. N. McAlister, Lyle. (1984) Spain and Portugal in the New World: 1492–1700. p. 75.
  39. Foundations of the Portuguese Empire, 1415–1580, Bailey Wallys Diffie and George D. Winius. University of Minnesota Press, 1977 p. 187
  40. The Coming of the Portuguese Արխիվացված 2014-10-31 Wayback Machine by Paul Lunde, London University's School of Oriental and African Studies, in Saudi Aramco World – July/August 2005 Volume 56, Number 4,
  41. Catholic Encyclopædia 2, web.
  42. Arciniegas 1978, pp. 295–300.
  43. Diffie 1977, p. 458.
  44. Bethell, Leslie (1984). The Cambridge History of Latin America, Volume 1, Colonial Latin America. Cambridge: Cambridge University Press. էջ 257. ISBN 978-0-521-23223-4.
  45. Laguarda Trias, Rolando A. (1988). Pilotos portugueses en el Rio de La Plata durante el siglo XVI. Coimbra: UC Biblioteca Geral 1. էջեր 59–61.
  46. Peabiru, the route lost in English
  47. Bernstein, William J. (2008). A Splendid Exchange: How Trade Shaped the World (English). New York: Grove Press. ISBN 978-0-8021-4416-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Milton 1999, pp. 5–7.
  49. Cortesão, Armando (1944). The Suma Oriental of Tomé Pires: an account of the east, from the Red Sea to Japan, written in Malacca and India in 1512–1515/The Book of Francisco Rodrigues rutter of a voyage in the Red Sea, nautical rules, almanack and maps, written and drawn in the east before 1515. The Hakluyt Society. ISBN 978-81-206-0535-0. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  50. Pfoundes 1882, p. 89.
  51. Nowell 1947, p. 8.
  52. Cole 2002, p. 37.
  53. Otfinoski 2004, p. 33
  54. Zweig 1938, p. 51.
  55. Donkin 2003, p. 29.
  56. DeLamar 1992, p. 349.
  57. Catholic Encyclopædia 2007, web.
  58. Fernandez-Armesto 2006, p. 200.
  59. 59,0 59,1 59,2 Newitt 2005, p. 104.
  60. Lach 1998, p. 1397
  61. Lach 1998, p. 1397.
  62. Diffie 1977, p. 375.
  63. Diffie 1977, pp. 368, 473.
  64. Galvano 1563, p. 168
  65. Fernandez-Armesto 2006, p. 202.
  66. U.C. 2009, web
  67. Lawson 2007, pp. 84–88.
  68. Weddle 1985, p. 42.
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 69,5 Grunberg 2007, magazine
  70. Restall 2004, pp. 659–87.
  71. Castillo 1963, p. 294.
  72. Cervantes web, original text.
  73. Pacey 1991, p. 88
  74. N. McAlister, Lyle. (1984) Spain and Portugal in the New World: 1492–1700. p. 316.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 482
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհագրական մեծ հայտնագործություններ» հոդվածին։