Հրո երկիր (կղզեխումբ)
![]() | |
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Մագալանես և Չիլիական Անտարկտիկա և Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Մասն է | Արգենտինա |
Մակերես | 73 753 կմ² |
Ամենաբարձր կետը | Monte Shipton? |
Բնակչություն | 135 000 մարդ (2010) |
![]() | |
![]() | |
Հրո երկիր[1] կղզեխումբ (իսպ.՝ Tierra del Fuego [ˈtjera ðel ˈfweɣo]), Հարավային Ամերիկայի ամենահարավային կղզեխումբ, որի կազմի մեջ է ներառվում ավելի քան 40 հազար կղզիներ։ Կղզեխմբի ընդհանուր մակերեսը կազմում է 73 753 կմ², որից 47 992 կմ²-ը զբաղեցնում է կղզեխմբի գլխավոր կղզին՝ համանուն կղզին՝ Հրո երկիրը։
Կղզեխմբի մեծ մասն ընկած է Չիլիի և մտնում է Մագալյանես ի լա Անտարկտիկա Չիլենա շրջանի կազմի մեջ։ Իսլա Գրանդե կղզին բաժանված է Չիլիի և Արգենտինայի միջև, որտեղ այն մտնում է Հրո երկիր, Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ նահանգի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզեխումբը մայրցամաքից բաժանված է Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյքի նեղուցով։
Կղզեխմբի ամենաբարձր կետը Դարվին լեռն է 2488 մ բարձրությամբ, ավելի վաղ ամենաբարձր կետ համարվում էր Շիպտոն լեռը 2469 մ բարձրությամբ։ Կղզեխմբի կղզիների ափերը խիստ կտրատված են, հատկապես հարավ-արևմուտքում։ Հարավային մասերում գտնվում է Հարավային Ամերիկայի ամենացածր կետը՝ Դիեգո Ռամիրես կղզին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրո երկիր աշխիպելագն հայտնաբերող Ֆեռնան Մագելանը կղզեխումբը համարել է Terra Australis Incognita-ի հյուսիսային մաս։ Իր անվանումն ստացել է Մագելանի նավարկություններից հետո։ Տեղաբնիկները՝ հնդկացիները, գիշերվա ժամերին կրակ էին վառում, իսկ Մագելանին թվացել է, թե հրաբխային կրակ է և կղզեխումբն անվանում է Հրո երկիր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրո երկիր կղզում գտնվում է աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան, որը գտնվում է Արգենտինայում, իսկ Նավարինո կղզում գտնվում է ամենահարավային բնակավայրը Երկիր մոլորակի վրա՝ Պուերտո Տորոն, որը գտնվում է Չիլիում։ Բնակչության մեծամասնությունն ապրում է Հրո երկիր կղզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Աշխարհագրական անվանումների հայերեն էկզոնիմների ցանկ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին։ Վերցված է 2015-09-18
|