Հրո Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրո Երկիր
Տեսակկղզի
Երկիր Չիլի և  Արգենտինա
Վարչատարածքային միավորՄագալանես և Չիլիական Անտարկտիկա, Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ, Տիերա դել Ֆուեգո, Ուշուայա, Ռիո Գրանդե, Պորվենիր, Timaukel?, Primavera?, Չիլիական Անտարկտիկա և Cabo de Hornos?
Մասն էՀրո երկիր
Մակերես47 992 կմ²
Ամենաբարձր կետըMonte Shipton?
Բնակչություն200 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո (իսպ.՝ Isla Grande de Tierra del Fuego, թարգմ. Կրակի Երկրի Մեծ Կղզի), կղզի Հարավային Ամերիկայի հարավում, Հրո երկիր կղզեխմբում։ Բաժանվում է Մագելլանի նեղուցով որը կազմում է Tierra del Fuego կղզիախմբի մաս։ 1881 թվականին կղզին բաժանվել է Արգենտինայի և Չիլիի միջև, որոնք նախկինում ներկայացրել են պահանջներ կղզու ամբողջ տարածքի համար։ Կղզու արևելյան մասը 29 485 կմ² մակերեսով, որը կազմում է ամբողջ կղզու 61,43%-ը և ադմինիստրատիվորեն պատկանում է Չիլիին (Տյերրա դել Ֆուեգո և Չիլիյան Անտարկտիկա պրովինցիա)։ Արևմտյան մասը 18 507 կմ² մակերեսով, որը կղզու 38,57%-ն է կազմում, պատկանում է Արգենտինային (Tierra del Fuego, Antártida e Islas del Atlántico Sur պրովինցիա)։ Ընդհանուր մակերեսը 47 992 կմ² ինչը նշանակում է, որ այն կղզիների մեջ զբաղեցնում է 29-րդ տեղը։ Գլխավոր քաղաքները երկուսն են, Ուշուայա և Ռիո-Գրանդե որոնք գտնվում են կղզու արգենտինյան մասում։ Կղզու ամենաբարձր կետը Դարվին սարն է (բարձրությունը 2488 մ) Չիլիում։ Կղզու այլ քաղաքներն են Տոլուին (Արգենտինական մասում) և Պորվենիր (Չիլիի մասնում)։

Մարդկանց հնագույն բնակավայրերը սկսել են հայտնվել կղզում ավելի քան 10 հազար տարի հառաջ։ Յագհան ազգության ներկայացուցիչները հավանաբար եղել են այս վայրի ամենահին բնակիչները։ Հայտնաբերված են հնագիտական հուշարձաններ որոնք հավանաբար կապ են ունեցել հենց այդ ազգության հետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործել է Ֆեռնան Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով (որոշ բացատրություններով դրանք եղել են խարույկներ, ուրիշները գտնում են, որ դրանք եղել են նավակներում հուրհրատող կրակներ) այն անվանել է Tierra del Fuego, որն իսպաներեն բառացի նշանակում է «Հրո Երկիր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».