Հարավային Ամերիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Տարածք | 17 840 000 կմ² |
---|---|
Բնակչություն | 387 489 196 (2011) |
Բնակչ. խտություն | 21,4 մարդ/կմ² |
Երկրներ | 12 պետություն |
Կախյալ երկրներ | 3 |
Լեզուներ | իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, Կեչուա լեզուներ և այլն։ |
Ժամային գոտիներ | UTC-2-ից UTC-5 |
Խոշոր քաղաքներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Հարավային Ամերիկա (իսպ.՝ América del Sur, Sudamérica, Suramérica, պորտ.՝ América do Sul, անգլ.՝ South America, հոլ.՝ Zuid-Amerika, ֆր.՝ Amérique du Sud, գուար.՝ Ñembyamérika, կեչուա՝ Urin Awya Yala, Urin Amerika), հարավային մայրցամաք Ամերիկա աշխարհամասում, որը գտնվում է հիմնականում Արևմտյան և Հարավային կիսագնդերում, մասամբ նաև Հյուսիսային կիսագնդում: Ափերը ողողում են արևմուտքից Խաղաղ, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, հյուսիսից՝ Կարիբյան ծովի ջրերով, որը բնական սահմանագիծ է համարվում Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Պանամայի պարանոցով միանում է Հյուսիսային Ամերիկային:
Հարավային Ամերիկայի տարածքում են գտնվում նաև մի շարք կղզիներ, որոնք հիմնականում պատկանում են մայրցամաքի պետություններին: Կարիբյան ծովին հարող պետությունները՝ Կոլումբիա, Վենեսուելա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա և Պանամա հայտնի են նաև Կարիբյան Հարավային Ամերիկա անվանումով:
Մայրցամաքի տարածքը՝ 17,84 միլիոն կմ² (4-րդն ըստ մեծության), բնակչությունը՝ 387 489 196 մարդ (2011 թվականի տվյալներով) (4-րդը մայրցամաքների մեջ):
- Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ²
- Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ²
- Միջին բարձրությունը՝ 590 մ
- Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
- Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
- Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
- Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
- Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
- Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
- Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
- Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ²
- Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ²
- Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ²
- Պետությունների թիվը՝ 12
- Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ²
- Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ²
- Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
- Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկան ընկած է արևմտյան կիսագնդում, իսկ հասարակածն անցնում է նրա հյուսիսային մասով։
Ծայրակետերն են. հարավում՝ Ֆրոուերդ (Մագելանի նեղուցում, հվ. լ. 53° 54’, իսկ ամենահարավային՝ Հոռնն է Հրո երկիր կղզում, հարավային լայնություն 55° 59’), հյուսիսում՝ Գալինաս (հս. լ. 12° 28’), արևելքում՝ Կաբու-Բրանկու (արմ. երկ. 34° 47’), արևմուտքում՝ Պարինյաս (արմ. երկ. 81° 20’) հրվանդանները։
Մայրցամաքի առավելագույն լայնությունը 5000 կմ է, իսկ երկարությունը՝ 7000 կմ։
Ափագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկայի ափերը արևելքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսների ջրերը։ Հյուսիսում Կարիբյան ծովն է, արևելքում՝ Լա-Պլատայի ծոցը, հարավում՝ Մագելանի նեղուցը, որը մայրցամաքը բաժանում է Հրո Երկիր կղզուց։ Սրանից հարավ Դրեյկի լայն նեղուցն է, որով մայրցամաքը բաժանվում է Անտարկտիդայից։
Մայրցամաքի ափագիծը քիչ է կտրատված։ Հարավ-արևելքում գտնվում է Ֆոլկլենդյան (Մալվինյան), արևմուտքում՝ Խուան-Ֆերնանդեսի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Գալապագոսյան կղզիները։ Հյուսիսում կան փոքր թերակղզիներ (Պարագուանա) և ծոցեր (Վենեսուելայի, Դարենի)։
Ծովային հոսանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկայի հյուսիսով անցնում է Գվիանական, իսկ Բրազիլիայի ափերով դեպի հարավ՝ Բրազիլիական տաք հոսանքները։ Խաղաղօվկիանոսյան ափով դեպի հյուսիս է տարածվում Պերուական, իսկ դեպի հարավ-արևելք՝ Ֆոլկլենդյան սառը հոսանքները։
Մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրցամաքի մակերևույթն ունի պարզ կառուցվածք։ Նրա հիմքում ընկած է Հարավ-Ամերիկյան պլատֆորմը, որի հիմքի իջած տեղամասերը լցվելով ծովային ու գետային նստվածքներով՝ վերածվել են կուտակումային դաշտավայրերի։ Այդպես են ձևավորվել Ամազոնի (ավելի քան 5 մլն կմ²), Օրինոկոյի և Լա-Պլատայի դաշտավայրերը։
Պլատֆորմի հիմքի վեր բարձրացած տեղամասերում ձևավորվել են սարահարթեր, որոնցից են Բրազիլիական ու Գվիանական սարահարթերը, որոնք համարվում են հին, քայքայված լեռների մնացորդները։
Հարավամերիկյան պլատֆորմը արևմուտքից եզրավորված է Անդերի երիտասարդ ծալքավոր լեռներով, որոնք համարվում են Կորդիլերների հարավային շարունակությունը։ Անդերը ձգվում է մինչև 5000-6000 մ. երկարությամբ։ Ամենաբարձր գագաթը Ակոնկագուա լեռն է (6960 մ), իսկ ամենացածր կետը գտնվում է Վալդես թերակղզում (Արգենտինա, -40 մ)։ Անդերում լեռնակազմական պրոցեսները չեն ավարտվել, որի ապացույցն են ուժեղ երկրաշարժերը և գործող հրաբուխները (Չիմբորասո, Քոթոպախի)։
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկայում ջրագրական ցանցը զարգացած է։ Կլիմայական պայմանները և ռելիեֆը նպաստում են մեծ և ջրառատ գետերի առաջացմանը։ Ծայր արևմուտքով ձգվող Անդեր լեռնաշղթան ջրբաժան է հանդիսանում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ավազանների միջև։ Այդ պատճառով դեպի Ատլանտյան օվկիանոս հոսող գետերը երկար ու ջրառատ են, իսկ դեպի Խաղաղ օվկիանոս հոսողները՝ կարճ ու սակավաջուր։
Բացառությամբ ծայր հարավում հոսող գետերից, որոց մեջ կան ձնասառցադաշտային սնման, մնացած գետերը հիմնականում ունեն անձրևային սնում։ Հասարակածային գոտում գետերը ջրառատ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ այն գետերը, որոնք հոսում են մերձհասարակածային գոտիներում՝ հորդանում են ամռանը, ծանծաղանում՝ ձմռանը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկան հիշեցնում է եռանկյունի, որի ընդարձակ հիմքը ուղղված է դեպի հյուսիս, իսկ գագաթը՝ հարավ։ Տարածքի մեծ մասը ընկած է տաք գոտում, իսկ ծայր հարավը՝ բարեխառն։ Տարածքի մեծ մասում արեգակնային գումարային ճառագայթման մեծությունը կազմում է 140-160 կկալ/սմ², չհաշված ծայր հարավը, որտեղ այն կազմում է 80-120 կկալ/սմ²։ Այն համարվում է աշխարհի ամենախոնավ մայրցամաքը։
Քաղաքական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրներ և տարածքներ | Տարածք (կմ²) | Բնակչություն (2008 հուլիսի 1) |
Բնակչության խտություն (կմ²) |
---|---|---|---|
![]() |
2 766 890 | 40 677 348 | 14,3 |
![]() |
1 098 580 | 8 857 870 | 8,1 |
![]() |
8 514 877 | 191 908 598 | 22,0 |
![]() |
912 050 | 26 414 815 | 27,8 |
![]() |
214 970 | 770 794 | 3,6 |
![]() |
1 138 910 | 45 013 674 | 37,7 |
![]() |
406 750 | 6 347 884 | 15,6 |
![]() |
1 285 220 | 27 925 628 | 21,7 |
![]() |
163 270 | 438 144 | 2,7 |
![]() |
176 220 | 3 477 778 | 19,4 |
![]() |
12 173 | 2 967 | 0,24 |
![]() |
91 000 | 209 000 | 2,1 |
![]() |
756 950 | 16 454 143 | 21,1 |
![]() |
283 560 | 13 927 650 | 47,1 |
![]() |
3 093 | 20 | 0 |
Ընդհանուր | 17 824 513 | 382 426 293 | 21,5 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավային Ամերիկա կատեգորիայում։ |
|
|
|