Մաչու Պիկչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
World Heritage Logo global.svg
Հին Մաչու Պիկչու քաղաքի ավերակներ
Historic Sanctuary of Machu Picchu*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

80 - Machu Picchu - Juin 2009 - edit.jpg
Երկիր Flag of Peru.svg Պերու
Տիպ Խառը
Չափանիշներ i, iii, vii, ix
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Կատինյան Ամերիկա և
Կարիբներ
Կոորդինատներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1983  (7-րդ նստաշրջան)
Համար 274
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Մաչու Պիկչու (քեչուա՝ Machu Pikchu, թարգ. «հին գագաթ»), քաղաք է հին Ամերիկայում, ժամանակակից Պերուի տարածքում։

XV դարի քաղաք Մաչու Պիկչուն, որը հաճախ նկարագրվում է որպես ինկերի կորուսյալ քաղաք, գտնվում է պերուական Անդերի՝ 8000 ոտնաչափ 2500մ բարձրությամբ լեռան վրա։ Կարծիք կա, որ իր առանձնացված, բարձրադիր դիրքի պատճառով Մաչու Պիկչուն, որը կառուցվել է 1460-1470 թվականներին ինկերի կառավարիչ Պաչակուտեկի հսկողության ներքո, ավելի շուտ եղել է արքայական նստավայր կամ կրոնական առանձնավայր, քան առևտրային կամ ռազմական կենտրոն։ Քաղաքն իր առանձնացված դիրքի շնորհիվ վրիպել է իսպանացի նվաճողների աչքից։ Քաղաքը, ուր մի ժամանակ բնակվել է մոտավորապես 1200 մարդ, իր 200 շենքերով ներառյալ աշտարակները և տները շրջապատող համայնական բակերը, բավականին լավ է պահպանվել։ Քաղաքի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն ինչ կառուցվել է ի պատիվ ինկերի արևի աստծո Ինթիի։ Այդ կառույցների թվում են Երեք պատուհաններով սենյակը և Ինթիհուաթանը արևի ժամացույցի սկավառակը, որի վրա ինկերը «կապում էին արևը» ձմեռային գիշերահավասարի ժամանակ, որպեսզի այն այլևս չհեռանա։ Մաչու Պիկչուում աճեցնում էին եգիպտացորեն ու կարտոֆիլ, ինկերը ունեին լավ զարգացած ոռոգման և սանդղավանդներ մշակելու տեխնիկա, ինչը առավելագույնի էր հասցնում բերքը։ Մաչու Պիկչուն կորցրեց իր նշանակությունը 1532 թ. իսպանացիների կողմից Պերուն նվաճելուց հետո։ 1911 թվականին կորուսյալ քաղաքի վերահայտնաբերման պատիվը պատկանում է Յեյլի համալսարանի՝ Հարավային Ամերիկայի հետազոտմամբ զբաղվող պրոֆեսոր Հիրամ Բինգհեմին։