Սարսափելի գեղեցիկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սարսափելի գեղեցիկ
Beastly
Beastly.1.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր թրեյլեր, մելոդրամա
Հիմք Beastly
Թվական 2011
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Դենիել Բարնց
Պրոդյուսեր Սյուզան Կարտսոնիս
Մայքլ Ֆլին
Ռոզ Վասբերգ
Սցենարի հեղինակ Ալեքս Ֆլին (վեպ)
Դենիել Բարնց (սցենարիստ)
Դերակատարներ Ալեքս Պետիֆեր
Վանեսսա Հադջենս
Մերի-Քեյթ Օլսեն
Օպերատոր Մենդի Ուոլկեր
Երաժշտություն Մարսելո Զարվոս
Մոնտաժ Թոմաս Նորդբերգ
Պատմվածքի վայր Նյու Յորք
Նկարահանման վայր Մոնրեալ
Կինոընկերություն CBS Films
Alliance Films
Տևողություն 86 րոպե
Բյուջե 17 միլիոն $
Շահույթ 38 մլն $
Պաշտոնական կայքէջ

«Սարսափելի գեղեցիկը» (անգլ.՝ Beastly), 2011 թ-ին նկարահանված ամերիկյան թրիլլեր- մելոդրամա է։ Գլխավոր դերերում խաղում են Ալեքս Պետիֆերը, Վանեսսա Հադջենսը, Մերի-Քեյթ Օլսենը։ Ֆիլմի սցենարը գրվել է Ալեքս Ֆլինի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում ներկայիս Նյու Յորքում։ Երիտասարդ ուսանող Կայլ Քինգսոնը (Ալեքս Պետիֆեր) արտաքինից շատ գեղեցիկ է, սակայն հոգով չար։ Նա վիրավորում է կախարդուհի Քենդրիին (Մերի-Քեյթ Օլսեն), որը կախարդում է նրան։ Կախարդանքը կվերանա միայն այն ժամանակ, երբ ինչ- որ մեկը Կայլին կասի՝ ես սիրում եմ քեզ։ Եվ նա ունի միայն մեկ տարի, և եթե լրանա այդ մեկ տարին, նա ընդմիշտ կմնա այդ տեսքով։ Եվ այդ սերը դառնում է Լինդին (Վանեսսա Հադջենս)։ Գրավելով Լինդիի սերը՝ նա հասկանում է, որ ինքը փոխվել է։ Այս ամենը հասկանալով նա գնում է Քենդրիի մոտ և խնդրում իրեն վերադարձնել իր հին կերպարանքը, սակայն Քենդրին մերժում է նրան՝ խոստանալով օգնել Ուիլլին (Կայլի կույր ուսուցչին) վերադարձնել իր տեսողությունը, Զոլեին (Կայլի ծեր սպասուհուն) միանալ իր ընտանիքի հետ, եթե Կայլը կատարի պայմանը մեկ տարվա ընթացքում։ Լինդին որոշում է մեկնել Մաչու Պիկչու, սակայն վերջին պահին հայտնվում է Կայլը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար դերակատար ռուսերեն ձայնակցողներ կերպարի նկարագրություն
Կայլ Քինգսոն / Հանտեր Ալեքս Պետիֆեր Նիկոլայ Բիստրով Դպրոցի ամենագեղեցիկ և հայտնի տղան։ Դառնում է Քենդրիի անեծքի զոհը։
Լինդա «Լինդի» Թեյլոր Վանեսսա Հադջենս
[1][2]
Լիվա Իվանովա Անկայուն ընտանիքից աղջիկ։ Սիրահարված է Կայլին։ Հոր վրա հարձակումից հետո ստիպված է բնակվել Կայլի տանը՝ ներկայանալոր որպես Հանտեր։
Քենդրա Հիլֆերտի Մերի-Քեյթ Օլսեն
[3][4]
Տատյանա Շիտովա Կայլի դասընկերուհին, կախարդուհի։
Ուիլլ Ֆրատելլի Նիլ Պատրիկ Հարիս
[5][6]
Միխայիլ Տիխոնով Կայլի կույր ուսուցիչը, որին վարձել է հայրը որդու համար։
Ռոբ Քինգսոն Պիտեր Կրաուզե
[7]
Կայլի հայրը, հաղորդավար, Կայլի կերպարանափոխությունից հետո դադարում է որդու հետ շփվել։
Սլոան Խագեն Դակոտա Ջոնս Կայլի նախկին ընկերուհին, որը Կայլի կերպարանափոխությունից հետո սկսում է հանդիպել Կայլի մոտ ընկեր Տրեյի հետ։
Տրեյ Մեդիսոն Էրիկ Քնուդսեն Կայլի լավագույն ընկերը։
Զոլա Լիզա Գեյ Համիլտոն
[8]
Իննա Կորոլյովա Կայլի սպասուհին, ով փոխարինել է Կայլի մորը։
Վիկտոր Ջիո Պերես Բանդիտ, ով սպառնում էր Լինդայի հորը՝ փչացնել նրա աղջկան։
Լինդայի հայր Ռոք Լաֆորտեն թմրամոլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jocelyn Vena (2009-04-23)։ «Vanessa Hudgens Gets 'Beastly' Role»։ Վերցված է 2009 թ․ մայիսի 26 
  2. Kelly Brendan (2009-08-17)։ «Vanessa Hudgens graduates»։ The Montreal Gazette։ Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23–ին 
  3. 'Beastly' Halloween Treat Features Mary-Kate Olsen
  4. (June 3, 2009)Mcnary Dave (2009-06-03)։ «Olsen, Pettyfer to get 'Beastly'»։ Variety ։ Վերցված է հունիսի 4, 2009 
  5. Billington Alex (2009-06-07)։ «Neil Patrick Harris Books Two More Feature Film Roles»։ First Showing։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 8 
  6. Carroll Larry (2010-04-06)։ «Neil Patrick Harris Dishes On 'Stylish And Sleek' Film 'Beastly'»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 7 
  7. Fleming Michael (հուլիսի 6, 2009)։ «Peter Krause boosting 'Beastly'»։ Variety։ Վերցված է հուլիսի 7, 2009 
  8. «Lisa Gay Hamilton lands role in gothic romance film.»։ հուլիսի 14, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-23-ին։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 15 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]