Դակոտա Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դակոտա Մայի Ջոնսոն
Dakota Johnson at BAFTA 2016 (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 4, 1989(1989-10-04) (30 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունշվեդական ծագումով ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Դոն Ջոնսոն, մայր՝ Մելանի Գրիֆիտ
Համատեղ ապրող(ներ)Քրիս Մարտին[1]

Դակոտա Մայի Ջոնսոն (անգլ.՝ Dakota Johnson, հոկտեմբերի 4, 1989(1989-10-04), Օստին, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և մոդել։ Դերասաններ Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆիթի դուստրը։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Անասթեյշա Սթիլի մարմնավորմամբ։ Այս ֆիլմի համար նա արժանացավ People's Choice Award for Favorite Dramatic Movie Actress մրցանակի։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակոտա Ջոնսոնը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 4-ին՝ դերասաններ Մելանի Գրիֆիթի և Դոն Ջոնսոնի ընտանիքում։ Նա նաև հանդիսանում է Փիթեր Գրիֆիթի և Թիփի Հեդրնի թոռնուհին։ Անտոնիո Բանդերասը նրա նախկին խորթ հայրն է։ Նա ունի վեց քույր և եղբայր, որոնցից չորսը՝ հոր կողմից, իսկ երկուսը՝ մոր։

Ջոնսոնը ավարտել է «Aspen Community School»-ը՝ Ասպենում։  Մոդելինգը նրան սկսեց հետաքրքրել 12 տարեկանում, երբ նա առաջին անգամ նկարահանվեց «Teen Vogue» ամսագրում որպես հայտնիների երեխա։ 

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ջոնսոնը արեց իր դեբյուտը Խելահեղ Ալաբամում , որտեղ նա ու նրա խորթ քույրը ՝ Ստելլա Բանդերասը, խաղացել են որպես իրենց իրական մոր  դուստրերը։ Ֆիլմի ռեժիսորը եղել է նրա խորթ հայրը՝ Անտոնիո Բանդերասը։  2006 թվականին նա ընտրվել է որպես Միսս "Ոսկե գլոբուս"։

Երբ Ջոնսոնը ավարտեց միջնակարգ դպրոցը, նա պայմանագիր կնքեց Ուիլյամ Մորիսի գործակալության հետ և սկսեց իր դերասանական կարիերան։ 

Ջոնսոնը՝ «Սև պատարագի» մամուլի ասուլիսում, 7 սեպտեմբերի, 2015

Ջոնսոնը մարմնավորել է Անասթեյշաին «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում, որը թողարկվել է 2015 թ.-ի փետրվարին[2]: Այդ դերի համար Ջոնսունը հաղթել է Լյուսի Հեյլին, Էլիզաբեթ Օլսենին, Դանիել Փանբեյքերին և ալյոց։ 

Մոդելինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ջոնսոնը ստորագրեց պայմանագիր IMG Models ընկերության հետ։ Չնայած դերասանի մասնագիտության նա հանդիսացել է որպես մոդել ՄԱՆԳՈ բրենդի ջինսերի համար՝ 2009 թվականին և նկարահանվել է "Rising Star" ավստրալական պիտակի Wish արշավի մեջ 2011 թվականին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ Ջոնսոնը ունեցել է հարաբերություններ երաժիշտ Նոյ Գերշի, դերասան Ջորդան Մաստերսոնի, ուելսցի մոդել և երաժիշտ Մեթյու Հիթի հետ։

Ի պատասխան գենդերային հավասարության մասին այն հարցերին թե նա հարգում է իր դերը հիսուն երանգներում, նա պատասխանել է՝․ « Ես հպարտ եմ այդ ֆիլմով։ Ես բացարձակապես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ Անան թույլ է։ Ես կարծում եմ որ նա ավելի ուժեղ է, քան Քրիստիանը։ Այն ամենը ինչ անում է Անան, հենց նրա ընտրությունն է։ Եվ եթե ես կարողանամ լինել փաստաբան կանանց համար, ովքեր ուզում են իրենց մարմինների հետ անել այն ինչ ուզում են և չեն ուզում ամաչել դրանից, ուրեմն ես լիովին դրա համար եմ ստեղծված»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Title Role Notes
1999 Խելահեղ Ալաբամում Սանդրա
2010 Սոցիալական ցանց Ամելիա Րիթր
2011 Լավագույնապես Սլոան Հագեն
2012 Էլենի համար Սինդի Թեյլոր
2012 Այծերը Մինի
2012 21-րդ փողոցը Ֆուգազի
2012 Հինգ տարվա նշանադրություն Օդրի
2014 Ժամադրություն և անջատիչ Էմ
2014 Արագության քաղց Անիտա Կոլեման
2015 Մոխրագույնի Հիսուն Երանգները Անասթեյշա Սթիլ
2015 Ցիմբեռլին Իմոգեն
2015 Քլոե և Տեո Քլոե
2015 Սև պատարագ Լինդսի Սայր
2015 Ավելի մեծ խումբ Պենելոպե Լենիեր
2015 Հարաբերության մեջ Ուիլլա կարճ ֆիլմ
2015 Հրաժեշտ
Ռեյչլ կարճ ֆիլմ
2016 Ինչպես լինել ազատ Ալիս Քեփլի
2017 Հիսուն երանգ ավելի մուգ Անասթեյշա Սթիլ
2017 Սուսպիրիա Սյուզի Բանիոն
2018 Ազատության հիսուն երանգները Անասթեյշա Գրեյ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]