Box Office Mojo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Box Office Mojo
Box Offce Mojo Logo.png
boxofficemojo.com
Տեսակ կայք և film database
Լեզու անգլերեն
Սեփականատեր IMDb.com, Inc.[1]
Բացված 1999

Box Office Mojo, 1999 թվականին ստեղծված կայք է, որը սիստեմատիկ հետևում է շահույթի շրջանառությանը։ Box Office Mojo-ն գնվել է Internet Movie Database-ի կողմից և պատկանում է Amazon.com-ին։ Կայքը լայնորեն օգտագործվում է որպես կինոարդյունաբերության տվյալների աղբյուր։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կայքի URL-ն հղվել էր Amazon-ի IMDB.com կայքին[2], սակայն էջը հաջորդ օրը վերադարձավ նախկին տեսքին՝ առանց ոչ մի բացատրության[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդոն Գրեյը ստեղծել է կայքը 1999 թվականին։ 2002 թվականին Գրեյը համագործակցել է Շոն Սոլսբերիի հետ և կայքի ընթերցողների թիվը հասել է մոտավորապես 2 միլիոնի[4]։ 2008 թվականի հուլիսին կայքը գնվել է Amazon.com-ի և դրա մասնաճյուղ Internet Movie Database-ի կողմից[5][6]։

2002-2011 թվականներին կայքը ուներ ֆորումներ, որը շատ հայտների երկրպագուների շրջանում։ Այդ ժամանակ կայքում կային տարբեր ֆիլմերի վիդեոխաղեր, վիկտորինաներ և տեստեր, սակայն դրանք անհայտ պատճառներով հետաձգվեցին։ Box Office Mojo ուներ ավելի քան 16,500 գրանցված օգտատերերով ֆորումներ։ 2011 թվականի նոյեմբերի 2-ին ֆորումները պաշտոնապես փակվեցին, ինչպես նաև օգտատերերի հաշիվները և նրանք հրավիրվեցին IMDb կայք, չնայած որ այնտեղ նույն պայմանները չկային[7][8]։

Box Office Mojo International[խմբագրել | խմբագրել կոդը]

Box Office Mojo International-ը տեղեկացնում է Ավստրալիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆիլիպինների, Նորվեգիայի, Ռուստաստանի և ԱՊՀ-ի, Հարավային Կորեայի, Թայվանի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի սպասվող ֆիլմերի թողարկման ծրագրերը[9]։

Վերահղում IMDb-ին, հոկտեմբեր, 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Box Office Mojo-ի էջը վերահղվեց IMDb-ի կայքէջին[10][11], սակայն հետ փոխվեց հաջորդ օրը[12]։

Փակման մասին հարցերը ուղղված IMDb-ի և Amazon-ի ներկայացուցիչներին մնացին անպատասխան։ Ոչ Բրենդոն Գրեյը, ով ստեղծել էր կայքը, սակայն լքել էր այն, և ոչ էլ Ռեյ Սաբերսը՝ կայքի օպերատորը չարձագանքեցին[13]։ Ռեյ Սաբերսը իր Թվիթթերի[14] կայքում ասաց կայքի վերադարձի մասին, սակայն նաև ասաց, որ չի պատասխանելու փակման հետ կապված հարցերին[15]։ Սաբերսը յոթ ամիս անց լքեց կայքը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/pressroom/
  2. McNary Dave (October 10, 2014)։ «Box Office Mojo Site Disappears Into IMDb»։ Variety։ Վերցված է 2014-10-10 
  3. «Box Office Mojo Returns After Disappearing Friday»։ The Hollywood Reporter։ October 11, 2014։ Վերցված է 2014-10-12 
  4. "About Box Office Mojo". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  5. «Amazon's IMDb movie trivia site acquires rival Box Office Mojo»։ TechFlash։ American City Business Journals։ 2008-12-17։ Վերցված է 2008-12-17 
  6. «IMDB links up with Box Office Mojo»։ Variety։ 2008-12-15։ Վերցված է 2008-12-17 
  7. "Forums". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  8. Moviesboxoffice.in
  9. Boxofficemojo.com
  10. The Wrap
  11. The Hollywood Reporter
  12. «Box Office Mojo Returns After One-Day Absence»։ Variety։ October 11, 2014։ Վերցված է October 12, 2014 
  13. «With a Click, the Data Site Box Office Mojo Disappears»։ The New York Times։ October 10, 2014։ Վերցված է October 12, 2014 
  14. Twitter
  15. «Box Office Mojo is back online, and its editor isn't taking questions»։ Entertainment Weekly։ October 13, 2014։ Վերցված է October 13, 2014 
  16. Twitter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]