Շրջանառություն (տնտեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջանառություն տնտեսագիտությունում, արժեքի ձևի փոփոխման պրոցես, որն արտադրությունը կապում է բաշխման և սպառման հետ․ աշխատանքի արդյունքների և սեփականության այլ օբյեկտների ապրանքափոխանակության ձև։ Շրջանառությունյան պրոցեսում առուծախի միջոցով ապրանքները փոխարկվում են փողի, փողը՝ ապրանքների։ Ապրանքների անմիջական փոխանակությունից այն տարբերվում է նրանով, որ ւոեղի է ունենում Փողի միջնորդությամբ։ Շրջանառության ընդլայնումը կապված է ապրանքային արտադրության զարգացման հետ։ Արժեքի փողային ձեի ծագումով այն ստացել է ֆունկցիոնալ ինքնուրույնություն՝ սկզբում ընդգրկելով տեղական, ապա՝ ներքին միասնական և համաշխարհային շուկան։ Ապրանքաշրջանառության հիման վրա զարգացել են դրամաշրջանառությունը, վարկային և արժեթղթերի շրջանառությունը։ Աշխատուժային առքու վաճառքի դեպքում ապրանքային շրջանառությունն ստանում է համընդհանուր բնույթ։ Շրջանառության նպատակն ու շարժիչ ուժը արժեքի մեծացումն է, շահույթի ստացումը, իսկ ապրանքների փոխանակությունը սոսկ շահույթի կորզման պայմանն է, վճռականը կապիտալի շրջանառություն է։ Շրջանառությունը ենթարկված է տարերային տնտեսական օրենքների գործողությանը, տեղի է ունենում արտադրության անարխիայի և մրցակցության պայմաններում, ուղեկցվում գերարտադրության տնտեսական ճգնաժամերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 590 CC-BY-SA-icon-80x15.png