Ամազոն (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամազոն
Amazon.com-Logo.svg
Seattle - Arizona Building 02.jpg
Տեսակcommercial organization?, կայք[1] և ձեռնարկություն
Անվանված էԱմազոն
Հիմնադրված էհուլիսի 5, 1994[2]
ՀիմնադիրՋեֆ Բեզոս
ՎայրՍիեթլ, ԱՄՆ[2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ՏնօրենՋեֆ Բեզոս[2]
ԱրդյունաբերությունԷլեկտրոնային առևտուր, մանրածախ առևտուր, Հոսթինգ և web service?
Ընդհանուր ակտիվներ162 648 000 000 ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 31, 2018)
Հասույթ232 887 000 000 ԱՄՆ դոլար (2018)[3]
Աշխատողների թիվ675 500 մարդ (դեկտեմբերի 31, 2018)
Մայր ընկերությունչկա
Դուստր ընկերություններA9.com, Amazon Web Services[2], Alexa Internet, Zappos.com, IMDb.com, Inc.[4], Twitch, Amazon Prime Air?, Սուք, Amazon Technologies[2], AbeBooks?, Amazon Books?, Amazon Game Studios?, Amazon Lab126?, Amazon Publishing?, Amazon Robotics?, Amazon Studios, Audible.com?, Body Labs?, Book Depository?, Box Office Mojo, Digital Photography Review?, Goodreads?, Graphiq?, Ring?, Whole Foods Market?, Woot?, Diapers.com?, Amazon Video?, Sqrrl?, Double Helix Games?, Amazon Logistics? և Amazon Air?
ՍեփականատերՋեֆ Բեզոս[5], The Vanguard Group և BlackRock
Կայքamazon.com
Մասնակից էAlliance for Open Media, Internet Association?[6], Համացանցի կոնսորցիում[7] և SD Association?[8]
ԲորսաՆԱՍԴԱՔ[2]
Amazon.com Վիքիպահեստում

Amazon.com, Inc. (ˈæməzɒn կամ ˈæməzən), էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն` տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունը[9]: Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։ Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։

Ամազոնն առանձին կայքեր ունի ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մեքսիկայի համար։ Հնդկաստանի համար նախատեսված կայքը շուտով կառաջարկի երաժշտության, ֆիլմերի և տեսանյութերի հոսքային ծառայություն[10]: Ամազոնն առաջարկում է նաև առաքում շատ այլ երկրներ[11]: 2011 թվականին Ամազոնը մտադրություն ուներ ստեղծելու կայքի մեկ այլ տարբերակ ևս՝ Լեհաստանի[12] և Շվեդիայի[13] համար:

Ծառայություններ և ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Amazon Kindle էլեկտրոնային գիրքը

Մանրածախ ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնի ապրանքատեսականին ընդգրկում է մեդիա (գրքեր, DVD սկավառակներ, երաժշտական CD սկավառակներ, ծրագրեր, VHS երիզներ), հագուստ, մանկական իրեր, կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, գուրմանների սնունդ, նպարեղեն, անձնական խնամքի միջոցներ, արդյունաբերական և գիտական պարագաներ, խոհանոցային պարագաներ, զարդեր, ժամացույցներ, սիզամարգերի և այգիների պարագաներ, երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, գործիքներ, խաղալիքներ և խաղեր։

Ընկերությունը հիմնել է amazon.com օնլայն աճուրդների ծառայությունը 1999 թվականի մարտ ամսին։ Սակայն ընկերությանը չի հաջողվում այդ բնագաբառի հսկա eBay ընկերության հաճախորդների հետաքրքրությունը շեղել իր կողմ։ Հետագայում ընկերությունը հիմնեց հստակ գների շուկան՝ zShop-ը 1999 թվականի սեպտեմբերին։ Աճուրդները և zShop խանութները ընդգրկված էին Amazon Marketplace-ում, որի միջոցով հաճախորդները կարող էին նոր իրերի հետ մեկտեղ վաճառել օգտագործված գրքեր, սկավառակներ և այլ իրեր։ Այս ծառայությունը հիմնվել է 2000 թվականին։ 2014 թվականի հոկտեմբերին Amazon Marketplace-ը իր տեսակի մեջ ամենամեծն էր, որի հետևում են նմանատիպ կայքերը՝ Sears, Rakuten և Newegg։

2007 թվականի օգոստոսին Ամազոնը ներկայացնում է AmazonFresh մթերքի վաճառման ծառայությունը։ Հաճախորդների պատվերները կարող են առաքվել լուսաբացին կամ նշված օրը։ Սկզբում առաքումը սահմանափակվում էր Վաշինգթոնի Մերսեր Այլենդի տարածքում, սակայն հետագայում այն տարածվել է Սիաթլում[14]: AmazonFresh ծառայությունը 2007 թվականի ամռան ամիսներից գործում էր նաև Բելվյուի և Քրքլենդի հատուկենտ արվարձաններում։

2012 թվականին Ամազոնը հայտարարել է Vine.com կայքի ստեղծման մասին, որը հնարավորություն էր տալիս գնելու կանաչեղեն, մթերքեր, տնային պարագաներ և այլն[15]: Կայքը 2010 թվականին Ամազոնի կողմից գնված ընկերությանն է պատկանում, որի գործունեության մեջ են մտնում նաև Diapers.com (մանկական), Wag.com (կենդանիների) և YoYo.com (խաղալիքներ) խանութների կայքեր[15]: Ամազոնին են պատկանում նաև էլեկտրոնային գնումների Shopbop.com, Woot.com, և Zappos.com կայքերը[15]:

Ամազոնի «բաժանորդագրվիր և խնայիր» ծրագիրը առաջարկում է ապրանքների զեղչված գներ (հիմնականում մեծածախ առևտրի դեպքում), անվճար առաքում և ապրանքի ավտոմատ առաքում յուրաքանչյուր մեկ, երկու, երեք կամ վեց ամիսը մեկ անգամ[16]:

2013 թվականին Ամազոնը գործարկում է Հնդկաստանի համար նախատեսված amazon.in կայքը։ Կայքը սկսել է վաճառել էլեկտրական իրեր՝ ծրագրելով ընդարձակվել և առաջարկել նորաձևության, գեղեցկության, տնային, առողջապահական բաժիններ։ 2014 թվականի հոկտեմբերին կայքը մեծ զեղչեր է սկսել՝ Հնդկաստանում վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով[17]: Հուլիսին Ամազոնը հայտնել է, որ Հնդկաստանում բիզնեսը ընդլայնելու նպատակով կներդնի 2 միլիարդ ԱՄՆ դոլար (Rs 12,000 )[18]:

2014 թվականին Ամազոնը վաճառել է առցանց գնված գրքերի 63 տոկոսը և ընդհանրապես վաճառված գրքերի 40 տոկոսը[19]:

Սպառողական տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ամազոնը թողարկում է Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, որը կոնտենտը բեռնում է Sprint օպերատորի EV-DO անլար ցանցի "Whispernet" ծառայության միջոցով։ Սարքի էկրանը օգտագործում է E Ink տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս նվազեցնել մարտկոցի օգտագործման ծավալները, ինչպես նաև ապահովել ավելի ընթեռնելի էկրան։ 2014 թվականի տվյալներով՝ ավելի քանի 2.7 միլիոն անուն գիրք է հասանելի Kindle (հայ. Քինդլ) խանութում[20]:

2011 թվականի սեպտեմբերին Ամազոնը հայտարարում է պլանշետային համակարգիչների շուկա իր մուտքի մասին և ներկայացրել Քինդլ ֆայր (անգլ՝ Kindle Fire) պլանշետը։ Սարքը աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգի մոդիֆիկացված տարբերակով։ Սարքի ցածր գինը (199 ԱՄՆ դոլար)[21] լայնորեն ընկալվում էր որպես բովանդակության վաճառքի միջոցով հասույթ ապահովելու հաշվին սարքը գնելու համար ռազմավարական սատարում։

2012 թվականին Ամազոնը ներկայացնում է պլանշետային համակարգչի երկրորդ սերունդը, որը ստացել է Kindle Fire HD անվանումը։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Amazon.com-ը ներկայացնում է պլանշետի երրորդը սերունդը, որն էլ ստացել է Kindle Fire HDX անվանումը[22]։ 2013 թվականի հոկտեմբերին թողարկվել է Kindle-ի վեցերորդ սերունդը։

2014 թվականին ընկերությունը ներկայացնում է իր Amazon Fire TV հեռուստատեսային կցորդը, որը ներկայացվել է որպես նմանօրինակ Apple TV և Google-ի Chromecast սարքերի մրցակից։ Ամազոնի կցորդը թույլ է տալիս դիտելու հոսքային տեսանյութեր իր սեփական հոսքային ծառայությունից, ինչպես նաև այլ ծառայություններից, ինչպիսիք են օրինակ Netflix և Hulu։ Սարքը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով փնտրելու ֆիլմեր։ Հնարավոր է խաղալ խաղեր[23]: ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 99 ԱՄՆ դոլարով[24]:

Ամազոնը 2014 թվականի հուլիսին մուտք է գործում սմարթֆոնների շուկա՝ ներկայացնելով Fire Phone հեռախոսը[25]:

2014 թվականի հոկտեմբերին Ամազոնը ներկայացնում է Fire TV Stick-ը։ Սարքը հնարավորություն է ընձեռնում օգտվելու տարբեր հոսքային ծառայություններից։ Սարքի արժեքը կազմում է 39 ԱՄՆ դոլար[26]:

}

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. կայք
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Amazon.com, Inc. 2016 Annual Report — 2017.
  3. annual report
  4. http://www.imdb.com/pressroom/
  5. https://ir.aboutamazon.com/node/33061/html
  6. https://internetassociation.org/our-members/
  7. https://www.w3.org/Consortium/Member/List
  8. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  9. Jopson Barney (հուլիսի 12, 2011)։ «Amazon urges California referendum on online tax»։ Financial Times։ Արխիվացված օրիգինալից July 15, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2011 
  10. «Amazon India may start offering music, movie and video streaming services in India»։ The Economic Times։ Վերցված է հունվարի 2, 2015 
  11. «Amazon.com, Form 10-K, Annual Report, Filing Date Jan 30, 2013»։ SEC database։ Վերցված է փետրվարի 26, 2013 
  12. «Amazon wkrótce w Polsce» (Polish)։ PL: Wirtualna Polska։ հոկտեմբերի 24, 2011։ Վերցված է հունվարի 11, 2012 
  13. "Amazon Spain launch may presage new overseas push", Reuters, September 14, 2011.
  14. Arrington, Michael (August 1, 2007). "Remember Webvan? So Does Amazon". TechCrunch.
  15. 15,0 15,1 15,2 CLAIRE CAIN MILLER (սեպտեմբերի 26, 2012)։ «Amazon Starts a Shopping Site for the Environmental Crowd»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հոկտեմբերի 9, 2012 
  16. «Amazon.com Subscribe & Save»։ Amazon։ Վերցված է հուլիսի 21, 2011 
  17. «Amazon Diwali Dhamaka Week 2014»։ Galaxyreporter.com։ Վերցված է October 2014 
  18. «Amazon adds India to its risk factors»։ PTI։ նոյեմբերի 3, 2014 
  19. "The Fall of Facebook". (December 2014). The Atlantic, pp. 35.
  20. «Kindle Books: Kindle Store : Nonfiction, Fiction, History, Advice & How-to, Business & Investing & More»։ Amazon.com։ Վերցված է հուլիսի 23, 2011 
  21. «Don’t call it a tablet: the Kindle Fire reviewed»։ նոյեմբերի 17, 2011։ Վերցված է դեկտեմբերի 9, 2014 
  22. «Kindle Fire HDX Tablets, Impressive Device At An Insanely Low Price By Amazon.com»։ CEOWORLD Magazine։ սեպտեմբերի 25, 2013։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013 
  23. [1]ReadWriteTV.com, April 3, 2014
  24. Amazon's Fire TV Piles Into the Living Room, Businessweek, April 2, 2014
  25. Streitfeld, David. [2] NewYorkTimes.com, June 18, 2014. "Fire Phone Immerses Users in Amazon’s World." New York Times, 18 June 2014
  26. Woods, Ben October 27, 2014 The NextWeb "Amazon launches the Fire TV Stick, a $39 Chromecast rival"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]