Իբէյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է EBayից)
EBay logo.svg
Ebayheadquarters.jpg
EBay logo.svg
Տեսակ կայք, բիզնես ձեռնարկություն և redistribution market
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կարգախոս World's Online Marketplace., Connecting buyers and sellers globally, Whatever it is, you can get it on eBay, Buy it, sell it, love it, Buy it New, Buy it Now և When it's on your mind, it's on eBay
Հիմնադրված 1995
Շտաբակայան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սան-Խոսե
Գլխավոր քարտուղար Պիեր Օմիդյար
Բյուջե $70,6 մլրդ. (2014 փետրվար13)
Անձնակազմ 33 500 (2013 թ. դեկտեմբեր)[1]
Հիմնադիր Pierre Omidyar
Պարգևներ
Կայք ebay.com
Պիեր Օմիդյար

ԻբԷյ (անգլ.՝ eBay) էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Ստեղծվել է 1995-ին։

1995 թ.-ին Պիեր Օմիդյարը հիմնադրեց «eBay» էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Էլեկտրոնային աճուրդների իրականացման ֆորմատը նշանակում է, որ ընկերությունը ծախսեր չի իրականացնում պահեստավորման տարածքների և առևտրային աշխատակիցների անձնակազմի պահպանման վրա։ «eBay» ընկերությունը օգնում էր կոլեկցիորներին գտնել հավաքացուի իրեր, վաճառողներին՝ բարձրացնել եկամուտները, իսկ զեղչերի սիրահարներին իրի համար ավելի քիչ վճարելու հնարավորությունը։[2]

1999 թ.-ին «eBay»-ի անունն ասոցացվում էր էլեկտրոնային աճուրդների հետ։ 2000 թ.-ի սկզբներին ընկերությունն ուներ վեբ-աճուրդների մակարդակի ամենալայն ցանցն աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ոչ ավանդական, բայց գրավիչ ձևով գնել և վաճառել ամենատարբեր առարկաներ։ Ընկերության առաքելությունն է՝ «օգնել մարդկանց վաճառել աշխարհում հնարավոր ամենինչ»։ «eBay»-ի հայեցակարգն էր. «ստեղծել մի վայր, որտեղ կարելի է բիզնես վարել, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ յուրաքանչյուր գնորդ և վաճառող ճանաչում էին միմյանց անձնապես և վստահում էին միմյանց»։ 1998 թ.-ին ընկերության ղեկավարությունը ստանձնեց Մարգարետ Ուիտմորը, ով այդ ժամանակ աշխատում էր, որպես գլխավոր մենեջեր «Hasbro» ընկերության բաժիններից մեկում։ Մարգարատը՝ շնորհիվ իր փորձի «Haspro - Teletubbies», «Playskooi», և «Mr. Potato Head» ապրանքանիշերի գլոբալ առաջխաղացման բնագավառում հրաշալի ղեկավար էր և փաստացիորեն դարձավ ընկերության դեմքը։[3]

1999 թ-ի վերջում «eBay»-ում աճուրդի էր հանվել 3000 անվանացանկի ավելի քան 3 մլն. առարկա։ Վաճառողները և պոտենցիալ գնորդները կարող էին տեսակավորել ցուցակներն ըստ անվանումների, ոլորտների, բանալի բառերի, գնորդների անունների կամ աճուրդի ամսաթվի։ Ընկերության վեբ-կայքում գրանցված էր ավելի քան 10մլն. օգտատեր, օրական կայքում ֆիքսվում էր 1.8մլն. այցելություն և դիտվում էր ավելի քան 375հազ. ապրանք։

Մրցակցային ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«eBay»-ը մշակել է մրցակցային ռազմավարության երեք ռազմավարական մոդել։ Առաջին հերթին կարգավորում է ռազմավարական համագործակցությունը արժեքների շղթայի բոլոր օղակներում(ստեղծելով տպավորիչ փաթեթ ավելի քան 250 պայմանագրերից, այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են America Onlin,Yahoo.com,Warner Brothers և այլն)։ Երկրորդ՝ ընկերությունը անընդհատ հավաքագրում է հաճախորդների մեկնաբանությունները և ստացված տեղեկատվության հիման վրա բարելավում իր գործունեությունը։ Երրորդ՝ «eBay»-ը անընդհատ հետազոտում է արտաքին միջավայրը՝ նոր հնարավորություններ գտնելու նպատակով։

«eBay»-ի ղեկավարությունը առանձնացրել է 9 ցուցանիշ, որոնցով ընկերությունը ստիպված է մրցակցել մրցակիցների հետ՝

  • ապրանքների ծավալը և տեսականին,
  • մասնակիցների թվաքանակը,
  • համայնքի անդամների համագործակցությունը,
  • հաճախորդների սպասարկումը,
  • առաքման և վճարման երաշխիքները,
  • ապրանքային նշանի իմիջը,
  • վեբ-կայքի դիզայնը,
  • կանխավճարները և գները,
  • փնտրելու միջոցների որակը։
Իբէյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]