Պիեռ Օմիդյար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Օմիդյար
անգլ.՝ Pierre Omidyar
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1967(1967-06-21) (55 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան, St. Andrew's Episcopal School?, Potomac School? և Tufts University School of Engineering?
Մասնագիտությունբարեգործ, ձեռնարկատեր, տնտեսագետ, ծրագրավորող, համակարգչային գիտնական, մենեջեր և international forum participant
ԱշխատավայրՍանտա Ֆե ինստիտուտ
ԱմուսինPam Omidyar?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Commons-logo.svg Pierre Omidyar Վիքիպահեստում

Պիեռ Օմիդյար (պարսկերեն՝ پیر مراد امیدیار, անգլ.՝ Pierre Morad Omidyar, հունիսի 21, 1967(1967-06-21), Փարիզ), ծրագրավորող, ձեռնարկատեր, մենեջեր և բարեգործ, eBay ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականին eBay-ի IPO-ից հետո միլիարդատեր է (2014 թվականին Forbes-ի տվյալներով 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում ճանաչվել է 47-րդը, կարողությունը՝ 8,5 միլիարդ դոլար)[1]։ 2004 թվականից կնոջ՝ Պամելայի հետ հիմնադրել է «Օմիդյարի ցանց» (անգլ.՝ Omidyar Network) բարեգործական նորարարական ընկերությունը, ինչպես նաև «Humanity United» բարեգործական ֆոնդը, որը զբաղվում է ստրկավաճառության դեմ պայքարով[1][2][3][4][5][6]։

Օմիդյարը տվել է «Նվիրաբերման երդում» (նախաձեռնողներ Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամ և Ուորեն Բաֆեթ)՝ խոստանալով անձնական կարողության ոչ պակաս, քան կեսը նվիրաբերել բարեգործությանը[1][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Օմիդյարը ծնվել է 1967 թվականի հունիսի 21-ին Փարիզում պարսիկ ներգաղթյալների ընտանիքում, ովքեր սովորում էին համալսարանում[3][6]։ Նրա մայրը՝ Էլահե Միր֊Ջալալի Օմիդյարը, լեզվաբանության դոկտորի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանում[3]։ Հայրը վիրաբույժ էր[3]։

Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ (Մերիլենդ նահանգ) 1973 թվականին, երբ Պիեռը երեխա էր[6]։

Պոտոմակի դպրոցում (անգլ.՝ Potomac School) սովորելու տարիներին Պիեռը հետաքրքրվում էր տեղեկատվական տեխնոլոգիաներով։

1984 թվականին ավարտել է Պոտոմակի Սուրբ Անդրեի եպիսկոպոսական դպրոցը (անգլ.՝ St. Andrew's Episcopal School):

В 1988 թվականին Թաֆթս համալսարանում (Մասսաչուսեթս) ստացել է բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների ոլորտում[6][6]։

Սկսել է աշխատել Claris ընկերությունում (Apple Inc.-ի ստորաբաժանում), որտեղ զբաղվել է MacDraw վեկտորային գրաֆիկական խմբագրիչի արդիականացմամբ[6]։

1991 թվականին Պիեռը դարձել է Ink Development ընկերության համահիմնադիր։ Դա ստարտափ էր, որն զբաղվում էր ժեստային ինտերֆեյսով համակարգիչների մշակմամբ։ Ավելի ուշ այն ուղղվածությունը կենտրոնացրեց դեպի էլեկտրոնային առևտուրը և անվանափոխվեց eShop[6]:

eBay-ի շտաբ-բնակարանը Սան-Խոսեում

1995 թվականին՝ 28 տարեկան հասակում, Օմիդյարը սկսեց գրել առևտրային հարթակի p2p կոդը և առաջին նախատիպն ավարտեց Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 4-ին[1][4][6]։ Մշակված տարբերակը Պիեռը տեղադրեց իր անձնական կայքի Auction Web բաժնում[6], որը նվիրված էր Էբոլա վիրուսի առաջ բերած հեմորագիկ տենդի համաճարակին[7][8]։ Այն հայտնի պատմությունը, որ eBay-ը ստեղծվել է, որպեսզի Պիեռի հարսնացուն հնարավորություն ունենա PEZ խաղալիք-դոզատորներով փոխանակվել այլ կոլեկցիոներների հետ, մշակվել է 1997 թվականին ընկերության մենեջերի կողմից, ինչը հետագայում հաստատեց նաև ընկերությունը։

Auction Web-ի առաջին վաճառված առարկան Օմիդյարի լազերային սարքն էր, որի համար վճարեցին 13,83 դոլար։ Կապ հաստատելով գնորդի հետ՝ Պիեռը հետաքրքրվեց, թե արդյոք նա հասկացել էր, որ այդ լազերային սարքավորումն անսարք է։ Դրան ի պատասխան գնորդը բացատրել է․ «Ես անսարք լազերային սարքավորումների կոլեկցիոներ եմ»։

Թեև սկզբում Պիեռը Auction Web-ի հիմքում առևտրային շահեր չէր դնում, և սկզբնական շրջանում կայքից օգտվելն անվճար էր[6], սակայն ժամանակի ընթացքում ծնվեց և բուռն տեմպերով զարգացավ վերջին տարիների ամենահայտնի օնլայն աճուրդներից մեկը։

Շատ շուտով՝ 1996 թվականին, յուրաքանչյուր վաճառքից ստացվող փոքր հասույթը բարձրացրեց Օմիդյարի եկամուտը General Magic-ում և ինը ամիս անց Պիեռը որոշեց իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել նոր ընկերության վրա[6]։

1996 թվականին Պիեռ Օմիդյարը eBay ընդունեց առաջին գործընկեր-նախագահին՝ Ջեֆրի Սքոլին։

Պիեռ Օմիդյարը և Ռիչարդ Բրենսոնը

1996 թվականին Օմիդյարը լիցենզավորված համաձայնություն ստորագրեց eBay-ի միջոցով ինքնաթիռի տոմսերի վաճառքի վերաբերյալ։ Այդ պահին կայքում իրականացվում էր 250 000 աճուրդ, իսկ արդեն 1997 թվականի կեսերին՝ 800 000[4]:

1997 թվականին eBay-ը փոխեց ընկերության անունը կայքի անունով[6]։

1998 թվականի մարտին Սքոլին փոխարինեց Մարգարեթ Ուիթմենը[6][9][10]։

1998 թվականի սեպտեմբերին eBay-ն իրականացրեց իր ակցիաների հաջող հրապարակային բաշխում, ինչից հետո Օմիդյարը, որն այդ ժամանակ 31 տարեկան էր, և Սքոլը դարձան միլիարդատեր[1]։ 2008 թվականի տվյալներով Օմիդյարի 178 միլիոն ակցիաներն eBay-ում արժեին շուրջ 4 450 միլիոն դոլար։

2002 թվականի հուլիսին eBay-ը 1,5 միլիարդ դոլարով ձեռք բերեց PayPal էլեկտրոնային վճարման համակարգը։

Պիեռ և Պէմ Օմիդյար, մարտի 8, 2007 թվական

2004 թվականին Պիեռն իր կնոջ՝ Պամելայի հետ, հիմնեց «Օմիդյարի ցանց» (անգլ.՝ Omidyar Network) բարեգործական նորարարական ընկերությունը՝ նպաստելով սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացմանը[1]։

2005 թվականին eBay-ը 2,6 միլիարդ դոլարով գնեց Skype ընկերության 30 % բաժնեմասը, որը հետագայում վաճառեց Microsoft-ին։

2013 թվականին՝ Էդվարդ Սնոուդենի դիմակազերծումից հետո Օմիդյարը հայտարարեց բրիտանական The Guardian ամսագրի նախկին լրագրող Գլեն Գրինվալդի (անգլ.՝ Glenn Greenwald) հետ համատեղ «First Look Media»-ի ստեղծման մասին[1][6][11]։

2014 թվականին Օմիդյարը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրեց 47-րդ տեղը․ հոկտեմբերին նրա կարողությունը կազմում էր 8,5 միլիարդ դոլար[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Օմիդյարը ամուսնացած է (Պամելա Պեմ), ունեն երեք երեխա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Основатель eBay вложил $50 млн в проект журналиста Глена Гринвальда» (ռուսերեն)։ Forbes։ 2013-12-20։ Վերցված է 2015-04-24 
  2. 2,0 2,1 «Pierre Omidyar» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2015-04-24 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Cohen, Adam (2002), The Perfect Store: Inside eBay, Back Bay Books, ISBN 978-0-316-16493-1 
  4. 4,0 4,1 4,2 «Pierre Omidyar Biography»։ achievement.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  5. Клэр О'Коннор (2012-11-28)։ «Пьер Омидьяр стал крупнейшим частным жертвователем в борьбе с торговлей людьми» (ռուսերեն)։ Forbes։ Վերցված է 2015-04-24 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 «Пьер Омидьяр Pierre Omidyar Подробнее: http://i.rbc.ru/person/item/per_omidyar_pierre_omidyar» (ռուսերեն)։ РБК։ Վերցված է 2015-04-24 (չաշխատող հղում)
  7. Kyle Alspach (2014-10-17)։ «Ebay began as a site about Ebola, but it's a mystery what was on it»։ BostInno։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է November 5, 2014 
  8. Erin Griffith (2014-10-16)։ «eBay started as a website about Ebola»։ Fortune։ Վերցված է November 5, 2014 
  9. Эдвин Дерджи (2013-09-19)։ «Джеффри Сколл (Исчезающий вид: 6 самых богатых холостяков Америки)» (ռուսերեն)։ Forbes։ Վերցված է 2015-04-21 
  10. Ричард Брэнсон (2012-02-14)։ «Преимущества социально ответственного бизнеса» (ռուսերեն)։ Независимая газета։ Վերցված է 2015-04-21 
  11. The Pierre Omidyar Insurgency, New York Magazine (November 2, 2014). Проверено 4 ноября 2014.