Սուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուք
Souq-logo-v2-ar.png
Տեսակբիզնես ձեռնարկություն և կայք
Հիմնադրված էհոկտեմբերի 25, 2005
ՎայրԴուբայ, ԱՄԷ
Մայր ընկերությունAmazon.com
Կայքsouq.com
souq.com

«Սուք», Amazon, Inc.- ին պատկանող անգլերեն-արաբերեն էլեկտրոնային առևտրի հարթակ: Այն արաբական աշխարհում գործող ամենամեծ էլեկտրոնային առևտրային հարթակն է[1]։ Ընկերության գլխամասը տեղակայված է Դուբայում։ 2017 թ. մարտի 28-ին Amazon.com-ը հաստատեց, որ ձեռք կբերի Souq.com-ը 580 մլն․ դոլարով[2]։ 2019 թվականի մայիսի 1-ին Souq.com-ը հայտնի դարձավ արդեն որպես Amazon․ae.[3]

Կայքը ստեղծվել է 2005 թվականին [4][5] համահիմնադիրներ Ռոնալդո Մուչավարի և Սամիհ Տուկանի կողմից։ Այն ի սկզբանե եղել է աճուրդային կայք՝ կցված Մակոտուբի ինտերնետային պորտալին[6]։ 2011 թվականին Souq.com-ը փոխեց իր մոդելը՝ վերածվելով առցանց մանրածախ գնումների հարթակի Amazon.com-ի նման:

2014 թ. մարտին ընկերությունը 75 մլն․ դոլար գումար հավաքեց Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաունում գործող Naspers-ից՝ հիմնադրման օրվանից ի վեր Souq.com-ի հավաքագրած գումարը հասցնելով 150 մլն. դոլարի: Դա եղավ Միջին Արևելքում որևէ ինտերնետային բիզնեսի կողմից հավաքած ամենամեծ գումարը:

2015 թ․ «Սուք» ընկերությունը երաշխավորվում էր մի շարք ընկերությունների կողմից, որոնց թվում էին Tiger Global Management-ը և Naspers Ltd.-ը։

2015 թ․ հոկտեմբերին հայտարարվեց, որ դրամահավաքի փուլում ընկերության արժեքը գնահատվել է 1 մլրդ․ դոլար։ Այդ ժամանակ կայքն ուներ ամսական 10 մլն․ այցելու և երկրորդն էր՝ Digikala-ից հետո, որն ուներ ամսական 51 մլն․ այցելու։

2017 թ. մարտի 27-ին Emaar Malls-ը` BBC -ի կողմից նկարագրված որպես «Դուբայի ամենամեծ մոլի օպերատոր», 800 մլն․ դոլարի առաջարկ արեց Սուքին։ [4]

2017 թ. մարտի 28-ին Amazon.com Inc. ը հաստատեց, որ կգնի Souq.com-ը, սակայն արժեքը գաղտնի էր պահվում։ Աղբյուրներից մեկը Wall Street Journal -ին հայտնել էր, թե գործարքն արժեցել է մոտ 700 մլն․ դոլար։

Financial Times ամսագիրը հայտնեց, որ գործարքը, ըստ ամենայինի, արժեցել է ավելի քան 650 մլն․ դոլար։ Նույն արժեքի մասին գրեց նաև BBC-ն։ Գործարքը նախատեսված էր ավարտին հասցնել 2017-ի վերջին։ Այժմ Souq.com-ը Ամազոնի մասնաճյուղ է և գործում է որպես Ամազոնի ձեռք Միջին Արևելքի տարածաշրջանում։ 2019-ի մայիսին այն վերանվանվեց Amazon.ae․

Սուքը սև ուրբաթի ցուցանիշներով առաջատարն է ծոցի տարածաշրջանում՝ գերազանցելով YOY-ին։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. մարտի դրությամբ 8.4 մլն ապրանք է վաճառվել ապրանքային 31 դասերում, ներառյալ սպառողական էլեկտրոնիկա, նորաձևության, առողջության և գեղեցկության պարագաներ, կենցաղային և երեխաների համար նախատեսված պարագաներ։ Այն նաև ունենում էր շուրջ 45 միլիոն այցեր յուրաքանչյուր ամիս: Սուքն արաբական աշխարհում ամենամեծ էլեկտրոնային առևտրի պլատֆորմն էր 2016 թ․ դրությամբ, և հաճախ նկարագրվում էր որպես Մերձավոր Արևելքի Ամազոն:[7] 2014 թ.-ից կայքը առաքումներ էր իրականացնում Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Բահրեյնում, Օմանում և Կատարում:[8]

2014 թ․ից Souq.com-ը տեղակայված էր Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Եգիպտոսում, զբաղեցնելով ընդհանուր առմամբ 35.000 քառակուսի մետր տարածք: Այդ ժամանակ ընկերությունն աշխատում էր մոտ 2500 աշխատակից՝ ինժիներիական, մանրածախ առևտրի, հաճախորդների սպասարկման, առաքումների և «վերջին մղոնի» մատակարարման բաժիններում[8]։

Souq.com-ի դուստր ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 2018-ի դրությամբ Souq.com- ի դուստր ձեռնարկությունները ներառում են իրենց առաքման թևը `QExpress-ը, վճարային համակարգը` Payfort-ը, վերանորոգման և սպասարկման օնլայն շուկան`Helpbit-ը և առաքման շուկան՝ Wing-ը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About us | Souq.com»։ uae.souq.com։ Վերցված է 2016-02-11 
  2. «Amazon 10-Q filing» 
  3. «Amazon officially launches in UAE, replaces Souq.com» 
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bbc-souq անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. «Souq.com's revenue, funding, news & more | PipeCandy»։ pipecandy.com (en-US)։ Վերցված է 2017-10-27 
  6. Attwood Ed (5 April 2014)։ «Ronaldo Mouchawar: How I created Souq.com»։ ArabianBusiness.com։ Վերցված է 21 July 2016 
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ inc-amazon անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 Jones Rory (24 March 2014)։ «Souq.com, Dubai-Based E-Commerce Site, Raises $75 Million»։ Wall Street Journal Blogs։ Վերցված է 25 October 2015 
  9. «Souq acquires Wing»