Jump to content

Նեթֆլիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Netflixից)
Նեթֆլիքս
Изображение логотипа
Տեսակweb broadcaster?, բջջային հավելված, վիդեոսթրիմինգի ծառայություն և video on demand
Հիմնադրված էօգոստոսի 29, 1997
ՀիմնադիրՌիդ Հասթինգս և Մարկ Ռանդոլֆ
ՎայրԼոս Գատոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Դուստր ընկերություններAlbuquerque Studios? և Netflix Animation?
Կայքnetflix.com
Մասնակից էMotion Picture Association?[2]
Բորսա
 Netflix Վիքիպահեստում

«Նեթֆլիքս» (անգլ.՝ Netflix), ամերիկյան ընկերություն, հոսքային մեդիայի ֆիլմերի և սերիալների հիմք հանդիսացող։ Հիմնադրվել է 1997 թվականին՝ Ռիդ Հաստինգսի և Մարկ Ռանադոլֆի կողմից։ Կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Լոս Գատոսում, Կալիֆոռնիա նահանգ։ Ընկերությունն ունի ավելի քան 50 միլիոն 41 երկրներում (2013)[3][4]։

Նեթֆլիքսը 2020 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ունեցել է ավելի քան 193 միլիոն վճարովի բաժանորդագրություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 73 միլիոն ԱՄՆ-ում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Նեթֆլիքսը զբաղվում էր DVD սկառավակների վարձույթով, օգտագործելով «DVD փոստով» բիզնեսային մոդելը անգլ.՝ DVD-by-mail, բացառապես ԱՄՆ-ի տարածքում։

1999 թվականին ստեղծվել էր Video on demand ինտերնետ-սերվիսը։ 2002 թվականին Նեթֆլիքսը ավելացվել էր NASDAQ-ի ցուցակներում։ Ձեռնարկությունը ավելի շատ զբաղվում էր «վիդեո պահանջով» անգլ.՝ Video on Demand հոսքային մեդիայի հիմքում, բայց էլ. փոստով վաճառքի կշիռը կազմում է ավելի քան 7 միլիոն հաճախորդ-պատվերներ[5]։

Վերջին տարիներին Նեթֆլիքսը սկսել է իր սեփական հեռուստասերիալների արտադրությունը, որոնք հասանելի են միայն սեփական հաճախորդներին։ 2013 թվականի հուլիսին Նեթֆլիքսը Էմմի մրցանակի ինտերնետ-տեսահոլովակների արտադրողների առաջին թեկնածուներից մեկը։ Ընկերությունը ստացել է 14 ընդլայնումներ, որոնցից 9-ը ստացել է Նեթֆլիքսի «Քարտերով տուն»-ը։

Նեթֆլիքսը գործում է տարբեր սարքերի վրա և ծրագրերում, ինչպիսին են Smart TV, Անդրոիդ, iOS, PC, macOS, Nintendo PlayStation Vita, Nintendo 3DS, PlayStation, Xbox։

Ընկերությունը առաջարկում է անվճար դիտում բաժանորդագրումից մինչև մեկ ամսվա ընթացքում։ 2013 թվականի սկզբում Նեթֆլիքսի ֆիլմերն ու սերիալները հասանելի էին միայն հաճախորդներին super HD (ԱՄՆ-ի տարածքում նաև 3D ֆորմատով)։

Ծառայությունը հասանելի է ԱՄՆ-ում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Ընկերության պլանների մեջ է մտնում՝ ծառայության աշխարհագրության ընդարձակումը։ 2015 թվականի մարտին ծառայությունը սկսեց հասանելի լինել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ աշունը պլանավորում է ծառայությունը ապահովել Ճապոնիայում։ 2016 թվականին ընկերությունը պլանավորում է ծառայությունը կազմակերպել այնպիսի երկրներում, ինչպիսին են Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և այլն[6]։

Ռիդ Հաստինգսը և Մարկ Ռանդոլֆը հիմնադրեցին Նեթֆլիքսը 1997 թ. օգոստոսի 29-ին։ Հաստինգսը Նեթֆլիսի համար սկզբնական կանխիկ ներդրումներ է կատարել 2,5 միլիոն դոլար։ Նեթֆլիքսը գործարկել է աշխարհի առաջին առցանց DVD վարձակալման խանութը, որտեղ առկա են ընդամենը 30 աշխատող և 925 անվանումներ՝ այն ժամանակվա DVD- ների գրեթե ամբողջ կատալոգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեթֆլիքս» հոդվածին։