Ռիդ Հասթինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիդ Հասթինգս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1960(1960-10-08)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոլդուն քոլեջ, Սթենֆորդի համալսարան, Stanford Graduate School of Education? և Buckingham Browne & Nichols School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն և բարեգործ
Ծնողներմայր՝ Ջոան Էմորի Լումիս
ԱնդամությունԽաղաղության կորպուս և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Reed Hastings Վիքիպահեստում

Ուիլմոթ Ռիդ Հասթինգս (հոկտեմբերի 8, 1960(1960-10-08)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[3]), ամերիկացի միլիարդատեր։ Նեթֆլիքս ընկերության համահիմնադիրն է, նախագահն ու տնօրենը, մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների անդամ է։ Որպես Կալիֆոռնիայի նահանգի կրթության հարցերով խորհրդի նախկին անդամ՝ Հասթինգսը հանդես է գալիս կրթության համակարգում բարեփոխումների և չարտերային դպրոցների ստեղծման օգտին[4]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդ Հասթինգսը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում՝ Ջոան Էմորի (Լումիս) և Ուիլմոթ Ռիդ Հասթինգսի ընտանիքում[5]։ Հայրը Նիքսոնի վարչակազմի փաստաբանն էր, իսկ նախապապը՝ Ալֆրեդ Լի Լումիսը, եղել է փաստաբան, ֆինանսիստ, գիտնական, գյուտարար և գործադիր պրոդյուսեր[6]։

Հասթինգսը սովորել է Քեմբրիջի մասնավոր դպրոցներում, այնուհետև ընդունվել ԱՄՆ ծովային հետևազորի կորպուս, որտեղ անցել է սպայական պատրաստություն։ Ռիդ Հասթինգսը 1981 թվականի ամառն անցկացրել է Վիրջինիայի սպաների թեկնածուների դպրոցում։ Սակայն չի ավարտել ուսումը և չի ընդունվել ծովային հետևազորի կորպուս։ Դրա փոխարեն Հասթինգսը որոշել է նախապատվությունը տալ Խաղաղության կորպուսում ծառայությանը[7]։

1983 թվականին՝ քոլեջն ավարտելուց հետո, նա միացել է Խաղաղության կորպուսին և 1985-1985 թվականներին բարձրագույն մաթեմատիկա է դասավանդել Էսվատինիում։ Հասթինգսը կարծում է, որ աշխարհի կորպուսում անցկացրած ժամանակն օգնել է իրեն տիրապետել ձեռնարկատիրության հմտություններին[8]։ «Եթե դուք, գրպանում տասը դոլար ունենալով, Աֆրիկայում ճանապարհորդում եք ավտոստոպով, բիզնեսի բացումն այդքան վախեցնող չի թվա»[9]։

Էսվատինիից վերադառնալուց հետո նա ուսումը շարունակել է Սթենֆորդում և 1988 թվականին ստացել ինֆորմատիկայի մագիստրոսի աստիճան։ Հասթինգսը համալսարանում մասնագիտացել է արհեստական ինտելեկտի ոլորտում[10]։

Pure Software-ի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի աշխատելով «Adaptive Technology»-ում՝ Հասթինգսը որոշել է սկսել իր սեփական բիզնեսը։ 1991 թվականին նա հիմնադրել է «Pure Software» ընկերությունը։ Այն մասնագիտացած է ծրագրային ապահովման դիագնոստիկայի ոլորտում։ Երբ ընկերությունն սկսել է ընդլայնվել, Հասթինգսը դժվարություններ է ունեցել, քանի որ նա չուներ կառավարման փորձ։ Նրա համար հեշտ չէր հարմարվել աշխատակիցների թվի արագ ավելացման հետ, ուստի խորհրդից խնդրել է տնօրենի պաշտոնում փոխարինել իրեն։ Հանձնաժողովը մերժել է նրան[8]։ 1995 թվականին ընկերությունն անցել է «Morgan Stanley» սեփականությանը, իսկ երկու տարի անց այն գնել է «Rational Software»-ը։ Գործարքի հայտարարումից հետո երկու ընկերությունների բաժնետոմսերն ընկել են 42 տոկոսով։ Հասթինգսը նշանակվել է գլխավոր տեխնիկական տնօրեն, սակայն շուտով հեռացել է պաշտոնից[11]։

Նեթֆլիքսի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեթֆլիքսի ստեղծման գաղափարը Հասթինգսը հղացել է «Pure Software»-ից հեռանալուց անմիջապես հետո։ Նա 6 շաբաթով հետաձգել է «Ապոլոն-13» տեսաերիզների վերադարձը և 40 դոլար պարտք վերցրել։ Այսպես նա ապագա հարթակի համար բիզնես մոդել է ստեղծել. գնորդը ամսական բաժանորդագրություն է ձևակերպում, ամսական վճարում է 30-40 դոլար և դիտում է անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր[7]։ 1997 թվականին Ռիդ Հասթինգսը և «Pure Software»-ի նախկին աշխատակից Մարկ Ռենդոլֆը հիմնադրել են Նեթֆլիքս ընկերությունը՝ ֆիլմերի վարձակալության ծառայությունը։ Գնորդները պատվերներ են կատարել կայքում, իսկ հետո փոստով ստացել DVD-ն։ 1998 թվականին Հասթինգսը դարձել է ընկերության գլխավոր տնօրենը[12]։ Մի անգամ նա նշել է, որ չէր կարող պատկերացնել, որ ծառայությունը կդառնա այդչափ հայտնի[8]։ 2021 թվականին ընկերության բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում հասել է ավելի քան 200 միլիոնի[13]։

Նեթֆլիքսի մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեթֆլիքս ընկերությունում աշխատանքը կառուցվում է ազատության և պատասխանատվության սկզբունքների վրա[14]։ Արձակուրդների, այդ թվում՝ հիվանդանոցային արձակուրդի փոխարեն աշխատողներին հանգստյան նպաստ են առաջարկում, այնպես որ նրանք կարող են ինքնուրույն կառավարել սեփական ժամանակը[15]։ Բացի այդ՝ Հասթինգսը կազմել է Նեթֆլիքսի ներքին մշակույթի օրենսգիրքը։ Նա հանդիպել է աշխատակիցների հետ, նրանց հետ քննարկել ընկերության մթնոլորտը և լսել նրանց գաղափարները։ 2009 թվականի օգոստոսին Հասթինգսը տեղադրել է այս օրենսգիրքը կայքէջում, ինչն օգնել է բազմաթիվ գործատուների աշխատակիցներին վարձելու ժամանակ[16]։

Ինտերնետ-հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսը ինտերնետ հեռուստատեսության կողմնակից է և ապագան տեսնում է դրանում։ Նա ասում է, որ YouTube-ը ոգեշնչել է իրեն ստեղծել հոսքային մուլտիմեդիա ծառայություն։ 2007 թվականին Նեթֆլիքսն սկսել է համացանցի միջոցով ֆիլմերի և հեռուստահաղորդումների սթրիմինգային հեռարձակում[17]։

Այլ բիզնես-նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսը 2011 թվականի հունիսից Ֆեյսբուքի խորհրդի տնօրենն է[18]։ 2016 թվականի սեպտեմբերին ունեցել է ընկերության ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր[19]։ Հասթինգսն այդ պաշտոնից հեռացել է 2019 թվականի մայիսի 30-ին[20]։

Կրթական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Pure Software»-ի վաճառքից հետո Հասթինգսը չէր կարողանում գտնել իր կյանքի նպատակը։ Նա սկսել է հետաքրքրվել Կալիֆոռնիայում կրթության բարեփոխմամբ և ընդունվել է Սթենֆորդի բարձրագույն դպրոց։ 2000 թվականին նահանգապետ Գրեյ Դևիսը Հասթինգսին ընդունել է Կրթության հարցերով խորհուրդ։ 2001 թվականին դարձել է խորհրդի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել երեք տարի[10]։ 2000 թվականի նոյեմբերին Ռիդ Հասթինգսը ներդրող Ջոն Դոյերի հետ 7 միլիոն դոլար է ներդրել Սահմանադրության 39-րդ վերափոխման զարգացման համար[21]։ Այս միջոցառումը նախատեսված էր տեղական դպրոցներին պարտատոմսերի վարկեր տրամադրելու համար ընտրողների կողմից պահանջվող ձայների քանակի նվազեցման համար[17]։ Կալիֆոռնիայի սենատի կանոնների կոմիտեն հրաժարվել է հաստատել Հասթինգսին որպես խորհրդի նախագահ։ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովը մերժել է նրան 2005 թվականի հունվարին։ Նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը երկրորդ ժամկետով վերընտրել է գործարարին, հայտարարել է, որ հիասթափված է կոմիտեի որոշումից։ Հասթինգսն ազատվել է աշխատանքից[10]։ Ավելի ուշ Ռիդը 100 հազար դոլար է նվիրաբերել Շվարցենեգերի «Voters First» նախընտրական քարոզարշավին։

Չարտերային դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսը մեծ ջանքեր է ներդնում կրթական համակարգում և քաղաքականությունում։ Կարևորագույն հարցերից մեկը նրա համար չարտերային դպրոցներն են։ Դրանք պետական տարրական և միջնակարգ դպրոցներն են, որոնք ազատված են որոշ կանոններից և օրենքներից, և որոնց ենթարկվում են այլ պետական կրթական հաստատություններ[4]։ 2014 թվականի մարտի 4-ին նա հանդես է եկել ընտրովի դպրոցական խորհուրդների վերացման օգտին[22]։ Բացի այդ՝ Հասթինգսը ստեղծել է իր հիմնադրամը և 100 միլիոն դոլար փոխանցել երեխաների կրթության համար[23]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 1-ին «The Los Angeles Times» թերթը գրել է, որ Հասթինգսը 1 միլիոն դոլար է նվիրաբերել այն կոմիտեին, որն ստեղծվել է 2010 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում Կալիֆոռնիայի դպրոցների տնօրեն Ջեք Օ'Քոնելի թեկնածությանն աջակցելու համար[24]։ 2019 թվականի ապրիլի 12-ին Հասթինգսն ավելի քան 250 հազար դոլար է նվիրաբերել «Budget Reform Now» դաշինքին[25]։ Հասթինգսը 2016 թվականի նախագահական ընտրություններին աջակցել է Հիլարի Քլինթոնին[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասթինգսն ապրում է Սան Ֆրանցիսկոյում[23]։ Ամուսնացած է Պատրիսիա Էնն Քվիլանի հետ, ունի երկու երեխա[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hibler J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 Charter schools advocate Reed Hastings to speak April 12: 4/00
  5. Family tree
  6. 9 Fascinating Things About Reed Hastings and Netflix
  7. 7,0 7,1 Out of Africa, Onto the Web". December 17, 2006
  8. 8,0 8,1 8,2 How I Did It: Reed Hastings, Netflix"
  9. writer, Interview by Matthew Boyle, Fortune. «Questions for… Reed Hastings — May 28, 2007
  10. 10,0 10,1 10,2 10,3 Stanford Magazine — Article»
  11. Journal, Don ClarkStaff Reporter of The Wall Street (1997-04-08). Investors Pan Rational’s Plan To Buy Pure Atria for Stock
  12. Auletta, Ken. The Red-Envelope Revolution
  13. «Netflix tops 200 million subscribers but faces growing challenge from Disney Plus». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  14. Netflix: Flex To The Max". September 24, 2007 — via www.bloomberg.com.
  15. Wang, Angela. «Is unlimited vacation a trap? It just might be». Insider. Retrieved 2020-03-19
  16. Zangs, Emma. «Is Netflix’s 2009 Culture Deck Still Relevant Today To Shape Company Culture?»
  17. 17,0 17,1 Jason (February 10, 2008). «Movie Man» — via www.wsj.com.(չաշխատող հղում)
  18. Facebook Names Reed Hastings to Its Board of Directors"
  19. REED HASTINGS Insider Trading Overview". www.insidermole.com. Retrieved 2016-09-27
  20. Rodriguez, Salvador (April 12, 2019). «Netflix CEO Reed Hastings to depart Facebook board of directors».
  21. Wall Street Journal. «Silicon Valley Moguls Spend On Education Ballot Battles» by Ann Grimes. October 31, 2000.
  22. Valerie (March 14, 2014). «Netflix’s Reed Hastings has a big idea: Kill elected school boards (update)».(չաշխատող հղում)
  23. 23,0 23,1 «Reed Hastings». Forbes. Retrieved 2020-04-24.
  24. State Republican Party floating in a tide of budgetary red ink" — via LA Times.
  25. «California Secretary of State - CalAccess - Campaign Finance». Cal-access.sos.ca.gov. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  26. Hillary Clinton racks up business endorsements
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիդ Հասթինգս» հոդվածին։