Էմմի (մրցանակաբաշխություն)
Էմմի (մրցանակաբաշխություն) | |
---|---|
![]() | |
Տեսակ | television award? և մրցանակների խումբ |
Ենթատեսակ | television award? |
Կազմված է | Փրայմթայմ Էմմի մրցանակ, Ցերեկվա Էմմի մրցանակ, International Emmy Award?, Sports Emmy Award?, Technology and Engineering Emmy Award?, News and Documentary Emmy Award? և Children's and Family Emmy Awards? |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 1949 |
Հիմնադիր | Academy of Television Arts & Sciences? և National Academy of Television Arts and Sciences? |
Պարգևադրող | Academy of Television Arts & Sciences? և National Academy of Television Arts and Sciences? |
Շնորհվում է | հեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար |
Առաջին շնորհում | 1949 թվական |
Կայք | emmys.com/awards(անգլ.) |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմի (այլ կիրառումներ)
«Էմմի մրցանակ» կամ պարզապես «Էմմի» (անգլ.՝ Emmy Award), ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն. «Էմմին» համարվում է «Օսկար» (կինոյում), «Գրեմմի» (երաժշտության բնագավառում) և «Թոնի» (թատերական արվեստում) մրցանակների համարժեքը հեռուստատեսության բնագավառում[1][2]։
Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ.
- Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից։
- Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին։
- Միջազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք թողարկվել և հեռարձակվում են ԱՄՆ տարածքից դուրս[3]։
«Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները.
- Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (անգլ.՝ Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ։ Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին։ Մինչև 1972 թվականը այն կրում էր «Էմմի» մրցանակ անվանումը (անգլ.՝ Emmy Award)։
- «Էմմի» առավոտյան մրցանակ (անգլ.՝ Daytime Emmy Award). Շնորհվում է սկսած 1972 թվականից։
- «Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards). Շնորհվում է գարնանը։
- «Էմմի» տեխնիկական մրցանակ (անգլ.՝ Technology & Engineering Emmy Award)
- «Էմմի» շրջանային մրցանակ - Շնորհվում է ԱՄՆ-ի 12 տարբեր շրջաններում։
- «Էմմի» միջազգային մրցանակ - Շնորհվում է նոյեմբերին։
- և այլ մրցանակներ։
ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ BBC Learning English | Emmy awards
- ↑ «Emmys For Dame Helen/The Sopranos — Reality TV | Photos | News | Galleries»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7
- ↑ «The Emmy® Awards»։ Emmys։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 12
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմմի (մրցանակաբաշխություն) կատեգորիայում։ |
|