Կալիֆոռնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ԱՄՆ-ի նահանգի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆորնիա (այլ կիրառումներ)։
Picto infobox map.png
Կալիֆոռնիա
անգլ.՝ California
flag of California Զինանշան
Flag of California.svg
Seal of California.svg
Seal of California.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան է contiguous United States
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Սակրամենտո
Ամենաբարձր կետ Mount Whitney
ԲԾՄ 884 մետր
Օրենսդրական մարմին California State Legislature
Դատական մարմին Supreme Court of California
Միության մուտք սեպտեմբերի 9 1850 (31-րդ)
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
39 144 818 մարդ (2015)[1] (1 տեղ)
Տարածք 423 970 կմ² կմ² (3 տեղ)
California in United States.svg
Հիմնադրված է սեպտեմբերի 9, 1850 թ.
Սահմանակցում է Օրեգոն, Արիզոնա, Նևադա և Ստորին Կալիֆոռնիա
Ժամային գոտի UTC-8, Pacific Time Zone, America/Los_Angeles և UTC-7
Հապավում Cal.[2], Calif.[2] և CA[2]
Փոխարինեց California Republic և Alta California Territory
ISO 3166-2 կոդ US-CA
Անվանված է The Californias
Մականուն The Golden State և الولاية الذهبية
Միության մուտք սեպտեմբերի 9 1850 (31-րդ)
Կոորդինատներ: 37° հս․ լ. 120° ամ. ե. / 37° հս․. լ. 120° ավ. ե. / 37; 120
ca.gov

Կալիֆորնիա, նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ Տարածքը 423 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Սակրամենտո։ Կոչվել է հարևան թերակղզու անունով, որը պատկանում է Մեքսիկային։ Նահանգից տարբերելու համար թերակղզին հաճախ անվանում են Ստորին կամ Հին Կալիֆորինիա։ Կալիֆորնիան Ալյասկաից և Տեխասից և հետո իր մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ նահանգն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին Կալիֆորնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի երկիր։ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ իսպանացիները 16-րդ դարում հասան Կալիֆորնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆորնիան դարձավ իսպանական գաղութ և այդպես մնաց մինչև 1821 թվականը։ Սակայն, երբ Մեքսիկան Իսպանիայից անջատվեց, Կալիֆորնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆՄեքսիկայից խլեց Կալիֆորնիան, երբ այնտեղի գետերից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆորնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ Ոսկու տենդով էր բռնվել նաև Կալիֆորնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած նավերն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆորնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ գյուղատնտեսությունը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ 1850 թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն նահանգ հայտարարվեց և մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիա նահանգի մոտ տասներկու միլիոնանոց բնակչությունը խայտաբղետ է։ Դեռ 16-րդ դարից գաղթած իսպանական վերաբնակիչների թվին ավելացան նորանոր ժողովուրդներ թե եվրոպական և թե ասիական երկրներից։ Կալիֆորնիայի բնիկների մի մասն անհետացել է, իսկ մյուս մասը քշվել է լեռների խորքերը։

Հայերը Կալիֆորնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակին այնտեղ են գաղթել նաև հայերը։ Կալիֆորնիայի հայ գաղութն ունի տասնամյակների պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ են եղել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926 թվականին Կալիֆորնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆորնիայում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։ Կալիֆորնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտյան կիսագնդի երկրները, Կ. Ավետիսյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CA.gov – Պաշտոնական կայք