Գերմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bundesrepublik Deutschland
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Գերմանիայի դրոշ
Դրոշ
Գերմանիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝

Գերմանիայի դիրքը
Գերմանիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Բեռլին
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ գերմաներեն
Կառավարում խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Յոահիմ Գաուկ
 -  Կանցլեռ Անգելա Մերկել
Հիմնադրում
 -  Հայտարարված հոկտեմբերի 3 1990 
Տարածք
 -  Ընդհանուր 357,168 կմ²  (63-րդ)
 -  Ջրային (%) աննշան
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 80,854,408[1]  (58-րդ)
 -  2011 մարդահամարը 81,471,832[2] 
 -  Խտություն 226 /կմ² (58-րդ)
586 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $3.815 տրիլիոն[3] (5-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $46,896 Գերմանիայի ՀՆԱ-ն</ref> (20-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $3.413 տրիլիոն[4] (4-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $41,955[5] (20-րդ)
Ջինի (2013) 29,7[6] (միջին
ՄԶՀ (2014) Green Arrow Up Darker.svg 0.911[7] (բարձր) (6th)
Դրամական միավոր Եվրո (EUR)
Ժամային գոտի +1, +2
Վերին մակարդակի ազգային դոմենն .de
Հեռախոսային կոդ ++49

Գերմանիա, պաշտոնապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland) պետություն Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդերլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանի տարածքից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 միլիոն ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 եվրոպական այն երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 3 միլիոն թուրքեր[8][9][10][11]։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ I հազարամյակի վերջին Գերմանիայի տարածքում բնակվող գերմանների ցեղերը բախվեցին Հռոմեական պետության հետ։ IV դ․, ցեղերի տեղաշարժերի և խառնվելու հետևանքով, առաջացան գերմանների ցեղային նոր կազմավորումներ, որոնց մի մասը IV—VI դդ․, ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ, զբաղեցրեց Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքը։ Գերմանիայում բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, արևելյան ֆրանկները, սաքսերը, թյուբինգացիները, ֆրիզները։ VI—VIII դդ․ Գերմանիայի տարածքը նվաճեցին ֆրանկները։ Այդ նվաճումն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ։ Կարոլինգների կայսրության անկումից հետո Գերմանիա մտավ Արևելաֆրանկյան թագավորության մեջ, և սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որն ավարտվեց գերմանական վաղ ֆեոդալական պետության ձևավորումով։ Այն ընդգրկում էր Սաքսոնիա, Ֆրանկոնիա, Ալեմանիա (Շվաբիա), Բավարիա ցեղային դքսությունները և այլ հողեր։ Գերմանիան համեմատաբար միասնական պետական ամբողջություն Էր։ Սաքսոնական դինաստիայի (919—1024) թագավորների օրոք մեծ ազդեցություն ձեռք բերեցին դքսերը։ Արդեն Տայնրիխ I (919—936) հաճախ Էր ընդհարվում նրանց հետ։ Դքսերի դեմ հաջող պայքար մղեց Օտտոև I (936—973

Սրբազան Հռոմեական Կայսրության քարտեզը

Սրբազան Հռոմեական Կայսրություն (Առաջին Ռայխ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունգար քոչվորների և նորմանների անընդմեջ հարձակումներին վերջ տալուց հետո գերմանական ֆեոդալները գրավեցին պոլաբյան սլավոնների հողերը։ 951-ին Օտտոն I իրեն ենթարկեց Հյուսիսային Իտալիան, 962-ին գրավեց Հռոմը, և պապը նրան թագադրեց կայսր։ Դրանով սկիզբ դրվեց «Հռոմեական սրբազան կայսրությանը>։ XI դ․ վերջին ֆեոդալական հարաբերություններն ընդգրկեցին ամբողջ Գերմանիան, ուժեղացավ քաղաքական ապակենտրոնացումը։ Օգտվելով դրանից պապությունը պայքար սկսեց գերմանական կայսրերի դեմ՝ քաղաքական տիրապետության համար, որն ավարտվեց 1122-ի Վորմսի փոխհամաձայնությամբ։ Սակայն կայսրերի և պապերի հակամարտությունը չավարտվեց։ Ֆրիդրիխ I Բարբարոսան (1152—1190) վերսկսեց իտալական արշավանքները, որոնք ավարտվեցին հյուսիսիտալական քաղաքների հաղ–թանակով (1176)։ Միևնույն ժամանակ գերմանական իշխանները խաչակրաց արշավանքների պատրվակով նվաճեցին պոլաբյան սլավոնների, ինչպես նաև Էլբայից արեվելք ու Մերձբալթիկայում ապրող ժողովուրդների հողերը։ XIII դ․ սուսերակիրների օրդենը նվաճեց լիվերի և էստերի, անաոնական օրդենը՝ պրուսների հողերը։ Իտալական քաղաքականությունը, ապա էքսպանսիան Արևելքում («Դրանգ նախ Օստեն») նպաստեցին ֆեոդալների հզորացմանը։ Երկիրը բաժանվեց առանձին իշխանությունների։ Քաղաքները, միավորվելով միությունների մեջ (Տանզա, քաղաքների Շվաբյան և Տռենոսյան միու–թյուններ), իրենք էին ձգտում ապահովել առևտրի աևվտանգությունը։ Թագավորական իշխանությունը պահպանել էր միայն շատ սահմանափակ, ձևական իրավունքներ։ Առավելապես հզորացել էին կուրֆյուրստները, որոնք ընտրում էին թագավորին (կայսրին) և վճռում համապետական կարևորագույն հարցերը։ 1438-ից կայսերական գահը փաստորեն ժառանգական դարձավ (մինչև 1806) Տաբսբուրգների համար, որոնք տիրում էին նաև ավստրիական հողերին, Նիդերլանդներին (XV դ․ վերջից), Չեխիային, Տունգարիայի մի մասին (XVI դարից), իսկ Կարլոս V-ի (1519—56) ժամանակ՝ նաև Իսպանիային, Իտալիայի մի մասին և Իսպանիայի ամերիկյան գաղութներին։ XV դ․ Գերմանիայի տնտեսական և քաղաքական կյանքում տեղի ունեցան կարևոր տեղաշարժեր, որոնք դրսևորվեցին Ռեֆորմացիայում։ Կաթոլիկ եկեղեցու դեմ 1517-ին բռնկված շարժման գագաթնակետը հանդիսացավ գյուղացիական պատերազմը։ Այդ շարժումը, որը Ֆ․ էնգելսը բնութագրել է որպես առաջին բուրժուական հեղափոխությունը Եվրոպայում, պառակտվեց 3 ուղղությամբ՝ իշխանակաև, չափավորբյուրգերական և ժողովրդական ռեֆորմացիայի, որը հասարակության հեղափոխական վերակառուցման կոչ էր անում։

Սրբազան Հռոմեական Կայսրության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հերոսական պայքարին, Գյուղացիական պատերազմը պարտություն կրեց։ Հաշտությունից հետո Գերմանիան բաժանվեց 2 լագերի՝ կաթոլիկական և բողոքական իշխանությունների։ XVI—XVII դդ․ սկզբին երկիրը տնտեսական անկում էր ապրում։ Կայսրության ներսում 1618-ին բռնկված պատերազմը, որը վերածվեց համաեվրոպականի, ծանր հետեանքներ ունեցավ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման համար։ 1648-ի Վեստֆալյան հաշտությունը ամրապնդեց Գերմանիայի տարանջատումը առանձին (մոտ 300) պետություն-իշխանությունների, որոնցից XVII—XVIII դդ․ ուժեղացան 2 խոշոր պետություններ՝ Ավստրիան և Պրուսիան։ XVIII դ․ կեսին Ավստրիան իր իշխանությունը տարածեց Բելգիայի, Միլանի և Նեապոլիտանական թագավորության վրա, սակայն Պրուսիան, որն ուժեղացել էր Ֆրիդրիխ II-ի թագավորության (1740—1786) շրջանում, սկսեց մրցակցել նրա հետ և Ավստրիական ժառանգության համար (1741—48) ու Ցոթնամյա (1756—63) պատերազմներում իրեն միացրեց Սիլեզիան։ Ավստրիան և Պրուսիան մասնակցեցին հեղափոխական, ապա նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ եվրոպական միապետների պատերազմներին։ 1806-ին Գերմանիայի արևմտյան մասում, Նապոլեոնի հովանավորությամբ, կազմվեց Հռենոսյան միությունը։ Ավստրիական զորքերի մի շարք պարտություններից հեոո, 1806-ին, «Հռոմեական սրբազան կայսրությունը» վերացվեց։ Պարտություն կրեցին նաև պրուսացիները։ Պրուսիան կորցրեց իր հողերի գրեթե կեսը։ Նրա կառավարող շրջաններն ստիպված էին անցկացնել բուրժուական բնույթի մասնակի բարեփոխումներ։

Պրուսիան 1871 թվականին

Պրուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո, 1813-ին Գերմանիայիի տարածքը ազատագրվեց նվաճողներից։ Վիեննայի կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը (39 պետություններից), որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան։ XIX դ․ 30-ական թթ․ Գերմանիայում սկսվեց արտադրական հեղաշրջում։ 1834-ին ստեղծվեց Գերմանիայի մաքսային միությունը, որը նպաստեց ազգային շուկայի ձևավորմանը, արդյունաբերության ու առևտրի զարգացմանը։ 1844-ին տեղի ունեցավ Սիլեզիայի ջուլհակների ապստամբությունը։ 40-ական թթ․ Գերմանիայումում ծնունդ առավ պրոլետարիատի գիտական աշխարհայացքը՝ մարքսիզմը, որի հիմնադիրներն էին գերմանացի ժողովրդի մեծ զավակներ Կառլ Մարքսը և Ֆ․ էնգելսը։ 1848—49-ին տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որի գլխավոր խնդիրներն էին ազգային հարցի լուծումը, ֆեոդալա միապեաական վարչակարգի վերացումը, ագրարային հարցի դեմոկրատական լուծումը։ Բուրժուազիայի դավաճանական քաղաքականության հետևանքով հեղափոխությունը պարտություն կրեց։ 1862-ին Պրուսիայի թագավոր Վիլհելմ I կառավարության ղեկավար նշանակեց Գերմանիայի Բիսմարկին, որը Պրուսիայի շուրջը Գերմանիայի միավորումն իրականացրեց «երկաթով ու արյունով»։ Այդ ուղղությամբ առաջին քայլերը եղան դանիական պատերազմը (1864) և ավստրո-պրուսակաև պատերազմը (1866

Գերմանական Կայսրությունը 1871-1918 թվականներին

Գերմանական Կայսրության Միավորում (Երկրորդ Ռայխ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի պարտությունից հետո Պրուսիան Մայն գետից հյուսիս գտնվող պետություններից իր գլխավորությամբ ստեղծեց հյուսիս-գերմանական միությունը (1867)։ Գերմանիայի միավորման վերջին փուլը հանդիսացավ պատերազմը Ֆրանսիայի դեմ։ 1871հունվարի 18-ին Վերսալում Գերմանիան հռչակվեց կայսրություն՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ։ Ֆրանսիայից Պրուսիային անցան Էլզասը և Արևելյան Լոթարիևգիան։ Պրուսիան ստացավ 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք։ Այս բոլորը նպաստեցին Գերմանիայի արագ զարգացմանը։ XIX դ․ 70-ական թթ․ Գերմանիայի բանվոր դասակարգը հասավ զգալի հաջողությունների։ 1875-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության և լասալյան Տամընդհանուր գերմանական բանվորական միության միավորման հետևանքով ստեղծվեց Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը։ Բանվորական շարժման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ռայխստագը 1878-ին բացառիկ օրենք ընդունեց սոցիալիստների դեմ։ Սակայն կանգնեցնել սոցիալ-դեմոկրատական կուսակցության ազդեցության աճն այլևս չէր կարելի։ 1890-ին օրենքը վերացվեց։ Բիսմարկի քաղաքականությունն ուղղված էր յունկերա-բուրժուական միլիտարիստական պետության ամրապնդմանը։ 1879-ին Գերմանիան դաշինք կնքեց Ավստրո-Հունգարիայի հետ ընդդեմ Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Երբ 1882-ին նրանց միացավ Իտալիան, կազմվեց Եռյակ միությունը, ի հակակշիռ որի հետագայում կազմվեց Անտանտը։ 80-ական թթ․ Գերմանիան իր պրոտեկտորատը հաստատեց Աֆրիկայի զգալի տարածքների (Տոգո, Կամերուն, Արեվելյան Աֆրիկա և այլն) վրա, 90-ական թթ․ զավթեց խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ։ XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին Գերմանիան թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ Տնտեսապես զարգացմամբ առաջ անցնելով Անգլիայից, պայքար ծավալեց աշխարհի վերաբաժանման համար։ Գերագնահատելով իր ռազմական հզորությունը և ենթադրելով, որ Մեծ Բրիտանիան չի աջակցի Ռուսաստանին, Գերմանիան սանձազերծեց առաջին համաշխարհային պատերազմը։

Առաջին Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Կայսրության տարածքային կորուստները Առաջին Աշխարհամարտում

1914օգոստոսին 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Պատերազմի հենց սկզբից Գերմանիայի աջ սոցիալ-դեմոկրատները սոցիալ-շովինիստական դիրք գրավեցին, ըստ Էության նրանց հարեց նաև ցենտրիստական խմբավորումը Կ․ Կաուցկու գլխավորությամբ։ Միայն ձախ սոցիալ-դեմոկրատները ևավատարիմ մնացին պրոլետարական ինտերնացիոնալիզմին։ 1915-ի գարնանը նրանք ստեղծեցին «Ինտերնացիոնալ» խումբը, որը 1916-ին վերաևվանվեց «Սպարտակ», իսկ ավելի ուշ վերածվեց «Սպարտակ միության»։ 1918-ին Գերմանիայում ստեղծվեց հեղափոխական իրադրություն։ Տեղափոխության սկիզբ ծառայեց գերմանական ծովայինների ապստամբությունը Քիլում։ Շատ քաղաքներում ստեղծվեցին սովետներ։ Նոյեմբերի 9-ին ապստամբություն բռնկվեց Բեռլինում։ Միապետական կարգը վերացվեց։ Սակայն իշխանությունն անցավ աջ սոցիալ-դեմոկրատների ղեկավարների և «Անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության» ղեկավարների ձեռքը, որոնք կապ հաստատեցին բանակի գերագույն հրամանատարության հետ և կնքեցին հեղափոխությունը ճնշելու գաղտնի համաձայնագիր։ 1918նոյեմբերի 11-ին Կոմպիենում Գերմանիան զինադադար կնքեց Անտանտի հետ։ 1919հունիսի 28-ին Վերսալում կնքվեց Գերմանիայի համար խայտառակ պայմանագիր, որով կտրուկ կրճատվեց զորքերի թիվը, Էլզաս և Լոթարինգիա նահանգներն անցան Ֆրանսիային, իսկ երկրի սահմանները կրեցին զգալի փոփոխություններ։ Առաջին համաշխարհայինի օրերին եֆրեյտորի աստիճան ստացավ մի ավստրիացի, ով պատմության մեջ պետք է հիշվեր, որպես ամենադաժան դիկտատոր՝ Ադոլֆ Հիտլեր։

Նացիոնալ-սոցիալիզմը և Երրորդ Ռայխը՝ Հիտլերյան Գերմանիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Հինդենբուրգ

Ետպատերազմյան շրջանում Գերմանիային պատուհասել էր ճգնաժամը։ Ազգային փոքրամասնությունների թիվը կտրուկ աճել էր, շատացել էին հոմոսեքսուալիստները, մարմնավաճառները, եվրոպաբնակ հրեաները, աղանդավորները և կոմունիստները։ Նախագահ Հինդենբուրգն այլևս չէր կարողանում ղեկավարել եևրկրը։ Տեղի էին ունենում բազում կոմունիստական ահաբեկչություններ։ Օրեցոր ավելանում էին Եֆրեյտոր Հիտլերի գաղափարակիցները, որոնք ահանջում էին Գերմանիայի անկախացումը կոմունիստներից, նրանք դատապարտում էին Մարքսիզմը, համարելով Մարքսին և Էնգելսին ազգի թշնամիներ։ Նացիստները խորաես ներշնչված էին Իտալիայի հեղափոխությունից, որն իրականացրել էր ֆաշիստական կուսակցության առաջնորդ Բենտիո Մուսսոլինին՝ Դուչեն։ 1925թ ցույցի ժամանակ Նացիստները տապալվում են, իսկ նրանց առաջնորդ Ադոլֆ Հիտլերը դատապարտվում 5 տարի ազատազրկման, սակայն Հիտլերը բանտում մնում է միայն 10 ամիս։ Հենց բանտարկության տարիներին նա գրում է իր առաջին աշխատությունը ՝ ՛՛Իմ պայքարը՛՛ գիրքը, որտեղ ներկայացնում է իր կենսագրությունը, մեկտեղելով Գերմանիայի ազատագրման իր պլանները։ Նախագահ Հինդենբուրգը, փորձելով ազատվել ճգնաժամից, առերես կանցլեր է նշանակում արտգործ նախարար Բրյունինգին, սակայն նրա փոխարեն գործում են այլոք՝ գեներալներ և քաղաքկան գործիչներ, սակայն տեսնելով որ երկիրին ավելի է կործանվում 1933-ի հունվարի 30-ին նախագահ Հինդենբուրգը Հիտլերին նշանակում է կանցլեր։ 1934թ Հինդենբուրգը մահանում է, իսկ վարչապետի և նախագահի պաշտոնները միացվում են։ Հիտլերը վարչական գործերի հետ մեկտեղ սկսում է կատարել հասարակաքաղաքաշինական գործեր։ Երկրում արգելվում են հրեական ծագմամբ Մարքս-Էնգելսյան գրքերի տարածումը, ապա այրվում են բոլոր օրինակնը, սկսում են կառուցվել աշխատանքային ճամբարները, փոխվում է սահմանդրությունը, օրենսգիրքը։ Գերմանիան պաշտոնապես անվանվում է Երրոդ Ռայխ, իսկ Հիտլերը՝ Ֆյուրեր։ Վերակառուցվում է Ռայխստագը, որը 1933թ հրկիզել էին կոմունիստները։

Երրորդ Ռայխ ֆյուրեր Ադոլֆ Հիտլեր

Հիտլերը պնդում էր, որ արիացիներից բացի ոչ մի ուրիշ ազգ ըտրյալ չէ, իսկ արիացի էին համարվում գերմանացիները, հայերը ‌[փա՞ստ], հնդիկները, նորվեգները, ֆինլանդացիները և պարսիկները։ Հիտլերի իրականացրած սպանությունների և բռնի աշխատանքի զոհերն էին երկրի համար վտանգավոր հրեաները, մարմնավաճառները, հոմոսեքսուալիստները, ավազակները, կաշառակերները, աղանդավորները, կոմունիստները, ռուսները և հայրենիքի դավաճանները։

Նախապատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիզմից ներշնչվեց նաև Ճապոնիան, իսկ Հիտլերին հաջողվեց ստեղծել Հռոմ-Բեռլին-Տոկիո հզոր կապը։ Գերմանիան դուրս եկավ ազգերի լիգայից և զարկ տվեծ արդյունաբերությանը, ավելացան կրթական հաստատությունների թիվը։ Ավստրաիան, Չեխոսլովակիան, Ֆրանսիան և Լյուքսենբուրգը մտան Երրորդ Ռայխի կազմի մեջ։ 1939թ սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը հարձակվեց Լեհաստանի վրա, սկսելով Եվրոպպայում Երկրորդ համաշխարհային պատերազմ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը Եվրոպայում (անիմացիա)։ Գերմանիայի տարածքները ներկված են կապույտ գույնով

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ի մարտին Գերմանիան գրավեց Բելգիան, Նիդերլանդները, իսկ ապրիլին ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Հունիսին հանձնվեց Ֆրանսիան։ 1940-ի սեպտեմբերին Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև կնքվեց ռազմական դաշինք։ Գերմանիան անմիջապես սկսեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նախապատրաստությունները։

1941-ի ապրիլին Գերմանիան գրավեց Հարավսլավիան և Հունաստանի մեծ մասը, իսկ 1941-ի հունիսի 22-ին, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Հիտլերը սկսեց իրագործել ռուսների բնաջնջման Բարբարոսսա պլանը, գրավեց ռուսական շատ տարածքներ և կարողացավ շրջափակման մեջ պահել Ռուսաստանի համար շատ կարևոր Լենինգրադ քաղաքը։1941թ սեպտեմբերի 8ից մինչև 1944թ հունվարի 27 ՝ շուրջ 3 տարի Լենինգրադը մնաց շրջափակման մեջ։ Հակառակորդ կողմում իրենց ուժերը միավորեցին մասոններ Չեչիլը՝ Անգլիա և Ռուզվելտը՝ ԱՄՆ, որոնց իհարկե միացավ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը։ Երրորդ Ռայխին միացան Հունաստանի, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը և Նիդեռլանդները։ 1943-ին Մուսսոլինի իշխանությունը տապալվեց։ 1944-ի հունիսին բացվեց պատերազմի երկրորդ ճակատը, իսկ 1945-ի հունվար-փետրվարին սովետական բանակը մտավ Գերմանիա։

Գերմանիայի տարածքային բաժանոււմը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն արդի պատմագիտության, 1945թ ապրիլի 30-ին Հիտլերը ինքնասան եղավ, մայիսին ռուսերը մտան Բեռլին իսկ մայիսի 9-ին վերջնականապես Ռուսները հաղթանակ տարան։ Մայիսի 8-ին Բեռլինում ստորագրվեց Երրորդ Ռայխի կապիտուլյացիայի ակտը։ Գերմանիան բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների՝ սովետական, անգլիական, ամերիկյան և ֆրանսիական, Բեռլինը՝ համապատասխանաբար չորս հատվածի։ Գերմանիայում Գերագույն իշխանությունը իրենց վրա վերցրեցին ԽՍՀՄ-ի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կառավարությունները։ Որոշվեց հաստատել լեհ-գերմանական նոր սահման։ 1946-ի ապրիլին Արևելյան Գերմանիայում կոմունիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները միավորվեցին Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) մեջ։ Արևմտյան Գերմանիայում դեմոկրատական վերափոխումներ չիրագործվեցին։ 1946-ի դեկտեմբերի 2-ին Անգլիան և ԱՄՆ համաձայնագիր կնքեցին օկուպացիոն գոտիները միավորելու մասին, հետո նրանց միացավ նաև ֆրանսիական օկուպացիոն գոտին։ 1948-ին ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան արմևմտյան գոտիներում անցկացրին անջատ դրամական ռեֆորմ։ Գերմանիայի պառակտման այս միջոցառումներն ավարտվեցին 1949-ի սեպտեմբերին Արևմտա-գերմանական պետության՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՏ) ստեղծումով։ Նախագահ ընտրվեց Թ․ Հոյսը, կանցլեր դարձավ քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Կ․ Ադենաուերը։ Գերմանիայի դեմոկրատական ուժերի համախըմբման և վճռական գործողություններ ձեռնարկելու նպատակով կազմվեց Դեմոկրատական Գերմանիայի ազգային ճակատը (ԴԳԱ&)։ 1949-ի հոկտեմբերի 7-ին ժողովրդական խորհուրդը, որն ընտրվել էր գերմանիայի ժողովրդական կոնգրեսի կողմից, հռչակեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) ստեղծումը։ Գործողության մեջ մտավ նաև դեմոկրատական սահմանադրությունը։ ԳԴՀ-ի նախագահ ընտրվեց Վ․ Պիկը, պրեմիեր֊մինիստր դարձավ Գ․ Գրոտևոլը։ Սովետական կառավարությունը ԳԴՀ-ի կառավարությանը հանձնեց սովետական զինվորական վարչության ֆունկցիաները։

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու գերմանական պետություններից մեկն է, որը 20-րդ դարում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում է ժամանակակից Գերմանիայի տարածքում։ Տարածված ոչ պաշտոնական անվանումը՝ Արևմտյան Գերմանիա էր։

Գոյություն է ունեցել 1949 թվականի մայիսի 23-ից մինչև 1990 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երբ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը և Արևմտյան Բեռլինը մտան ԳՖՀ-ի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, Բալթիկ ծովի ափին։ Սահմանակցել է ԳՖՀ-ին, Չեխոսլովակիային և Լեհաստանին։ Տարածքը՝ 108,2 հազար կմ քառակուսի։ Տարածքի հյուսիսային մեծ մասը գրավում է Միջինեվրոպական հարթավայրը (բարձրությունը մինչև 150-200 մ)։ Պետության հարավում Հանքային լեռներն էին (բարձրությունը մինչև 1214 մետր, Ֆիխտելբերգ գագաթը՝ ԳԴՀ-ի ամենաբարձր կետը), Թյուրինգյան անտառը։[12]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական քարտեզ

Գերմանիան դաշնային հանրապետություն է։ Մարզերն են՝

Խոշոր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր քաղաքներից են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Էսսենը, Մայնի Ֆրանկֆուրտը, Դրեզդենը։ Տասնյակ քաղաքային ագլոմերացիաների մեջ աչքի է ընկնում Ռուրը։ Տասնյակ քաղաքային ագլոմերացիաների միաձուլման արդյունքում գոյացել է Հռենոս-Ռուրի (կամ Գերմանական) մեգալոպոլիսը։

Օգտակար Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշ ածուխ, նավթ, գազ, քարաղ, կալիումական աղ, երկաթ և բազմամետաղներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում ծովային, հարավ-արևելքում անցումային ծովայինից բարեխառն ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 0 °C է, հուլիսինը' 17°Շ-ից 19 °C։ Տարեկան տեղումները 600—800 մմ են, լեռներում' 1000—1500 մմ Գետային ցանցը խիտ է, գետերը' ջրառատ։

Ներքին Ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

խոշոր գետերև են' Հռենոսը, Էլբան (ստորին հոսանք), Դանուբի վերին հոսանքը, Վեգերը։ Շատ գետեր միացած են ջրանցքներով։ Ալպերի նախալեռներում խոշոր լճերից են Բոդենը, Ւփմը։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում են անտառային գորշ և հումուսակարբոնատային հողերը, հյուսիսում նաև պոդզոլային և մարշային հողերը։ Տարածքի մոտ 28%-ը անտառածածկ է։ Գերակշռում են կաղնու, հաճարենու, բոխու, եղևնու և սոճու ծառատևսակները։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից պահպանվել եև եղջերուն, այծյամը, քարայծը, եղնիկը, վարազը։ Շատ են թռչուններն ու կրծողները։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության բնական աճը բացասական նշանով է։ Ստեղծված ժողովրդագրական անբարենպաստ իրադրությունը հաղթահարվում է միայն ներգաղթի հաշվին։ Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է, թեև երկրում ապրում են մոտ 7 միլիոն օտարերկրացիներ։ 90-ական թվականներից սկսած մեծացավ նաև հայերի հոսքը Գերմանիա։ Այժմ այնտեղ ստեղծվել է ոչ մեծ հայկական համայնք։ Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, արտադրական բարձր կուլտուրան և օրինապահությունը։ Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված։ Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/քկմ, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգալոպոլիսում, որտեղ 1 քկմ վրա ապրում է ավելի քան 1000 մարդ։ Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը՝ 90%-ից ավելի։

Քաղաքական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելվյու պալատ, Գերմանիայի նախագահի նստավայրը

Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է։ Չնայած բոլոր բանակցություններին՝ մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելուն, Բոննին հաջողվել է մի շարք կարևոր գրասենյակներ պահել իր տարածքում, ինչպես, օրինակ, Դաշնային վերահսկիչ պալատը։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։ Ղեկավարման ձևով ԳԴՀ-ն խորհրդարանային երկիր է։ Պետության գլուխը դաշնային նախագահն է։

Արտաքին հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-գերմանական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993 թ-ին։ 2007 թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։

1991 թ-ից մինչև 2008 թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ.-ին Գերմանիայի համախառն ներքին արդյունքը կազմել է $2.81 տրլն ( 2008 թ.՝ $2.955 տրլն, 2007 թ.՝ $2.917 տրլն), ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2009 թ.-ի տարեվերջին՝ -4.9%։ Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ $34100 ( 6-րդը աշխարհում )։ Գյուղատնեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9%-ը, արդյունաբերությունը՝ 26.8%-ը։ Սպասարկման ոլորտին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի 72.3%-ը (2009 թ.)։ Տնտեսության ճյուղային կառուցվածքում աշխատուժի համամասնությունը հետևյալն է.

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը տալիս է համախառն ներքին արդյունքի 0.9%-ը։ Այս ճյուղում զբաղված է աշխատուժի 2.4%-ը։ Գյուղատնտեսական հողահանդակները գրավում են երկրի տարածքի 35%-ը։

Գերմանիայում հողի մեծ մասը պատկանում է խոշոր տնտեսություններին, որոնց հողակտորի միջին մեծությունը 17 հա է։ Տնտեսությունների 54%-ն ունի մինչև 10 հա հող։ Փոքր տնտեսությունների մի մասն աշխատում է վնասով։

Պետությունը մի կողմից օգնություն է ցույց տալիս վնասով աշխատող ֆերմերային տնտեսություններին և, ընդհանրապես, բոլորին, մյուս կողմից՝ խրախուսում է տնտեսությունների խոշորացման գործընթացը։ Գերմանական ֆերմերային տնտեսությունները և գյուղական բնակչությունն իրենց եկամուտի զգալի մասը ստանում են ոչ գյուղատնտեսական զբաղմունքներից՝ արհեստագործությունից, զբոսաշրջությունից, փոքր ձեռնարկատիրությունից և այլն։

Գերմանիայի գյուղատնտեսությունը 90%-ի չափով ապահովում է բնակչության սննդամթերքի պահանջները։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնաբուծությունն է, որը տալիս է ճյուղի համախառն արդյունքի 67%-ը։ Անասնաբուծության համար բազա են հանդիսանում ընդարձակ արոտավայրերը, որոնք գրավում են երկրի տարածքի 30.5%-ը, մշակովի կերակրախոտերը, սննդի արդյունաբերությունը։

Գերմանիան աշխարհում չորրորդ տեղն է գրավում կաթի (տարեկան 28 միլիոն տ), վեցերորդ տեղը՝ մսի (տարեկան 5.8 միլիոն տ) արտադրությամբ։

Խոշոր եղջերավոր անասնաբուծությունը զարգացած է ամենուրեք, խոզաբուծությունը՝ ավելի շատ հյուսիսային շրջաններում։

Բուսաբուծության տակ է դրված 12 միլիոն հա հող, որը կազմում է գյուղատնտեսական հողահանդակների 69.5%-ը։ Մշակովի հողերի 98.6%-ը վարելահողեր են։

Գերմանիան Արևմտյան Եվրոպայում առաջին տեղն է գրավում տարեկանի, գարու, վարսակի, կարտոֆիլի, երկրորդ տեղը՝ Ֆրանսիայից հետո, ցորենի, շաքարի ճակնդեղի մշակումով։ Հացահատիկ և կարտոֆիլ մշակում են ամենուրեք, բայց առավել շատ՝ հյուսիսային շրջաններում։ Շաքարի ճակնդեղն ավելի մեծ տարածում ունի Հռենոս-Վեսֆալիայում, Բավարիայում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, խաղողը՝ Բադեն-Վյուրտեմբերգում, Էսսենում։

Գերմանիայում մշակում են նաև գայլուկ, բանջարանոցային կուլտուրաներ, ծաղիկներ։

Գյուղատնտեսության բազայի վրա զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությանը բնորոշ է գերինդուստրացումը, որի առաջատար և միջազգային շուկայում մրցադիմացկուն ճյուղերն են՝ ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։

Ընդ որում արդյունաբերության մեջ աստիճանաբար մեծանում է նոր՝ բարձր տեխնոլոգիաներով ճյուղերի դերը, համեմատաբար նվազում արդյունահանող, թեթև, սննդի ճյուղերի դերը։

Արդյունաբերության ավանդական ճյուղը արդյունահանումն է։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթաքար, գունավոր մետաղներ, կալիումական աղ։ Քարածխի տարեկան հանույթը կազմում է 51.2 միլիոն տ։ Դրանով գրավում է 10-րդ տեղը աշխարհում։ Քարածխի հանույթը աստիճանաբար նվազում է՝ կապված պահանջարկի նվազման հետ։ Քարածխի 80%-ը տալիս է Ռուրի ավազանը, մնացածը՝ Սաարի և մյուս ավազանները։ Գորշ ածխի հանույթը 193 միլիոն տ է. աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գորշ ածխի հանույթը նույնպես ունի նվազման միտում։ Շահագործվող հիմնական ավազաններն են Ստորին Հռենոսյանը, Էլբա և Զաալե գետերի միջև ընկած ավազանը։ Գորշ ածուխը արդյունահանվում է բաց եղանակով։ Այն հիմնականում օգտագործվում է էլեկտրակայաններում։

Նավթի տարեկան հանույթը մոտ 0.5 միլիոն տ է, ներմուծումը՝ 64 միլիոն տ։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոններն են Համբուրգը, Քյոլնը, Ինգոլշտադը։ Նավթը ներմուծում է ՌԴ-ից և Պարսից ծոցի երկրներից։

Բնական գազի արդյունահանումը տարեկան կազմում է 15.29 միլիարդ մ³ ( 34-րդը աշխարհում ), սպառումը՝ 96.26 միլիարդ մ³ ( 5-րդը աշխարհում), ներկրումը 94.57 միլիարդ մ³ ( 2-րդը աշխարհում), արտահանումը՝ 12.64 միլիարդ մ³ ( 16-րդը աշխարհում )։ ( 2009 թ.)

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է 593.4 միլրդ կվտ ժ ( 8-րդը), սպառումը՝ 547.3 միլիարդ կվտ ժ ( 7-րդը), արտահանման և ներկրման ցուցանիշներն են համապատասխանաբար 61.7 և 41.67 միլիարդ կվտ ժ (2009 թ.)։

Էլեկտրաէներգետիկայի արտադրության 61.8%-ը բաժին է ընկնում ջերմաէլեկտրակայաններին, 4.2%-ը ջրաէլեկտրակայաններին, 29.9%-ը ատոմային էլեկտրակայաններին։ Խոշորագույն ջերմաէլեկտրակայանն Մանհայմն է։ Միջուկային վառելիքով են աշխատում Ալբտախի, Ֆիլիպսբուրգի և մի շարք այլ էլեկտրակայաններ։ Գործում են քաղաքային աղբի բազայի վրա աշխատող ջերմաէլեկտրակայաններ։ Շուրջ 10 ոչ մեծ ջրաէլեկտրակայաններ կան Հռենոս, Զաալե, Էլբա և մյուս գետերի վրա։

Սև մետաղաձուլությունը։ Պողպատաձուլությամբ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում գրավում է առաջին տեղը, աշխարհում ՝ 6-րդ տեղը։ Տարեկան արտադրում է 40.6 միլիոն տ պողպատ։ Առաջատարների շարքում է թուջի՝ 30.0 միլիոն տ, և գլանվածքի արտադրությամբ։ Սև մետաղաձուլությունը զարգացած է հիմնականում Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում՝ Դորտմունդում, Դյուսբուրգում, Սաարի երկրում՝ Սաարբրյուկենում։ Սև մետաղաձուլությունը զարգացած է նաև Բրադենբուրգում, Բրեմենում, Համբուրգում։

Գունավոր մետաղաձուլության ձեռնարկություննրը հիմնականում աշխատում են ներմուծովի հումքի բազայի վրա։ Առաջատար ճյուղը ալյումինաձուլությունն է։ Ալյումինի արտադրությամբ Գերմանիան երկրորդ տեղն է գրավում տարածաշրջանում՝ Նորվեգիայից հետո։ Ալյումինաձուլության խոշոր կենտրոններն են Էսսենը, Ֆյորդեն, Համբուրգը։ Տարեկան արտադրում է 575 հազար տ ալյումին։ Զարգացաած է նաև զտված պղինձի՝ (տարեկան 616 հազար տ), կապարի և ցինկի ձուլումը։

Մեքենաշինությունը և մետաղաձուլությունը։ Այս ճյուղում զբաղված է արդյունաբերական աշխատողների 50%-ը։ Մեքենաշինության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով աստիճանաբար նվազում է ընդհանուր մեքենաշինության, նավաշինության դերը, մեծանում է օդանավերի, տիեզերական սարքերի, էլեկտրատեխնիկական սարքավորումների, ավտոմոբիլաշինության, համակարգիչների, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների, ինքնակառավարվող սարքերի արտադրության դերը։

Մեքենաշինության հանրահայտ ճյուղը մնում է ավտոմոբիլաշինությունը և հաստոցաշինությունը։ Հաստոցների արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երկրորդ տեղը, ավտոմոբիլների արտադրությամբ՝ երրորդ տեղը։ Ավտոմոբիլների տարեկան արտադրությունը հասնում է 4.7 մլն։ Ավտոմոբիլաշինական խոշորագույն ընկերություններ են «Ֆոլկսվագենը», «Մերսեդես Բենցը», «ԲՄՎ»-ն, «Աուդին», «Օպելը»։ Ավտոմոբիլաշինության մեջ մեծ է նաև ամերիկյան «Ֆորդ» ընկերության դերը։

«Ֆոլկսվագեն» ընկերությունը երկրում խոշորագույնն է. հիմնվել է 1938 թ.։ Մասնագիտացած է մարդատար մեքենաների և ավտոբուսների արտադրության գծով։ Խոշոր կենտրոններն են Վոլֆսբուրգը, Հանովերը, որը իր դուստր ձեռնարկությունն ունի Բրազիլիայում, Մեքսիակայում, Ավստալիայում և այլ երկրներում։ «Մերսեդես Բենցի» գլխավոր ձեռնարկությունները գտնվում են Շտուտգարտում և Վերտում, «ԲՄՎ»-ինը՝ Մյունխենում և Ռեգենսբուրգում, «Օպելինը»՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Այզենախում, «Աուդի»-նը՝ Հալբրոնում։ Օդանավերի, տիեզերական սարքերի արտադրությամբ հայտնի է Մյունխենը, Բրեմենը, Համբուրգը, նավաշինությամբ՝ Համբուրգը, Քիլը, Ռոստոկը։ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատար ընկերություններն են «Սիմենսը» և «Բոշը»։ «Սիմենսը» հիմնադրվել է 1947 թ., նա արտադրում է արդյունաբերական և կանցաղային նշանակության էլեկտրատեխնիկական, ինչպես նաև ռազմական ապրանքներ։

Ընկերության ձեռնարկությունները տեղաբաշված են Նյուրնբերգում, Շտուտգարտում, Համբուրգում։ Նա իր դուստր ձեռնարկությունները ունի Դանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատարներից է «Բոշ» ընկերությունը, որը հիմնադրվել է 1886 թ., մասնագիտացած է կենցաղային էլեկտրական տեխնիկայի արտադրության բնագավառում։ Երկրում առաջիններից մեկն էր, որ սկսեց իր դուստր ձեռնարկությունները ստեղծել արտասահմանյան երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում և այլն։

Գերմանիան քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է։ Տնտեսության այս ճյուղի առաջատար երեք խոշոր ընկերությունները՝ «Բայերը», «ԲԱՍՖ», և «Հոեսհթը», հիմնադրվել են 1861-1863 թթ.։ Այս և քիմիական արդյուանաբերության մեծ մասը արտադրում են բազմատեսակ ապրանքներ։

Քիմիական արդյունաբերությունը ունի շատ լայն աշխարհագրություն։ Խոշոր կենտրոններն են Համբուրգը, Մայնի Ֆրանկֆուրտը, Լյուդվիգհաֆենը, Քյոլնը, Վիլհելմսհաֆենը։

Գերմանական ընկերությունների ձեռնարկություններ կան Արևմտյան Եվրոպայի, Լատինական Ամերիակայի մի քանի տասնյակ երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում, Բելգիայում, Դանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում և այլն։

Արդյունաբերությունում զբաղված է աշխատուժի 29.7%-ը։ [13]

Երկրի հարավում՝ լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները։ Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է։ Այստեղ զարգացած է մեքենաշինությունը։ Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Արտահանում է՝ մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ։ Ներմուծում է՝ հումք, վառելիք, պարենամթերք։ Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։ Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Խոշոր նավահանգիստներն են Համբուրգը, Վիլհելմսհաֆենը, Ռոստոկը։

Արտաքին տնտեսական կապերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի համարյա բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։ Արտաքին առևրի մեծ մասը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին և Կանադային։ ԱՊՀ երկրներից առևտրական կապերը մեծ են Ռուսաստանի հետ Գերմանիայի արտահանության գրեթե 9/10-ը լայն սպառման արդյունաբերական ապրանքներն են, մեքենաներ և սարքավորումներ, մատուցված ծառայություններ։

Հետաքրքիր փաստեր Գերմանիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիան դեռ վաղ ժամանակներից հայտնի է որպես քաղաքների երկիր։ Քաղաքների մեծ թվի մասին հիշատակվում է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից։ Քաղաքների մեծ մասը, չմայած ներկայիս նարձր զարգացածությաը, պահպանել են հնամենի արտաքին տեսքը, գործառույթները և արտադրվող ապրանքների տեսականին։ Օրինակ, Ջոլինգենը՝ մետաղյա իրերի արտադրությունը, Հոտան՝ քարտեզագրությունը, Հայդելբերգը և Գյոթինգենը հայտնի են իրենց համալսարաններով, Վայմարը՝ թանգարաններով՝ կապված Գյոթեի, Շիլլերի, Լիստի, Հենդելի անունների հետ, իսկ Հաննովերը, Քյոլնը, Մայնի Ֆրանկֆուրտը, Լայպցիգը՝ որպես միջազգային տոնավաճառների կենտրոն։ Լայպցիգի տոնավաճառը գործում է արդեն 800 տարի։
  • Գերմանիան գարեջրի արտադրության հնագույն երկրներից է։ Գարեջիր օգտագործմամբ գերմանացիններն առաջիննեն աշխարհում. մեկ շնչի հաշվով տարեկան արտադրվում է 160 լիտր գարեջուր։
  • Հռենոսի վրա գտնվող Դույսբուրգ քաղաքը աշխարհի ամենախոշոր գետային նավահանգիստն է, նրա տարեկան բեռնաշրջանառուրյունը կազմում է 55 միլիոն տոննա։
  • Աշխարհում առաջին հաջողված գլոբուսներից մեկը ստեղծել է գերմանացի Մարտի Բեհայմը 1942 թվականին, որը պահպանվում է Նյուրնբերգ քաղաքի թանգարաններից մեկում։
  • Գերմանիան օծանելիքի հայրենիքն է։ Առաջին անգամ օդեկոլոնը արտադրվել է Քյոլնում և կոչվել Քյոլնի ջուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գերմանիայի բնակչությունը 2015 թվականին
  2. Գերմանիայի բնակչությունը 2011 թվականին
  3. Գերմանիայի ՀՆԱ-ն
  4. Գերմանիայի անվանական ՀՆԱ-ն
  5. Գերմանիայի մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  6. Գերմանիայի Ջինի
  7. Գերմանիայի ՄԶՀ
  8. Zouboulis 2003, 55 .
  9. European Recruitment Agency։ «Turkish delight at William Hague's statement»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-07-04 
  10. Radio Free Europe։ «Germany's Merkel On Delicate Visit To Turkey»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-07-04 
  11. Todays Zaman։ «What Germany hopes contradicts what it does»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-10-28 
  12. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 106. 
  13. Ավագյան Արամայիս, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարահագրություն, ՄԱՍ II Ասիա, Երևան 2009

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «Գերմանիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։