Alexa Internet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
Screenshots of Alexa internet.PNG
alexa.com(անգլ.)
Տեսակբիզնես ձեռնարկություն, առցանց ծառայություն, branch office? և ձեռնարկություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերԱմազոն
Մայրական ընկերությունԱմազոն
ՀեղինակBrewster Kahle? և Bruce Gilliat?
Բացվածապրիլ 1996
Commons-logo.svg Alexa Internet Վիքիպահեստում

Alexa Internet, Amazon.com-ի դուստր ձեռնարկությունն է, հայտնի է նրանով, որ հավաքում և հայտնում է ամենաշատ այցելված կայքերը տարվա կտրվածքով։ Ստեղծվել է որպես անկախ կայք 1996 թվականին, սակայն 1999 թվականին այն գնեց Amazon.com-ը։ Alexa-ն հավաքում տվյալները այն օգտատերերից, ովքեր ունեն տեղադրած Alexa Toolbar-ը, բացի այդ նրանք այստեղ կայքերի հետ միասին գրվում է նաև տվյալ կայքի հետ կապված կայքերը։ Շտաբը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։

2013 թվականին կայքը տարմադրել է ավելի քան 30 մլն կայքի վարկանիշ [1], իսկ կայք այցելում են ամսում 4 մլն մարդ [2]։ Alexa-ն դասակարգում է կայքերը ըստ այցելության թվի մնացած կայքերի հետ համեմատ (2019 թվականին առաջին տեղը զբաղեցնում էր google.com կայքը)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը ստեղծվել է 1996 թվականին Կեյլ Բևյուստելի և Բրյուս Գիլլատի կողմից [3]։ Այդ ժամանակ կազմակերպությունը տրամադրում էր մարդկանց թուլբար, որը ցույց էր տալիս, թե օգտատերը, որ կայքը այցելի հաջորդը։ Բացի դա ամեն այցելված կայքի համար ցույց էր տրվում համատեքստ՝ ում է պատկանում կայքը, քանի էջ ունի կայքը, քանի այլ կայքերում կա տվյալ կայքի հղումը և ինչ հաճախականությամբ է թարմացվում կայքը [4]։ Alexa կայքի ծրագրավորողները Ինտերնետի արխիվի հետ համագործակցույան շնորհիվ ստեղծեցին The Wayback Machine, որը թույլ էր տալիս տեսնել այցելված կայքի նախքին տարբերակները [5]։

1999 թվականին ացկացված աճուրդի ժամանակ Amazon.com-ը գնեց Alexa 250 մլն դոլարով [6]։

2002 թվականի գարնանը Alexa-ն սկսեց համագործակցել Google-ի հետ, իսկ 2003 թվականի հունվարին Open Directory-ի հետ [7]։ Սակայն 2006 թվականի մայիսին Google-ին փոխարինելու եկավ Windows Live Search-ը [8]։ 2005 թվականի դեկտեմբերին Alexa-ն ստեղծեց իր ծրագրերը՝ որոնողական համակարգը ծավալուն վեբ-սերվերի և API-ի միջոցով։ Alexa-ի յուրահատուկ պլատֆորմի ունի բազմաթիվ հնարավորություններ որոնք կարող էն օգնել ծրագրավորողներին, դրանից ելնելով 2006 թվականի սեպտեմբերից նրանք սկսեցին օգտագործել հենց այս պլատֆորմը։ 2006 թվականի դեկտեմբերին լույ է տեսնում Alexa Image Search։ Սեփական ուժերով ստեղծված վեբ-հարթակում սա առաջին մեծ ծրագիրն էր։ Սակայն 2008 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ սերվերը չի ընդունում նոր այցելուների, իսկ արդեն 2009-ի հունվարին փակվեց [9]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About»։ Alexa։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-07-ին։ Վերցված է 2019-11-22 
  2. «Alexa.com Site Info»։ Alexa Internet։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2019-11-22 
  3. «ALEXA Internet Donates Archive of the World Wide Web To Library of Congress» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-13-ին։ Վերցված է 2015-02-20 
  4. Tasty Bits from the Technology Front: TBTF for 1997-07-28: Disturbing Napier’s bones
  5. «Internet Archive Frequently Asked Questions» (անգլերեն)։ Internet Archive։ Վերցված է 2015-02-19 
  6. E-commerce loves Street: Critical Path plans encore — San Francisco Business Times
  7. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-07-ին։ Վերցված է 2019-11-22 (չաշխատող հղում)
  8. Elizabeth Montalbano։ «Amazon dumps Google for Windows Live»։ Data management — InfoWorld (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-06-ին 
  9. John Cook (2008-11-27)։ «Amazon pulling plug on Alexa Web Search» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2008-11-03-ին։ Վերցված է 2008-11-27