Իտալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի Հանրապետություն
Repubblica Italiana
Իտալիա դրոշ
Դրոշ
Իտալիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Il Canto degli Italiani
Իտալիա դիրքը
ՄայրաքաղաքՀռոմ
318) 41°54′N, 12°29′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ իտալերեն
Կառավարում Ունիտար պառլամենտական hանրապետություն
 -  նախագահ Սերջիո Մատարելլա
 -  վարչապետ Պաոլո Ջենտիլոնի
Հիմնում
 -  Ռիսորզիմենտո մարտի 17, 1861 
 -  Հանրապետություն հունիսի 2, 1946 
 -  ԵՏՄ անդամակցում (ներկայումս Եվրամիություն) հունվարի 1, 1958 
Տարածք
 -  Ընդհանուր 301, 318 կմ² 
 -  Ջրային (%) 2.4
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը 60, 589, 445[1]  (23-րդ)
 -  2000 մարդահամարը 57, 784, 372[2] (22-րդ)
 -  Խտություն 205 /կմ² (63-րդ)
532 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $2, 157 տրիլիոն[3] (12-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $35, 811[3] (32-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $1.842 տրիլիոն[3] (8-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30, 594[3] (27-րդ)
Ջինի (2014) 32.7[4] (միջին
ՄԶՀ (2013) Straight Line Steady.svg 0.872[5] (26-րդ)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի CET (UTC+1)
 -  Ամռանը (DST) CEST (UTC+2)
Ազգային դոմեն .it
Հեռախոսային կոդ +39

Իտալիա (իտալ.՝ Italia, պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)[6][7][8][9], ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հոտ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և Միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)[10][11]: 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական Միությունում:

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր, էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակեվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ: Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձավ հանրապետություն և նվաճեց հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը: Նա դարձավ արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում:

Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և ենթարկվեց բարբարոսների հարձակումներին: 11-րդ դարի սկզբին բազմաթիվ քաղաք պետություններ և ծովային հանրապետություններ հզորացան և զարգացրեցին նավաշինարարությունը, առևտուրն ու բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի[12] ձևավորման համար: Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց դեպի Մերձավոր Արևելք և Ասիա: Արդյունքում, հարստացան ֆեոդալները, ովքեր մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում: Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետական Պապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ Հարավային Իտալիան մնաց ֆեոդալական՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիների, արաբների, նորմանների, իսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով[13]:

Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում: Վերածննդի դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին: Իտալացի հայտնագործողներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան: Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունը անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները:[13][14][15]: Հետագայում իտալական քաղաք պետությունները սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-ից 16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ: Արդյունքում իտալական քաղաք-պետոթյունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ: Քաղաք պետությունների թուլացումը առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան:

19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքար անկախության համար, ինչի արդյունքում երկիրը ընկավ հեղափոխական մի ժամանակաշրջան, որը հայտնի է Ռիսորզիմենտո անվամբ: Վերջինիս նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն: Մի քանի անհաջող փորձերից հետո, հնարավոր եղավ երկիրը միավորել 1861 թվականին: Վերջինս դարձավ գերտերություն՝ երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո[16]: 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր կազմավորված Իտալիայի թագավորությունը սկսեց արագ տեմպերով զարգացավ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում: Իտալիան վերածվեց գաղութատիրական կայսրության[17], մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած[18]: Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում լինելով հաղթանակած կողմերից մեկը՝ Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցյալական բողոքների փուլ, ինչի արդյունքում 1922 թվականին հատատվեց ֆաշիստական դիկտատուրա: Առանցքի ուժերի կազմումԵրկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով: Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարական կարգերի հաստատումը, իսկ Իտալիայի միապետությունն անկում ապրեց:

Ներկայումս Իտալիայի տնտեսությունը իր մեծությամբ երրորդն է Եվրոգոտում և ութերորդը` աշխարհում: Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոստի պահուստների ցուցանիշներով՝ երրորդը աշխարհում: Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևաողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում[19][20][21][22]: Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է: Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն: Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ: Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում: Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում:

Բովանդակություն

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ «Իտալիա» անվանում
Aquote1.png Ես այն Էնեասն եմ, այն առաքինի մարդը, ով իր պահապան աստվածներին իր նավով տանում է իր հետ՝ փրկելով թշնամիներից: Իմ անունը հայտնի է երկնքի սահմաններից դուրս: Ես փնտրում եմ իմ երկիրը՝ Իտալիան և մարդկանց, որոնց ծնունդ էր տվել երկնային Յուպիտերը: (...) Աստվածների սրբազան արձանները, Փռյուգիական պենատները, որոնք ինձ հետ բերել եմ Տրոյայի այրվող ճիրաններից, թվում է, թե հառել են իմ աչքերի առջև: Երբ ես պառկում եմ քնելու, լիալուսնի վառ լույսը ներթափանցում է իմ սենյակի մեջ: Այնուհետ նրանք խոսում են ինձ հետ և իրենց բառերով ստիպում մոռանալ իմ հոգսերը. (...) Կա մի տեղանք, որը հույները անվանում են Հեսփերիա: Այդ տեղանքն ունի հզորագույն ուժ և բարեբեր հողեր: Այնտեղ բնակվում են էնոտրիացիները: Առավել երիտասարդ սերունդն իրենց առաջնորդից հետո երկիրն անվանում է Իտալիա և սա է մեր իրական տունը Aquote2.png


"Իտալիա" անվան ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ[23]: Վարկածներից մեկի համաձայն անվանումն առաջացել է օսկերեն Víteliú (հորթերի երկիր) անվանումից (լատիներեն vitulus՝ "հորթ", նաև ումբերեն vitlo "հորթ" բառերից: Անվանումը կիրառել են հին հույները[24]: Ցուլը եղել է Հարավային Իտալիայի ժողովուրդների խորհրդանիշը և հաճախ պատկերվել է Հռոմեական գայլին պոզահարելիս՝ որպես ազատ Իտալիայի խորհրդանիշ՝ մ.թ.ա. 91-88 թվականներին տեղի ունեցած Դաշնակցային պատերազմի ժամանակ: Հույն պատմաբան Դիոնիսիոս Հալիկառնասցին, բացի այս վարկածից, առաջ է քաշում մեկ այլ տեսակետ, համաձայն որի Իտալիա անվանումը առաջացել է Իտալուսի անունից, ով եղել է էնոտրիացիները թագավորը և, լեգենդներից մեկի համաձայն նաև, Հռոմուլոս և Հռեմոսի հայրը[25]: Այս տեսակետն են առաջ քաշել նաև Արիստոտելը[26] և Թուկիդիդեսը[27]: Այսպիսով, վարկածներից մեկի համաձայն Իտալիա անվանումը առաջացել է մ․թ․ա․ մոտ 500 թվականին Վիտալիա ձևով և սկզբնապես վերաբերում էր միայն Կալբրիային՝ Ապենինյան թերակղզու հարավային վերջավորությանը, ուր բնակություն էր հաստատել հյուսիսից եկած վիտալների ցեղը։ Վերջինիս անունով էլ այդ փոքրիկ տարածքը կոչեցին հին հույները (ավելի ուշ անվանումը լատիներեն վերաիմաստավորվել է որպես vitulus՝ «հորթ»)։

Համաձայն Անտիոքոս Սիրակուզացու, Իտալիա անվանումը սկզբնական շրջանում տարածվել է միայն Իտալիայի հարավային հատվածների վրա, որոնք ընկած են Բրուտիական թերակղզուց դեպի հարավ: Խոսքը վերաբերում է ժամանակակից Կալաբրիայի Ռեջիո դի Կալաբրիա պրովինցիային և Կատանձարո և Վիբո Վալենտիա պրովինցիաների մի մասին: Այդ ժամանակվանից սկսած էնոտրիա և Իտալիա անվանումները դարձել են հոմանիշներ[28]։ և Իտալիա անվանումը սկսել է կիրառվել նաև Լուկանիայի տարածքները բնութագրելու ժամանակ: Հույները "Իտալիա" ասելով ի նկատի ունեին ավելի լայն տարածաշրջան: Նրանք Ապենինյան թերակղզու հյուսիսային հատվածը անվանում էին Տիրենիա (հույները տիրեններ էին անվանում էտրուսկներին)։ Մ․թ․ա․ 2-1-ին դարերում անվանումն աստիճանաբար տարածվել է ամբողջ թերակղզու վրա և միայն հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսի ժամանակաշրջանում Իտալիա սկսեց կոչվել ողջ թերակղզին, որը ձգվում էր դեպի հյուսիս, ընդհուպ մինչև Ալպեր[29]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան քաղաքակրթության ֆրեսկո Մոնտերոցիի նեկրոպոլիսում, մ.թ.ա. 5-րդ դար

Նեանդերթալյան մարդու հետքերը ներկայիս Իտալիայի տարածքում ժամանակագրվում են Հին քարի դարին, մոտ 200.000 տարի առաջ[30]: Ժամանակակից մարդը այստեղ է ժամանել մոտ 40.000 տարի առաջ: Այդ ժամանակաշրջանի հնագիտական վայրերից են Ադդաուրայի քարանձավը, Ալտամուրայից հայտնաբերված մասունքները, Homo cepranensis-ը, Մոնտե Պոգիոլոն և Գրավինա ին Պուլիան[31]:

Նախահռոմեական ժամանակաշրջանի Իտալիայի ժողովուրդները, ինչպիսիք են ումբրիները և լատինները (ումից առաջացել են Հռոմեացիները), վոլսկիները, օսկանները, սամնիթները, սաբինները, կելտերը, լիգուրները և շատ ուրիշներ, եղել են հնդեվրոպական ժողովուրներ: Ոչ հնդեվրոպական ժողովուրներից էին էտրուսկները, էլյամինները և սիկիանիները Սիցիլիայում նախապատմական սարդինիացիները, որոնց մեջ ներառվում էր Նուրագիկ քաղաքակրթությունը: Ոչ հնդեվրոպական ժողովուրդներից, ովքեր նաև լատինախոս չեն, համարվում են նաև ռետները և կամունիները, ովքեր հայտնի են իրենց ժայռապատկերներով:

Մ. թ. ա. 17-րդից 11-րդ դարերում Միկենյան հույները կապեր հաստատեցին Իտալիայի հետ[32][33][34][35] և մ.թ.ա. 8-րդ և 7-րդ դարերում հունական գաղութներ հիմնեցին Սիցիլիայի ափերին և Ապենինյան թերակղզու հարավային մասերում, որը հայտնի է որպես Մեծ Հունաստան: Բացի այդ, փյունիկիացիները Սիցիլիայի և Սարդինիայի ափերիննույնպես գաղութներ հիմնեցին Սիցիլիայի և Սարդինիայի ափերին:

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հին Հռոմ
Կոլիզեումը, որը կառուցվել է մ.թ.ա. 70-80 թվականներին Հռոմում, համարվում է հին աշխարհի ճարտարապետության մեծագույն կոթողներից մեկը:

Հռոմը որպես բնակավայր հիմնվեց Տիբեր գետի ափին մ. թ. ա. 753 թվականին, և դարերի ընթացքում աճեց` դառնալով կայսրություն, ձգվելով Բրիտանիայից մինչև Պարսկաստան` ներառելով Միջերկրական ծովի ամբողջ ավազանը, որում բոլոր մշակույթները միավորվեցին մեկ ընդհանուր քաղաքակրթության ներքո: Հռոմեական մշակույթը խորը ազդեցություն ունեցավ արևմտյան քաղաքակրթության վրա, ինչը զգացվում է մինչև այսօր[36]: Հռոմեական կայսրությունը դանդաղորեն թուլացավ սկսած 3-րդ դարից, իսկ 395 թվականին կիսվեց երկու մասի: Արևմտյան Հռոմեական կայսրությունը բարբարոսների կողմից ճնշման ներքո անկում ապրեց, երբ 476 թվականին, երբ վերջին կայսրը գահընկեց արվեց գերմանացի առաջնորդ Օդոակրը կողմից, մինչդեռ Արևելյան կայսրությունը գոյատևեց ևս հազար տարի:

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական նավատորմի դրոշը, որը բաղկացած էր ծովային հանրապետությունների մեծ մասի զինանշաններից (ժամացուցույցի ուղղությամբ ձախից). Վենետիկ, Ջենովա, Պիզա և Ամալֆի

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Իտալիան նվաճեցին Օստգոթերը[37], իսկ 6-րդ դարում վերանվաճեց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը: Նույն դարի վերջին Իտալիայի տարածք ներխուժեց մեկ այլ գերմանական ցեղ Լանգոբարդները, ինչի արդյունքում բյուզանդական վերահսկողությունը թերակղզում թուլացավ և վերջ դրվեց թերակղզու քաղաքական միությանը մյուս 1.300 տարիներին: Լանգոբարդական թագավորությունը միացվեց Կառլոս Մեծի Ֆրանկական թագավորությանը 8-րդ դարի վերջին: Ֆրանկները նաև օգնեցին հիմնադրել Պապական մարզերը կենտրոնական Իտալիայում:

Սրբազան Հռոմեական Կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Օտտոն I թագավորի նվաճողական արշավանքների (951 և 961—962) հետևանքով Իտալիան միացվեց 962-ին ստեղծված Հռոմեական սրբազան կայսրությանը: Ֆեոդալական երկպառակությունների, IX դ. կեսից արաբների (գլխավորապես Հարավային և Միջին Իտալիան) IX դ. վերջից հունգարների (Հյուսիսային Իտալիա) ասպատակությունների հետևանքով ազատ հողատերերը քայքայվեցին և վերածվեցին կախյալ գյուղացիների։ Իտալիայում ֆեոդալիզմի առանձնահատկությունը ապրանքադրամական հարաբերությունների պահպանումն էր։ XI դ. Հյուսիսային և Միջին Իտալիայի քաղաքներն ազատագրվեցին սենիորների իշխանությունից և դարձան ինքնուրույն քաղաք- պետություններ (Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, Ջենովա, Պիզա և այլն)։ Իտալական նավահանգստային քաղաքների ծաղկմանը նպաստեցին նաև խաչակրաց արշավանքները, որոնք քաղաքները վերածեցին Եվրոպայի և Արևելքի միջև առևտրական գլխավոր միջնորդի։ Իտալական քաղաքները ստիպված էին հերոսական պայքար մղել Իտալիա ներխուժած գերմանացի ֆեոդալների դեմ։ Հռոմեական սրբազան կայսրության կայսրերին հակահարված տալու համար 1167-ին Հյուսիսային Իտալիայի քաղաքները միավորվեցին և ստեղծեցին Լոմբարդյան լիգան։ Քաղաքների վաղ զարգացման շնորհիվ Հյուսիսային և Միջին Իտալիայի առաջավոր քաղաք-պետություններում XIII դ. ստեղծվեցին վաղ կապիտալիստական հարաբերությունների նախադրյալներ։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիները քաղաքների աջակցությամբ ստացան անձնական ազատություն։ Բայց նրանք դարձան վարձակալներ կամ գյուղական և քաղաքային վարձու բանվորներ։ Քաղաքական կյանքում ավելի մեծ ազդեցություն էին ձեռք բերում արհեստավորները։ XIV դ. հանդես եկան կապիտալիստական մանուֆակտուրաները։ վաղ կապիտալիստական հարաբերությունները նոր, իր հիմքում հակաֆեոդալական, Վերածննդի, մշակույթի աղբյուր հանդիսացան, որն Իտալիայում առավել ավարտուն պատկեր ստացավ։ XIV—XV դդ. իտալական քաղաքների տնտեսական զարգացումը չհանգեցրեց երկրի միավորմանը, միասնական ազգային շուկայի ստեղծմանը։ Իտալիայի քաղաքական անջատվածությունը, կապիտալիզմի զարգացման համեմատաբար նեղ բազան, որը գրեթե չէր շոշափել գյուղատնտեսությունը, արտադրության գերազանցապես արտահանման բնույթը, առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոս տեղափոխվելը ևն XVI դ. արդյունագործության, առևտրի և բանկային գործի անկման պատճառ դարձան։

Իտալիայի Թուլացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի թուլացումից օգտվեցին Ֆրանսիան և Իսպանիան, որոնք 1494—1559-ին պատերազմներ մղեցին Իտալիայի տարածքում։ Իտալական քաղաք-պետությունները (բացի Վենետիկից, Պապական մարզից և Մավոյան դքսությունից) ընկան Իսպանիայի տիրապետության տակ։ XVI—XVII դդ. տեղի ունեցան հակաիսպանական ժողովրդական ապստամբություններ։ Սկսվեց կաթոլիկական հետադիմության հարձակումը, հիմնադրվեց ճիզվիտների օրդենը (1534), վերակազմվեց ինկվիզիցիան (1542) և այլն։ Պապական կուրիան և ինկվիզիցիան հետապնդում և մահվան էին դատապարտում ժողովուրդների առաջնորդներին և առաջադեմ մտածողներին։ Տնտեսական անկումը խորացավ Իտալիայի տարածքում տեղի ունեցած 1701—1714-ի Իսպանական ժառանգության, 1733—1735Լեհական ժառանգության, 1740—1748Ավստրիական ժառանգության համար պատերազմների հետևանքով։ XVIII դ. վերջից սկսվեց երկիրը օտարերկրյա լծից ազատագրելու և միասնական պետության մեջ միավորելու շարժումը, որն ստացավ Ռիսորջիմենտո անունը։

Իտալիան Օտարերկրյա տիրապետությունների ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տարածում գտան լուսավորական գաղափարները։ Նապոլեոնի 1796—1797-ի Իտալիա արշավանքից հետո Իտալիայում կազմավորվեցին հանրապետություններ, որոնք կախման մեջ ընկան Ֆրանսիայից: Աուվորովի 1799-ի իտալիա արշավանքի հետևանքով ֆրանսիական զորքերը դուրս մղվեցին Իտալիայից, սակայն շուտով նրանց փոխարինեցին ավստրիացիները: 1800-ին ֆրանսիական տիրապետությունը վերականգնվեց։ Ֆրանսիական տիրապետության շրջանում Իտալիայում անցկացվեցին բուրժուական բարեփոխություններ։ Վիեննայի կոնգրեսը Իտալիայում վերականգնեց ֆեոդալա-բացարձակապետական միապետությունները։ Լոմբարդիան և Վենետիկը նորից միացվեցին Ավստրիային: 1815—1831-ին ավստրիայի հարստահարման, ֆեոդալական հետադիմության և քաղաքական մասնատվածության դեմ պայքարը ղեկավարում էր կարբոնարների գաղտնի կազմակերպությունը։ Նրանց գլխավորությամբ բուրժուական հեղափոխություններ տեղի ունեցան Նեապոլում (1820—1821), Պիեմոնտում (1821) և Կենտրոնական Իտալիայում (18311830—1840-ական թթ. Իտալիայում հեղափոխական գործունեություն ծավալեց «Երիտասարդ Իտալիա» (հիմն. 1831-ին) կազմակերպությունը Ջ. Մաձինիի գլխավորությամբ։ XIX դ. 40-ական թթ. Հյուսիսային Իտալիայում արդյունաբերական հեղաշրջում սկսվեց։ 1848—1849-ին Իտալիայում տեղի ունեցավ բուրժուական հեղափոխություն, որի հիմնական բովանդակությունը երկիրը ավստրիական լծից և բացարձակապետական վարչակարգից ազատագրելն էր։ Սակայն հեղափոխությունը պարտություն կրեց։ 1850-ական թթ. ազգային-ազատագրական շարժումն ուժեղացավ։ Սարդինիայի թագավորության (Պիեմոնտի) ղեկավար Կ. Կավուրը, փորձելով կանխել նոր հեղափոխությունը, ձգտում էր Իտալիան միավորել միապետական հիմունքներով, օտարերկրյա պետությունների (մասնավորապես Ֆրանսիայի) օգնությամբ։ 1859-ի իտալա-ֆրանս-ավսարիական պատերազմի հետեանքով Իտալիային վերադարձվեց Լոմբարդիան։ 1859—1860-ին Սարդինիայի թագավորությանը միացան Պարմը, Մոդենան, Տոսկանան և իտալական մի շարք այլ հողեր։ Իտալիայի միավորման գործում մեծ դեր խաղաց իտալացի ազգային հերոս Ջ. Գարիբալդին։ 1860հուլիսին ազատագրվեց Սիցիլիան, սեպտեմբերին Գարիբալդիի հեղափոխական բանակը մտավ Նեապոլ: 1866-ին, ավստրո-պրուսական պատերազմի հետևանքով, որին Իտալիան մասնակցում էր Պրուսիայի մաս, Իտալիան անցավ Վենետիկին: Իտալիայի միավորումն ավարտվեց 1870-ին, Հռոմը հռոմեական պապերի իշխանությունից ազատագրելուց հետո։

Իտալիայի միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն։ Երկրի միավորումից հետո Իտալիայում կապիտալիզմի զարգացումն արագացավ։ Պետությունն ակտիվորեն միջամտում էր տնտեսական կյանքին։ 1880—1890-ական թթ. ուժեղացավ մարքսիզմի գաղափարների ներթափանցումը Իտալիա։ Մարքսիզմի ականավոր պրոպագանդիստ էր Ա. Լաբրիոչան։ 1892-ին Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) ստեղծումով բանվորական շարժումը կանգնեց ինքնուրույն քաղաքական պայքարի ուղու վրա։ Դեռ նոր ստեղծված իտալական պետությունը գաղութային պատերազմներ սկսեց։ 1880—1890-ական թթ. իտալական Էքսպանսիան ուղղված էր Հյուսիս-Արեելյան Աֆրիկայի դեմ։ Իտալիան Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ կազմեց Եռյակ միությունը: 1889-ին գրավեց Սոմալին և Էրիթրեան (18901895-ին իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա, սակայն գլխովին ջախջախվեցին։ 1911—1912-ին Իտալիան գրավեց Լիբիան: 1915-ին Իտալիան, պատերազմող կողմերի հետ դիվանագիտական առուծախից հետո, պատերազմի մեջ մտավ Անտանտի կողմում։ 1919-ի Սեն-ժերմենի հաշտության պայմանագրով և 1920-ի Ռապալլոյի պայմանագրով Իտալիան ստացավ Տրենտինոն, գրեթե ողջ Իստրիան և մի շարք այլ հողեր։ 1919—1920-ին, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ, տեղի ունեցավ հեղափոխական բուռն վերելք։ Դեռես 1906-ին ստեղծված Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (ԱՀԿ) դարձավ մեծ ուժ։ 1919-ին Ա. Գրամշիի գլխավորությամբ Թուրինի բանվորները ֆաբրիկաներում և գործարաններում ստեղծեցին ֆաբրիկա-գործարանային սովետներ։ Սակայն բանվորների հեղափոխական ելույթները ձախողվեցին սոցիալիստական կուսակցության և արհմիությունների ռեֆորմիստական ղեկավարների կողմից։ Սոցիալիստական կուսակցության ձախ թևը դուրս եկավ կուսակցությունից, և 1921հունվարի 21-ին կազմակերպվեց իտալական կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ)։ Խոշոր բուրժուազիան անցավ հակահարձակման։

Իտալիայի Ֆաշիստականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական շարժումները ճնշելու և աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու նպատակով 1922-ին երկրում հաստատվեց Մուսոլինիի ֆաշիստական դիկտատուրան։ 1922—1924-ին Մուսոլինին խոշոր բուրժուազիայի շահերին համապատասխան մի շարք միջոցառումներ անցկացրեց։ Ուժեղացավ ընդդիմադիր ուժերի դեմ տեռորը։ 1926-ին բոլոր քաղաքական կուսակցությունները և կազմակերպությունները (բացի ֆաշիստականից) արգելվեցին։ Այդ շրջանում ֆաշիզմի արտաքին քաղաքականությունը չափավոր էր, որը թելադրված էր նրա ներքին դիրքերի անկայունությամբ։ 1929-ին ֆաշիստական կառավարությունը Վատիկանի հետ կնքեց Լատերանի համաձայնագիրը, որը վորոշվեց կաթոլիկ եկեղեցու և իտալական պետության միջև եղած վաղեմի վեճին և Մուսոլինիի համար ապահովեց պապի աջակցությունը։ Իրագործելով իր իմպերիալիստական նպատակները՝ Իտալիան 1935—1936-ին գրավեց Եթովպիան: 1936մայիսի 9-ին Մուսոլինին Իտալիան հռչակեց կայսրություն։ Իսպանիայում ֆաշիստական խռովություն սկսվելուց հետո հիտլերյան Գերմանիայի հետ Իտալիան ինտերվենցիա կազմակերպեց Իսպանիայի դեմ (1936—1939), որն արագացրեց Իտալիայի և Գերմանիայի մերձեցումը։ 1936հոկտեմբերին նրանք ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիր («Բեռլին—Հռոմ առանցքը»)։ 1937-ին Իտալիան հարեց «Հակակո-մինտերնյան պակտին»: Մասնակցեց 1938-ի Մյունխենյան համաձայնագրին, իսկ 1939մայիսի 22-ին Գերմանիայի հետ ստորագրեց «պողպատե պակտը», որը ձևավորեց իտալա-գերմանական ռազմական ագրեսիվ դաշինքը։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939ապրիլին Իտալիան օկուպացրեց Ալբանիան: 1940հունիսի 10-ին պատերազմ հայտարարեց Ֆրանսիային, և հունիսի 24-ին նրանց միջև զինադադար ստորագրվեց։ 1940հոկտեմբերի 28-ին Իտալիան հարձակվեց Հունաստանի վրա, որն անձնատուր եղավ (1941ապրիլ) գերմանա-ֆաշիստական զորքերի ներխուժումից հետո։ Իտալական բանակը մասնակցեց նաև Հարավսլավիայի օկուպացմանը (1941—19441941հունիսին Իտալիան ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ մտավ Սովետական Միության դեմ։ Իտալիան սովետական ռազմաճակատ ուղարկեց զորքեր (8-րդ բանակ), որոնց 1942—1943-ի ձմռանը սովետական բանակը ջախջախեց։ Իտալական բանակը պարտություններ էր կրում նաև Աֆրիկայում: 1943հուլիսին անգլո-ամերիկյան զորքերը ափ իջան Սիցիլիա կղզում։ 1943հուլիսի 25-ին Մուսոլինին տապալվեց և ձերբակալվեց։ 1943սեպտեմբերի 3-ին Րադոլիոյի կառավարությունը զինադադար կնքեց հակաֆաշիստական կոալիցիայի երկրների հետ։ Սեպտեմբերի 8-ին հիտլերյան Գերմանիան սկսեց Իտալիայի օկուպացումը։ 1943սեպտեմբերի 3-ին և 9-ին Իտալիայի հարավում ափ իջան անգլո-ամերիկյան զորքերը։ Իտալացի ժողովուրդը Դիմադրության շարժում ծավալեց հիտլերյան զավթիչների դեմ։ 1944-ին կազմակերպված պարտիզանական բանակի՝ Ազատության կամավորների կորպուսի, միջուկը կոմկուսի ստեղծած գարիբալդիական հարվածային բրիգադներն էին։ 1944ապրիլի 22-ին տարբեր հակաֆաշիստական կուսակցությունների ներկայացուցիչներից, ներառյալ կոմունիստներն ու սոցիալիստները, կազմվեց կոալիցիոն կառավարություն։ Համաժողովրդական ապստամբության հետևանքով 1945ապրիլի 25-ին Հյուսիսային Իտալիան ազատագրվեց հիտլերյան զավթիչներից։

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ազատագրումից հետո դեմոկրատական ուժերին հաջողվեց անցկացնել մի շարք առաջադիմական միջոցառումներ։ 1946հունիսի 2-ի հանրաքվեով Իտալիան հռչակվեց հանրապետություն։ Նոր սահմանադրության (1947) մեջ մտցվեցին մի շարք դեմոկրատական դրույթներ։ 1947փետրվարի 10-ին հակաֆաշիստական կոալիցիայի երկրների և Իտալիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով Հարավսլավիային հանձնվեցին Իստրիան և մի շարք այլ հողեր, Տրիեստը առանձնացվեց որպես «ազատ տարածք»՝ միջազգային հատուկ կարգավիճակով (1954-ին Հարավսլավիայի հետ կնքած պայմանագրով Տրիեստն անցավ Իտալիային), Հունաստանին հանձնվեցին Դոդեկանեսյան կղզիները. Ֆրանսիային անցան ոչ մեծ շրջաններ հյուսիս-արևմուտքում։ Իտալիան հրաժարվեց իր գաղութներից։ 1947-ին հակառակորդ ուժերն անցան հարձակման։ 1947մայիսին վարչապետ Դե Գասպերին կառավարություն կազմեց, որում չներառեց կոմունիստներին ու սոցիալիստներին։ 1948-ին Իտալիան, այսպես կոչված, Մարշալի պլանով ԱՄՆ-ից օգնություն ստացավ, 1949-ին մտավ ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ 1951-ին ստորագրեց Ածխի և պողպատի եվրոպական միավորման պայմանագիրը, Պարմի հակաֆաշիստ բանվորները բարիկադների վրա (1922օգոստոս) Ամերիկյան զորքերի ափհանումը Սալեռնոյում (1943) իսկ 1957-ին՝ Եվրոպական տնտեսական համագործակցության պայմանագիրը։ 1960-ական թթ. ուժեղացավ իտալական քաղաքականության որոշ կետեր վերանայելու ձգտումը։ Իտալիայի ներքաղաքական կյանքի հիմնական հարցը 1970-ական թթ. դարձավ կոմկուսակցության հետ կառավարական մեծամասնության հարաբերության խնդիրը։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ձախ թևը, ինչպես նաև իտալական սոցիալիստական կուսակցության ղեկավարության մեծամասնությունը հակված էին կոմկուսակցության հետ համագործակցելու տակտիկային։ 1972մայիսին արտահերթ պառլամենտական ընտրություններում աջ ուժերին չհաջողվեց բարելավել իրենց դիրքերը, ձախ կուսակցություններն ստացան 40% ձայն (ԻԿԿ՝ 27, 2%)։ Կառավարության մեջ մտան ՔԴԿ, սոցիալ-դեմոկրատները և լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչները։ 1972—1976-ին, հետադիմության և նեոֆաշիզմի դեմ, սոցիալական բարեփոխումների և դեմոկրատական վերափոխումների համար պայքարում, տեղի ունեցավ Իտալիայի ձախ և դեմոկրատական ուժերի միասնության ամրապնդում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի աշխարհագրություն
Իտալիայի տեղագրական քարտեզը

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային և Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի և Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաև միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա և հարակից մանր կղզիները: Սան Մարինոն և Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 301230 կմ² (116,306 քառակուսի մղոն) է, որից 294020 կմ² ցամաքային է (113,522 քառակուսի մղոն), իսկ 7210 կմ²-ն (2,784 քառակուսի մղոն)՝ ջրային: Ներառյալ նաև կղզիները, Իտալիան Ադրիատիկ, Հոնիական, Տիրենյան ծովերի երկայնքով ունի 7660 կմ (4,722 մղոն) սահմանագիծ (Տիրենյան ծովի հետ ունի 740 կմ (460 մղոն) երկարությամբ սահմանագիծ), Ֆրանսիայի հետ՝ 488 կմ (303 մղոն), Ավստրիայի հետ՝ 430 կմ (267 մղոն), Սլովենիայի հետ՝ 232 կմ (144 մղոն) և Շվեյցարիայի հետ՝ 740 կմ (460 մղոն): Իտալիան իր կազմում գտնվող անկլավներ Սան Մարինոյի և Վատիկանի հետ ունի համապատասխանաբար 39 կմ (24 մղոն) և 3.2 կմ (2 մղոն) ընդհանուր սահմանագիծ:

Իտալիան լեռնային երկիր է: Տարածքի շուրջ 80 %-ը զբաղեցնում են լեռները, նախալեռները և բլուրները[38]: Ապենինյան լեռները ձևավորում են թերակղզու ողնաշարը, իսկ Ալպերը ձևավորում են թերակղու հյուսիսային սահմանագիխը, որտեղ գտնվում է Իտալիայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը (իտալերեն արտասանվում է Մոնտե Բիանկո): Վերջինս ունի 4810 մետր բարձրություն (15 780 ոտնաթաթ)[note 1]: Իտալիայի ամենաերկար գետը Պոն է, որն ունի 652 կմ (405 մղոն) երկարություն: Այն սկիզբ է առնում Ալպյան լեռնաշղթայից (Ֆրանսիայի հետ արևմտյան սահմանի մոտ) և անցնելով Պադանի հարթավայրով՝ թափվում Ադրիատիկ ծովը: Ըստ նվազման կարգի, Իտալիայի հինգ ամենամեծ լճերն են[39] Գարդան (367.94 քառակուսի կմ կամ 142 քառակուսի մղոն), Լագո Մաջորեն (212.51 քառակուսի կմ կամ 82 քառակուսի մղոն, գտնվում է Շվեյցարիայի հետ սահմանագծին), Կոմոն (145.9 քառակուսի կմ կամ 56 քառակուսի մղոն), Տրազիմենյան լիճը (124.9 քառակուսի կմ կամ 48 քառակուսի մղոն) և Բոլսենա լիճը (113.55 քառակուսի կմ կամ 44 քառակուսի մղոն):

Չնայած, որ Իտալիայի կազմում են գտնվում Ապենինյան թերակղզին, հարակից խոշոր կղզիները և Հարավային Ալպերի ավազանի մեծ մասը, իտալական որոշ տարածքներ գտնվում են Ալպյան ավազանից դուրս, իսկ որոշ կղզիներ, ընդհանրապես, գտնվում են Եվրասիա մայրցամաքից դուրս: Այդ կոմունաներն են Լիվինոն, Սեստոն, Սան Կանդիդոն, Դոբիակոն (մասնակիորեն), Կիուզաֆորտեն, Տարվիզիոն և Կուրոն Վենոստան, որոնք պատկանում են Դանուբ գետի ավազանին: Մինչդեռ Լագո դի Լեյը պատկանում է Հռենոս գետի ավազանին, իսկ Լամպեդուզա և Լամպիոն կղզիները աշխարհագրորեն պատկանում են Աֆրիկային:

Հրաբխականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Իտալիայի հրաբխականություն 
Էտնան գործող հրաբուխ է Սիցիլիայում

Իտալիայի տարածքը գտնվում է Եվրասիական և Աֆրիկյան սալերի բախման կետում, ինչի արդյունքում էլ երկրի տարածքում ակտիվ են երկրաշարժային և հրաբխային գոտիները: Իտալիայում կան 14 հրաբուխներ, որոնցից 4-ը ակտիվ են. Էտնան (Առասպելական Վուլկան աստծո դարբնոցը), Ստրոմբոլին, Վուլկանոն և Վեզուվը: Վերջինս Եվրոպա աշխարհամասի միակ գործող հրաբուխն է: Հենց Վեզուվի ժայթքման արդյունքում են 79 թվականին կործանվել Պոմպեյ և Հերկուլանում քաղաքները: Որոշ կղզիներ և բլուրներ առաջացել են հրաբխային ակտիվության հետևանքով: Նեապոլից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է խոշոր ակտիվ Ֆլեգրեյան կալդերան:

Բարձր հրաբխային և մագմատիկ նեոգեն ակտիվությունը բաժանվում է տարածաշրջանների.

Վեզուվ լեռան համայնպատկերը լուսանկարված Սոմա լեռից

Մինչև 1950-ական թվականները Իտալիան եղել է առաջին և միակ երկիրը, որը մշակել է երկրաջերմային էներգիա: Նպատակը էլեկտրականության ստացումն էր, որն իրականացվել է Լարդերելո շրջանում, այնուհետև Ամիատա լեռան հարակից տարածքում: Բարձր երկրաջերմային թեքվածքը, որն օգտագործվում է թերակղզու տարածքի մեծ մասի համար, հնարավորություն է տալիս գտնելու երկրաջերմային այլ տարածքներ ևս: Այսպես 1960-ական և 1970-ական թվականներին իրականացված հետազոտությունները փաստում են, որ երկրաջերմային պոտենցիալ տարածքներ կան նաև Լացիոյում և Տոսկանայում, ինչպես նաև մի շարք հրաբխային կղզիներում[42]:

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Իտալիայի ազգային պարկերի ցանկ 
Իտալիայի ազգային (կանաչ) և տարածքային (նարնջագույն) պարկերը

Իտալիայում տեղի ունեցած արագ արդյունաբերական աճից հետո, երկիրը ձեռնամուխ եղավ շրջակա միջավայրի առկա խնդիրները լուծելու: Տեղի ունեցած որոշակի բարեփոխումներից հետո, Իտալիան բնապահպանական կայունության տեսանկյունից 84-րդն է աշխարհում[43]: Երկրի տարածքի 5 %-ը զբաղեցնում են ազգային պարկերը[44]: Վերջին տասնամյակում Իտալիան դարձել է վերականգնվող էներգիա արտադրող առաջատար երկրներից մեկը: Իտալիան աշխարհում 4-րդն է արևային էներգիայով ապահովվածության տեսանկյունից[45][46] և վեցերորդը՝ հողմաէներգետիկայի արտադրության ծավալներով (2010 թվականի տվյալներով)[47]: Իտալիայում վերականգնվող էներգիան ապահովում է երկրի համար անհրաժեշտ էներգիայի ընդհանուր ծավալների 12 %-ը: Նախատեսվում է, որ մինչև 2020 թվականը այդ ցուցանիշը կհասնի 17 %-ի[48]:

Գրան Պարադիսո ազգային պարկը, որը հիմնվել է 1922 թվականին, Իտալիայի ամենահին ազգային պարկն է:

Այդուհանդերձ, Իտալիայի համար օդի աղտոտումը շատ լուրջ հիմնախնդիր է, հատկապես արդյունաբերական հյուսիսում: 1990-ական թվականներին Իտալիան աշխարհում 10-րդն էր արդյունաբերական ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալներով[49]: Իտալիան ածխածնի երկօքսիդի արտադրությամբ աշխարհում 12-րդն է[50][51]: Ծանրաբեռնված երթևեկությունը և խոշոր քաղաքներում գերբնակեցվածությունը շարունակում են սրացնել շրջակա միջավայրի և առողջապահական հիմնախնդիրները, չնայած այն հանգամանքին, որ 1970-80-ական թվականներին թունամշուշի (սմոգի) ծավալները էականորեն կրճատվել էին: Սմոգի առկայությունը երկրում դարձել է հազվադեպ երևույթ և էականորեն կրճատվել են նաև ծծմբի երկօքսիդի ծավալները[52]:

Բազմաթիվ գետահուներ և ափագծեր նույնպես աղտոտվել են արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության արդյունքում: Ջրի մակարդակի բարձրացման արդյունքում վերջին տարիներին Վենետիկի առանձին հատվածները պարբերաբար հայտնվում են ջրի տակ: Արդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած թափոններից ոչ միշտ են ազատվում օրինական ճանապարհով, որն էլ իր հերթին ազդում է քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի պահպանման գործընթացի վրա: Վերջինիս վառ օրինակ է համարվում Սևեսոյի աղետը: 1963-1990 թվականներին երկրում գործարկվել են մի շարք ատոմային ռեակտորներ, սակայն Չեռնոբիլի ատոմակայանի վթարից և 1987 թվականին տեղի ունեցած ատոմային էներգիայի հարցին նվիրված հանրաքվեից հետո, ատմոային ծրագիրը կասեցվեց: 2008 թվականին իտալական կառավարությունը ընդունել է որոշում՝ ֆրանսիական տեխնոլոգիաներով երկրում 4 ատոմակայաններ կառուցելու մասին: Այդուհանդերձ, 2011 թվականին Ֆուկուսիմայի աղետից հետո, դարձյալ հանրաքվեով, այս որոշումը կասեցվեց[53]:

Անտառահատումները, անօրինական կառույցների տարածումը և հողերի վատ կառավարման քաղաքականությունը հանգեցրել է Իտալիայի լեռնային շրջանների էրոզիային: Բնապահպանական այդպիսի խոշոր աղետներ են եղել 1963 թվականին տեղի ունեցած Վայոնտի ամբարտակի փլուզումը,1998 թվականին տեղի ունեցած Սարնոյի[54] և 2009 թվականի Մեսինայի սելավային ջրհեղեղները:

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Իտալիայի ֆաուոնա և Իտալիայի ֆլորա
Իտալական գայլը, որը հիմնականում բնակվում է Ապենինյան լեռներում և Արևմտյան Ալպերում, խորհրդանշական է լատինական և իտալական մշակույթների համար, որի վառ օրինակներից մեկը համարվում է Հռոմի հիմնադրման մասին լեգենդը[55]:

Իտալիան ունի կենսաբազմազանության և, հատկապես, ֆաունայի (կենդանական աշխարհի) խիստ բազմազանություն Եվրոպայում: Ըստ տարբեր հաշվարկների, Իտալիայում հանդիպում է շուրջ 57 000 կենդանատեսակ, այսինքն Եվրոպայի կենդանական աշխարհի տեսակների շուրջ 1/3-ը ներկայացված է Իտալիայում[56]: Ապենինյան թերակղզին գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում՝ ձևավորելով յուրօրինակ միջանցք Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև: Թերակղզու ափագիծը կազմում է շուրջ 8,000 կմ: Ժամանակին Իտալիայի տարածք են տեղափոխվել նաև այնպիսի կենդանատեսակներ, որոնք բնորոշ էին Բալկանյան թերակղզուն, Եվրասիային և Մերձավոր Արևելքին: Իտալիայի երկրաբանական բազմաշերտ կառուցվածքը, ներառյալ Իտալական Ալպերը և Ապենինյան լեռները, Կենտրոնական Իտալիայի անտառապատ տարածքները և Հարավային Իտալիայում տարածված գարիգան և մակվիսը, նպաստում են ջերմ կլիմայի և բնական միջավայրի բազմազանությանը:

Իտալիայի ֆաունան ներառում է 4777 էնդեմիկ կենդանատեսակներ, ինչպես օրինակ սարդինական երկարականջ չղջիկը, կորսիկական ազնիվ եղջերու, ակնոցավոր սալամանդրան, քարանձավային սալամանդրան, իտալական սալամանդրան,Մոնտե Ալբոի քարանձավային սալամանդրան, սարդինական տրիտոնը, իտալական տրիտոնը, իտալական գորտը, ապենինյան դեղին գորտը, լիպարյան մողեսը, սիցիլիական մողեսը, իտալական լորտուն և սիցիլիակա կրիան: Իտալիայում գրանցված են կաթնասունների 102 տեսակներ , ինչպես օրինակ ալպիական արջամուկը, ճստիկ սպիտակատամը (աշխարհի ամենափոքր կաթնասունը) և եվրոպական դաշտամուկը: Խոշոր կաթնասուններից են իտալական գայլը, ապենինյան գորշ գայլը, պիրենեյան քարայծը, ալպիական քարայծը, խոշորատամ դելֆինը, փոմփոլավոր վայրենակերպը և սպիտակակուրծք փոկը: Իտալիայում գրանցված են նաև 516 թռչնատեսակներ և անողնաշարավորների 56213 տեսակներ:

Իտալիայում, ըստ տարբեր հաշվարկների, գրանցված են մոտ 5500 անոթային բուսատեսակներ[57]: Այդուհանդերձ, 2005 թվականի տվյալներով 6759 բուսատեսակներ գրանցված են «Իտալիայի անոթային ֆլորայի տեղեկատուի» մեջ [58]: Ալպերում՝ մինչև 800 մ բարձրության վրա, աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800 – 1800 մ բարձրություններում՝ (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում)՝ հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500 – 600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000 – 1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները։ Կենսաաշխարհագրական տեսանկյունից Իտալիայի ֆլորան բաժանվում է Ցիրկումբորեալ կամ Կանադա-եվրոպական և Միջերկրածովյան շրջանների միջև: Իտալիան վավերացրել է «Վայրի բնության, կենդանիների և բնական կենսապայմանների պահպանման Բեռնի կոնվենցիան» և «92/43/EEC դիրեկտիվը», որոնք երկուսն էլ փորձում են ապահովել Իտալիայի ֆլորայի և ֆաունայի պաշտպանությունը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի կլիմա

Շնորհիվ թերակղզու ձգվածությանւ և, հիմնականում, լեռնային աշխարհագրական դիրքին, Իտալիայի կլիման խիստ բազմազան է: Հյուսիսային և Կենտրոնական մասերի ցամաքային հատվածներում, մերձարևադարձային մուսսոնային կլիմային հաջորդում են խոնավ ցամաքային կլիման և ծովային կլիման: Մասնավորապես, Պադանի հարթավայրն ունի հիմնականում մայրցամաքային կլիմա, որն արտահայտվում է խիստ ձմեռներով և շոգ ամառներով[59][60]:

Լիգուրիայի, Տոսկանայի ափամերձ հատվածներում և Հարավային Իտալիայում հիմնականում գերիշխող է միջերկրածովյան կլիման (Կյոպպենի կլիմաների դասակարգում Csa): Թերակղզու ցամաքային հատվածներում, սկսած բարձրունքներից մինչև դաշտավայրեր, կլիման բազմազան է: Մասնավորապես, ձմեռային ամիսներին եղանակն այստեղ ցուրտ է, խոնավ , իսկ տեղումների քանակը՝ բարձր: Ափամերձ պրովինցիաներում ձմեռը մեղմ է, իսկ ամառը՝ տաք և չոր: Ընդորում, մերձափնյա հատվածներում ամառը բավականին շոգ է: Ձմռան ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 0 °C-ից (32 °F) (Ալպերի հատված) մինչև 12 °C (54 °F)` Սիցիլիայում: Ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C-ից (68 °F) մինչև 25 °C (77 °F): Հուլիսի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում 20-22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22-24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23-28 °C։ Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C։ Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է մինչև 0 °C։

Ձմռան ամիսները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում աչքի են ընկնում երկարատև ցուրտ, մառախլապատ և ձյունառատ եղանակով, իսկ հարավային հատվածներում՝ արևային եղանակով: Ամառային ամիսները երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում տաք են և խոնավ: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտում և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1-12 °C։ Ալպերում հաճախ են լինում -15 °C-ից-20 °C սառնամանիքներ։ Գարնան և աշնան ամիսներին եղանակը անձրևային է[61]: Տեղումների տարեկան քանակն Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600-800 մմ, կղզիներում՝ 500 մմ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի քաղաքականություն


Իտալիան, սկսած 1946 թվականի հունիսի 2-ից, ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Իտալիայի գլուխը երկրի նախագահն է (իտալ.՝ Presidente della Repubblica): Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է Իտալիայի խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով: Ընդորում, ընտրությունը տեղի է ունենում միացյալ նիստի՝ երկու պալատների միացյալ քվեարկության արդյունքում: Իտալիան ունի գրված ժողովրդավարական սահմանադրություն, որը մշակվել է Սահմանադրական ասամբլեա կողմից: Վերջինս ձևավորվել է հակաֆաշիստական բոլոր ուժերի ներկայացուցիչներից, ովքեր պայքարում էին Իտալական քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին ֆաշիստական ուժերի դեմ[62]:

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Ջենտիլոնի՝
Իտալիայի վարչապետ (սկսած 2016 թվականից)
Սերջիո Մատարելլա՝
Իտալիայի նախագահ (սկսած 2015 թվականից)

Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը Իտալիայում երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Իտալիայի Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միևնույն իրավասությունները: Վարչապետը, որը հաճախ կոչվում է նաև Նախարարների խորհրդի նախագահ (իտալ.՝ Presidente del Consiglio dei Ministri), կառավարության գլուխն է: Վարչապետը և կաբինետը նշանակվում են երկրի նախագահի կողմից, սակայն ընտրվում են երկրի խորհրդարանի կողմից: Ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Պաոլո Ջենտիլոնին, ով ներկայացնում է Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը:

Վարչապետը Նախարարների խորհրդի նախագահն է, որն իրենից ներկայացնում է երկրի գործադիր մարմինը: Վերջինս իրականացնում է երկրի գործադիր իշխանությունը, ինչպես նաև պետական հիմնական քաղաքականությունը՝ արտաքին և ներքին քաղաքականության շրջանակներում: Խորհրդի ձևաչափը նման է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մյուս երկրների գործադիր իշխանությանը, բայց Իտալիայի կառավարության առաջնորդը իրավասու չէ պահանջելու խորհրդարանի ցրումը:

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մյուս պետությունների գործադիր մարմնից Խորհուրդը տարբերվում է նաև նրանով, որ հետախուզությունների և տեղեկատվության քաղաքական պատասխանատվությունը դրվում է Նախարարների խորհրդի նախագահի վրա: Դրա շնորհիվ, վարչապետը ունի բացառիկ իրավասություն կորդինացնելու տեղեկատվական քաղաքականությունները, կառավարելու ֆինանսական ռեսուրսները և ուժեղացնել ազգային կիբեռանվտանգությունը, ընդունելու և պաշտպանելու պետական գաղտնիքը, իրավասություն տալու գործակալներին՝ իրականացնելու գործողություններ Իտալիայում և նրա սահմաններից դուրս, երբ վտանգի տակ է գտնվում իրավունքն ու օրենքը[63]:

Պատգամավորների պալատը Իտալիայի խորհրդարանի ստորին պալատն է:

Իտալիայի խորհրդարանի յուրահատկությունն արտասահմանում բնակվող իտալացիների շահերի ներկայացումն է: 12 պատգամավորներ և 6 սենատորներ ընտրվում են 4 մայրցամաքային տարածքներից: Այսինքն, այդ պատգամավորները և սենատորները ընտրվում են այլ երկրներում առկա իտալական համայքներից: Ի հավելումն, Իտալիայի սենատում կան սենատորների փոքր խումբ, ովքեր ընտրվում են ցմահ: Վերջիններս ընտրվում են նախագահի կողմից՝ «սոցիալական, գիտական, արվեստի և գրականության ոլորտներում ունեցած անգնահատելի ներդրման համար»: Հանրապետության նախկին նախագահները նաև ցման սենատորներ են:

Իտալիայի երեք խոշոր քաղաքական կուսակցություններն են Հյուսիսի լիգան, Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը և Հինգ աստղ շարժումը: 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս երեք կուսակցությունները Պատգամավորների խորհրդում ստացել հնարավոր 630 մանդատներից 614-ը, իսկ Սենատում՝ 315 մանդատներից 309-ը[64]: Մանդատների մեծ մասը ստացել է Լուիջի Դի Մայոյի Հինգ աստղ շարժումը, մնացածը բաշխվել են Սիլվիո Բերլուսկոնիի Առաջ Իտալիա կուսակցության, որը աջ-կենտրոնամետ կոալիցիա է ձևավորել Մատեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» և Ջիորջիա Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կոալիցիաների հետ: Մանդատները բաշխվել են նաև Մատտեո Ռենզիի Իտալիայի դեմոկրատական կուսակցության միջև, որը կոալիցիա է ստեղծել ձախ-կենտրոնամետ «Տրենտինո Տիրոլի ինքնավար կուսակցության», «Հարավային Տիրոլի ժողովրդական կուսակցության» և անկախ «Ազատություն և հավասարություն կուսակցության» հետ:

Իրավունք և արդարադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի գլխավոր մասնաշենքը:

Իտալական իրավական համակարգը հիմնված է հռոմեական իրավունքի վրա, որը հետագայում փոփոխվել է Նապոլեոնի օրենսգրքի և նորմատիվ իրավական այլ ակտերի կողմից: Իտալիայի բարձրագույն վճռաբերկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է: Այստեղ կարող են դիմել ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական գործերի համար: Իտալիայի սահմանադրական դատարանը (իտալ.՝ Corte Costituzionale) ստուգում է ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը և ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Առավել խորանալով 19-րդ դարի կեսերին՝ իտալական կազմակերպված հանցագործությունը («մաֆիա» հասկացությունը) և հանցագործ կազմակերպությունները Հարավային Իտալիայի որոշ մարզերում ներթափանցել են սոցիալական և տնտեսական կյանք: Իտալիայում գործող ամենահայտնի մաֆիական կազմակերպությունը Կոզա նոստրան է (սիցիլիական մաֆիան), որը հետագայում տարածվեց աշխարհի մի շարք երկրներում և, հատկապես, Միացյալ Նահանգներում: Մաֆիայի եկամուտները կազմում են իտալական ՀՆԱ-ի[65][66] 9 %-ը[67]:

2009 թվականին հրապարակված զեկույցներից մեկի համաձայն, Իտալիայի 610 կոմունաներում մաֆիայի ազդեցությունը բավականին մեծ է: Այս կոմունաներում բնակվում է 13 միլիոն մարդ և արտադրվում Իտալիայի ՀՆԱ-ի 14,6 %-ը[68][69]: Կալաբրիայի Նդրանգետան միայն, որը ներկայումս Իտալիայի ամենահզոր մաֆիական կազմակերպությունն է, պատասխանատու է երկրի ՀՆԱ-ի 3 %-ի արտադրության համար[70]: Այդուհանդերձ, 1000 մարդուց միայն 0.013-ն են միջինում իրականացնում հանցագործություն և այս ցուցանիշներով Իտալիան աշխարհի պետությունների ցանկում 47-րդն է[71] (62 պետությունների շարքում): Երկիրը բռնաճնշումների ցուցանիշով աշխարհում 43-րդն է (65 պետությունների շարքում) և սա բավականին ցածր ցուցանիշ է՝ զարգացած պետությունների շրջանում:

Օրենքի գերակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական կարաբիներների ուժերին պատկանող Ալֆա Ռոմեո ավտոմեքենան

Իրավունքի առաջնայնությունն ու օրենքի գերակայությունն Իտալիայում ապահովվում են ոստիկանական ուժերի կողմից, որոնցից 5-ը իտալական ազգային գործակալություններ են, այսինքն պետական կառույցներ են:

Իտալիայի պետական ոստիկանությունը (իտալ.՝ Polizia di Stato) երկրի ազգային քաղաքացիական ոստիկանությունն է: Բացի պարեկությունից, հետաքննությունից և օրենքի գերակայության ապահովումից, ոստիկանությունը պարեկություն է իրականացնում նաև Ավտոստրադայում (Իտալիայի ճեպընթացների համակարգ) և ապահովում է երկաթուղու, կամուրջների և ջրային ճանապարհների ու մերձափնյա հատվածների անվտանգությունը: Կարաբիներները, որը հաճախ անվանում են նաև Արմա դե Կարաբինիերի, ժանդարմերիայի (ոստիկանության) զորքերի իրավասություններ ունեցող մարմին են: Բացի այդ, այս մարմինը իրականացնում է նաև երկրի ռազմական ոստիկանության իրավասությունները:

Ֆինանսական գվարդիան (իտալ.՝ Guardia di Finanza) Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող ուժեր են, որոնք ունեն ոստիկանական լիազորություններ: Վերջիններս պատասխանատու են ֆինանսական, տնտեսական, դատական և հանրային անվտանգության համար:

Քրեակատարողական ոստիկանությունը (իտալ.՝ Polizia Penitenziaria) համակարգում է իտալական բանտային համակարգը և կազմակերպում ձերբակալվածների և կալանավորվածների տեղափոխությունը:

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապես Պաոլո Ջենտիլոնին և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Իտալիան Եվրոպական տնտեսական համագործակցության, որի գործառույթները ներկայումս փոխանցվել են Եվրոպական Միությանը, և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է: Իտալիան ՄԱԿ-ի անդամ է դարձել 1955 թվականին: Բացի այդ, երկիրն անդամակցում և աջակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես օրինակ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպայի Խորհրդին, Մեծ յոթնյակին և Կենտրոնական եվրոպական նախաձեռնությանը: Վերջին տարիներին Իտալիան ստանձնել միջազգային որոշ կազմակերպությունների նախագահությունը: Այսպես, 2018 թվականին նա դարձել է ԵԱՀԿ-ի, 2017 թվականին՝ Մեծ յոթնյակի, 2014 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսներին՝ Եվրոպայի Խորհրդի նախագահող պետություն: Իտալիան եղել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ: Վերջին անգամ Խորհրդի անդամ է եղել 2017 թվականին:

Իտալիան մեծապես աջակցում է բազմակողմ միջազգային քաղաքականությանը, թե ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի, թե սեփական և համաեվրոպական ծրագրերի շրջանակներում: 2013 թվականի տվյալներով, Իտալիայի զինված ուժերի 5296 զինծառայողներ իրենց ծառայությունն են անցնում արտերկրում: Իտալիան ներգրավված է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններում: Ընդորում, ՄԱԿ-ի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 33 երկրներում: Իտալացի զինվորականները աշխատում են նաև ՆԱՏՕ-ի միջազգային պատվիրակություններում[72]: Իտալական խաղաղապահ ուժերի մեծ մասը ՄԱԿ-ի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացրել Սոմալիում, Մոզամբիկում և Արևելյան Թիմորում, իսկ ՆԱՏՕ-ի կազմում՝ Բոսնիայում, Կոսովոյում և Ալբանիայում: 2003 թվականի փետրվարից Իտալիան 2000 զինծառայողներ է տեղակայել նաև Աֆղանստանում, որոնք այնտեղ են եղել Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում:

Իտալիան աջակցում է Իրաքում խաղաղության և կայունության հաստատման միջազգային փորձերին, սակայն 2006 թվականին երկիրը Իրաքից հանել իր 3200 հոգուց բաղկացած անձնակազմը, որոնք իրականացնում էին միայն մարդասիրական գործունեություն և քաղաքացիական անձանց պաշտպանություն: 2006 թվականի օգոստոսին Իտալիան 2450 զինծառայողներ կենտրոնացրեց Լիբանանում, ովքեր ՄԱԿ-ի կազմում պետք է իրականացնեին խաղաղապահ առաքելություն[73]: Իտալիան համարվում է Պաղեստինյան ազգային վարչության ամենախոշոր ֆինանսավորողներից մեկը: Միայն 2013 թվականին իտալական կառավարությունը վարչության հաշվին փոխանցել է 60 միլիոն եվրո[74]:

Ռազմական ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի զինված ուժեր
MM Cavour ավիակիրը
Իտալիայի զինված ուժերի Eurofighter Typhoon կործանիչը

Իտալիայի ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը և կարաբիներները միասին կազմում են Իտալիայի զինված ուժերը, որը գտնվում է Բարձրագույն պաշտպանական խորհրդի հրամանատարության տակ: Վերջինիս կազմը հաստատում է երկրի նախագահը: Սկսած 2005 թվականից Իտալիայում ծառայությունը կամավոր է[75]: 2010 թվականին Իտալիայի զինված ուժերում ծառայում էին 293, 202 զինծառայողներ[76], որոնցից 114,778-ը կարաբիներներ էին[77]: 2010 թվականի տվյալներով, ռազմական ծախսերի տեսանկյունից Իտալիան աշխարհում 10-րդն է: Միայն 2009 թվականին, երկրի ռազմական ծախսերը կազմել են $35.8 միլիարդ, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1.7%-ը: Լինելով ՆԱՏՕ-ի ատոմային զենքի տարածման ռազմավարության մասնակից՝ Իտալիայում են տեղակայված ամերիկյան B61 տիպի ատոմային ռումբեր, որոնք գտնվում են Գհեդիի և Ավիանոյի ավիաբազաներում[78]:

Իտալիայի բանակը երկրի ազգային ցամաքային ուժերն են: 2008 թվականի տվյալներով, երկրի ցամաքային ուժերի կազմում ծառայում են 109,703 զինծառայողներ: Առավել կիրառելի մարտական տեխնիկաներից են Դարդո տիպի հետևակի մարտական մեքենան, Centauro հակատանկային համակարգը և Արիետե տանկը: Բացի այդ, հետևակի կողմից կիրառվում են նաև Agusta A129 Mangusta տիպի հարձակողական ուղղաթիռներ, որոնք վերջին տարիներ օգտագործվել են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի առաքելությունների ժամանակ: Իտալիայի ցամաքային ուժերում առկա են նաև մեծ քանակությամբ Լեոպարդ-2 տիպի տանկեր և M113 տիպի զրահափոխադրիչներ:

Իտալիայի ռազմածովային ուժերը, 2008 թվականի դրությամբ, ուներ 35,200 զինծառայողներից բաղկացած անձնակազմ: Ռազմածովային ուժերի կազմում գրանցված են 85 ռազմանավեր և 123 կործանիչներ[79]: Նավատորմը առաջնորդվում է օվկիանոսային ռազմավարությամբ: Մեր օրերում իտալական ռազմական նավատորմը, լինելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության զինված ստորաբաժանում, մասնակցել է բազմաթիվ խաղաղապահ գործողությունների և կոալիցիոն առաջադրանքների ամբողջ աշխարհում:

Իտալիայի ռազմաօդային ուժերը, 2008 թվականի տվյալներով, ուներ 43,882 զինծառայողներից բաղկացած անձնակազմ: Ուժերի հաշվեկշռում գրանցված են 585 ինքնաթիռներ, ներառյալ 219 մարտական կործանիչներ և 114 ուղղաթիռներ: Անձնակազմի տեղափոխությունն իրականացվում է Lockheed Martin C-130J Super Hercules և C-27J Spartan տիպի ինքնաթիռներով:

Իտալիայի զինված ուժերի գլխավոր ստորաբաժանումներից մեկը Կարաբիներներն են, որի կազմի մեջ են մտնում իտալական ժանդարմերիան և ռազմական ոստիկանությունը: Կարաբիներների հիմնական խնդիրը ռազմական և քաղաքացիական անվտանգության ապահովումն է՝ իրավունքի առաջնայնության և օրենքի գերակայության շրջանակներում: Չնայած կարաբիներների տարբեր ստորաբաժանումները կցված են այս կամ այն նախարարությանը և ունեն հստակ լիազորությունների շարք, զորատեսակը ենթակա է ներքին գործերի նախարարությանը, երբ անհրաժեշտություն է լինում պահպանելու հասարակական կարգը և անվտանգությունը[80]:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիան բաժանված է 20 մարզերի (իտալ.՝ regioni), որոնցից հինգն ունեն հատուկ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը հնարավորություն է տալիս ընդունելու օրենքներ, որոնք տարածվում են միայն ինքնավար մարզի վրա: Իրենց հերթին 20 մարզերն էլ բաժանված են 96 պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս էլ բաժանված են 7960 կոմունաների (իտալ.՝ comuni) (2018 թվականի տվյալներով): Բացի այդ, երկրում կան 14 մետրոպոլ քաղաքներ[81]:

Մարզ Կենտրոն Տարածք (կմ2) Տարածք (քառ. մղոն) Բնակչություն ՀՆԱ-ն արտահայտված միլիարդ եվրոյով (2016)[82] Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն եվրոյով (2016)
Աբրուցո Լ'Աքվիլա 10,763 4,156 1,331,574 32 24,032
Վալլե Դ'Աոստա Աոստա 3,263 1,260 128,298 4 31,177
Ապուլիա Բարի 19,358 7,474 4,090,105 72 17,603
Բազիլիկատա Պոտենցա 9,995 3,859 576,619 12 20,811
Կալաբրիա Կատանձարո 15,080 5,822 1,976,631 33 16,695
Կամպանիա Նեապոլ 13,590 5,247 5,861,529 107 18,255
Էմիլիա Ռոմանիա Բոլոնիա 22,446 8,666 4,450,508 154 34,603
Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա Տրիեստ 7,858 3,034 1,227,122 37 30,152
Լացիո Հռոմ 17,236 6,655 5,892,425 186 31,566
Լիգուրիա Ջենովա 5,422 2,093 1,583,263 48 30,137
Լոմբարդիա Միլան 23,844 9,206 10,002,615 367 36,690
Մարկե Անկոնա 9,366 3,616 1,550,796 41 26,438
Մոլիզե Կամպոբասո 4,438 1,713 313,348 6 19,148
Պիեմոնտ Թուրին 25,402 9,808 4,424,467 129 29,156
Սարդինիա Կալիարի 24,090 9,301 1,663,286 34 20,441
Սիցիլիա Պալերմո 25,711 9,927 5,092,080 87 17,085
Տոսկանա Ֆլորենցիա 22,993 8,878 3,752,654 112 29,846
Տրենտինո Ալտո Ադիջե Տրենտո 13,607 5,254 1,055,934 42 39,755
Ումբրիա Պերուջա 8,456 3,265 894,762 21 23,470
Վենետո Վենետիկ 18,399 7,104 4,927,596 156 31,658

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի տնտեսություն
Միլանը ֆինանսական կենտրոն է և համաշխարհային նորաձևության մայրաքաղաքը:

Իտալիան ունի խոշոր զարգացած[83] կապիտալիստական խառը տնտեսություն, որը Եվրագոտում իր մեծությամբ երրորդն է, իսկ աշխարհում՝ ութերորդը[84]: Իտալիան Մեծ յոթնյակի, Եվրագոտու և ՏՀԶԿ հիմնադիր անդամներից մեկն է: Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերականացված և ներկրման ու արտահանման ծավալներով առաջատար պետություններից մեկն է[85][86][87]: Երկիրը համարվում է բարձր զարգացած պետություն: 2005 թվականի տվյալներով, կենսապայմանների որակի ինդեքսում Իտալիան զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[88] և 26-րդը՝ մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշում: Պետությունը հայտնի է իր ստեղծագործ և ինովացիոն բիզնեսով[89], մեծ և մրցունակ գյուղատնտեսական հատվածով[90] (Իտալիան աշխարհի ամենախոշոր գինի արտադրողն է)[91] և իր հեղինակավոր ու որակյալ ավտոմոբիլային, մեքենայական, սննդի, դիզայներական և նորաձևության արդյունաբերություններով[92][93][94]:

Ferrari 488 տիպի ավտոմեքնենա: Իտալիայում մեծապես զարգացած է ավտոարդյունաբերությունը[95], իսկ ապրանքների արտահանման ցուցանիշներով աշխարհում յոթերորդն է[96]:

Իտալիան աշխարհի վեցերորդ ամենախոշոր արդյունաբերական պետությունն է[97]: Համեմատության համար Իտալիայում քիչ են համաշխարհային խոշոր կորպորացիաները: Երկրում մեծ թիվին են կազմում փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունները, որոնք գտնվում են քաղաքների արդյունաբերական հատվածներում և հանդիսանում են իտալական արդյունաբերության ողնաշարը: Սա է պատճառը, որ արդյունաբերական հատվածը հաճախ իր ուշադրությունը կենտրոնացնում է մասնագիտացված շուկայի և բարձրակարգ ապրանքների արտահանման վրա: Եթե որակի ապահովման և բարձրակարգ ապրանքների արտադրության տեսանկյունից Իտալիան ունի լուրջ առավելություն, ապա ցածրորակ ապրանքների արտադրության գործընթացում զիջում է չինական և ասիական մյուս շուկաներում արտադրվող ապրանքների արտադրությանը: Այդ իսկ պատճառով, տեղական շուկայում հայրենական արտադրության ցածրորակ ապրանքները զիջում են չինական և ասիական մյուս շուկաների կողմից արտադրված ապրանքներին[98]: 2016 թվականի տվյալներով, Իտալիան աշխարհի յոթերորդ ամենախոշոր արտահանողն է: Նա առևտրական սերտ հարաբերություններ ունի Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ, որոնց հետ իրականացվում է արտաքին առևտրի ընդհանուր ծավալների 59 %-ը: Ի շնորհիվ միասնական շուկայի, Իտալիայի ԵՄ անդամ խոշոր առևտրական գործընկերներն են Գերմանիան (12.9%), Ֆրանսիան (11.4%) և Իսպանիան (7.4%)[99]:

Իտալիան Արժութային միության, Եվրագոտու (մուգ կապույտ) և Եվրոպական միասնական շուկայի անդամ է:

Իտալիայում մեքենաշինական արտադրությունը Իտալիայի արդյունաբերության կարևոր հատվածներից մեկն է: 2015 թվականի տվյալներով, Իտալիայում գործում են 144 000 ընկերություններ, որտեղ աշխատում է մոտ 485 000 մարդ[100]: Վերջինս ապահովում է երկրի ՀՆԱ-ի 8,5 %-ը[101]: Fiat Chrysler Automobiles-ը (կրճատ FCA) ներկայումս յոթերորդ ամենախոշոր ավտոարտադրողն է աշխարհում[102]: Երկիրը հայտնի է ավտոմեքենաների արտադրության իր լայն տեսականիով՝ սկսած էժան ավտոմեքենաներից, մինչև թանկարժեք, բարձրակարգ ավտոմեքենաներ, ինչպես օրինակ Մազերատին, Լամբորջինին և Ֆերրարին: Վերջինս «Brand Finance»-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենահզոր ապրանքանիշ[103]: Իտալական ավտոմեքենաները 12 անգամ հաղթել են «Եվրոպայի տարվա ավտոմեքենա» մրցանակը, որոնցից 9-ը հաղթել է Ֆիատը (առավել շատ, քան որևէ ավտոարտադրող ընկերություն), 2-ը՝ Ալֆա Ռոմեոն և 1-ը՝ Lancia-ն:

Իտալիան Եվրոպական միացյալ շուկայի մի մասն է, որն իր մեջ ներառում է շուրջ 500 միլիոն սպառողների: ԵՄ անդամ երկրների տարածքներում առևտրային քաղաքականություններն իրականացվում են Եվրոպական Միության (ԵՄ) օրենսդրությանը համապատասխան: Իտալիան միասնական արժութային համակարգին՝ եվրոյի գոտուն միացել է 2002 թվականին[104][105]: Իտալիան նաև Եվրագոտու անդամ, որն իր մեջ ներառում է 330 միլիոն սպառողների: Իտալիայի դրամային քաղաքականությունն իրականացվում է Եվրոպական կենտրոնական բանկի հետ համատեղ:

Իտալիան մեծապես տուժել է 2007-08 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ, որն էլ ավելի թեժացրեց երկրի կառուցվածքային խնդիրները[106]: 1950- 1970-ական թվականներին տարեցտարի գրանցվել երկրի ՀՆԱ-ի 5-6 % աճ[107], իսկ 1980-90 ական թվականներին՝ տնտեսական անկում, որը ստագնացիոն փուլ մտավ միայն 2000-ական թվականների սկզբին[108][109]: Կառավարության կողմից իրականացվող քաղաքական ջանքերը՝ բարձրացնելու տնտեսական աճը հանգեցրեցին պետական պարտքի կտրուկ աճին: 2014 թվականի տվյալներով, Իտալիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի ցուցանիշների 135 %-ը և այս ցուցանիշով ԵՄ կազմում Իտալիան զիջել է միայն Հունաստանին, որի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի ցուցանիշների 174 %-ը[110]: Սակայն ի տարբերություն Հունաստանի, Իտալիայում մեծ է ներքին պարտքը, այսինքն պետությունը պարտք է ներքին սուբյեկտներին[111], իսկ պետական պարտքի միջին ծավալները ավելի քիչ, քան ՏՀԶԿ-ի կողմից սահմանված միջին ցուցանիշը[112]:

Իտալիայի հյուսիսի և հարավի միջև ընկած տարբերությունները լուրջ սոցիալ-տնտեսական հիմնախնդիր են երկրի համար[113]: Եթե ուշադրություն դարձենք հյուսիսի և հարավի միջև առկա վիճակագրական ցուցանիշներին, ապա տեսանելի կլինի այդ հիմնախնդիրը [114]: Ամենահարուստ գավառ համարվող Բոլցանոյում կամ Հարավային Տիրոլում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում ազգային ՀՆԱ-ի 152 %-ը, իսկ ամենաղքատ մարզում՝ Կալաբրիայում միայն 61 %-ը[115]: Իտալիայում գործազրկություն միջին մակարդակը Եվրագոտու միջին մակարդակից բարձր է և կազմում է 11,1 %[116]: Գործազրկության մակարդակը հյուսիսում կազմում է 6.6 %, իսկ հարավում՝ 19.2 %[117]:

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի վազեր Տոսկանայում: Իտալական սնունդը հայտնի է իր բարձր որակով և ապրանքների բազմազանությամբ:

Համաձայն գյուղատնտեսական վերջին մարդահամարի, 2010 թվականին Իտալիայում եղել են 1.6 միլիոն գյուղացիական տնտեսություններ (-32.4% 2000 թվականի համեմատ): Այդ գյուղացիական տնտեսությունները զբաղեցնում են 12.7 միլիոն հեկտար, որոնց 63 %-ը գտնվում են Հարավային Իտալիայում[118]: Գյուղացիական տնտեսությունների ճնշող մեծամասնությունը (99 %) ընտանեկան փոքր ֆերմաներ են, որոնք միջինում կազմում են 8 հեկտար[118]: Գյուղատնտեսական հողատարածքների ընդհանուր ծավալների կազմում (բացառությամբ անտառատարածքների) հացահատիկների դաշտերը կազմում են 31 %, Ձիթենիների դաշտերը՝ 8.2 %, խաղողի վազերը՝ 5.4 %, ցիտրուսի պլանտացիաները՝ 3.8 %, շաքարի ճակնդեղը՝ 1.7 %, իսկ բուսաբածական հողատարածքները՝ 2.4 %: Հողատարածքների մնացած մասը զբաղեցնում են արոտավայրերը (25.9 %) և կերակրի հացահատկի դաշտերը (11.6 %)[118]:

Իտալիան գինեգործության ծավալներով աշխարհի առաջատար պետությունն է[119], ինչպես նաև ձիթապտղի ձեթի, մրգերի (խնձոր, ձիթապտուղ, խաղող, նարինջ, կիտրոն, տանձ, ծիրան, պնդուկ, դեղձ, բալ, սալոր, ելակ, կիվի) և բանջարեղենի (հատկապես լոլիկի և կանկարի) խոշոր արտադրող: Իտալական ամենահայտնի գինիներից են տոսկանյան Կիանտին և պիեմոնտյան Բարոլոն: Այլ հայտնի գինետեսակներ են Բարբարեսկոն, Բարբերա Դ՚Աստին, Բրունելո դի Մոնտալչինոն, Ֆրասկատի ԴՈԿ-ը, Մոնտեպուլչիանո դ՚Աբրուցո, Մորելինո դի Սկանսանն և պղպջակավոր գինետեսակներից Ֆրանչիակորտան և պրոսեկոն: Իտալիայի կողմից արտադրվող բարձրակարգ ապրանքները, մասնավորապես գինիները և պանրատեսակները, պաշտպանվում են Denominazione di Origine Controllata չափանիշներով և լեյբլներով: Եվրոպական Միության կողմից սահմանված այս խիստ չափանիշները նպաստում են ցածրորակ ապրանքներից շուկան պաշտպանելու գործընթացին:

Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տրանսպորտն Իտալիայում
Frecciarossa 1000 ճեպընթաց գնացքը, որը զարգացնում է մինչև 400 կմ/ժ (249 mph) արագություն[120], Իտալիայի և Եվրոպայի ամենաարագընթաց գնացքն է:

2004 թվականին Իտալիայի տրանսպորտային հատվածը ապահովել է շուրջ 119.4 միլիարդ եվրոյի շրջանառություն: Երկրի 153,700 ձեռնարկություններում աշխատում են 953,700 քաղաքացիներ: 2002 թվականի տվյալներով, Իտալիայի ճանապարհային ցանցն ունի 668721 կիլոմետր (415,524 մղոն) ընդհանուր երկարություն, ներառյալ 6,487 կիլոմետր (4,031 մղոն) երկարություն ունեցող ցանցը, որը պետական է, սակայն կառավարվում է Atlantia մասնավոր կազմակերպության կողմից: 2005 թվականի տվյալներով, Իտալիայում առկա են եղել 34,667,000 ավտոմեքենաներ, ընդորում յուրաքանչյուր 1000 մարդուն բաժին է ընկնում 590 ավտոմեքենա: Նույն 2005 թվականի տվյալներով, Իտալիայի ճանապարհներով անցնում են 4,015,000 տրանսպորտային միջոցներ[121]:

Իտալիայի պետական երկաթուղային ցանցը, որի ղեկավարումն իրականացվում է Ferrovie dello Stato պետական ընկերության կողմից: 2008 թվականի տվյալներով ընդհանուր 16,529 կիլոմետր (10,271 մղոն) երկարությամբ երկաթգծից 11,727 կիլոմետրը (10,271 մղոն) էլեկտրացված է, իսկ 4802 կիլոմետրը նախատեսված է լոկոմոտիվների և ակնավոր երկաթուղային փոխադրամիջոցների համար:

Ջրային փոխադրման պետական համակարգը, որն ունի 1477 կիլոմետր (918 մղոն) ընդհանուր երկարություն, ապահովում է նավարկելի գետերով և ջրանցքներով քաղաքացիների ուղևորափոխադրումները: Ջրային փոխադրման պետական համակարգը ստեղծվել է 2002 թվականին: 2004 թվականին Իտալիայում գործել են 30 հիմնական միջազգային օդանավակայաններ, ներառյալ նաև հաբեր համարվող Միլանի Մալպենսա օդանավակայանը և Հռոմի Լեոոնարդո դա Վինչիի անվան միջազգային օդանավակայանը: Երկրում գործում են 43 խոշոր նավահանգիստներ, ներառյալ Ջենովայի նավահանգիստը, որն Իտալիայի ամենախոշոր և Միջերկրական ծովի երկրորդ խոշոր նավահանգիստն է: 2005 թվականի տվյալներով, Իտալիայի քաղաքացիական ավիացիան իրականացրել է շուրջ 389,000 չվերթներ: Բացի այդ, երկրում գործում են 581 առևտրային նավեր[121]:

Իտալիան ստիպված է ներկրման հաշվին ապահովել էլեկտրականության պահանջարկի շուրջ 80%-ը[122][123][124]:

Իտալիան բավարար ներդրումներ չի իրականացնում՝ ապահովելու խմելու ջրի կայուն մատակարարումը և սանիտարական ենթակառուցվածքների զարգացումը, չնայած այն հանգամանքին, որ խմելու ջրի և աղբահանության համար սահմանված վճարաչափերն ամենացածրն են Եվրոպական Միությունում: Գալլի օրենքը, որն ընդունվել է 1993 թվականին, նպատակամիտված է բարձրացնելու ներդրումների ծավալները և կոնսոլիդացնելով ծառայություններ մատուցողներին՝ բարելավելու սպասարկման որակական հատկանիշները: Արդյունքում բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, իսկ սակագները չեն բարձրացվում՝ ի հաշիվ վճարվող հարկերի: Բացի այս բարեփոխումներից, ներդրումային մակարդակները նվազել են և դեռևս բավարար չեն իրական արդյունքների հասնելու համար[125][126][127]:

Գիտություն և տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցի սլաքի ուղղությամբ պատկերված են էլեկտրական մարտկոցի և մեթանի հայտնագործող Ալեսանդրո Վոլտան[128]
, ֆիզիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը, ով համարվում է ժամանակակից գիտության հայրը[129]
Գուլիելմո Մարկոնին, ով իրականացրել է առաջին ռադիոկապը՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով[130]
և Էնրիկո Ֆերմի, ով ստեղծել է առաջին միջուկային ռեակտորը՝ «Chicago Pile-1»-ը[131]:

Դարեր ի վեր Իտալիան ձևավորել է գիտական միջավայր, որը ֆիզիկայի և գիտության մյուս ճյուղերին տվել է բազմաթիվ հայտնի գիտնականներ: Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի պոլիմատները (տարբեր ոլորտներում մեծ ազդեցություն ունեցող մարդիկ), ինչպես օրինակ Լեոնարդո դա Վինչի ն (1452–1519), Միքելանջելոն (1475–1564) և Լեոն Բատիստա Ալբերտին (1404–72) մեծ ներդրում են ունեցել գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործընթացում, ինչպես օրինակ ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում: Նրանք մեծ դերակատարություն են ունեցել գիտության հեղափոխության մեջ: Նրանք մեծ ներդրում են ունեցել հեռադիտակի բարելավման և աստղագիտական հետագա հայտնագործությունների ոլորտներում: Գիտական հեղափոխության շարունակությունը դարձավ նաև Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից առաջ քաշված Կոորդինատների երկրակենտրոն համակարգի մոդելը:

Այլ աստղագետներ, ինչպես օրինակ Ջովաննի Դոմենիկո Կասինին (1625–1712) և Ջովանի Սկիապարելլին (1835–1910) արեգակնային համակարգի վերաբերյալ իրականացրել են խոշոր հայտնագործություններ: Մինչ Իտալիան լքելը, մաթեմատիկայի բնագավառում հայտնի գիտնական է եղել Ժոզեֆ Լուի Լագրանժը (ի ծնե Ջուզեպպե Լյուդովիկո Լագրանժ, 1736-1813): Ֆիբոնաչին (1170–1250) և Ջերոլամո Կարդանոն (1501–76) մաթեմատիկայի բնագավառում իրականացրել են ֆունդամենտալ զարգացումներ: Լուկա Պաչոլին առաջին անգամ աշխարհում հայտնաբերել է հաշվապահական հաշվառումը: Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին (1901-1954) Չիկագոյում գլխավորել ամերիկյան միջուկային ծրագիրը, որը մշակել էր աշխարհում առաջին միջուկային ռեակտորը՝ «Chicago Pile-1»-ը: Բացի այդ, Էնրիկո Ֆերմին մեծ ներդրում է ունեցել ֆիզիկայի բնագավառում, հատկապես քվանտային մեխանիկայի զարգացման գործընթացում և եղել է միջուկային զենքի ստեղծման կարևոր դերակատարներից մեկը: Նա, Էմիլիո Սեգրեն ((1905-1989), ով հայտնաբերել է տեխնեցիումի ու աստատի տարրերը և հակապրոտոնը), Բրունո Ռոսսին ((1905-1993), ով եղել է Cosmic Rays-ի և X-ray աստղագիտության հիմնադիր) և իտալացի մի շարք գիտնականներ 1930-ական թվականներին ստիպված են եղել լքել Իտալիան՝ «Հակահրեական ֆաշիստական օրենքի» պատճառով[132]:

Այլ հայտնի ֆիզիկոսներ են Ամեդեո Ավոգադրոն, ով հայտնի է մոլեկուլային ֆիզիկայի ոլորտում և առաջ է քաշել Ավոգադրոյի օրենքը և Ավոգադրոյի հաստատունը, Էվանջելիստա Տորիչելլին, ով հայտնաբերել է բարոմետրը, Ալեսանդրո Վոլտան, ով հայտնաբերել է էլեկտրական մարտկոցը, Գուլիելմո Մարկոնին, ով Ատլանտյան օվկիանոսի վրայով ապահովել է առաջին ռադիոկապը, Գալիլեո Ֆերարիսը և Անտոնիո Պաչինետին, ովքեր համարվում են ասինխրոն մեքենայի հիմնադիրները, Ալեսանդրո Կրուտոն, ով համարվում է լամպի ստեղծողը և Ինոկենո Մանզետին, ով համարվում է ավտոռոբոտաշինության հիմնադիրներից մեկը, Էտորե Մայորանան, ով հայտնաբերել է Մայորանայի ֆերմիոնը (տարրական մասնիկ), ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Կառլո Ռուբիան, ով ՑԵՌՆ-ում հայտնաբերել է W- և Z-բոզոնները: Անտոնիո Մեուչին հայտնի է առաջին ձայնահաղորդակցային սարքի հայտնաբերման համար, որը հաճախ անվանում են նաև առաջին հեռախոս[133][134]: 1964 թվականին Պիեռ Ջորջիո Պերոտտոն նախագծել է սեղանի առաջին համակարգիչը՝ «Programma 101»-ը, որը դարձավ անհատական առաջին համակարգիճը աշխարհում: Բուսաբանության ոլորտում Ֆրանչեսկո Ռեդի դարձավ առաջինը, ով վիճարկեց սպոնտան սերնդի տեսությունը՝ ցույց տալով, որ թրթուրները առաջանում են ճանճերի ձվերից: Բացի այդ, նա մանրամասնորեն նկարագրել է 180 մակաբույծների: Մարչելլո Մալպիգին համարվում է հյուսվածքաբանության հայրը, Լուձարո Սպալանցանին կարևոր ուսումնասիրություններ է իրականացրել ողնաշարի գործառույթների, կենդանիների վերարտադրութան և բջջային տեսության ոլորտներում, Կամիլո Գոլջին, որի բազմաթիվ հայտնագործություններ, ներառյալ Գոլջիի ապարատը, նպաստել է նեյրոնային դոկտրինայի ձևավորմանը, Ռիտա Լևի-Մոնտալչինին բացահայտել է նյարդերի աճի գործոնը: Վերջինս 1986 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ: Քիմիայի բնագավառում Ջուլիո Նատան 1963 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ: Մրցանակը շնորհվել է բարձր պոլիմերների ոլորտում աշխատելու համար: Ջուզեպե Օկիալինին ստացել է Ֆիզիկայի բնագավառում Վոլֆի մրցանակ՝ 1947 թվականին պիոնների կամ պի-մեզոնի քայքայման եղանակի հայտնաբերման համար: Էննիո դե Ջորջիոն, ով 1990 թվականին ստացել է Մաթեմատիկայի ոլորտում Վոլֆի մրցանակ, լուծել է Բերնշթեյնի խնդիրը և մեծ ներդրում ունեցել Իտալիայում մաթեմատիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների տարածման և զարգացման գործընթացում:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Զբոսաշրջությունն Իտալիայում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Ամալֆիի ափը Իտալիա այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկն է[135]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվով Իտալիան Եվրոպայի չորրորդ երկիրն է[136]։ Երկրի բնակչության 94% իտալացիներն են, որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են։ Բնակչության 69%-ը բնակվում են քաղաքներում[137]։ Քաղաքների մեծ մասը կենտրոնացված են Հյուսիսային Իտալիայում։

Խոշոր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր քաղաքներից են Հռոմը, Թուրինը, Միլանը, Ջենովան, Վենետիկը, Նեապոլը և Պալերմոն։

Քաղաք Շրջան Բնակչությունը
1 Հռոմ Լացիո 2 868 104
2 Միլան Լոմբարդիա 1 339 622
3 Նեապոլ Կամպանիա 989 292
4 Թուրին Պիեմոնտ 901 250
5 Պալերմո Սիցիլիա 677 584
6 Ջենովա Լիգուրիա 595 025
7 Բոլոնիա Էմիլիա Ռոմանիա 385 175
8 Ֆլորենցիա Տոսկանա 378 556
9 Բարի Ապուլիա 322 179
10 Կատանիա Սիցիլիա 315 535
11 Վենետիկ Վենետո 264 593
12 Վերոնա Վենետո 260 347
13 Մեսինա Սիցիլիա 241 084
14 Պադուա Վենետո 210 890
15 Տրիեստ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա 204 489
16 Տարանտո Ապուլիա 202 700
17 Բրեշիա Լոմբարդիա 195 624
18 Պրատո Տոսկանա 190 618
19 Պարմա Էմիլիա Ռոմանիա 188 836
20 Մոդենա Էմիլիա Ռոմանիա 185 217

Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմը գտնվում է Տիբեր գետի ափին, գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Համաձայն ավանդության, քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները ( ի պատիվ Հռոմուլոսի քաղաքն անվանել են Հռոմ) քաղաքը հիմնադրել են 7 բլուրների վրա, որոնք են Պալատինուս, Ավենտինուս, Կապիտոլիում, Ցելիուս, Էքսվիլինուս, Քվիրինալիս և Վիմինալիս։ Հռոմը եղել է հին աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։ 330 թվականին Կոստանտին Առաջին Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Կոստանդնուպոլիս, քաղաքը կորցրեց իր նշանակությունը։ Հռոմը կառավարում է ընտրովի խորհուրդը (5 տարով, 80 անդամից), որից ընտրում են քաղաքագլուխ և գործադիր կոմիտե (ջունտա), իսկ կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի նահանգապետն ու նահանգային գործադիր կոմիտեն։ Հռոմում են կենտրոնացած Սուրբ Պետրոսի տաճարը, Վատիկանի թանգարանները, Հռոմի Պանթեոնը, Կոլիզեումը, Նավոնի հրապարակը, Տրևի շատրվանը, Տրինիտա դեի Մոնտի եկեղեցին, Բորգեզե պատկերասրահը, Իտալիայի կառավարական և վարչական հաստատությունները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները։ Քաղաքում կան բազմաթիվ բուհեր։ Գիտական հաստատություններից հայտնի են Դեի Լինչեի ազգային, Բժշկական գիտությունների, Քառասունի (ըստ անդամների թվի) ազգային ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը, աստղադիտարանը։ Տարաբնույթ ուսումնասիրություններ են կատարվում բազմաթիվ ակադեմիաներում, գիտական ընկերություններում, ինստիտուտներում ու կենտրոններում։ Գործում են «Տեատրո դել օպերան», «Տեատրո դի Ռոմա» դրամատիկական թատերախումբը, «Տեատրո պիկոլի դի պոդրեկի», մանկական «Ալ Տորկիո» և այլ թատրոններ, «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիան, ինչպես նաև Հռոմեական ազգային (Թերմերի), Վիլիա Ջուլիուս, Բարոկկոյի, Ժողովրդական արվեստների և ավանդույթների ազգային, Հռոմեական քաղաքակրթության, Հռոմի, Վատիկանի թանգարանները[138]:

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիան խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի ղեկավարն է համարվում խորհրդարանը։ )

Օրենսդիր իշխանությունը Իտալիայում պատկանում է խորհրդրանին, որը նույնպես երկպալատ է։ Նրա պալատներն են՝ Պատգամավորների Պալատը և Սենատը։ Իտալիայի խորհրդարանի պալատները համարվում են հավասար։ Պատգամավորներն ընտրվում են 10 տարի ժամկետով։

Իտալիայում գործադիր իշխանությունը իրականացվում է 13 նախարարությունների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում է Նախարարների Խորհրդի Նախագահը։

Բարձրագույն դատական մարմինը Իտալիայում՝ Բարձրագույն կասացիոն դատարանն է։ Պետության բոլոր շրջաններում գործում են 26 վերաքննիչ դատարան։ Վարչականորեն բաժանվում է 20 մարզերի, որոնք էլ բաժանվում են 94 գավառների։ Վերջիններս բաժանվում են գավառակների, որոնք կոչվում են կոմունաներ։ Իտալիայի մարզերն են՝ Աբրուցի, Ապուլիա, Լացիո, Լիգուրիա, Վալլե դ’Աոստա, Կալաբրիա, Կամպանիա, Էմիլիա, Ռոմանիա, Լոմբարդիա, Մարկե, Մոլիզե, Պիեմոնտ, Սարդինիա, Սիցիլիա, Վենետիկ, Տոսկանիա, Տրենտինո, Ալտո- Ադիջե, Ումբրիա, Ֆրիուլի, Վենետիկ, Ջուլիա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ժողկրթության համակարգը սկսել է ձևավորվել XIX դ. 2-րդ կեսին։ 6—9 տարեկան երեխաների պարտադիր տարրական 2-ամյա ուսուցման մասին առաջին օրենքը հրապարակվել է 1859-ին։ 1923-ից պարտադիր է դարձել 8-ամյա ուսուցումը։ 6—14 տարեկանների համար 8-ամյա պարտադիր ուսուցում է սահմանվել 1947-ի սահմանադրությամբ։ Իտալիայի ժողկրթության համակարգի մեջ են մտնում, նախադպրոցական հիմնարկները (3—5 տարեկան երեխաների համար), պետական և մասնավոր տարրական (ուսման տևողությունը 5 տարի) և ցածրագույն միջնակարգ (ուսման տևողությունը 3 տարի) դպրոցները։ Պարտադիր դպրոցի հիմքի վրա գործում են տարբեր միջնակարգ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև լրիվ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դասական և ռեալական լիցեյներ (ուսման տևողությունը 5 տարի)։ Մասնագիտական-տեխնիկական կրթություն են ստանում մասնագիտական ինստիտուտներում (ուսման տևողությունը 3—5 տարի) և երկամյա տեխնիկական դպրոցներում։ Հատուկ միջնակարգ կրթություն են տալիս տեխնիկական ինստիտուտները (ուսման տևողությունը 5 տարի)։ Միջնակարգ մանկավարժական ուսումնական հաստատություններն են. ուսուցչական ինստիտուտները (ուսման տևողությունը 4 տարի), որոնք պատրաստում են տարրական դպրոցի ուսուցիչներ, 3-ամյա մանկավարժական դպրոցները, որոնք պատրաստում են նախադպրոցական հիմնարկների դաստիարակներ, միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են պատրաստում համալսարանները և բարձրագույն նորմալ դպրոցները։ Բուհերն են. պետական և մասնավոր համալսարանները (ուսման տևողությունը 4—6 տարի), ինչպես նաև բարձրագույն գեղարվեստի դպրոցները, ակադեմիաները և կոնսերվատորիաները։ Խոշորագույններն են. Բոսնիայի համալսարանը, Պարմի (հիմնադրվել է XI դ.), Հռոմի, Նեապոլի, Բարիի, Ֆլորենցիայի, Զենովայի, Միլանի, Պադուայի, Պալերմոյի և այլ համալսարանները, Թուրինի և Միլանի պոլիտեխնիկական, Նեապոլի արևելագիտության, Պիզայի մանկավարժական ինստիտուտները և այլն։ Խոշորագույն գրադարաններն են. Հռոմում՝ Ազգային կենտրոնական (հիմնադրվել է 1876-ին, 2, 2 մլն կտոր գիրք, 1893 սկզբնատիպ), համալսարանի (հիմնադրվել է 1661-ին, 866 հզ. կտոր գիրք, 659 սկզբնատիպ), Դեի Լինչեի ազգային ակադեմիայի (հիմնադրվել է 1730-ին, 412 հզ. կտոր գիրք, 2293 սկզբնատիպ) և այլն, Նեապոլում՝ Ազգային (հիմնադրվել է 1804-ին, ավելի քան 1, 5 մլն կտոր գիրք, 4546 սկզբնատիպ), համալսարանի (հիմնադրվել է 1615-ին, 750 հզ. կտոր գիրք) և այլն, Միլանում՝ Ազգային (հիմնադրվել է 1763-ին, ավելի քան 807 հզ. կտոր գիրք, 2349 սկզբնատիպ) ևն, ազգային և համալսարանական գրադարանները Բոլոնիայում, Բարիում, Պալերմոյում, Պիզայում և այլ քաղաքներում։ Իտալիայում կա ավելի քան 150 թանգարան։ խոշորագույններն են. Հռոմի Ազգային (հիմնադրվել է 1889-ին), Վիլլի Զուլիայի (հիմնադրվել է 1889-ին) թանգարանները, Բորգեզի (հիմնադրվել է 1616-ին), Անտիկ արվեստի ազգային (հիմնադրվել է 1895-ին), ժամանակակից արվեստի ազգային (հիմնադրվել է 1883-ին) պատկերասրահները, ազգային թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ Ֆլորենցիայում, Պերուջայում, Տարանտոյում, Դոժերի պալատը Վենետիկում, Ուֆֆիցիայի պատկերասրահը Ֆլորենցիայում և այլն։

Գիտություն և գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

V—VI դդ. Իտալիայում անտիկ գիտության վերջին ներկայացուցիչներն էին Ա. Բոեցիուսը, որի մաթեմատիկական և երաժշտության տեսության երկերը դրված էին միջնադարյան վանական կրթության հիմքում, և Կասիոդորը՝ իր ժամանակի բնագիտական գիտելիքների հանրագիտական ամփոփագրի հեղինակը։ IX դ. Մալեռնոյում ստեղծվել է աշխարհիկ բժշկական դպրոց, որտեղ այլ աշխատանքների հետ կատարվել է նաև արաբական բժշկական աշխատությունների թարգմանություն։ XII—XIII դդ. թարգմանական աշխատանք կատարվել է նաև Հարավային Իտալիայում և Սիցիլիայում: XI—XIII դդ. ստեղծվել են առաջին համալսարանները. XI դ.՝ Պարամայում և Բոլոնիայում, 1222-ին՝ Պադուայում, 1224-ին՝ Նեապոլում և այլուր։ Արտադրության տարբեր ճյուղերի, առևտրի և ծովագնացության զարգացումը նպաստել է հայտնագործություններ կատարելուն։ XIII դ. Իտալիայում է հայտնագործվել ակնոցը, ծովագնացներն սկսել են օգտվել կողմնացույցից և ավելի կատարյալ քարտեզներից։ XIV դ. 1-ին քառորդին հիմնվել են Աալեռնոյի և Վենետիկի բուսաբանական այգիները։ Սկսած XV դարից մեծացավ պրակտիկների դերը փորձարարական գիտության ստեղծման գործում։ Այդ ժամանակաշրջանի համար բնորոշ էր գիտության և արվեստի սերտ կապը։ Գիտության և արվեստի միասնությունը վառ կերպով արտահայտված է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության մեջ։ XIV դ. վերջից Իտալիայի գիտությունը Եվրոպայում առաջատար դիրք էր գրավում։ Սխոլաստիկայի դեմ պայքարի մարտիկ էր մտածող և գիտնական Ջ. Բրունոն, որը զարգացրել է Ն. Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը։ Գ. Գալիլեյի աշխատանքները մեծապես նպաստել են ողջ բնագիտության զարգացմանը և, հատկապես, աշխարհի արևակենտրոն համակարգի հաստատմանը։ XVII —XVIII դդ. իտալական պետության քաղաքական մասնատվածության, տնտեսական անկման և ապա ավստրիական տիրապետության պայմաններում Իտալիայի գիտությունը սկսում է կորցնել իր առաջատար դիրքը Եվրոպայում: 1839-ին Պիզայում հրավիրվել է Իտալիայի բնախույզների առաջին համագումարը։ Նույն տարում Հռոմում հիմնվել է գիտության առաջընթացին աջակցող Իտալական ընկերությունը։ XIX դ. 1-ին կեսին աչքի են ընկել քիչ թվով գիտնականների աշխատանքներ։ Խոշոր նշանակություն են ունեցել Ա. Ավոգադրոյի աշխատանքները (1811-ին սահմանել է իր անունը կրող օրենքը, տես Ավոգադրոյի օրենք)։ Իմպերիալիզմի ժամանակաշրջանում, հատկապես ֆաշիզմի տիրապետության շրջանում Իտալիայի գիտությունը կրել է երկրի ռազմականացման ազդեցությունը։ Ֆաշիզմը արգելակել է ոչ միայն հիմնական, այլև մի շարք կիրառական գիտությունների զարգացումը։ Բնագիտական և տեխնիկական հետազոտությունների վերելքն սկսվել է XX դ. 50-ական թթ.՝ կապված գիտա֊տեխնիկական հեղափոխության հետ։ Կատարվել են մաթեմատիկայի համարյա բոլոր բնագավառներն ընդգրկող ինտենսիվ հետազոտություններ։ Նշանակալի են տիեզերական ճառագայթմանը, քվանտային և միջուկային ֆիզիկային վերաբերող հետազոտությունները։ Քվանտային տեսությունում խոշոր ավանդ է ներդրել է. Ֆերմին։ 1934—1938-ին իր աշակերտների հետ նա կատարել է նեյտրոնային ֆիզիկայի փորձարարական և տեսական խոշոր հայտնագործություններ (նոբելյան մրցանակ, 1938)։ 1938-ին Ֆերմին տարագրվել է ԱՄՆ, որտեղ 1942-ին իրականացրել է միջուկային շղթայական ռեակցիան։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ուշ միջնադար Իտալիայի փիլիսոփայությունն ունեցել է եվրոպական միջնադարյան փիլիսոփայության ընդհանուր գծերը։ Նշանավոր մտածողներ են այլ երկրներում ստեղծագործող իտալացիներ Պետրոս Դամիանին, Լանֆրանկը, Անսելմ Քենտերբերացին, Պետրոս Լոմբարդացին, Թովմա Աքվինացին։ Ըստ էության իտալական փիլիսոփայության ձևավորումը սկսվել է XIII— XIV դդ.: Այդ պրոցեսում կարևոր դեր են կատարել Բոլոնիայի և Պադուայի համալսարանները։ Վերածննդի շրջանում զարգանում է հումանիզմը, աստվածաբանական, իդեալիստական որոշ ուսմունքներում ուժեղացել են մատերիալիստական, աթեիստական ըմբռնումները։ Բարոյական, քաղաքական նոր ըմբռնումների ձևավորման գործում մեծ է Ն. Մաքիավելլու դերը։ Վերածննդի շրջանի իտալական բնափիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչն է Ջ. Բրունոն։ XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. իտալական փիլիսոփայության միտքը անկում է ապրել։ Այդ շրջանի միակ նշանավոր մտածողը Ջ. Վիկոն է՝ պատմականության սկզբունքի հիմնադիրներից մեկը։ XIX դ. սկզբներին փիլիսոփայության մեջ տիրապետող է դարձել կաթոլիկական մտածելակերպը։ XIX կ. վերջին Իտալիայում տարածվել է մարքսիզմը. սկսվել է պատմական մատերիալիզմի, գիտական սոցիալիզմի և ընդհանրապես մարքսիստական տեսության պրոբլեմների ուսումնասիրությունը։ Վերլուծվում են դիալեկտիկական մատերիալիզմի, իմացաբանության, տրամաբանության, բնագիտության փիլիսոփայական հարցերը։ Մարքսիստական մտքի կենտրոնը Գրամշիի ինստիտուտն է (հիմնադրված 1949-ին), մարքսիստական փիլիսոփայության հարցերի պարզաբանմանն է նվիրված «Critica Marxista» (1963-ից) ամսագիրը։ Փիլիսոփայական ուսումնասիրությունների գլխավոր կենտրոններն են Հռոմի համալսարանին կից փիլիսոփայության ինստիտուտը (1939), փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրությունների իտալական ընկերությունը, սոցիոլոգիայի իտալական միությունը (հիմնադրված 1937-ին)։ Հրատարակվում են փիլիսոփայական բազմաթիվ ամսագրեր։

Պատմական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտությունը Իտալիայում սկզբնավորվել է վաղ միջնադարում, սակայն ծաղկում է ապրել միջին դարերում՝ քաղաքների զարգացմանը զուգընթաց։ XI—XIII դդ. գրվել են բազմաթիվ քաղաքային ժամանակագրություններ (Միլանի, Զենովայի, Մոդենայի, Պարմի և այլն)։ XIV դ. արդեն գրվել են համաիտալական նշանակություն ունեցող ժամանակագրություններ։ Վերածնության շրջանի Իտալիայի պատմագիտությանը բնորոշ են հրաժարումը աստվածաբանական պատմական ըմբռնումներից, պատմական աղբյուրների գիտական քննության սկզբնավորումը, իրադարձությունների ռեալիստական վերլուծումը։ Քննադատական մեթոդի հիմնադիրն է Լորենցո Վալլան։ Հումանիստական պատմագրության սկզբունքները զարգացրել են XVI դ. խոշոր պատմաբաններ Նիկոլո Մաքիավելլին և Ֆրանչեսկո Դվիչարդինին։ Իտալիայի միավորումից հետո պատմագիտությունը նոր զարգացում է ապրում։ XIX դ. 60—70-ական թթ. առաջացան հայրենական պատմությունն ուսումնասիրող բազմաթիվ ընկերություններ, ընդհանուր և մասնագիտական պատմական ամսագրեր, սկսեցին հրապարակել փաստագրական նյութեր։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին հանդես եկան համաշխարհային հռչակի հասած իտալացի պատմաբաններ Դ. Պայսը, Ֆերերոն, Լ. Կաետանին։ XX դ. սկզբին պատմագրության մեջ լայն տարածում է գտնում այսպես կոչված տնտեսա-իրավաբանական ուղղությունը, որի ներկայացուցիչները փորձում էին սինթեզել պատմական, իրավաբանական և տնտեսական գիտությունները։ Նույն ժամանակ սկսում է ձեավորվել էթիկա-քաղաքական ուղղությունը, որի հիմնադիրն է Բ. Կրոչեն։ Այս ուղղությունը ուժեղ ազդեցություն է ունեցել ոչ միայն իտալական, այլև համաշխարհային բուրժուական պատմագրության զարգացման վրա։ Իմպերիալիզմի դարաշրջանում Իտալիայում երևան են գալիս ծայրահեղ հետադիմական աշխատություններ՝ գրված նացիոնալիզմի և շովինիզմի ոգով։ Ֆաշիզմի տիրապետության շրջանում (1922—1943) իտալացի մտավորականության որոշ մասը կանգնել է ֆաշիզմին աջակցելու ուղու վրա։ Ա. Դրամշիի և Պ. Տոլյատիի աշխատություններով հիմք է դրվում մարքսիստական պատմագրությանը Իտալիայում։ Ֆաշիզմի ջախջախումից և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտական ուսումնասիրության հատուկ առարկա է դառնում բանվորական և սոցիալիստական շարժման պատմությունը, առավել մանրամասն ուսումնասիրվում են միջնադարյան տնտեսական պատմությունը, Վերածնության խնդիրները, Ռիսորջիմենւոոն, ֆաշիստական և հակաֆաշիստական շարժումը և այլն։ Դիմադրության շարժման հարցերն են մշակում մարքսիստ քաղաքական գործիչներ և գիտնականներ Լ. Լոնգոն, Ռ. Բատալյան և ուրիշներ։ Իտալիայի պատմությունն ուսումնասիրող կարևոր կենտրոններ են Միջին դարերի պատմության իտալական ինստիտուտըը (հիմնադրվել է 1883-ին), Ռիսորջիմենտոյի պատմության ինստիտուտը (հիմնադրվել է 1906-ին), Անտիկ պատմության իտալական ինստիտուտը (հիմնադրվել է 1930-ին), Նոր և նորագույն պատմության իտալական ինստիտուտը (հիմնադրվել է 1934-ին), Դրամշիի ինստիտուտը (հիմնադրվել է 1949-ին) և այլն։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի տնտեսագիտությունը սկզբնավորվել է դեռևս միջնադարում, երբ ականավոր մտածողներ Ն. Մաքիավելլին, Թ. Կամպանելլան իրենց աշխատություններում դրեցին հասարակության և էկոնոմիկայի զարգացման օրենքների ուսումնասիրման հիմքը։ XV—XVII դդ. ձևավորվում է մերկանտիլիստների իտալական դպրոցը, որի ներկայացուցիչները (Ա. Աեռա, Զ. Մոնտանարի և ուրիշներ) մեծ նշանակություն էին տալիս շրջանառության ոլորտի զարգացմանը։ XVIII դ. վերջի-XIX դ. սկզբի լուսավորիչները (Ջ. Վիկո, Ա. Ջենովեզի, Լ. Մուրատորի և ուրիշներ) իրենց աշխատություններում զարգացնում էին ֆրանսիական հանրագիտակների՝ Իտալիայի հասարակական-քաղաքական պայմաններում կիրառելի գաղափարները։ Իտալիայի տնտեսագիտության առաջընթացի համար ակնառու էր նեապոլիտանական համալսարանին առընթեր 1754-ին ստեղծված քաղաքատնտեսության ամբիոնի դերը, որը միավորեց իտալական0 տնտեսագետներին և սոցիոլոգներին։ XIX դ. 2-րդ կեսին մեծանում է արտասահմանյան, հատկապես անգլիական և ֆրանսիական տնտեսագետների գաղափարական ազդեցությունը, սկսում են գերիշխել տնտեսական լիբերալիզմի և պոզիտիվիզմի կոնցեպցիաները, 70—80-ական թթ. տարածվում է Կառլ Մարքսի տնտեսագիտական ուսմունքը։ Կապիտալիստական հարաբերությունների քննադատությամբ հանդես են գալիս Իտալիայում մանրբուրժուական սոցիալիզմի ջատագովներ Զ. Թոմանյոզին, Ջ. Մաձինին, Կ. Պիզականեն և ուրիշներ։ XIX դ. վերջին տնտեսագիտության զարգացման կարևոր խթան էին Վ. Պարետոյի աշխատությունները։ XIX դ. վերջին և XX դ. սկզցին Իտալիայում ծավալվում են տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտությունը հիմնավորող տեսությունները (դիրիժիզմ)։ Երկրում ֆաշիստական դիկտատուրայի հաստատմամբ պետության սոցիալ-տնտեսական պաշտոնական դոկտրինա դարձան կորպորատիվ տեսությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսագիտության մեջ կարևորագույն ուղղություններից էր մարքսիստական տնտեսագիտական միտքը։

Իրավագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկսած VI դարից իտալացի իրավաբանների ուսումնասիրության առարկան Հուստինիանոսի կոդիֆիկացիան էր։ Միջազգային իրավունքի բնագավառում նշանավոր երկը Կոսիոդորի կազմած դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն էր (VI դ.), ուր մեկնաբանվել են իրավունքի առանձին նորմեր։ X դ. Պավիայում ստեղծվել է լանգոբարդյան իրավունքի դասավանդման, XI դ.՝ իրավաբանների ռավենյան, ապա բոլոնյան (գլոսատորների) դպրոցը։ Դլոսատորները մեծ դեր խաղացին Եվրոպայում հռոմեական իրավունքի ռեցեպցիայի և իրավագիտության զարգացման գործում։ Հետագայում հռոմեական իրավունքի մեկնաբանմամբ զբաղվում էին լեգիստները։ Միջնադարում զարգացման բարձր աստիճանի էր հասել նաև եկեղեցական, կանոնական իրավունքը։ Առավել հայտնին Դրացիանի կազմած կանոնական իրավունքի ժողովածուն էր (1151)։ Դրացիանի հետնորդներից Դուրանտիսը կազմել է իրավաբանական յուրօրինակ հանրագիտարան (1275)։ Իտալիայում իրավագիտական մտքի զարգացմանը նպաստել է Թովմաս Աքվինացին: Քրեական իրավունքի մասին պահպանված առաջին նշանավոր գործը Ալբերտո Դանդինոյի գիրքն է (XIII դ.)։ Վերածննդի շրջանում իրավագիտական միտքն անդրադարձել է անտիկ իրավունքին։ XV—XVI դդ. Իտալիայում ձևավորվել է իրավաբանների այսպես կոչված բանասիրական դպրոցը, որն ի տարբերություն գլոսատորների և պոստգլոսատորների, զբաղվում էր հռոմեական իրավունքի անմիջական ուսումնասիրությամբ՝ Հռոմի պատմության ու մշակույթի ուսումնասիրությանը զուգահեռ։ Իտալիայի պետության և իրավունքի գիտության զարգացմանը խթանել են Ն. Մաքիավելլին, Ֆ. Դվիչարդինին, ապա նաև Կամպանելլան։ XVIII դ. սկսած ֆեոդալական կարգերի քննադատությամբ հանդես են եկել իտալացի լուսավորիչները։ Համընդհանուր ճանաչման էր արժանացել Հ. Ֆիլանջերիի «Օրենսդրության գիտություն» աշխատությունը։ Չ. Բեկարն իր աշխատություններում առաջարկում էր քրեական իրավունքի դեմոկրատական սկզբունքներ։ Միջազգային իրավունքի ասպարեզում XIX դ. հռչակվեց այդ դպրոցի հիմնադիր Պ. Մանչինին, որը զգալիորեն նպաստեց միջազգային մասնավոր իրավունքի զարգացմանը։ 70-ական թթ. հիմնադրվեց քրեական իրավունքի մարդաբանական դպրոցը՝ Չ. Լոմբրոզոյի գլխավորությամբ։ XIX—XX դդ. բուրժուական իրավագիտության բոլոր ոլորտներում դրսևորվում էր ձևականմեթոդաբանական շրջանակներից դուրս գալու ձգտումը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի վաղ շրջանի բանահյուսությունը չի պահպանվել։ Միջնադարյան գրականությունն սկսվում է Հռոմեական կայսրության անկումից (476) հետո և մինչև XII դ. շարունակվում լատիներենով (կրոնական ձոներգ, լեգենդ և ժամանակագրություն)։ Քաղաքների արագ զարգացումը XII դ. վերջին և XIII դ. սկզբին նպաստում է ազգային բարբառներով գրական հուշարձանների երևան գալուն (պատմողական-կրոնական պոեզիա, աշխարհիկ և կրոնական քնարերգություն)։ Միասնական գրական լեզուն ստեղծողը Դանտե Ալիգիերին է, «... միջնադարի վերջի և նոր ժամանակի առաջին բանաս֊ տեղծը» (Ֆ. Էնգելս)։ Իտալական Վերածննդի (XIV—XVI դդ.) գրականությանը հատուկ են հումանիստական աշխարհայացքը, հակադասայնությունը, ազատախոհ կենսասիրությունը, մարդկային անհատի հնարավորությունների վերաբերյալ բարձր պատկերացումը, անտիկ աշխարհով հափշտակվելը (Ֆ. Պետրարկու, Զ. Բոկաչչո)։ XV դ. Վերածննդի գաղափարները զարգացրին հումանիստ-գիտնականները՝ լատիներենով գրող բանասերները, փիլիսոփա-գրողները։ XVI դ. վերջնականապես հաստատվեց միասնական գրական լեզու։ Դարավերջին սկսված տնտեսական ու քաղաքական անկումը, ֆեոդալական ու կաթոլիկական ռեակցիան ազդեցին գրականության բովանդակության վրա։ Այս դարի գրական ներկայացուցիչներն են Լ. Արիոստոն (կենցաղային կատակերգության հիմնադիրը), դրամատուրգ Ն. Մաքիավելլին, Պ. Արետինոն, Ջորդանո Բրունոն (փիլիսոփա), Տ. Տասսոն, Բ. Դվարինին, արձակագիրներ Բ. Կաստիլիոնեն, Բ. Չելլինին, Ա. Ֆիրենցուոլան, Մ. Բանդելլոն։ Քնարերգության մեջ իշխում էին Պետրարկայի էպիգոնները, որոնց գլխավորում էր Պ. Բեմբոն։ XVII դ. հակառեֆորմացիան և ֆեոդալական ռեակցիան, իսպանացիների տիրապետությունը իտալական հողերի զգալի մասում՝ լճացում առաջացրին հոգևոր կյանքում և ճգնաժամ՝ գրականության մեջ։ Ջ. Մարինոյի («Ադոնիս», 1623, պոեմ) և նրա հետևորդների բարոկկո պոեզիայի համար հատկանշական են սեթևեթանքն ու ձևական նորույթի ձգտումը։ Մարինոյի անվան հետ կապված այս հոսանքի՝ մարինիզմի դեմ պայքարել են Դ. Կյաբրերան և Ա. Տասսոնին։ XVII դ. արձակից առանձնանում է իտալական հեքիաթների ժողովածուն («Հեքիաթ հեքիաթների մասին» կամ «Պենտամերոն», 1634—1636)՝ Ջ. Բազիլեի մշակմամբ։ Արկադիա գրական ակադեմիան (XVII դ. վերջին), որը հանդես եկավ մարինիզմի դեմ, XVIII դ. նպաստեց ինչպես կլասիցիզմի, այնպես էլ ռոկոկո նրբակիրթ պոեզիայի (Պ. Ռոլլի) զարգացմանը։ Երկու ուղղությունները միահյուսվում էին քնարերգու և դրամատուրգ Պ. Մետաստազիոյի ստեղծագործություններում։ Այդ շրջանի նշանավոր գրողներից են Կ. Դոլդոնին, Կ. Դոցցին։ Ռիսորջիմենտո շրջանի (XVIII դ. վերջ — 1870) գրականությունն աչքի է ընկնում քաղաքացիականությամբ և հայրենասիրությամբ։ 1848—1849-ի հեղափոխությունից հետո հատկանշական են գարիբալդիական բանաստեղծներ Ա. Ալեարդիի, Լ. Մերկանտինիի, վիպագիրներ Ի. Նևոյի, Ռ. Ջովանիոլիի ստեղծագործությունները։ 1870-ից հետո արձակում առաջատար հոսանքը դարձավ վերիզմը, որն արտացոլում էր ժամանակակից սոցիալական իրականությունը, «փոքր մարդկանց» առօրյան։ Ջ. Վեր գան նովելներում, վեպերում և դրամաներում կարեկցանքով էր պատկերում ձկնորսներին ու գյուղացիներին, ծաղրում հոգևորականությանն ու գյուղական հարուստներին։ Վերիստներից աչքի են ընկնում նաև քննադատ ու վիպագիր Լ. Կապուանան և հոգեբանական վեպերի հեղինակ Դրացիա Դելեդան։ XIX դ. վերջին Իտալիայի գրականության մեջ առաջացան նեոռոմանտիկ և սիմվոլիստական ուղղությունները (Ա. Ֆոգացարո, Ջ. Պասկոլի)։ Դեկադանսի և նիցշեականության առավել բնորոշ դրսևորումն են Դ. դ’Աննունցիոյի ստեղծագործությունները, որը դարձավ իտալացի իմպերիալիզմի երգիչը և հետագայում հանգեց ֆաշիզմին։ 1909-ին առաջացավ ֆուտուրիստների հոսանքը (Ֆ. Տ. Մարինետտի)։ Ավանդական բարոյականության ճգնաժամը և «փոքր մարդկանց» ողբերգությունը առավել սրությամբ ցույց տվեց Լ. Պիրանդելլոն։ Իտալիայի մասնակցությունը (1915—18) առաջին համաշխարհային պատերազմին և բանվորական շարժման վերելքի ու ֆաշիստական վտանգի մեծացման հետագա տարիները հանգեցրին ուժերի խիստ սահմանազատման գրականության մեջ։ Ֆաշիստական դիկտատուրայի 20 տարիներին գրողների մեծ մասը հեռացավ սոցիալական թեմատիկայից, ռեալիստական ավանդույթներից, գնաց դեպի «մաքուր արվեստը» (Մ. Բոնտեմպելլի, Ռ. Բաքելլի)։ 1920—1930-ական թթ. պոեզիայում իշխում էր հերմետիզմը, որի հիմնական մոտիվներն էին մենակությունը, աշխարհի ողբերգական զգացողությունը և անելանելի հուսահատությունը (Դ. Ունգարետաի, է. Մոնտալե, Ու. Սաբա)։ Իրականության քննադատական պատկերման ձգտումն այդ տարիներին մարմնավորվեց Կ. Ալվարոյի, Ա. Մորավիայի ստեղծագործության մեջ։ Ռեալիստական ավանդույթներն ապրում էին հակաֆաշիստ վտարանդի գրողների (Զ. Ջերմանետտո, Ա. Ուգոլինի և ուրիշներ) գործերում։ Հակաֆաշիստական տրամադրությունների ուժեղացումը 30-ական թթ. վերջերին արտացոլվեց Չ. Պավեզեի, Ա. Մորավիայի, Է. Վիտտորինիի արձակում։ Հետպատերազմյան առաջին տասնամյակի առաջատար ռեալիստական ուղղությունը դարձավ նեոռեալիզմը։ 60-ական թթ. Իտալիայի գրականությունը գաղափարական-գեղարվեստական նոր հատկանիշներ ձեռք բերեց։ Խորացավ ժամանակակից մարդու կերպարը, ընդարձակվեց նրա սոցիալական ու հոգեբանական պատկերման ոլորտը, գրողներն սկսեցին արտահայտչական նոր միջոցներ որոնել։ Առանձնապես զարգացավ սոցիալ-հոգեբանական վեպը (Մորավիա, Կալգինո, Դ. Պարիզե)։ Ավելի խոր բացահայտվեց պատերազմի ու Դիմադրության շարժման թեման։ Մի շարք ստեղծագործություններ արծարծեցին բանվոր դասակարգի աշխատանքում հասարակական-քաղաքական գործունեության մեջ մարդկային բնավորության կազմավորման թեմաները։ Նույն թվականներին ձևավորվեց ավանգարդիստական ուղղությունը («63-ի խումբ»)։ 70-ական թթ. սկզբներին, բանվորական ու երիտասարդական շարժման վերելքի իրադրության մեջ սրվեց իտալական առաջադիմական գրականության և բուրժուական «մասսայական կուլտուրայի» պայքարը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի թեքվող աշտարակն ու Դուոմոն

Հնագույն գեղարվեստական հուշարձանները (ժայռապատկերներ, քարե արձանիկներ, խեցեղեն ևն) պատկանում են պալեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին։ Բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. II հազարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաեմիկենյան մշակույթի ազդեցությունը։

Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալիթյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ (այսպես կոչված՝ նուրագի)։ Հյուսիսում զարգացել է տեռամար մշակույթը։ Մ.թ.ա. IX—V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տեղանքի անունով) մշակույթը, մ.թ.ա. VIII—II դդ.՝ էարոակների մշակույթը։ Մ.թ.ա. VIII —VI դդ. Իտալիայի ծովեզրյա տարածքում ստեղծված հունական առևտրական բնակավայրերի (Սիրակուզա, Սելինունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպանվել են տաճարների մնացորդներ, քանդակներ, գեղագիտական իրեր։ Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղագիտական ավանդույթների հիման վրա մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. V դ. զարգացել է հին Հռոմի արվեստը։ Հռոմի անկումից և քրիստոնեության ընդունումից հետո սկսել է կազմավորվել Իտալիայի միջնադարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ընթացքում կրելով Բյուզանդիայի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղագիտական ճաշակի ազդեցությունը։

IV – VI դդ. Հռոմում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Ջովաննի ին Լատերանո, Սան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեննա)։ Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծավալայնությունը (Սանտա-Կոստանցա եկեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանական և ասկետիկ։ Լուսաստվերային ձևաստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ-մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռավեննայի Սան Վիտալեի խճանկարները, VI դար, Հռոմի Սանտա-Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.)։

VIII – X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտարապետությունն էր։ Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հարավային աշտարակը, Միլան, IX դ.)։ XI —XIII դդ. Իտալիայի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմանական ոճը, որը երկրի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում (Միլան, Վերոնա, Պարմա, Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ։

Իտալական ռոմանական ճարտարապետության ընդհանուր բնորոշ հատկանիշներն են հստակ և համաչափ համամասնությունները, հանդիսավոր հարդարանքը։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզայի կաթողիկեի համալիրը (մկրտարանը սկսված է 1153-ին, կաթողիկեն կառուցվել է 10631160-ին, կամպանիլան՝ 11741372-ին)։

Սիցիլիայի կառույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբական, նորմանդական ճարտարապետական ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կաթողիկեները)։

Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբերակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI—XV դդ.)։

Ռոմանական ժամանակաշրջանում է կազմավորվել Իտալիայի քաղաքների մեծ մասը, ըստ տեղանքի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն-աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտներով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3—4-հարկանի խոժոռակերպար տներով։

Կառուցվածքներում կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ։ Կանոնավոր կամ անկանոն հատակագծով, խիտ կուտակված կառուցապատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը։

Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը)։ Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով)։

Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում է De re Aedificatoria։ Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»։

Վենետիկյան ջրանցք

Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932 թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է («Վեսպա» տարատեսակը)։

Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը

Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ) եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78%-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի է անցել ՆԱՍԱ-ում)։ Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։

Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»։ Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենեդետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita è bella».

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իտալիայի տոներ
  • 1 հունվարի — Նոր տարի (Il Capodanno),
  • 6 հունվարի — Էպիֆանիա (l’Epifania) կամ Բեֆանա (La Befana), Աստվածահայտնություն, Աստծո կնունք
  • 8 մարտի — Կանանց միջազգային օր (La Festa della Donna), պարտադիր տոն չէ և աշխատանքային օր է
  • 21 ապրիլի — Հռոմի հիմնադրման օր (Natale di Roma),
  • 25 ապրիլի — Ֆաշիզմից ու գերմանական շրջափակումից ազատագրվելու օր (La Liberazione),
  • 1 մայիսի — Աշխատանքի տոն (La Festa del Lavoro),
  • 2 հունիսի — Իտալիայի Հանրապետության հռչակման օր (La Festa della Repubblica),
  • 15 օգոստոսի — Ֆերագոստո (Il Ferragosto) Աստվածամոր Փոխակերպություն կամ Համբարձում (L’Assunzione),
  • 1 նոյեմբերի — Բոլոր սրբերի օր (Il giorno di tutti i Santi կամ Ognissanti),
  • 2 նոյեմբերի — Մեռելոց օր (Il giorno della Commemorazione dei Defunti),
  • 4 նոյեմբերի - Ազգային միասնության օր
  • 8 դեկտեմբերի — Աստվածամոր անարատ հղիություն (L’Immacolata Concezione),
  • 25 դեկտեմբերի — Սուրբ Ծնունդ (Il Natale),
  • 26 դեկտեմբերի — Սուրբ Ստեֆանի օր (Santo Stefano).

Հայերը Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Իտալիա մուտք են գործել շատ վաղուց։ Տակավին VI-VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ)։ Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Հռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ։ Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի։ Ներկայումս Իտալիայում գործում է Հայ Առաքելական 4 և Հայ Կաթոլիկ 3 եկեղեցի։ 1512 թ.-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը։ Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին։ Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր։ 1717 թ.-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000 թ.-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ։ XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Միքայել Չամչյանի, Գաբրիել Ավետիքյանի, Ղուկաս Ինճիճյանի, Եղիա Թովմաճյանի, Արսեն Բագրատունիի, Ղևոնդ Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ։ Առաջին հայկական վարժարանը 1732 թ.-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում։ 1834 թ.-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ.-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ.-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան։ 1883 թ.-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը։ Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը։ Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»։ Ներկայիս Իտալիայում բնակվում է շուրջ 4.002 հայ. որոնք բնակվում են Հռոմ (502), Միլան (1.000), Վենետիկ (300) և Ջենովա քաղաքներում։ զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ։ Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը։ Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը։ Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իտալիայի բնակչությունը 2017-ին
  2. Իտալիայի բնակչությունը 2000-ին
  3. 3,0 3,1 3,2 3,3 Իտալիայի ՀՆԱ-ն 2015-ին
  4. Իատլիայի Ջինի-ի ցուցանիշը 2014-ին
  5. Իտալիայի ՄԶՀ-ի գործակիցը 2013-ին
  6. Search the agreements database Council of the European Union (retrieved 13 October 2013).
  7. Italy: The World Factbook Central Intelligence Agency (retrieved 13 October 2013).
  8. «Country names» 
  9. «BBC News – Italy profile – Facts»։ BBC News 
  10. «Maltempo, è emergenza su tutto lo Stivale. Si cercano due dispersi»։ RomagnaOggi 
  11. «L'Italia vista dallo spazio: lo stivale illuminato di notte è uno spettacolo»։ Tgcom24։ 4 August 2014 
  12. Sée Henri։ «Modern Capitalism Its Origin and Evolution»։ University of Rennes։ Batoche Books։ Վերցված է 29 August 2013 
  13. 13,0 13,1 Jepson Tim (2012)։ National Geographic Traveler: Italy։ National Geographic Books, 
  14. Bonetto Cristian (2010)։ Discover Italy։ Lonely Planet 
  15. Bouchard Norma, Ferme Valerio (2013)։ Italy and the Mediterranean: Words, Sounds, and Images of the Post-Cold War Era։ Palgrave Macmillan։ Վերցված է 17 December 2015 
  16. «Unification of Italy»։ Library.thinkquest.org։ 4 April 2003։ Վերցված է 19 November 2009 
  17. «The Italian Colonial Empire»։ All Empires։ Վերցված է 17 June 2012։ «At its peak, just before WWII, the Italian Empire comprehended the territories of present time Italy, Albania, Rhodes, Dodecaneses, Libya, Ethiopia, Eritrea, the majority of Somalia and the little concession of Tientsin in China» 
  18. http://globalmakeover.com/sites/economicreconstruction.com/static/JonRynn/FirstChapterDissertation.pdf
  19. Gabriele Abbondanza, Italy as a Regional Power: the African Context from National Unification to the Present Day (Rome: Aracne, 2016)
  20. "Operation Alba may be considered one of the most important instances in which Italy has acted as a regional power, taking the lead in executing a technically and politically coherent and determined strategy." See Federiga Bindi, Italy and the European Union (Washington, D.C.: Brookings Institution Press, 2011), p. 171.
  21. +2004:+Setting+Priorities+Straight&hl=en&sa=X&ved=0ahUKEwjY4P_wzKXNAhXBJsAKHTXoBBQQ6AEIHDAA#v=onepage&q=Canada%20Among%20Nations%2C%202004%3A%20Setting%20Priorities%20Straight&f=false Canada Among Nations, 2004: Setting Priorities Straight։ McGill-Queen's Press – MQUP։ 17 January 2005։ էջ 85։ ISBN 0773528369։ Վերցված է 13 June 2016  ("The United States is the sole world's superpower. France, Italy, Germany and the United Kingdom are great powers")
  22. Sterio Milena (2013)։ The right to self-determination under international law : "selfistans", secession and the rule of the great powers։ Milton Park, Abingdon, Oxon: Routledge։ էջ xii (preface)։ ISBN 0415668182  ("The great powers are super-sovereign states: an exclusive club of the most powerful states economically, militarily, politically and strategically. These states include veto-wielding members of the United Nations Security Council (United States, United Kingdom, France, China, and Russia), as well as economic powerhouses such as Germany, Italy and Japan.")
  23. Alberto Manco, Italia. Disegno storico-linguistico, 2009, Napoli, L'Orientale, 978-88-95044-62-0
  24. J.P. Mallory and D.Q. Adams, Encyclopedia of Indo-European Culture (London: Fitzroy and Dearborn, 1997), 24.
  25. Dionysius of Halicarnassus, Roman Antiquities, 1.35, on LacusCurtius
  26. Aristotle, Politics, 7.1329b Archived 10 September 2015 at the Wayback Machine., on Perseus
  27. Thucydides, The Peloponnesian War, 6.2.4 Archived 24 September 2015 at the Wayback Machine., on Perseus
  28. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  29. Pallottino, M., History of Earliest Italy, trans. Ryle, M & Soper, K. in Jerome Lectures, Seventeenth Series, p. 50
  30. Kluwer Academic/Plenum Publishers 2001, ch. 2. ISBN 0-306-46463-2.
  31. «Istituto Italiano di Preistoria e Protostoria»։ IIPP։ 29 January 2010։ Արխիվացված օրիգինալից 15 October 2013-ին 
  32. The Mycenaeans and Italy: the archaeological and archaeometric ceramic evidence, University of Glasgow, Department of Archaeology
  33. Emilio Peruzzi, Mycenaeans in early Latium, (Incunabula Graeca 75), Edizioni dell'Ateneo & Bizzarri, Roma, 1980
  34. Gert Jan van Wijngaarden, Use and Appreciation of Mycenaean Pottery in the Levant, Cyprus and Italy (1600–1200 B.C.): The Significance of Context, Amsterdam Archaeological Studies, Amsterdam University Press, 2001
  35. Bryan Feuer, Mycenaean civilization: an annotated bibliography through 2002, McFarland & Company; Rev Sub edition (2 March 2004)
  36. Richard Carl J. (2010)։ Why we're all Romans : the Roman contribution to the western world (1st pbk. ed.)։ Lanham, Md.: Rowman & Littlefield։ էջեր xi–xv։ ISBN 0-7425-6779-6 
  37. Sarris Peter (2011)։ Empires of faith : the fall of Rome to the rise of Islam, 500 – 700. (1st. pub. ed.)։ Oxford: Oxford UP։ էջ 118։ ISBN 0-19-926126-1 
  38. Յու. Մուրադյան, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Երևան, 2010
  39. «Morphometric and hydrological characteristics of some important Italian lakes»։ Largo Tonolli 50, 28922 Verbania Pallanza: Istituto per lo Studio degli Ecosistemi։ Արխիվացված օրիգինալից-ից 5 February 2010-ին։ Վերցված է 3 March 2010 
  40. «Clima, cibo e ville. Il lago più bello è quello di Como» (Italian)։ Il Corriere della Sera։ 2014։ Արխիվացված օրիգինալից 27 September 2015-ին։ Վերցված է 24 January 2014 
  41. Կաղապար:Cite
  42. «Inventario delle risorse geotermiche nazionali»։ UNMIG։ 2011։ Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին։ Վերցված է 14 September 2011 
  43. «Italy – Environment»։ Dev.prenhall.com։ Արխիվացված օրիգինալից-ից 1 July 2009-ին։ Վերցված է 2 August 2010 
  44. «National Parks in Italy»։ Parks.it։ 1995–2010։ Արխիվացված օրիգինալից 29 March 2010-ին։ Վերցված է 15 March 2010 
  45. REN21 (15 July 2010)։ «Renewables 2010 Global Status Report»։ REN21։ Արխիվացված օրիգինալից-ից 20 August 2011-ին։ Վերցված է 16 July 2010 
  46. «Photovoltaic energy barometer 2010 – EurObserv'ER»։ Վերցված է 30 October 2010 (չաշխատող հղում)
  47. «World Wind Energy Report 2010» (PDF)։ Report։ World Wind Energy Association։ February 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 4 September 2011-ին։ Վերցված է 8 August 2011 
  48. wwea
  49. «Italy – Environment»։ Encyclopedia of the Nations։ Արխիվացված օրիգինալից 4 January 2011-ին։ Վերցված է 7 April 2010 
  50. United Nations Statistics Division, Millennium Development Goals indicators: Carbon dioxide emissions (Կաղապար:CO2), thousand metric tons of Կաղապար:CO2 Archived 25 December 2009 at the Wayback Machine. (collected by CDIAC)
  51. Human-produced, direct emissions of carbon dioxide only. Excludes other greenhouse gases; land-use, land-use-change and forestry (LULUCF); and natural background flows of Կաղապար:CO2
  52. [1] Archived 3 March 2010 at the Wayback Machine.
  53. Duncan Kennedy (14 June 2011)։ «Italy nuclear: Berlusconi accepts referendum blow»։ Bbc.co.uk։ Արխիվացված օրիգինալից 12 June 2011-ին։ Վերցված է 20 April 2013 
  54. Nick Squires (2 October 2009)։ «Sicily mudslide leaves scores dead»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված օրիգինալից 6 October 2009-ին։ Վերցված է 2 October 2009 
  55. Livy (1797)։ The history of Rome։ George Baker (trans.)։ Printed for A. Strahan 
  56. «ITALY'S FIFTH NATIONAL REPORT TO THE CONVENTION ON BIOLOGICAL DIVERSITY»։ Italian Ministry for the Environment, Land and Sea։ Արխիվացված օրիգինալից 18 May 2015-ին։ Վերցված է 17 May 2015 
  57. Pignatti, S.,1982 Flora d’Italia. Edagricole, Bologna, vol. 1–3, 1982
  58. Riccardo Guarino, Sabina Addamiano, Marco La Rosa, Sandro Pignatti Flora Italiana Digitale:an interactive identification tool for the Flora of Italy Archived 26 December 2016 at the Wayback Machine.
  59. Adriana Rigutti, Meteorologia, Giunti, p. 95, 2009.
  60. Thomas A. Blair, Climatology: General and Regional, Prentice Hall pages 131–132
  61. «Climate Atlas of Italy»։ Network of the Air Force Meteorological Service։ Արխիվացված օրիգինալից 14 November 2012-ին։ Վերցված է 30 September 2012 
  62. Smyth, Howard McGaw Italy: From Fascism to the Republic (1943–1946) The Western Political Quarterly vol. 1 no. 3 (pp. 205–222), September 1948.Կաղապար:Jstor
  63. «About us – Sistema di informazione per la sicurezza della Repubblica»։ www.sicurezzanazionale.gov.it։ Արխիվացված օրիգինալից 29 March 2015-ին 
  64. «Italy's new parliament is younger, more diverse and more female»։ 21 March 2018 
  65. Claudio Tucci (11 November 2008)։ «Confesercenti, la crisi economica rende ancor più pericolosa la mafia»։ Confesercenti (Italian)։ Ilsole24ore.com։ Արխիվացված օրիգինալից 27 April 2011-ին։ Վերցված է 21 April 2011 
  66. Nick Squires (9 January 2010)։ «Italy claims finally defeating the mafia»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 29 April 2011-ին։ Վերցված է 21 April 2011 
  67. Kiefer Peter (22 October 2007)։ «Mafia crime is 7% of GDP in Italy, group reports»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 1 May 2011-ին։ Վերցված է 19 April 2011 
  68. Maria Loi (1 October 2009)։ «Rapporto Censis: 13 milioni di italiani convivono con la mafia»։ Censis (Italian)։ Antimafia Duemila։ Արխիվացված օրիգինալից-ից 29 April 2011-ին։ Վերցված է 21 April 2011 
  69. Kington Tom (1 October 2009)։ «Mafia's influence hovers over 13 m Italians, says report»։ The Guardian (London)։ Արխիվացված օրիգինալից 8 September 2013-ին։ Վերցված է 5 May 2010 
  70. ANSA (14 March 2011)։ «Italy: Anti-mafia police arrest 35 suspects in northern Lombardy region»։ adnkronos.com։ Mafia Today։ Արխիվացված օրիգինալից 29 April 2011-ին։ Վերցված է 21 April 2011 
  71. «Crime Statistics – Murders (per capita) (most recent) by country»։ NationMaster.com։ Արխիվացված օրիգինալից 29 September 2008-ին։ Վերցված է 4 April 2010 
  72. «MISSIONI/ATTIVITA’ INTERNAZIONALI DAL 1 October 2013 AL 31 December 2013 – SITUAZIONE AL 11.12.2013»։ Italian Ministry of Defence։ Արխիվացված օրիգինալից 1 February 2014-ին։ Վերցված է 27 January 2014 
  73. "Italian soldiers leave for Lebanon Archived 2 September 2006 at the Wayback Machine. Corriere della Sera, 30 August 2006
  74. «Italy donates 60 million euros to PA»։ Ma'an News Agency։ 4 September 2013։ Արխիվացված օրիգինալից 18 October 2014-ին։ Վերցված է 27 January 2014 
  75. «Law n°226 of August 23, 2004»։ Camera.it։ Արխիվացված օրիգինալից 17 January 2013-ին։ Վերցված է 13 July 2012 
  76. "The Military Balance 2010", pp. 141–145. International Institute for Strategic Studies, 3 February 2010.
  77. Italian Ministry of Defence։ «Nota aggiuntiva allo stato di previsione per la Difesa per l'anno 2009» (Italian)։ Արխիվացված օրիգինալից-ից 4 May 2011-ին։ Վերցված է 11 July 2014 
  78. Hans M. Kristensen / Natural Resources Defense Council (2005)։ «NRDC: U.S. Nuclear Weapons in Europe – part 1» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից 1 January 2011-ին։ Վերցված է 30 May 2011 
  79. «Marina Militare (Italian military navy website)» (Italian)։ Marina.difesa.it։ Արխիվացված օրիգինալից 24 November 2010-ին։ Վերցված է 30 May 2011 
  80. «The Carabinieri Force is linked to the Ministry of Defence»։ Carabinieri։ Արխիվացված օրիգինալից 30 April 2011-ին։ Վերցված է 14 May 2010 
  81. «Codici comuni, province e regioni»։ www.istat.it (Italian)։ Արխիվացված օրիգինալից 10 October 2017-ին։ Վերցված է 17 Jan 2018 
  82. http://appsso.eurostat.ec.europa.eu/nui/show.do?dataset=nama_10r_2gdp&lang=en
  83. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 22 October 2017-ին։ Վերցված է 2017-10-22 
  84. «Gross domestic product (2015)»։ The World Bank: World Development Indicators database։ World Bank։ 28 April 2017։ Արխիվացված օրիգինալից 1 February 2017-ին։ Վերցված է 17 May 2017 
  85. Sensenbrenner Frank, Arcelli Angelo Federico։ «Italy's Economy Is Much Stronger Than It Seems»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից 6 December 2014-ին։ Վերցված է 25 November 2014 
  86. Dadush Uri։ «Is the Italian Economy on the Mend?»։ Carnegie Endowment for International Peace։ Արխիվացված օրիգինալից 13 July 2015-ին։ Վերցված է 25 November 2014 
  87. «Doing Business in Italy: 2014 Country Commercial Guide for U.S. Companies»։ United States Commercial Service։ Արխիվացված օրիգինալից-ից 15 July 2014-ին։ Վերցված է 25 November 2014 
  88. The Economist Intelligence Unit's quality-of-life index Archived 23 July 2012 at WebCite, Economist, 2005
  89. «The Global Creativity Index 2011»։ Martin Prosperity Institute։ Արխիվացված օրիգինալից 30 September 2014-ին։ Վերցված է 26 November 2014 
  90. Aksoy M. Ataman, Ng Francis։ «The Evolution of Agricultural Trade Flows»։ The World Bank։ Արխիվացված օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 25 November 2014 
  91. Pisa Nick (12 June 2011)։ «Italy overtakes France to become world's largest wine producer»։ The Telegraph։ Արխիվացված օրիգինալից 3 September 2011-ին։ Վերցված է 17 August 2011 
  92. «Automotive Market Sector Profile – Italy»։ The Canadian Trade Commissioner Service։ Արխիվացված օրիգինալից 5 December 2014-ին։ Վերցված է 26 November 2014 
  93. «Data & Trends of the European Food and Drink Industry 2013–2014»։ FoodDrinkEurope։ Արխիվացված օրիգինալից-ից 6 December 2014-ին։ Վերցված է 26 November 2014 
  94. «Italy fashion industry back to growth in 2014»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 5 December 2014-ին։ Վերցված է 26 November 2014 
  95. Leblanc John (25 April 2014)։ «The top 10 largest automakers in the world»։ Driving։ Արխիվացված օրիգինալից 17 March 2017-ին։ Վերցված է 29 April 2017 
  96. «Trade in goodsExports, Million US dollars, 2016»։ OECD։ Արխիվացված օրիգինալից 15 April 2017-ին։ Վերցված է 17 May 2017 
  97. "Manufacturing, value added (current US$) Archived 10 October 2017 at the Wayback Machine.". accessed on 17 May 2017.
  98. «Knowledge Economy Forum 2008: Innovative Small And Medium Enterprises Are Key To Europe & Central Asian Growth»։ The World Bank։ 19 May 2005։ Արխիվացված օրիգինալից 23 June 2008-ին։ Վերցված է 17 June 2008 
  99. «CIA – The World Factbook»։ CIA։ Արխիվացված օրիգինալից 11 February 2011-ին։ Վերցված է 26 January 2011 
  100. «Auto: settore da 144mila imprese in Italia e 117 mld fatturato»։ adnkronos.com։ Արխիվացված օրիգինալից 25 September 2015-ին։ Վերցված է 23 September 2015 
  101. «Country Profiles – Italy»։ acea.thisconnect.com։ Արխիվացված օրիգինալից-ից 11 February 2008-ին։ Վերցված է 9 February 2008 
  102. «Fiat Chrysler to spin off Ferrari, issue $2.5 billion convertible bond»։ Արխիվացված օրիգինալից 29 October 2014-ին։ Վերցված է 29 October 2014 
  103. Haigh Robert (18 February 2014)։ «Ferrari – The World's Most Powerful Brand»։ Brand Finance։ Արխիվացված օրիգինալից 2 February 2016-ին։ Վերցված է 9 February 2015 
  104. Andrews Edmund L. (1 January 2002)։ «Germans Say Goodbye to the Mark, a Symbol of Strength and Unity»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 1 May 2011-ին։ Վերցված է 18 March 2011 
  105. Taylor Martin Susan (28 December 1998)։ «On Jan. 1, out of many arises one Euro»։ St. Petersburg Times։ էջ National, 1.A 
  106. Orsi Roberto։ «The Quiet Collapse of the Italian Economy»։ The London School of Economics։ Արխիվացված օրիգինալից 19 November 2014-ին։ Վերցված է 24 November 2014 
  107. Nicholas Crafts, Gianni Toniolo (1996)։ Economic growth in Europe since 1945։ Cambridge University Press։ էջ 428։ ISBN 0-521-49627-6 
  108. Balcerowicz Leszek։ «Economic Growth in the European Union»։ The Lisbon Council։ Արխիվացված օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 8 October 2014 
  109. «"Secular stagnation" in graphics»։ The Economist։ Արխիվացված օրիգինալից 23 November 2014-ին։ Վերցված է 24 November 2014 
  110. «Government debt increased to 93.9% of GDP in euro area and to 88.0% in EU28»։ Eurostat։ Արխիվացված օրիգինալից 21 October 2014-ին։ Վերցված է 24 November 2014 
  111. «Could Italy Be Better Off than its Peers?»։ CNBC։ 18 May 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 30 April 2011-ին։ Վերցված է 30 May 2011 
  112. «Household debt and the OECD's surveillance of member states»։ OECD Economics Department։ Արխիվացված օրիգինալից-ից 9 January 2015-ին։ Վերցված է 26 November 2014 
  113. «Oh for a new risorgimento»։ The Economist։ Արխիվացված օրիգինալից 24 October 2014-ին։ Վերցված է 24 November 2014 
  114. «Comune per Comune, ecco la mappa navigabile dei redditi dichiarati in Italia»։ www.lastampa.it։ Արխիվացված օրիգինալից 5 April 2015-ին 
  115. «GDP per capita at regional level»։ Istat։ Արխիվացված օրիգինալից 26 October 2017-ին։ Վերցված է 25 October 2017 
  116. «Euro area unemployment rate at 11%»։ Eurostat։ Արխիվացված օրիգինալից 31 July 2017-ին։ Վերցված է 26 October 2017 
  117. Istat։ «Employment and unemployment: second quarter 2017» (PDF)։ Արխիվացված օրիգինալից 26 October 2017-ին։ Վերցված է 26 October 2017 
  118. 118,0 118,1 118,2 «Censimento Agricoltura 2010»։ National Institute of Statistics։ 24 October 2010։ Արխիվացված օրիգինալից 13 February 2015-ին։ Վերցված է 11 February 2015 
  119. «OIV report on the State of the vitiviniculture world market» (PowerPoint presentation)։ news.reseau-concept.net։ Réseau-CONCEPT։ 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 28 July 2011-ին 
  120. «Frecciarossa 1000 in Figures»։ Ferrovie dello Stato Italiane։ Արխիվացված օրիգինալից-ից 18 December 2014-ին։ Վերցված է 24 November 2014 
  121. 121,0 121,1 European Commission։ «Panorama of Transport» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից 7 April 2009-ին։ Վերցված է 3 May 2009 
  122. «Energy imports, net (% of energy use)»։ World Bank։ Արխիվացված օրիգինալից 30 April 2011-ին։ Վերցված է 24 November 2014 
  123. Eurostat։ «Energy, transport and environment indicators»։ Արխիվացված օրիգինալից-ից 23 November 2009-ին։ Վերցված է 10 May 2009 
  124. Eurostat։ «Panorama of energy»։ Արխիվացված օրիգինալից-ից 3 June 2010-ին։ Վերցված է 10 May 2009 
  125. L. Anwandter and P. Rubino (2006)։ «Risks, uncertainties and conflicts of Interest in the Italian water sector: A review and proposals for reform»։ Materiali UVAL (Public Investment Evaluation Unit of the Department for Development and Cohesion Policies (DPS) in the Ministry for Economic Development), According to ISTAT figures analysed by the Water Resources Surveillance Committee (CoViRi),։ էջ 9 
  126. Bardelli Lorenzo։ «Pro aqua Italian policy to get prices and governance right»։ Utilitatis, 29th International Congress of CIRIEC, Wien, 14 September 2012։ էջ 16 
  127. Albasser Francesco (May 2012)։ «The Italian Water industry – Beyond the Public/Private debate & back to basics, Presentation at the Conference Water Loss Europe»։ in3act Energy։ էջ 12 
  128. Giuliano Pancaldi, "Volta: Science and culture in the age of enlightenment", Princeton University Press, 2003.
  129. Weidhorn Manfred (2005)։ The Person of the Millennium: The Unique Impact of Galileo on World History։ iUniverse։ էջ 155։ ISBN 0-595-36877-8 
  130. Bondyopadhyay Prebir K. (1995)։ «Guglielmo Marconi – The father of long distance radio communication – An engineer's tribute»։ 25th European Microwave Conference, 1995։ էջ 879։ doi:10.1109/EUMA.1995.337090 
  131. «Enrico Fermi, architect of the nuclear age, dies»։ Autumn 1954։ Արխիվացված օրիգինալից 17 November 2015-ին 
  132. Lucia Orlando, "Physics in the 1930s: Jewish Physicists' Contribution to the Realization of the" New Tasks" of Physics in Italy." Historical studies in the physical and biological sciences (1998): 141–181. Կաղապար:Jstor
  133. Wheen, Andrew. Dot-Dash to Dot.com: How Modern Telecommunications Evolved from the Telegraph to the Internet. Archived 29 April 2016 at the Wayback Machine. Springer, 2010. p. 45. Web. 23 September 2011.
  134. Cleveland, Cutler (Lead Author) ; Saundry, Peter (Topic Editor). Meucci, Antonio. Archived 26 May 2013 at the Wayback Machine. Encyclopedia of Earth, 2006. Web. 22 July 2012.
  135. "Foreign tourist numbers in Italy head towards new record" Archived 1 June 2017 at the Wayback Machine., Retrieved 21 May 2017.
  136. Եվրոպայի առավել շատ բնակչություն ունեցող երկրներ
  137. Իտալիայի ուրբանիզացման մակարդակը
  138. Յու. Մուրադյան, Սոցիալ - տնտեսական աշխարհագրություն, Երևան, 2010 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «Իտալիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found, or a closing </ref> is missing