Հռոմի հիմնադրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հռոմի ստեղծումից)
Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին կերակրող էգ գայլը` Հռոմի հիմնադրման խորհրդանիշը

Հռոմի ստեղծումը ուսումնասիրել է հնագիտությունը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց՝ հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց քաղաքի պատմությունը լեգենդներով ու առասպելներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների պատմությունն է՝ երկվորյակների, որոնց սնել էր էգ գայլը[1] .[2]։ Այս պատմությունը համաձայնեցվեց ավելի վաղ շրջանում ստեղծված մեկ այլ ավանդության հետ, որ ունեին Տրոյայի փախստական Էնեյները։ Նրանք փախան Իտալիա և հիմնադրեցին ռոմանների ճյուղը՝ շնորհիվ Յուլուսի՝ Հուլիո-Կլաուդիան արքայատոհմի հիմնադրի։

Պահպանված լեգենդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնեյներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնեյները փախչում են Տրոյայից. Ֆեդերիկո Բարոչչի, 1598

Հռոմի մասին ազգային էպոսը` Վերգիլիուսի «Էնեիդ»-ը, պատմում է, թե ինչպես տրոյացի արքայազն Էնեասը եկավ Իտալիա։ Ըստ «Էնեիդ»-ի՝ կործանված Տրոյա քաղաքի ողջ մնացած բնակիչները հավաքվում են միասին Էնեասի շուրջը, հաղթահարում բազում արկածներ Միջերկրական ծովում` ներառյալ կանգառը նոր հիմնադրված Քարթիջում` Դիդո թագուհու հսկողությամբ, բայց ի վերջո հասնում են Իտալիայի ափը։ Տրոյացիները մտածում էին, որ կանգ են առել Անցիոյի և Ֆիումինցիոյի միջև՝ Հռոմի հարավարևմտյան շրջանում։ Հավանաբար, նրանք կանգ էին առել Լավրենտում քաղաքում (այլ աղբյուրներում՝ Լավինիում)։ Քաղաքն անվանվել է ի պատիվ Լավինիայի՝ արքա Լատինուսի դստեր, ում հետ ամուսնացած էր Էնեասը։ Սա սկիզբ դարձավ Թրնուսի հետ զինված բախումների՝ Լավինիայի հետ ամուսնության համար[3]։ Մինչ Էնեասի ժամանումը Թրնուսը նշանված էր Լավինիայի հետ, բայց վերջինս շուտով ամուսնացավ Էնեասի հետ՝ այդպիսով սկիզբ դնելով պատերազմի։ Էնեասը հաղթեց պատերազմում և սպանեց Թրնուսին։ Տրոյացիները տեղացիների հետ ապրելու իրավունք ձեռք բերեցին։ Էնեասի երիտասարդ որդին՝ Ասկանիուսը (հայտնի է նաև որպես Յուլուս), հիմնադրեց Ալբա Լոնգան և Ալբացի արքաների արքայատոհմը, ովքեր լցրեցին Տրոյայի արքայատոհմի և Հռոմի հիմնադրման ավանդական շրջանի միջև եղած ժամանակագրական անդունդը մ.թ.ա. 8-րդ դարում։

Այս ժամանակաշրջանի վերջին՝ Պրոքաս արքան Նումիտորի և Ամուլիուսի հայրն էր։ Նրա մահից հետո Նումիտորը դարձավ Ալբա Լոնգայի արքա, բայց Ամուլիուսը ձերբակալեց նրան և բանտ ուղարկեց։ Նա նաև ստիպեց Նումիտորի դստերը՝ Ռեա Սիլվիային, դառնալ կույս քարոզիչ Վեստալսում։ Երկար տարիներ Ամուլիուսը արքա էր։

Հռոմուլոս և Հռեմոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ծագումով Էնեասի լեգենդը հետագայում փոխարինվեց իտալական ծագմամբ Հռոմուլոսի և Հռեմոսի լեգենդով, որոնք, ըստ պատմագիտական հաշվարկների, ծնվել են մոտ մ.թ.ա. 771 թվականին։ Ենթադրվում է, որ նրանք Ռեա Սիլվիայի և Մարսի` պատերազմի աստծո զավակներն էին։ Մարգարեության պատճառով նրանք պիտի տապալեին իրենց քեռի Ամուլիուսին, ով սպանել էր Սիլվիայի հորը` Նումիտորին։ Բազմաթիվ դիցաբանական կերպարների նման, նրանք ծնվելու պահից արդեն լքված էին։ Նրանց կերակրում էր էգ գայլը, մինչև Ֆաուստուլուս անունով մի հովիվ գտավ նրանց և մեծացրեց իր երեխաների նման։ Ֆաստուլուսն ու նրա կինը՝ Ակկա Լարենցիան, մեծացրին երեխաներին։ Երբ նրանք չափահաս դարձան, սպանեցին Ամուլիուսին և վերականգնեցին Նումիտորը։ Նրանք որոշեցին քաղաք հիմնել։ Ինչևէ, նրանք վիճում են, և Հռոմուլոսը սպանում է եղբորը։ Այսպիսով, Հռոմը հիմնադրվեց եղբայրասպանությամբ՝ մի պատմությամբ, որը հետագայում էլ շարունակվեց քաղաքի՝ պայքարով ու արյունահեղությամբ լի պատմության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Livy (1797). The history of Rome. George Baker (trans.). Printed for A.Strahan.
  2. Livy (2005 թ․ մայիսի 26). The Early History of Rome. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-196307-5.
  3. «Turnus». Encyclopaedia Britannica.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]