Անցիո
քաղաք-նավահանգիստ | |||||
---|---|---|---|---|---|
Անցիո | |||||
Anzio | |||||
| |||||
Տեսարան Անցիո քաղաքից | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Հռոմ | ||||
Համայնք | Metropolitan City of Rome? | ||||
Մակերես | 43,43 կմ² | ||||
ԲԾՄ | 3±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | 52865 մարդ (2009 թվականի ապրիլի 4) | ||||
Խտություն | 1217 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06 | ||||
Փոստային ինդեքս | 00042 | ||||
Փոստային դասիչ | 00042 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||||
Պաշտոնական կայք | comune.anzio.roma.it(իտալ.) | ||||
| |||||
Անցիո (իտալ.՝ Anzio), քաղաք-նավահանգիստ Տիրենյան ծովի եռանկյունու ելուստում, Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Հռոմ գավառում[1]։
Բնակչությունը 2009 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կազմել է 52865 մարդ։ Տարածքը՝ 43,43 քկմ։ Փոստային ինդեքսը՝ 00042։ Հեռախոսային կոդը՝ 06։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցիումը (Antium) Հռոմից հին է, հռոմեացիների կողմից նվաճվել է մ.թ.ա. 468 թվականին – վոլսկիների (ժողովուրդ) ամրացված քաղաք էր։ Համաձայն լեգենդի, հիմնադրվել է թափառական Ոդիսևսի և Ցիրցեայի հրաշագործի որդի Անտեեմի կողմից։ Անցիումի կայսրության ժամանակ մրցակցում էր պոմպեյների հետ հարուստ հռոմեացիների ծովափնյա առանձնատների թվով։ Ծովի ափին կանգնած էր կայսերական պալատը, որում ծնվել են Կալիգուլան և Ներոնը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն արվեստի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Բորգեզյան մարտիկը» և «Ապոլլոն Բելվեդերսկին»։ 59 թվականին Ներոնը այստեղ հիմնեց առևտրային նավահանգիստ։ Կայսրության դարաշրջանում այստեղ կառուցվեցին նաև Էսկուլապա և Ֆորտունա տաճարները[2]։ Մինչև 6-րդ դարը քաղաքը հանդիսանում էր համանուն թեմի կենտրոնը, որը դադարել է գոյություն ունենալ սարացիների կողմից գրավումից հետո։
Սարացինների կողմից ավերման արդյունքում քաղաքի տարածքը մատնվեց անտերության, իսկ բնակչությունը տեղափոխվեց արևելք՝ ներկայիս Նետտունոյի շրջան։ Վերածննդի դարաշրջանում Անցիոյի մոտ կառուցվեցին Ալդոբրանդինի (Ֆրասկատի) և Բոգեզե ընտանիքների առանձնատները։ Արդյունքում, մոտավորապես 1479 թվականին Անցիոյում Ներրոյի պալատի ավերակների վրա գտնվեց Ապոլոնի հայտնի արձանը, որը 1506 թվականին Հուլիոս 2-րդ Հռոմի Պապի հրամանով տեղադրվեց վատիկանյան Բելվեդեր այգի։ 1698 թվականին Ինոկենտի 12-րդ Հռոմի Պապը սկսեց նոր նավահանգստի կառուցումը հնագիտական գոտուց արևելք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անցիոյի շրջանում տեղի է ունեցել դաշնակիցների դեսանտը Հռոմի գրավման նպատակով (տես Անցիո-Նետտունյան գործողությունը)։
Ժողովրդագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության դինամիկան՝
Համայնքի վարչակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռախոս՝ 06 984991
- Էլեկտրոնային փոստ։ segretario.generale@comune.anzio.roma.it
- Պաշտոնական կայք։ http://www.comune.anzio.roma.it Արխիվացված 2003-10-05 Wayback Machine
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տոր Կալդարա աշտարակը՝ Անցիո քաղաք-նավահանգիստում
-
Դոմուս Ներոնիայի ավերակները
-
Դոմուս Ներոնիայի հին գրադարաններ
-
Շարունակական լույս տվող աշտարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
- ↑ Անցիո, Կերպարվեստի բառարան, 2004-2009։ Ստուգված է 2012 թվականի օգոստոսի 29-ին։ Վերցված է սկզբնաղբյուրից 2012 թվականի օգոստոսի 29-ին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.comune.anzio.roma.it/ Արխիվացված 2003-10-05 Wayback Machine
- Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
- http://www.istat.it/english/ Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անցիո» հոդվածին։ |
|