Միջերկրական ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրական ծով
Μεσόγειος Θάλασσα
Արբանյակային պատկեր
Արբանյակային պատկեր
Հայելու տարածք 2.500.000 կմ²
Ամենամեծ խորություն 5121 մ
Միջին խորություն 1541 մ
Ծավալ 3.839.000 կմ³
Թափվող գետ Նեղոս, Տիբեր, Ռոն և այլն
 

Միջերկրական ծով[1] (հունարեն՝ Μεσόγειος Θάλασσα, լատիներեն՝ Mare Mediterranea), ծով Ատլանտյան օվկիանոսում, վերջինիս հետ միանում է Ջիբրալթարի նեղուցով։

Միջերկրական ծովի մաս են կազմում՝ Ալբորանի, Բալեարյան, Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական, Կրետեի և Եգեյան ծովերը։ Միջերկրական ծովի ավազանն ընդգրկում է նաև Մարմարա, Սև և Ազովի ծովերը։

Միջերկրական ծովի խոշորագույն կղզիներն են՝ Սիցիլիան, Կիպրոսը, Սարդինիան, Կորսիկան, Կրետեն և Մալյորկան, վերջինս մտնում է Բալեարյան կղզիների կազմի մեջ։

Միջերկրական ծովի ջրերը ողողում են Եվրոպայի հարավային ափերը, Ասիայի հարավ-արևմտյան ափերը և Աֆրիկայի հյուսիսային ափերը։

Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։

Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը կազմում է մոտավորապես երկուսուկես միլիոն քառակուսի կիլոմետր, ջրի ծավալը՝ 3 միլիոն 829 հազար խորանարդ կիլոմետր։ Առավելագույն խորությունը Հոնիական ծովում գտնվող Պիլոս կղզու մոտ է՝ 5 267 մետր։

Միջերկրական ծովի քարտեզը


Անունը[խմբագրել]

Հնում հռոմեացիներն այս ծովին ասում էին՝ Mare Nostrum (լատիներեն` Մեր ծովը), քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր հռոմի կայսրության ներսում: Աստվածաշնչում հայտնի է «Մեծ ծով» անունով։

Միջերկրական ծովի անունը ժամանակակից եվրոպական լեզուներում ունի նույն իմաստը և գալիս է լատիներենից՝

Իտալերեն` Mare Mediterraneo
Իսպաներեն` Mar Mediterráneo
Ֆրանսերեն` Mer Méditerranée
Անգլերեն` Mediterranean Sea
Գերմաներեն` Mittelmeer
Եբրայերեն` הַיָּם הַתִּיכוֹן Հա-յամ հա-տիխոն («Միջին ծով»)
Հունարեն` Μεσόγειος Θάλασσα Մեսոգեյոս թալասա
Թուրքերեն` Akdeniz Աքդենիզ («Սպիտակ ծով»)
Վրացերեն` ხმელთაშუა ზღვა Խմելթաշուա զղվա
Խորվաթերեն` Sredozemno more Սրեդոզեմնո մորե

Պատմությունը[խմբագրել]

Հունական գաղութները մ.թ.ա.8-ից 7-րդ դարերում:
Միջերկրածովյան տարածաշրջանը մ.թ.ա.220-ին:

Միջերկրական ծովը եղել է դասական աշխարհի բնօրրանը։[2] Դասական անտիկ շրջանի միջերկրածովյան առավել նշանավոր երկու քաղաքակրթություններն ունեցել են հունական քաղաք-պետություները և փյունիկցիները։
Կեսարների ժամանակ այն ներսի ծով էր և հռոմեացիները Միջերկրական ծովին ասում էին Mare Nostrum (բառացի՝ «Մեր ծովը»)։ Հռոմի կայսրության փլուզումից հետո միջերկրածովյան տարածաշրջանն ընդմիշտ դադարում է քաղաքականապես միասնական լինելուց։

Մ.թ. 476-ին Հռոմի անկումից հետո արևելյան մասում ժամանակավորապես իր գերիշխանությունն էր հաստատել այնտեղ ձևավորված Բյուզանդական կայսրությունը։
Արևելքում իսլամական պետությունների հաստատումից հետո միջերկրածովյան տարածաշրջանը դառնում է մշտական քաղաքական բաժանումների առարկա։[2] Իր առավելագույն տարածվածության ժամանակ Արաբական կայսրությունը վերահսկում էր միջերկրական տարածաշրջանի 75%-ը։
12-րդ դարում սկսած Վերածննդի դարաշրջանից հետո ուշ միջնադարում առաջանում են նոր ևրոպական պետություններ։ Սակայն, այդ ծովային և առևտրական տերությունները, ինչպես, օրինակ՝ Վենետիկը, ի վիճակի չէին տարածաշրջանը միավորել որպես մեկ ամբողջություն։

Սիրիայից մինչև Մարոկկո գտնվող տարածքներում ևրոպացիները հիմնեցին իրենց գաղութները։
Սակայն, իրենց միջև գոյություն ունեցող մրցակցության պատճառով ևրոպական տերությունները չկարողացան դիմակայել հզորացող օսմանյան տիրապետությանը։

Բյուզանդական կայսրությունը տապալվեց 1453-ին՝ Կոնստանդինապոլսի գրավումով։ 16րդ դարում օսմանցիներն արդեն վերահսկում էին ծովի մեծ մասը և ունեին ծովային հենակետեր Ֆրանսիայի հարավում, Ալժիրում և Թունիսում։ Ամենանշանավոր օսմանյան նավապետ Բարբարոսան և Պրեվեզայի ճակատամարտում տարած հաղթանակն այս գերիշխանության խորհրդանիշներն էին։ Ջերբայի ճակատամարտը հանդիսացավ Միջերկրական ծովում օսմանյան նավատորմի գագաթնակետը։
Հյուսիսային Աֆրիկայից հարձակումներ իրականացնող բերբերյան ծովահենները Միջերկրական ծովի արևմուտքում թալանում էին քրիստոնյաների նավերը։ Ըստ Ռոբերտ Դևիսի, 16-ից 19-րդ դարերի ընթացքում ծովահեններն առևանգել են 1-ից մինչև 1.25 միլիոն ևրոպացի՝ նրանց ստրուկներ դարձնելով։[3]

Տնտեսական գործոնը[խմբագրել]

Ովկիանոսային նավագնացության զարգացումն իր ազդեցությունն սկսեց թողնել Միջերկրածովյան տարածաշրջանի ամբողջականության վրա։ Մի ժամանակ, արևելքից կատարվող ամբողջ առևտուրը կատարվում էր այդ տարածաշրջանի միջով, սակայն հիմա Աֆրիկան շրջանցող նավագնացությունը թույլ էր տալիս համեմունքներն ու այլ ապրանքները հասցնել արևմտյան Եվրոպայի ատլանտյան նավահանգիստներ՝ առանց Միջերկրական ծով մտնելու և, այդպիսով, ծովն արդեն կորցրեց իր նախկին կարևորությունը։

Կիլիկիայի հայկական թագավորությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կիլիկիայի հայկական թագավորություն

Միջերկրական ծովի ափերին գոյություն ունեցած պետություններից է հյուսիս-արևելքում 12-րդ դարում ձևավորված և մինչև 14-րդ դարը գոյատևած Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Թագավորությունը հիմնադրել են Բագրատունիների շառավիղ Ռուբինյանները։ Մայրաքաղաքն սկզբում եղել է Տարսոնը, հետագայում՝ Ադանան և վերջում՝ Սիսը։ Որոշ ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։

Առափնյա երկրները[խմբագրել]

Ներքևում բերված է այն երկրների ցանկը, որոնց ափերը ողողում է Միջերկրական ծովը։ Ցանկն սկսվում է Իսպանիայից և շարունակվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։

Երկիրը Ափագծի
երկարությունը
կմ[4]
200 հազարից ավելի բնակչություն ունեցող առափնյա քաղաքները
{{{2}}} Իսպանիա Ալիկանտե, Բադալոնա, Բարսելոն, Կարտախենա, Մալագա, Պալմա, Վալենսիա
{{{2}}} Ֆրանսիա Մարսել, Մոնպելյե, Նիս
Flag of Monaco.svg Մոնակո 4.1
{{{2}}} Իտալիա 7600 Բարի, Կատանիա, Ջենովա, Մեսինա, Նեապոլ, Պալերմո, Հռոմ, Տրիեստ, Վենետիկ
Flag of Slovenia.svg Սլովենիա 46.6
{{{2}}} Խորվաթիա 5 835 Սպլիտ, Րիյեկա, Դուբրովնիկ
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա 20
{{{2}}} Չեռնոգորիա 293.5
{{{2}}} Ալբանիա 362 Դուրես
{{{2}}} Հունաստան 13 676 Աթենք, Պատրաս, Թեսսալոնիկի
{{{2}}} Թուրքիա Ադանա, Անթալիա, Իսքենդերուն, Իզմիր, Մերսին
{{{2}}} Սիրիա 193 Լաթաքյա
Flag of Lebanon.svg Լիբանան 225 Բեյրութ, Տրիպոլի
Flag of Israel.svg Իսրայել 273 Աշդոդ, Հայֆա, Թել Ավիվ
{{{2}}} Եգիպտոս 2 450 Ալեքսանդրիա, Դամիետա, Պորտ Սաիդ
{{{2}}} Լիբիա 1 770 Բենղազի, Խոմս, Միսրաթա, Տրիպոլի, ազ-Զավիա
{{{2}}} Թունիս 1 148 Սֆաքս, Թունիս
{{{2}}} Ալժիր 998 Ալժիր, Աննաբա, Օրան
{{{2}}} Մարոկկո Թետուան, Տանժեր

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • «Աշխարհը և Հայաստանը» աշխարհագրական ատլաս, Լ. Վալեսյան և այլոք, Երևան 2003 թ.։
  • 1yachtua.com

Ծանոթագրություններ և նշումներ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 53։ ISBN 99941-56-03-9։ 
  2. 2,0 2,1 Norman Davies, EUROPE A History, 1996
  3. «British Slaves on the Barbary Coast»։ Bbc.co.uk։ http://www.bbc.co.uk/history/british/empire_seapower/white_slaves_01.shtml։ Վերցված է 17 January 2013։ 
  4. «World Factbook: Japan-People»։ ԿՀՎ։ https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ja.html#people։