Տրոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
World Heritage Logo global.svg
Տրոյա
հին հուն.՝ Τροία
Archaeological Site of Troy*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

The Odeon of Troy IX, built by Augustus and renovated by Hadrian in 124 AD, Troy (Ilion), Turkey (7446737508).jpg
Հիսարլիկ՝ Տրոյայի ենթադրական գտնվելու վայրը
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22-րդ նստաշրջան)
Համար 849
##Տրոյա (Թուրքիա)
Red pog.svg
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն


ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 849
ռուս..անգլ..ֆր.

Տրոյա (հունարեն՝ Τροία, Τροίη или Wilios, խեթերեն՝ Wilusa[1][2], թուրքերեն՝ Truva), կամ այլ ձև Իլիոն (հունարեն՝ Ἴλιον, խեթերեն՝Wilusa), Դարդանիա և Սկամանդր, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ.թ.ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ.թ.ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։

Պատմություն[խմբագրել]

Տրոյական պատերազմի մասին հին հունական էպոսից հայտնի Տրոյան հայտնաբերվել է 1865-ին Հենրիխ Շլիմանի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-94) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ.թ.ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «Պրիամոսի գանձը՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին Տրոյան հրդեհվել է։

Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

Աքայացիների հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեփածո ամանեղեն։ Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից։ Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Korfmann, Manfred O. (2007). Winkler, Martin M. ed։. Troy: From Home's Iliad to Hollywood Epic. Oxford, England: Blackwell Publishing Limited. p. 25. ISBN 1-4051-3183-7. «Troy or Ilios (or Wilios) is most probably identical with Wilusa or Truwisa...mentioned in the Hittite sources» 
  2. Burney, Charles (2004). «Wilusa». Historical dictionary of the Hittites. Metuchen, N.J: Scarecrow Press. p. 311. ISBN 0-8108-4936-4.