Լեգենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լեգենդ (այլ կիրառումներ)
Դրվակ շվեյցարական լեգենդից

Լեգենդ, ավանդազրույց, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Լեգենդի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորիչի[1]։, Գրիգոր Նարեկացու և այլ սրբերի մասին։

Լեգենդներ գրողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ իրականության մեջ գրավոր կամ բանավոր ավանդազրույցների ձևով փոխանցվող լեգենդներն ու առասպելները գրողները ենթարկում են գեղարվեստական մշակման։ Հայ բանասերներից լեգենդներ գրել են Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը[2], Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը[3] և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեգենդներ և առասպելներ. գիրք, Հատոր I
  2. Գրականություն 8-րդ դասարանի դասագիրք
  3. Գրականություն 7-րդ դասարանի դասագիրք