Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 18 (30), 1875[1][2] |
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2][3] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1957[4][5][1][…] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1][2][…] |
| Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն[2] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս և ակադեմիկոս |
| Լեզու | հայերեն |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1892)[1], Լայպցիգի համալսարան (1895)[1] և Ցյուրիխի համալսարան |
| Ժանրեր | բանաստեղծություն և քնարապատմողական |
| Ուշագրավ աշխատանքներ | Աբու-Լալա Մահարի |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ[1][6] |
| Կուսակցություն | ՀՅԴ |
| Աշխատավայր | Վերածնունդ |
| Պարգևներ | |
| Զավակներ | Վիգեն Ավետիքի Իսահակյան[3] |
| Ազգականներ | Ավետիք Իսահակյան |
| Ավետիք Իսահակյան Վիքիքաղվածքում | |
| Ավետիք Իսահակյան Վիքիդարանում | |
Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 18 (30), 1875[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 17, 1957[4][5][1][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1][2][…]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[7], ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։
1944-1957 թվականներին եղել է Հայաստանի խորհրդային գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել Լենինի երկու շքանշանի։ Իսահակյանի առաջին գիրքը լույս է տեսել 1897 թվականին «Երգեր ու վերքեր» խորագրով: Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեշ հնչել են նոր որակով: Սերն իր բազմազան արտահայտություններով Իսահակյանի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն է: Վաղ շրշանում գրված «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Ամեն գիշեր իմ պարտեզում», «էս ճամփեն ոլոր-մոլոր» և Շուշանին նվիրված սիրերգերի շարքին հետագայում ավելացել են «Զարոյի երգը», «Հոգի կուտամ, հոգի տուր ինձ» և այլ բանաստեղծություններ: Սիրերգերում Իսահակյանը հաճախ օգտագործել է մեր միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերը: Իսահակայնի սիրային որոշ երգեր հնչում են սոցիալական երանգով: Դրանցում որոշակի է լսվում բանաստեղծի բողոքի ձայնը «զուլում աշխարհի» դեմ: Իսահակյանի սիրո թեմատիկան ամբողջացնում են մայրական սիրո բանաստեղծությունները («Մայրիկիս», «Դարդը սրտիս, աղքատ ու խեղճ», «Կտեսնեմ ահա լուռ երեկոյին» և այլն)[8]:
Իսահակյանը հայ միջնադարյան պոեզիայի ավանդույթների շարունակողն է և միաժամանակ իր դարաշրջանի առաջադեմ, հումանիստական գաղափարների արտահայտիչը[9]։ Իսահակյանի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվում են դարաշրջանի բարդ տեղաշարժերին: Բանաստեղծը տևականորեն վերապրում է ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Չարիքների արմատը նա տեսնում էր սոցիալական անարդար հարաբերություններում: Մի անհայտ ուղի բանաստեղծին մշտապես տանում է տիեզերական հեռուները, և նա թափառում է երկրեերկիր: Նրա դեգերումների ներքին իմաստը ամեն դեպքում պատմական կենսահաստատ երակներ գտնելու մղումն է: Դրա գեղարվեստական մեծարժեք վկայագիրն է «Աբու-Լալա Սահարի» պոեմը (1909-1911), որում ընթացքի մեջ են դրվում և հարաբերվում ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները, «ջեհնեմի» վերածված կյանքը և խռովված հոգու մղումները[10]:
Ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է Իսահակյանի ստեղծագործությունը: Դրա վկայություններից է պոետի մեծ հետաքրքրությունը լեգենդների, հեքիաթների հանդեպ: Իսահակյանի լեգենդների սյուժեներից շատերն առնված են Արևելքի ու Արևմուտքի ժողովրդական ավանդություններից, որոնք, սակայն, իմաստավորված են սեփական ժողովրդի կենսազգացողությամբ («Շիդհարը», «Հավերժական սերը», «Մոր սիրտը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը» և այլն): Իսահակյանը գրել է նաև «Շաքրո Վալիշվիլի» (1906), «Գարիբալդիականը» (1907), «Հորս գութանը» (1912), «Համբերանքի չիբուխը» (1928) և այլ արձակ երկեր: 1910 թվականին սկսել և 1912 թվականին ավարտել է «Ուստա Կարո» վեպի առաջին տարբերակը և այն մշակել գրեթե ողջ կյանքում: 1919 թվականին Իսահակյանը գրել է «Սասմա Մհեր» պոեմը, որտեղ մարմնավորում է ժողովրդի մաքառող ոգին և ազատասիրական տենչը, 1939 թվականին` «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը, որտեղ էպիկական շնչով իմաստավորում է ժողովրդի անընկճելի էությունը: Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին ստեղծել է հանրահայտ «Ռազմակոչ» բանաստեղծությունը։
Իսահակյանի ժառանգության մեջ գրական-պատմական արժեք են ներկայացնում նրա հուշերը, գրականությանն ու արվեստին նվիրված հոդվածները: Իր բազմամյա գործունեության ընթացքում նա գրել է հայ դասական գրողների և արվեստի գործիչների հուշ-դիմանկարներ, թողել խորիմաստ բնութագրություններ: Իսահակյանի մասին Ա. Բլոկը ժամանակին գրել Է «…Թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ այժմ չկա ամբողջ Եվրոպայում»[11]: Իսկ Լուի Արագոնը նրան համարել է դարի խոշորագույն բանաստեղծը:
Իսահակյանի շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր, որոնց մի զգալի մասը ժողովրդականացել Է: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում, նրա անունն են կրում նախկին Ղազարապատ գյուղը, փողոցներ՝ Երևանում, Գյումրիում, Մոսկվայում և այլուր, դպրոցներ, գրադարաններ՝ Հայաստանի տարբեր վայրերում: Հայտնի են Իսահակյանի մեծադիր արձանները Երևանում, Գյումրիում (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977, քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան), Իսահակյան գյուղում: Իսահակյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա ստեղծագործությունը արժանի տեղ է գրավում համաշխարհային գրականության գանձարանում[10]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիք Իսահակյանի տոհմն սկիզբ է առնում Իսահակ Իսահակյանից, որն ապրել է Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի Բայազետ (Դարոյնք) քաղաքում։ Նրա Աբրահամ որդու տղան` Նիկողայոսը[12] ծնվել է 1790 (1800) թվականին Բայազետում և եղել է հարգված վաճառական, 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ դարձել է Բայազետի հայերի զանգվածային գաղթի գլխավոր կազմակերպիչներից մեկը[Ն 1]։ Ունեցել է 4 որդի՝ Աբրահամը (մահացել է վաղ հասակում), Սահակը, Հակոբը, Սիմոնը և 2 դուստր։ Իսահակյանի նախնիներից մասնավորապես Աբրահամը և Նիկողայոսն օժտված են եղել գրելու ձիրքով, տիրապետել են աշուղական արվեստին, նվագել են թառ և երգել իրենց հեղինակած երգերը։
Նիկողայոսը Ղազարապատ գյուղում[Ն 2] ագարակներ է գնել, ջրաղաց-ալրաղաց հիմնել, որին կից կառուցել կառուցել է քարվանսարա՝ շրջակա վայրերից եկող գյուղացիների համար։ Այնուհետև Գյումրիի Յոթ վերք եկեղեցուց ոչ հեռու՝ Գեներալսկայա փողոցում, կառուցել է սև տուֆից երկու առանձնատուն իր և ավագ որդու՝ Սահակի համար։ Ըստ Ավետիք Իսահակյանի ամենամոտ ընկերներից մեկի՝ աշուղ Ջիվանու որդի Գարեգին Լևոնյանի՝ Ավետիքի չորս եղբայրներն ապրել են Ղազարապատի իրենց հայրական տանը և գյուղում ունեցել են միջակ տնտեսություն[13]։ Նիկողայոսը զբաղվել է նաև բարեգործությամբ, հիմնել իր գրադարանը։
Նիկողայոսի և Փարիի որդի Սահակը` Ավետիք Իսահակյանի հայրը, ծնվել է գաղթից անմիջապես հետո` 1828 թվականին Ղփչաղում[14]։ Ամուսնացել է 1850 թվականին 22 տարեկանում` Կարսից Ալեքսանդրապոլ գաղթած Ղլտճյան Գաբրիել աղայի դստեր՝ 17-ամյա Ալմաստի հետ։ Նրանք ունեցել են 7 զավակ` հինգ որդի և երկու դուստր։ Ամուսինները շատ են սիրել միմյանց, և Իսահակյանն իր ծոցատետրերից մեկում գրել է․
Սիրող զույգերը իմ ծնողներիս պես կլինեն, որ երբ հայրս մեռնում էր 43 տարվա համակեցությունից հետո ասաց մորս՝
«Ալմաստ ջան, ես քեզնից կարոտս չառա»[15]։
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 18 (30)-ին Ալեքսանդրապոլում։ Նա եղել է ընտանիքի կրտսեր որդին, ում մայրն ամենից շատն է սիրել[13]։ Փեփրոնյայի որդին՝ Գեղամ Աֆրիկյանը գրել է. «Իմաստուն, իմաստասեր կին էր: Իր առօրյա խոսքի մեջ միշտ օրինակներ էր բերում զրույցներից, հեքիաթներից: Մեծ համարում ուներ քաղաքում` որպես իմաստուն կին: Ճիշտ է, նա ուսում չէր առել, բայց բնական խելք ուներ: Որդու` Ավետիքի` բանտերում լինելը և պանդխտությունը նրա վրա ծանր էր նստել: Համահավասար սիրում էր թոռներին, տղաներին: ...Ապլան անհունորեն բարի էր: Անընդհատ հիշում էր Ավետիքին, որդիներից ամենաշատ սիրում էր Ավետիքին, նրան փոքր հասակում միշտ քնեցրել էր իր կողքին, չկար մի գիշեր, որ չարտասվեր Ավետիքին հիշելիս: Մահացավ ծերությունից և որդու կարոտից»[16]։
Իսահակյանը բազմաթիվ բանաստեղծություններ է նվիրել մորը։ Վերջինս եղել է բանաստեղծի ամենամոտ ընկերը և լավագույն խորհրդատուն։ «Երգեր ու վերքեր» գրքի առաջին հրատարակությունից (1898) մինչև «Հիշատակարանի» վերջին գրառումները Իսահակյանի ստեղծագործությունների վառ կերպարը մայրը։ Տասնյոթ տարին չբոլորած Ավետիքը նախ մեկնել է արտասահմանում սովորելու, ապա վերադառնալուց քիչ անց հայտնվել է բանտում և աքսորվել, որից հետո շարունակվել են հետապնդումները Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում, ապա գրեթե ամեն տարի կատարել է արտասահմանյան ուղևորություններ և կրկին ընկել է բանտ, ենթարկվել քաղաքական վտարանդիություն և հավերժ բաժանվել մորից։ Մորը նվիրված բանաստեղծություններից են՝ «Մայրիկիս» («Հայրենիքես հեռացել եմ․․․»), «Մայրի՛կ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված․․․», «Մայրիկ, նայի՛ր, արևն ինչպե՜ս․․․», «Մայրս տեսավ ինձ շա՜տ տխուր», «Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ․․․», «Իմ այրվող վշտից սիրտըս է մաշվել․․․», «Կըտեսնեմ ահա,- լուռ երեկոյին․․․» և այլն։ Լայպցիգյան իր օրագրում Իսահակյանը գրել է. ««Տեսեք իմ սիրելի մայրիկիս և ցույց տվեցեք իմ սիրտը, որ նամակիս հետ ծրարում ուղարկում եմ - թո՛ղ նա տեսնի, որ իմ սրտի խորքում նա սրբության պես ապրում է, որ ես վաղուց գահավիժել եմ երկնքի աստվածները - վաղուց նա է իմ միակ աստվածը... Ա՜խ, մայրիկ ջան - ես քեզ շատ սիրում եմ: Ասացե՛ք նրան, որ նա է միակ պաշտելի աստվածը... »[17]: Տասնութ տարեկանում Գերմանիայում սովորելու մեկնած Ավետիք Իսահակյանը գրել է «Պանդուխտ որդին» բալլադը, որը պատմում է հեռավոր վայրերից պանդուխտ որդու վերադարձի մասին, որին բացի մորից ոչ ոք չի ճանաչում։ Ռուս հայտնի գրականագետ Պավել Բերկովն այդ բալլադը համեմատել է գերմանացի բանաստեղծ Ի․ Ֆոգլի «Das Erkennen» («Ճանաչում») բանաստեղծության հետ և գրել է. «Իսահակյանի երկում մոր կերպարը վերաճում է մայր հայրենիքի կերպարի, որն ընդունում է իր պանդուխտ զավակին։ Մոր այսպիսի կերպար կարող էր ստեղծել միայն հանճարեղ բանաստեղծը»[18]։
Կրթությունը հայրենիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիք Իսահակյանը հաճախել է Աննա Էնֆիաճյանի ուսումնարան` տերթոդիկյան բնույթի մի տնայնագործ դպրոց, որի մասին պատմել է «Շողո-բաջու ուսումնարանը» պատմվածքում։ Այդ ուսումնարանում Իսահակյանը սովորել է մի քանի ամիս, նույնքան է սովորել նաև Վարոս Գենջյանի, Մուշեղ Մամիկոնյանի և Արիստակես Նալբանդյանի մասնավոր դպրոցներում[19]։
1883 թվականի աշնանն Իսահակյանն ընդունվել է Ալեքսանդրապոլի Աստվածածին եկեղեցուն կից գործող յոթնամյա ծխական դպրոցի առաջին պատրաստական դասարան։ Դպրոցի (ունեցել է 816 աշակերտ) ավագ տեսուչն է եղել մանկավարժ Գաբրիել Հովհաննիսյանցը։ Բարերարներն են եղել Մեսրոպ քահանա Գենջյանցը և Գյումրիում հայտնի գործարար և բանաստեղծ Մուշեղ Մամիկոնյանը, որը հետագայում դարձել է Ավետիք Իսահակյանի մտերիմ ընկերներից մեկը։ Թեև դպրոցը գործել է եկեղեցուն կից և հոգաբարձուներն էլ եկեղեցականներ են եղել, դասավանդման ծրագիրը հիմնված է եղել աշխարհիկ առարկաների վրա․ 1-4-րդ դասարաններում սովորել են հայոց լեզու, մաթեմատիկա, վայելչագրություն, գծագրություն, երգեցողություն։ Հայոց լեզուն դասավանդվել է Ղազարոս Աղայանի «Մայրենի լեզու» դասագրքով։ Աշակերտների ջանքերով ստեղծվել է «Ընթերցասիրաց ընկերությունն» իր գրադարանով։ Այդ ժամանակ դպրոցը համարվել է Ալեքսանդրապոլի լավագույն կրթական հաստատությունը[20]։
1885 թվականի մարտ ամսին ցարական կառավարությունն իր վարած հայահալած քաղաքականության շրջանակներում փակել է հայկական դպրոցները նաև Հայաստանում[21], և Ավետիք Իսահակյանը ստիպված է եղել ուսումը շարունակել պետական քաղաքային դպրոցում, որտեղ բոլոր առարկաները դասավանդվել են ռուսերեն, բացի կրոնից։ Այդտեղ Իսահակյանը սովորել է մեկ տարի՝ 1885-1886 թվականներին։
1850-ական թվականներին Ալեքսանդրապոլում հիմնված «Հառիճայի վանական ընկերությունը» ունեցել է երկու առաջնահերթ նպատակ՝ հինավուրց վանքի վերանորոգումը և նրան կից վանական-կրթական դպրոցի ստեղծումը։ Դպրոցում որդեգիրներ պահելու նպատակով ստեղծվել է հիմնադրամ և 400 անձ պարտավորվել է մուծել 25-ական ռուբլի։ Նվիրատուների թվում են եղել նաև Ավետիք Իսահակյանի ծնողները՝ Սահակ և Ալմաստ Իսահակյանցները, հորեղբայրը՝ Աբրահամ Իսահակյանցը և քեռին՝ Հարություն Գաբրիելյան Ղլտճյանը[22]։ Հառիճի վանքի դպրոցը 1850-ական թվականներին դարձել է ոչ միայն Շիրակի առաջին դպրոցը, այլև մի ուսումնական հաստատություն, որտեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից։ Ավետիք Իսահակյանը ծնողների որոշմամբ 1886 թվականին ընդունվել է այդ երեքամյա գիշերօթիկ դպրոցը, որը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախապատրաստական աստիճանն էր․ դպրոցն ավարտելուց հետո Իսահակյանն ուսումը շարունակել է Գևորգյան ճեմարանում, որտեղ սովորել է 3 տարի։ Հառիճի վանքի դպրոցում սովորելիս Իսահակյանը գրել է բանաստեղծություններ, շատ է ընթերցել և ցուցաբերել է բարձր առաջադիմություն[23]:
1889 թվականին Իսահակյանն ընդունվել է Գևորգյան ճեմարան[Ն 3], որտեղ ուսումը եղել է գիշերօթիկ և ամենօրյա, աշակերտներն ապրել են ճեմարանին կից կացարանում և միայն արձակուրդներին (տարին երկու անգամ) են կարողացել տուն գնալ։ Իսահակյանի՝ ճեմարան ընդունվելուց մեկ տարի չանցած մահացել է նրա հայրը։
Ճեմարանը հոգևոր ուսումնական կենտրոն էր, սակայն այնտեղ դասավանդվել են նաև աշխարհիկ առարկաներ, օրինակ` երրորդ դասարանում սովորել են հայերեն, ռուսերեն, հայոց և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, չորրորդ դասարանում՝ նաև հանրահաշիվ, երկրաչափություն, ֆրանսերեն, բնախոսություն, Ռուսաստանի աշխարհագրություն, Հայ եկեղեցու պատմություն, կրոնի ընդհանուր պատմություն, կրոնական երգեցողություն և այլն։ Ճեմարանում դասավանդել են հայտնի անձինք, ինչպիսիք էին բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը (ռուսաց լեզու), նկարիչ Վարդգես Սուրենյանցը (նկարչություն), բանասեր, ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը (ընդհանուր պատմություն և Ռուսաստանի աշխարհագրություն), գրաքննադատ Նիկողոս Քարամյանը, ֆրանսերենը դասավանդել է Աստվածատուր Պիտանյանը, ճշգրիտ գտությունները՝ Լևոն վարդապետ Խոջայանը։ Իսահակյանը, թեև տարիքային տարբերությանը, ուսուցիչների մեծ մասի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, սակայն առավել մտերիմ է եղել Հովհաննես Հովհաննիսյանի և Ստեփան Լիսիցյանի հետ։ Հետագայում իր «Հովհաննես Հովհաննիսյան» հուշագրության մեջ Իսահակյանը գրել է Հովհաննիսյանի` իր կյանքում ունեցած անուրանալի դերի մասին.
«Հավերժ երախտապարտ եմ և հավերժ շնորհակալ բանաստեղծության այդ մեծ մոգպետին, իմ կախարդ ուղեցույցին։
Այսպես, աոաջին անգամ ես տեսա նրան 1889 թվին, սեպտեմբերին, երբ աշակերտեցի էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Իմ երազած բանաստեղծը իմ ուսուցիչն է հիմա, իմ վարժապետը. ի՞նչ կար սրանից ավելի նախանձելի վիճակ: Առաջին վայրկյանից ես սիրեցի նրան ու նվիրվեցի նրան: Այն ժամանակ նա 26 տարեկան երիտասարդ էր` գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ և քաղցր: Գրում էի ոտանավորներ, բացառապես նրան նմանվելով, յուրացնելով նրա բառերը, պատկերները։
Մի օր, 1890 թվի գարնանը, մեզ ավանդած դասից անմիջապես հետո, ճեմարանի մութ միջանցքում սրտի ուժգին բաբախումով մոտեցա նրան և տվի իմ նոր գրած ոտանավորը և խնդրեցի, որ կարդա...
Խնամքով գրված թղթի կտորը` ոտանավորս առավ և ձեռքիցս բռնելով, ասաց` «Գնանք պարտեզ»: Գնացինք ճեմարանի պարտեզի այն ծառուղին, որ «բանաստեղծ» աշակերտներիս մտորումների և երազանքների վայրն էր, ուր հաճախ ջղային քայլվածքով շրջում էր և ինքն իր հետ խոսում անմահ Կոմիտասը` եղբայր Սողոմոնը, ինչպես կոչում էինք նրան փոքր աշակերտներս։
Ոտանավորիս խորագիրն էր` «Երկու համբույր»: Դասընկերներս հավանել էին, որով ես սիրտ էի առել այն ցույց տալու վարպետիս:
«Կարդաց և իրեն ասաց. «Սեր և մահ. բանաստեղծության մշտական նյութը», հետո դարձավ դեպի ինձ,— «Իհարկե, այս գրածդ երևակայություն է: Վաղահաս: Գրի՛ր քո զգացած բաների մասին: Բավական սահուն ես գրել... Երևում է վաղուց ես սկսել գրել, վարժ ես... Վանկեր, հանգեր տեղին են, վատ չեն...»:
- Ա՜յո, վաղուց եմ գրում, մի քանի տարի կա,– պատասխանեցի ես:
— Շատ լավ, մեկ-մեկ ինձ ցույց տուր գրածներդ: Շարունակիր գրել, բայց շատ կարդա, զարգացիր և հայերեն լավ սովորիր»։
1891 թվականի հունվար ամսից Գևորգյան ճեմարանի սաների և սարկավագների միջև խռովություններ են սկսվել։ Առաջին, երկրորդ, երրորդ դասարանների 28 աշակերտ, դժգոհելով ճեմարանական ռեժիմի խստություններից, դիմել են տեսուչին և պահանջել մեղմացնել խստությունները։ Խիստ վերակացուների պատճառով, որոնք հետևել են աշակերտների յուրաքանչյուր քայլին, աշակերտները գտնվել են բանտային ռեժիմ հիշեցնող հսկողության տակ։ Տեսուչն աշակերտների պահանջը հայտնել է կաթողիկոս Մակար Ա-ին, որը կտրականապես մերժել է որևէ փոփոխություն կատարել։ Աշակերտները սպառնացել են հեռանալ ճեմարանից, եթե իրենց պահանջը չկատարվի։ Ուսուցչական ժողովը հրաժարվել է կատարել աշակերտների պահանջը, ինչի արդյունքում 35 աշակերտ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, հեռացել են ճեմարանից[24][25]։ Ճեմարանի ղեկավարությունը որպես այդ իրադարձությունների մեղավորներ հեռացրել է մի շարք մանկավարժների՝ Հովհաննես Հովհաննիսյանին, Վարդգես Սուրենյանցին, Ստեփան Լիսիցյանին, Նիկողոս Քարամյանին, Լևոն Խոջայանին[26][27]։ Աշակերտներին սատարող ուսուցիչները բողոքել են ոչ միայն այս կամ այն առարկային շատ կամ քիչ դասաժամ տրամադրելու, այլև Էջմիածնի հետադիմական, պահպանողական քաղաքականության դեմ։ Սովորողներին հանձնել են ուսումնական վկայականներ, որոնցում նշված էր, որ նրանք ինքնակամ են հեռացել ճեմարանից։
Իսահակյանը մտադրություն է ունեցել ուսումը շարունակել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց քանի որ այնտեղ շեշտը դրված է եղել ճշգրիտ գիտությունների վրա, որոնցից ինքը հեռու էր, 1891 թվականի ամռանը որոշել է վերադառնալ Գևորգյան ճեմարան, ապա 1893 թվականի ամռանը մեկնել է Եվրոպա։
Առաջին սեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականի ապրիլին Իսահակյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ։ Քաղաքից մեկ տարի բացակայելուց հետո Իսահակյանն իր Սանդուխտ մորաքրոջ որդիներ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանը 1891 թվականի հունիսին հանդիպել է իր հեռավոր ազգականուհուն` նրանց քրոջ դուստր Շուշանիկ (Շուշիկ) Մատակյանին (ծնվել է 1876 թվականի հոկտեմբերի 6-ին)։ Նրանք եղել են տարեկիցներ և մանկության տարիներին շատ են հանդիպել։ Ավետիքը մոտ հարաբերություններ է ունեցել նաև Շուշանիկի մոր՝ Թագուհու եղբայրների՝ Գեղամ, Կարապետ և Հովհաննես Կոստանյանների հետ, որոնք գյումրեցի հայտնի մանկավարժ, Արղության օրիորդաց առաջին դպրոցի հիմնադիր Հովսեփ Կոստանյանի զավակներն էին։
Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում. մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում. չափազանց գեղեցիկ է, սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզ, որոշ ձայն, այո՛, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք առանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց, ես գերազանցեցի: Օ՜, նա խորամանկ է, փորձող է: Ա՜խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ... Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվող եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն էլ... Նա իսկապես «ջադու պառավ» է... Նա ինձ գերեց: Ւմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է նորանից», բոլորն էլ (կուսանք) կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դո՛ւ ել, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը...[28]
Ավետիք Իսահակյանը բազում բանաստեղծություններ է գրել այդ շրջանում, որոնցից են «Դո՛ւ մի սիրիր իմ աչերը․․․», «Նազան-աղջի՛կ, Շուշան-Շուշի՛կ․․․», «Ես ունեի մի նռան ծառ․․․», «Ի՜նչ սիրուն ես, գարնան վարդ ես․․․», «Հոգի կուտամ, հո՛գի տուր ինձ․․․», «Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր․․․», «Շուշա՛ն աղջիկ, քո գերին եմ․․․»[29]։
1891 թվականի օգոստոսին Իսահակյանը վերադարձել է Էջմիածին` ուսումը շարունակելու. նա ցանկացել է մեկնել Եվրոպա` համալսարանում սովորելու, ինչի համար անհրաժեշտ էր դպրոցի ավարտական վկայական, և նա Շուշանիկի հետ պայմանավորվել են նամակներ գրել միմյանց։ 1891-1893 թվականներին Իսահակյանի և Շուշանիկի միջև կանոնավոր նամակագրական կապ է պահպանվել. 1891 թվականի դեկտեմբերին Իսահակյանը «Հիշատակարանում» գրել է. «Այսօր ստացա օր.Շ.-ից երկրորդ նամակը... որքա՜ն ուրախացա, ես այժմ երջանիկ եմ, որ կարողացա գտնել «մեկը» նման իմ հոգուն, իմ բնավորությանը: «Նրա» մեջ տեսնում եմ իմ հոգեկան պատկերը որոշ գույներով, ես «նրան» սիրում եմ իդեալական սիրո ամենաընդարձակ ծավալով, «նրան» սիրում եմ... անվերջ, հավիտյան... կյանքը թվում է ինձ անվերջ սեր... Ա՜խ... մեր սերը դեռևս չենք հայտնել միմյանց, բայց, անշուշտ, հավատացած եմ. որ «Նա» էլ ինձ է սիրում, ամբողջ նամակից փոխադարձ սեր էր ծորում...»[30]։ Իսահակյանի` Շուշիկին գրած նամակները չեն պահպանվել, բացառությամբ երկուսի։
1891 թվականի վերջին Իսահակյանը կրկին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Հովհաննես Հովհաննիսյանի մասին իր հուշերում նա գրել է.
Այսպես գնում էր ժամանակը դասերի և անուրջների միջով: Մի օր, 1892 թվին, ցույց տվի մի նոր ոտանավոր.
«Ծաղիկ էի նորաբողբոջ
Սարի լանջում, երկնի տակ»...Կարդաց ոտանավորս, նորից կարդաց և քաղցր ժպիտով ասաց, ուսիս թեթև խփելով. «Կեցցե՛ս, հիմա բանաստեղծ ես»
Ոգևորությանս սահման չկար, ամուր սեղմեցի նրա ձեռքը և թռա ընկերներիս մոտ։
1892 թվականի մարտի 9-ին Իսահակյանն Էջմիածնում գրել է «Ծաղիկ էի նորաբողբոջ...» բանաստեղծությունը, որը դարձել է երիտասարդ բանաստեղծի առաջին տպագիր երկը` «Նվեր XX» խորագրով լույս տեսնելով «Տարազ» շաբաթաթերթում[Ն 4] (ԹԻֆլիս, 1892, դեկտեմբերի 6, 47)։ Հետագայում այն առանց վերնագրի ընդգրկվել է 1898 թվականին լույս տեսած «Երգեր ու վերքեր» գրքի «Սիրո հուշերից» շարքում, 1891 թվականին Իսահակյանը ճեմարանում սովորելու ընթացքում գրել է «Արևն իջավ սարի գըլխուն...», «Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ...», «Թե՛ դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ...», «Որպես հառաչ` լքյալ, տրտում...» բանաստեղծությունները, «Այծեմնիկին» պոեմը` նվիրված Անիի պաշտպանության հերոսուհուն, 1892 թվականին` «Մի խոստանար ծագել նորեն...», «Ա՜խ ուռենի, վշտիս ընկեր...», «Ծաղիկ Էի նորաբողբոջ...» բանաստեղծությունները։
1892 թվականի հոկտեմբերին Իսահակյանը Էջմիածնում հանձնել է քննություններն ու մեկնել Թիֆլիս[31][32]։
Իսահակյանը զբաղվել է Թումանյանի գրքի բաժանորդագրության հարցով և Թիֆլիս գնալուց հետո հանդպել է նրան. «Առաջին հանդիպումով շատ հաճելի տպավորություն ստացա Թումանյանից: Վարմունքը պարզ էր և ընկերական: Նրա դեմքը ողողված էր, կարծես, մի ներքին լույսով: Փարթամ մազերով, աչքերը խոր ու խոհուն: ժպիտը միշտ ներկա իր դեմքի վրա: Հազիվ քսան և չորս տարեկան էր, ուրախ, զվարթ, երիտասարդ»[33]։ Հետագայում Իսահակյանն ասել է, որ ինքն էլ է բանաստեղծություններ գրում, Թումանյանի խնդրանքով մի քանիսը տվել է նրան, սակայն Թումանյանն այդպես էլ կարծիք չի ասել դրանց վերաբերյալ. «Ոտանավորներիցս ընտրեցի մի տասը — տասնհինգ հատ և հանձնեցի նրան: Օրեր անցան, սպասում էի, որ կարծիք հայտներ դրանց մասին, բայց նա լռում էր։ Մտածեցի, որ չի հավանել և երբեք էլ չհետաքրքրվեցի»[33]։ Այդ ժամանակ Իսահակյանը հաճախ է լինում Թումանյանի մոտ, որն աշխատում էր որպես Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության գրասենյակապետ։ Այնտեղ էլ նա ծանոթացել է Ղազարոս Աղայանի, Պերճ Պռոշյանի, հայ այլ գրական գործիչների հետ։ Թիֆլիսում լույս տեսնող «Տարազ» գրական-գեղարվեստական պատկերազարդ շաբաթաթերթի (խմբագիր` Տիգրան Նազարյան) 1892 թվականի դեկտեմբերյան համարներում տպագրվել են Իսահակյանի «Նվեր XX» («Ծաղիկ էի նորաբողբոջ...», № 47, էջ 602) և «Քնած երեխան» («Խորին գիշեր է, և արար-աշխարհ...», № 49, էջ 636) բանաստեղծությունները։ 1893 թվականին Իսահակյանի բանաստեղծությունները, ինչպես և արձակ հատվածները տպագրվել են «Տարազում» և «Աղբյուրում» (մանկական պատկերազարդ ամսագիր), իսկ երեք բանաստեղծություններ էլ լույս են տեսել Սանկտ Պետերբուրգում հրատարակվող «Արաքս» վեցամսյա հանդեսի երկու պրակներում[34]:
1892 թվականի ամառվանից սիրահարների հարաբերություններում որոշակի խզում է սկիզբ առել։ Երբ 1892 թվականի հոկտեմբերին Իսահակյանը հինգ ամսով մեկնել է Թիֆլիս, նրանց միջև նամակագրական կապն արդեն խզված է եղել։ 1892 թվականի օգոստոսին Ալեքսանդրապոլում ինքնասպանություն է գործել Շուշանիկի հայրը՝ Արամ Մատակյանը, որն աշխատել է որպես նոտար[Ն 5]։ Լինելով մոտ բարեկամներ՝ Իսահակյանների ընտանիքը մասնակցել է Արամ Մատակյանի թաղմանը։ Արամի մահից հետո ընտանիքի ղեկն անցնում է կնոջ՝ Թագուհու ձեռքը, որի խորհրդատուներն էին իր երկու եղբայրները` Հարություն ու Կարապետ Կոստանյանները։ Բանաստեղծի և Շուշանիկի մոր միջև ի սկզբանե լարված հարաբերություններ են եղել։ Ուսումը կիսատ թողած Թագուհին հեռու էր գիր-գրականությունից, եսակենտրոն ու ինքնասիրահարված անձնավորություն էր, որի կարծիքով միայն փող ունեցողները կարող են մարդ համարվել։ Ավետիքի սիրավեպը Շուշանիկի հետ դուրս էր նրա ծրագրերից, և նա եղբայրների հետ անում էր ամեն ինչ, որ Ավետիքին հեռու պահեր աղջկանից, թեև սիրահարների սիրավեպի մասին իմացել է ողջ Ալեքսանդրապոլը։ Հոր մահից հետո Շուշանիկը չի արձագանքել Իսահակյանի նամակներին և հանդիպելու խնդրանքներին.
1893 թվականին տպագրվելով Սանկտ Պետերբուրգի «Արաքս» ամսագրում («Բեթղեհեմի այրի սուրբ մանուկը»)[35] և Թիֆլիսի «Աղբյուր» ամսագրում («Քյալլահի Օհաննես վարդապետը» լեգենդ)[36]՝ Իսահակյանը հույս ուներ, որ իր փառքը կմեծանա և կհաշտվի Շուշանիկի հետ։ Նույն թվականին Իսահակյանը պատրաստվում էր մեկնել Եվրոպա, սակայն անընդհատ ձգձգել էր՝ հույս ունենալով հաշտվել Շուշանիկի հետ։ 1897 թվականի հունիսին` Գերմանիա մեկնելուց առաջ, Իսահակյանը, իմանալով, որ երկու տարի բացակայելու է, ցանկացել է վերջին անգամ հանդիպել Շուշանիկին, սակայն վերջինս չի համաձայնել։ Ավետիքը վրդովված գնացել է Շուշանիկի տուն, որտեղ նրան ծաղրում են ու վռնդում։ Արդյունքում Իսահակյանը վերջնականապես որոշել է մեկնել Գերմանիայում ուսումը շարունակելու[37]։
Ուսումն արտասահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակյանը դիմել է Ալեքսանդրապոլի հեղինակավոր մարդկանց օգնությանը` արտասահման մեկնելու համար անհրաժեշ փաստաթղթեր ստանալու համար և երկար ձգձգվելուց հետո հարցը լուծում է ստացել։ Բանաստեղծը նախատեսել է մեկնել Ալեքսանդրապոլ-Թիֆլիս-Բաթում-Օդեսա-Լեմբերգ (Լվով)-Կրակով-Վիեննա ուղղությամբ։ Թիֆլիսից Իսահակյանը շոգեկառքով մեկնել է Բաթում, իսկ Բաթումից հուլիսի 21-ի գիշերը շոգենավով մեկնել է Օդեսա․ առաջին անգամ տեսել է Սև ծովը։ Ճանապարհին բանաստեղծը գրել է մի շարք բանաստեղծություններ։ Օդեսայում երկար չի մնացել և հուլիսի 27-ին մեկնել է Վիեննա` առաջին անգամ հատելով Ռուսական կայսրության սահմանները։
Վիեննայում պետք է լիներ առաջին երկար կանգառը, քանի որ Ավետիքը կազմակերպչական աշխատանք է ունեցել կատարելու այնտեղ։ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա-ն հունիսին մեկնելու էր Երուսաղեմ, որտեղ նրան շնորհելու էին Լուսավորչի գավազանը։ Վերադարձին Վեհափառը պետք է կանգ առներ Վիեննայում, որտեղ մեծ հանդիպում էր նախատեսվում Եվրոպայի բոլոր հայ գաղութների ներկայացուցիչների, արտասահմանյան պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում, որին մեծ նշանակություն էր վերագրվում, պետք է քննարկվեր հայ բնակչության վիճակը և եվրոպական գաղթօջախների հետ կապված այլ հարցեր։ Իսահակյանը Վիեննա է մեկնել ճեմարանի մեկ այլ սանի՝ Մանուկ Աբեղյանի ընկերակցությամբ, որին գործուղել էր «Նոր-Դար» թերթի խմբագրությունը՝ թերթի համար Մկրտիչ Ա-ի այցը լուսաբանելու համար։
Իսահակյանը Վիեննայում մնացել է 33 օր, որտեղ հաճախել է Բուրգոինգ փողոցի վրա 1872-1889 թվականներին կառուցված Կայսերական բնագիտական-պատմական թանգարան և ուսումնասիրել մարդաբանություն. Իսահակյային հետաքրքրել են մարդու ստեղծումը, նրա բնաշրջումը, մարդու ուղեղի բարդ կառուցվածքը, ինչպես նաև գենետիկայի հետ կապված հարցերը երիտասարդ տարիքից մինչ ծերություն։
Իսահակյանն ու Աբեղյանն առաջին օրերից ակտիվ գործունեություն են ծավալել՝ տեղի հայկական գաղթօջախի կյանքի և մանավանդ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայրերի հետ ծանոթանալու համար։ Իսահակյանն ամեն օր այցելում է Մայրավանք, հանդիպում աբբահոր՝ անվանի լեզվաբան և հայագետ Հայր Արսեն Այտընյանի հետ, որը ցանկանում է իր «Հանդես ամսօրյա»-ում տպագրել Իսահակյանի բանաստեղծություններից մեկը։ Բանաստեղծն ընտրում է «Խանդերգ» բանաստեղծությունը[38], որի վերնագիրն ընտրում է աբբահայրը։ Հետագայում Իսահակյանն այս բանաստեղծությանը մեկ այլ անվանում է տալիս։
Որոշ ժամանակ անց Իսահակյանն ու Աբեղյանը մեկնում են Ավստրիային ենթակա Գալիցիայի մարզի կենտրոն Լեմբերգ (Լվով)՝ Կաթողիկոսի այցը հայկական գաղութ նախապատրաստելու համար։ Խրիմյան Հայրիկը Վիեննա է ժամանում օգոստոսի 17-ին։ Նրան այցելում են բազում բարձրաստիճան ավստրիացի պաշտոնյաներ, դեսպաններ և այլք։ Օգոստոսի 19-ին Հայրիկն այցելում է Մխիթարյան Հայրերի վանք, այնուհետև Մխիթարյանների կալվածք։ Օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 9-ին Վիեննայի Հյուսիսային կայարանից Խրիմյան Հայրիկը մեկնում է հայրենիք։
Շուշանիկ Մատակյանի ամուսնության լուրը ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննա-Լայպցիգ ճանապարհին Իսահակյանը Գինովաբեից նամակ է ստանում, որտեղ քույրը հայտնում է, որ Շուշանիկն ամուսնացել է ալեքսանդրապոլցի ուսուցիչ Հովհաննես Տեր-Միրաքյանի հետ ևոր հարսանիքին ներկա են եղել բոլոր Իսահակյանները։ Հարսանիքը մանրամասն նկարագրել է անգլիացի հայտնի ճանապարհորդ-աշխարհագետ Հենրի Ֆինիս Բլոս Լինչն իր «Արմենիա» երկհատոր գրքում, որն այդ ժամանակ ճանապարհորդելիս է եղել Արևելյան Հայաստանով և մասնակցել է հարսանիքին[39]։ Իսահակյանագիտության մեջ այս նամակին կարևոր նշանակություն է տրվել[40][41][42]։ Գինովաբեն, լինելով անմիջական անձնավորություն, առաջինն ինքը է եղբորը հայտնել լուրը։ Լուրն ստանալուց հետո Ավետիքը ճանապարհին գրել է «Դարդըս լացեք․․․» բանաստեղծությունը[40]։ Հետագայում Իսահակյանը եղբոր նամակից իմացել է, որ Շուշանիկն ամուսնու հետ բնակություն է հաստատել Տրապիզոնում։
Ուսումը Լայպցիգի համալսարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսահակյանը Վիեննայից Լայպցիգ է մեկնել 1893 թվականի օգոստոսի 31-ին (նոր տոմարով՝ սեպտեմբերի 12-ին)։ Ճանապարհն անցել է Պրահա և Դրեզդեն քաղաքներով, որտեղ բանաստեղծը որոշում է կարճատև կանգ առնել։
Գերմանիայի Լայպցիգի համալսարանում ուսումը շարունակելու մասին Իսահակյանը որոշում էր կայացրել դեռևս ճեմարանում ուսանելու տարիներին՝ 1892 թվականի ամռանը։ Այդ իսկ պատճառով ճեմարանում ինքնուրույն գերմաներեն է սովորում[43]։ Առաջին տարին նրա հետ էր նաև Մանուկ Աբեղյանը։ Երիտասարդները շուտով ընդգրկվում են Լայպցիգի համալսարանին կից գործող «Հայ ուսանողների միության» մեջ, ընկերանում ապագա ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջյանի, ապագա Ամենայն հայոց Կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի, ապագա թատերգակ և քաղաքական գործիչ Լևոն Շանթի, ապագա անվանի մանկավարժներ Տիգրան Ռաշմաճյանի և Արշակ Չիլինգարյանի, ապագա քաղաքական գործիչ Լևոն Աթաբեկյանի հետ։ Որոշ ժամանակ անց՝ 1894 թվականին Ենայի համալսարանից Լայպցիգի համալսարան են տեղափոխվում Մանուկ Աբեղյանը և Հակոբ Մանանդյանը։ Այստեղ Իսահակյանը սկսում է ուսումնասիրել գերմանական պոեզիան և դասական փիլիսոփայությունը։ Լայպցիգը Գերմանիայի առաջին քաղաքն էր գրքի հրատարակման և առևտրի բնագավառով․ քաղաքում գործում էր 800 գրախանութ և 150 հրատարակչատուն։ Լույս ընծայվող 10 գրքից 7-ը հրատարակվում էին Լայպցիգում։ Անց էին կացվում գրքի մեծ տոնավաճառներ։ Այս ամենը շատ էր գերում գրքասեր Իսահակյանին։
Իսահակյանն ընդունվել է Լայպցիգի համալսարան որպես ազատ ունկնդիր․ այստեղ գործում էին 4 հիմնական ֆակուլտետ՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և բժշկագիտություն։ Փիլիսոփայության ֆակուլտետում ուսումնասիրում էին հին ու նոր լեզուներ, բանասիրություն, գրականություն, պատմություն, քաղտնտեսություն և բնագիտական այլ առարկաներ։ Իսահակյանն ընտրում է այս ֆակուլտետը։ Լայպցիգի համալսարանում Իսահակյանի դասախոսներն են եղել՝ տնտեսագիտություն՝ պրոֆեսոր Վիլհելմ Ռոշերը, փիլիսոփայություն և հոգեբանություն՝ պրոֆեսոր Վիլհելմ Վունդտը, աշխարհագրություն և մարդաբանություն՝ պրոֆեսոր Ֆրիդրիխ Ռատցելը, պատմություն՝ Կարլ Լամպրեխտը, տնտեսագիտություն՝ Կարլ Բյուխերը, սանսկրիտ և համեմատական լեզվաբանություն՝ պրոֆեսոր Ֆրիդրիխ Կարլ Բրուգմանը, գերմանական և սկանդինավյան էպոսների պատմություն և տաղաչափություն՝ Էդվարդ Զիվերսը, անտիկ շրջանի հունական գրականություն՝ Յուստուս Հերման Լեպսիուսը, անտիկ շրջանի հռոմեական գրականություն՝ Օտտո Ռիբեկը, հին հնդկական գրականություն և «Վեդաներ»-ի մեկնություն՝ Վինդիշը, նոր շրջանի գերմանական գրականություն՝ Վիտկովսկին[44]։ Բոլոր դասախոսներն այն ժամանակ համաեվրոպական հեղինակություն ունեցող մասնագետներ էին։
Իսահակյանի՝ համալսարան որպես ազատ ունկնդիր և ոչ թե հիմնական ուսանող ընդունվելը մի քանի պատճառ է ունեցել․ նախ Ավետիքն այդքան գումար չի ունեցել, որպեսզի վճարի հիմնարար ուսուցումը, և երկրորդ, նման ուսուցումը տևել է 4-5 տարի և պետք էր պարտադիր հաճախել ֆակուլտետի բոլոր դասախոսություններին։ Իսահակյանը գիտակցել է, որ իր ֆինանսական դրությունն իրեն թույլ չի տա Լայպցիգում մնալ երկու տարուց ավել։ Եվ երրորդ, Իսահակյանը նախընտրում էր դասախոսություններ լսել իր նախընտրությամբ տարբեր բնագավառներից՝ գրականություն, փիլիսոփայություն, մարդաբանություն, ազգագրություն։ Որպես ազատ ունկնդիր՝ նա կարող էր օգտվել այս հնարավորությունից, մինչդեռ հիմնական ուսանողը պետք է հետևեր միայն մեկ հիմնական ուղղության։
Հեռվից-հեռու․ Սասունի և Զեյթունի կոտորածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Լայպցիգում Իսահակյանը մշտապես տեղյակ էր հայրենիքում կատարվող իրադարձություններից՝ հարազատներից ու ընկերներից իրեն ուղղված նամակներից, Վիեննայի միջոցով Լայպցիգ հասնող հայ պարբերականներից։ Այս ժամանակաշրջանում Իսահակյանը և նրա ընկերներից շատերը՝ Սիսակ Տեր-Սիմոնյանը, Լևոն Գյուլումյանը, կապված էին Հնչակյան կուսակցության հետ։ Իսահակյանի՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին, ճեմարականների մի մասը հարում էր այս կուսակցության գաղափարներին, շատերը նաև կուսակցության «Հնչակ» թերթի մշտական ընթերցողներն ու տարածողներն էին։
Ինչպես Հայաստանի մի շարք բնակավայրերում, Ալեքսանդրապոլում ևս Հնչակյան կուսակցությունը հիմնել էր իր մասնաճյուղերը։ Սկզբնական շրջանում Իսահակյանը բավականին կապված է եղել կուսակցության հետ, օգնել է հայթայթել անհրաժեշտ գրականություն, նամակներ է ուղարկել և այլն։ «Ազատ Հայաստան» թերթը[45], որ տպագրվել է 1893-1894 թվականներին, Հնչակյան կուսակցության առաջին պարբերականներից էր։ Խմբագրական կոլեգիայի անդամ էր նաև Սիսակ Տեր-Սիմոնյանը։ Կուսակցությունը, խուսափելով իշխանությունների հետապնդումներից և ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով, հայտարարում է, որ թերթը լույս է տեսնում արտասահմանում, մինչդեռ այն տպագրվում էր Թիֆլիսում։ Սիսակը խնդրում է ընկերոջը՝ Ավետիքին, որպես թերթի խմբագրատուն նշել իր լայպցիգյան հասցեն։ Հետագա նամակները վկայում են, որ Իսահակյանը ընդառաջում է այս խնդրանքին։ Շուրջ կես տարի Իսահակյանն ապահովել է թերթի արտասահմանյան մտացածին հասցեի գոյությունը, դրանով իսկ հնարավոր դարձրել հնչակյան պարբերականի կապը արտասահմանյան երկրների և թիֆլիսյան խմբագրության միջև։ Իսահակյանն իր գործունեության պատճառով շուտով գրավում է ոստիկանության ուշադրությունը։ Պահնորդական բաժինը հսկողության տակ էր առել Իսահակյանի նամակագրությունը, անց էր կացրել խուզարկություններ նաև նրա ընկերների բնակարաններում։ Խուզարկության ժամանակ եթե նույնիսկ մեկ գրքույկ էլ հայտնաբերեին, դա բավարար կլիներ Իսահակյանի ձերբակալության համար։ Ընտանիքը, դժգոհ լինելով Ավետիքի այսպիսի գործունեությունից, սկսում է գումար չուղարկել նրան։
1891-1893 թվականներին Հնչակյան կուսակցության անմիջական ղեկավարությամբ հնարավոր է դառնում կազմակերպել Արևմտյան Հայաստանի ամենամեծ շրջաններից մեկի՝ Սասունի զինված ինքնապաշտպանությունը։ Այդ ժամանակահատվածում սասունցիներին հաջողվել էր կասեցնել թուրքական բանակի հարձակումները և հաստատել որոշակի ինքնակառավարում։ Սակայն 1894 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին թուրքական կառավարությունը 12000-անոց բանակը շարժում է դեպի Սասունի ապստամբ գյուղերը։ Երկու ամիս հայկական ուժերին հաջողվում է դիմադրել թուրքական բանակին, բայց օգոստոսի վերջերին, ուժերի բացարձակ անհավասարության և զենքի պակասի պատճառով, թուրքերը ճնշում են դիմադրությունը, որի արդյունքում տեղի է ունենում Սասնա կոտորածը։ Հրկիզվում էին ամբողջական գյուղեր, սրի մատնվում խաղաղ բնակչությունը։ Իսահակյանը միայն Ռուսաստանի հետ էր կապում Արևմտահայաստանի ազատագրման ծրագրերը, հայ ժողովրդի քաղաքական ապագան։
1894 թվականին Իսահակյանը Լայպցիգում գրում է «Իգիթ Սարդար» ստեղծագործությունը, որը համարվում է բանաստեղծի հայրենասիրական պոեզիայի առաջնեկներից մեկը։ Նման բնույթի ստեղծագործություններից էր նաև «Օխտը սարով հեռու քեզնից․․․» բանաստեղծությունը։ «Իգիթ Սարդար» լեգենդով հայ հայդուկի կերպարն առաջին անգամ մտել է Իսահակյանի պոեզիա։ Ամբողջ երկը, որը գրված է էպոսի ոճով, ողողված է Սասունին հատուկ պատկերներով, գույներով և բարբառային դարձվածքներով։ Լեգենդը պատմում է Սասունի գյուղերից մեկի պաշարումը, որի քաջ պաշտպանն էր լեռնցի հայդուկ Իգիթ Սարդարը։ Իսահակյանը լեգենդի ինքնագիրը Լայպցիգից ուղարկում է Սանկտ Պետերբուրգ Սիմոն Գուլամիրյանին՝ «Արաքս» հանդեսի խմբագրին, որն էլ հրատարակում է այն թերթի 1894-1895 թվականների միացյալ համարում[46]։ Սա լեգենդի առաջին և վերջին հրատարակությունն էր։
Սասունի կոտորածներից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները մշակեցին Թուրքահայստանում հայ բնակչության ապահովությունը երաշխավորող «Մայիսյան ռեֆորմները», որը 1895 թվականի մայիսի 11-ին ներկայացրեցին սուլթան Աբդուլ Համիդ II-ին։ Սուլթանը բոլորովին մտադրություն չուներ իրագործելու «Մայիսյան ռեֆորմները»։ Հնչակյան կուսակցության ղեկավարները, նպատակ ունենալով ներգործել սուլթանի վրա, որոշում են Կոստանդնուպոլսում քաղաքական ցույց անցկացնել։ Ցույցը տեղի ունեցավ 1895 թվականի սեպտեմբերի 18-ին սուլթանի պալատի մոտ գտնվող Բաբ Ալի շրջանում։ Ցույցին մասնակցում էին չոր հազարից ավել բնակիչ։ Թեև ցույցը խաղաղ բնույթ էր կրում, սուլթանը բնակիչների դեմ հանեց բանակին, որոնք սկսեցին ջարդել և ցրել ցուցարարներին։ Սրան հաջորդեցին պոլսահայության կոտորածները, որի արդյունքում սպանվեց շուրջ 4000 հայ ընտանիք։ Եվրոպական պետությունների միջամտությունից հետո սուլթան Համիդը ստիպված եղավ ընդունել «Մայիսյան ռեֆորմները», որտեղ բազմաթիվ ուղղումներ էին արվել։ Շուտով ստեղծվում են «Համիդիե» հատուկ զորախմբերը, որոնք 1895 թվականի աշնանը նոր ջարդեր են կազմակերպում Տրապիզոնում, Երզնկայում, Ուրֆայում, Բաղեշում, Կարինում, Ակնում, Սեբաստիայում, Դիարբեքիրում։ Որոշ շրջաններում հայ ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ։ Զեյթունի ապստամբությունից հետո թուրքերը ստիպված էին նահանջել՝ կնքելով պայմանագիր, որով զեյթունցիները հինգ տարի ժամանակով ազատվում էին հարկերից։
Ինքնապաշտպանական գործում մեծ դեր խաղացին Հնչակյան և նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները։
Գրական գործունեությունը Լայպցիգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայպցիգում Իսահակյանը գրել է և՛ չափածո, և՛ արձակ ստեղծագործություններ, մամուլում տպագրել ավելի քան քսան բանաստեղծություն։ Բանաստեղծը պայմանավորվածություն է ունեցել թղթակցելու Թիֆլիսի «Տարազ» և «Աղբյուր» ամսագրերին, Սանկտ Պետերբուրգի «Արաքս» տարեգրքին։ Մտածել է իր գրվածքներից առանձին գիրք կազմելու մասին։ Ըստ Իսահակյանի՝ այդ գիրքը պետք է ցույց տար նրա սրտի ու սիրո զարգացումը, սակայն հատընտիր ստեղծելու մտադրությունը չի իրագործվել։
Լայպցիգում գրված 3 բանաստեղծություններ մտնում են Իսահակյանի բոլոր հատորների մեջ․ դրանք են՝ «Կենսական ծովի հույզերի միջին», «Երազ տեսա ձեր տան առաջ․․․» և «Մայրս տեսավ ինձ շա՜տ տխուր․․․»։ Միաժամանակ լայպցիգյան շրջանում գրված մի շարք բանաստեղծություններ դուրս են մնացել նրա երկերի հատորներից, որոնցից է «Սիրտս լիճ էր – ջինջ ու լռիկ․․․», «Հովը փչում է լեռների լանջից․․․» բանաստեղծությունները։
Մինչև «Հայդուկի երգերի» հրատարակումը[47] անտիպ էին մնացել լայպցիգյան շրջանի 6 բանաստեղծություն՝ «Ա՜խ, մարալս, ա՜խ, ո՞ւր գնաց․․․», «Նվեր տիկին Շ․-ին», «Ես ձեզ ատում եմ, ամենքիդ ատում․․․», «Իմ վեհությունը», «Շուշան ծաղիկ, քու բողբոջում․․․», «Սրտումս խորունկ վշտեր կան․․․»։
Լայպցիգում Իսահակյանն աշխատել է 2 ստեղծագործության վրա, որոնք իրենց պոետիկայով, կառուցողական համակարգով կապված էին հայ բանահյուսական բանաստեղծության ձևերի հետ․դրանք են՝ «Իգիթ Սարդար» և «Իրիցկնկա աղբյուր» լեգենդները։ «Իրիցկնկա աղբյուր»-ի առաջին տարբերակը գրվել է 1891 թվականին Բեշքիլիսեում, իսկ հիմնական խմբագրումը կատարվել է 1894 թվականի սեպտեմբերին Լայպցիգում։
Երբ Իսահակյանը մուտք է գործում գրական աշխարհ, Կովկասի հայ ամենահեղինակավոր պարբերականներից մեկը «Մուրճ» ամսագիրն էր, որը հրատարակվում էր Թիֆլիսում։ «Մուրճում» տպագրվելը պատվաբեր էր համարվում յուրաքանչյուր հեղինակի համար։ Եվ ահա Իսահակյանը 1894 թվականի հունիսի 13-ին նամակով դիմում է թերթի խմբագիր Ավետիք Արասխանյանին՝ իր մի քանի բանաստեղծությունները տպագրելու խնդրանքով։ Արասխանյանը չի ընդառաջում բանաստեղծի խնդրանքին, քանի որ Իսահակյանն այդ ժամանակ հայտնի անուն չէր։ Սակայն երեք տարի անց թերթն ամենից հաճախ սկսում է հրատարակել հենց Իսահակյանի բանաստեղծությունները։
1895 թվականի մայիսի սկզբներին Իսահակյանը ստեղծում է մորը նվիրված արձակ բանաստեղծությունների քնարական շարք՝ բաղկացած 14 մասից։ Մորն ուղղված քնարական բաց նամակները բանաստեղծի ապրումներն են՝ հիմնականում կապված Շուշանիկի հետ։
Բանաստեղծի՝ Գերմանիայում ստեղծած լավագույն գործերից մեկն է համարվում «Հովերն առան սա՜ր ու դարե՜ր․․․» բանաստեղծությունը[48], որի նախնական տարբերակը գրել է 1893 թվականի օգոստոսի 3-ին Գալիցիայում, իսկ հիմնովին վերամշակել՝ 1895 թվականին Ենայում։
Լայպցիգում Իսահակյանը թարգմանություններ է կատարել գերմանական պոեզիայից։ 1912 թվականին թարգմանել է նաև Կնուտ Համսունի «Պանը» վեպը։ Մտադրություն է ունեցել նաև թարգմանել Նիցշեի «Այսպես էր խոսում Զրադաշտը» տրակտատը, սակայն այդ մտադրությունն այդպես էլ չի իրագործվել։ Լայպցիգյան շրջանի Իսահակյանի բանաստեղծությունների մեջ կան այնպիսի բանաստեղծություններ, որոնք անմիջականորեն առնչվում են Նիցշեի Զրադաշտի մասին տրակտատի գաղափարներին։ 1895 թվականին Ավետիքը գրում է մի բանաստեղծություն, որի վերնագիրը Նիցշեի ինքնակենսագրական գրքից էր՝ «Ecce-homo», ինչը հայերեն թարգմանվում է «Ահա մարդը»։ բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թվականին՝ միաժամանակ երկու պարբերականներում՝ «Աղբյուր»-ում[49] և «Մուրճ»-ում[50]։ Նոր խմբագրումից հետո այն տեղ է գտնում նաև 1903 թվականին հրատարակված «Բանաստեղծություններ» հատորում։
Հայրենիք վերադառնալուց հետո Իսահակյանը Լայպցիգում արված իր թարգմանություններն ի մի է բերում և ներկայացնում տպագրության «Մուրճ» ամսագրի խմբագիր Ավետիք Արասխանյանին։ Սակայն սրանք ևս Արասխանյանը չի հրատարակում։
Գերմանիայում Իսահակյանն իր հավանած աֆորիզմներից, թևավոր խոսքերից հավաքածու է հավաքել։ Շատ մտքեր քաղել է գերմանական դասական փիլիսոփաների գործերից։
Վերադարձ Ալեքսանդրապոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայպցիգում երկու տարի ուսանելուց հետո Իսահակյանը 1895 թվականին վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ։ 1895 թվականի մայիսի 19-ին գնացքով մեկնում է Բեռլին, որտեղ մնում է մոտ քսան օր, որպեսզի պատրաստի ետդարձի փաստաթղթերը։ Բեռլինում գրում է «Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված․․․» բանաստեղծությունը։ Վերադարձին կարճատև կանգ է առնում Վարշավայում, որտեղ գրում է «Փշե — պսակը ճակտիս կըդնեմ․․․» բանաստեղծությունը։ Այս երկու բանաստեղծություններն Իսահակյանը համախմբում է «Հատուկտոր թերթեր իմ օրագրից» խորագրի ներքո և 1895 թվականին տպագրում «Տարազ»-ի նոյեմբերյան համարում։ Կայսրության տարածք մուտք գործելու ժամանակ Սահմանապահ ոստիկանությունը խուզարկում է բանաստեղծի ճամպրուկները և բռնագրավում բազմաթիվ նյութեր՝ Շուշանիկի՝ իրեն գրած նամակները, բազում բանաստեղծություններ, գրքեր։ Խուզարկելու հրահանգը տվել էր ոստիկանության պահնորդական բաժինը, որի ցանկերում Իսահակյանը նշված էր որպես «անվստահելի անձ»։ 1895 թվականի հունիսի 20-ին Ավետիք ժամանում է Ալեքսանդրապոլ։ Տունդարձի առաջին օրերից խանդավառված բանաստեղծը գրում է մի շարք բանաստեղծություններ՝ «Լուռ գիշերին հեռու տեղից․․․», «Նայում են ցոլուն աստղերը անշեջ․․․», «Շղարշ ամպերն երկինքն առան․․․»։
Հայրենիքում Իսահակյանը հայրենասիրական գործունեություն է ծավալել հիմնականում երկու ուղղությամբ․ քարոզչական աշխատանք է տարել հայկական շրջաններում և գյուղերում՝ սատարելու Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին, և որպես բնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու միակ միջոց քարոզել է երկրում զինված ապստամբություն բարձրացնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, դրամական միջոցներ է հայթայթել, զենք ձեքբերել և կազմավորել կամավորական ջոկատներ։ Նման գործունեություն բանաստեղծը ծավալել է սկզբում Հնչակյան, այնուհետև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կազմում։ 1890-ական թվականներին մեծ հեղինակություն էր վարում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ հայ մտավորականության, ինչպես նաև բանվորության վրա։ Հովհաննես Թումանյանը, որպես Հնչակյան կուսակցության ստեղծած «Հանգանակող և գործադրող կոմիտեի» ներկայացուցիչ, 1895 թվականի նոյեմբերին գործուղվում է Կովկասի հայկական կենտրոններ՝ Ախալցխա, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Կարս, Ղարաքիլիսա, Էջմիածին՝ դրամական միջոցներ հայթայթելու և նոր մասնաճյուղեր հիմնելու համար[51]։ Ալեքսանդրապոլում Թումանյանին է միանում նաև Իսահակյանը։ Թումանյանը Ղազարոս Աղայանի միջնորդությամբ սերտ կապեր է հաստատում Բաքվում գործող Հնչակյան կուսակցության «Օջախ» խմբակցության անդամ մտավորականների հետ։ 1898 թվականին կուսակցության վարչությունը Թումանյանին առաջարկում է ընդգրկվել «Հնչակ» թերթի խմբագրական կազմի մեջ և մեկնել Լոնդոն, որպես կուսակցության ներկայացուցիչ։ Սակայն որոշ երկմտանքից հետո Թումանյանը մերժում է առաջարկը[52]։
Աղայանի, Շիրվանզադեի և Իսահակյանի կապերը Հնչակյան կուսակցության հետ ավելի խորն էին։ Իսահակյանն Ալեքսանդրապոլում գաղտնի քարոզչական աշխատանքներ է տանում։ Երբ Արևմտյան Հայաստանում դեռ շարունակում էին ապստամբությունները, Ռուսաստանում հրահանգ եղավ հաշվեհարդար տեսնել հայրենասիրական ուժերի հետ։ Առաջինը Հնչակյան կուսակցությունն էր։ Ռոստովից Թիֆլիս գալու ճանապարհին՝ Վլադիկավկազում, ձերբակալվում է արտասահմանից վերջերս վերադարձած կուսակցության հիմնադիր ղեկավարներից մեկը՝ Ռուբեն Խանազատը, ապա հրահանգվում է ձերբակալել Ռուբեն Բերբերյանին, Ղազարոս Աղայանին և դատական գործ հարուցել կուսակցության ղեկավար մարմնի և աչքի ընկնող գործիչների դեմ[53]։ Եվ ահա 1896 թվականի փետրվարին ձերբակալվում են Սարգիս Աղամիրզյանցը, Ղազարոս Աղայանը, Ալեքսանդր Խումարյանցը, Ռուբեն Բերբերյանը և այլք։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդ տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում[54]։
Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[55]։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը` Սահակ Իսահակյան, եղել է Նիկողայոս Իսահակյանի ավագ որդին, ծնվել է գաղթից անմիջապես հետո՝ 1828 թվականին Ղփչաղում։ 1850 թվականին 22 տարեկանում ամուսնացել է Կարսից Ալեքսանդրապոլ գաղթած Ղլտճյան Գաբրիել աղայի դստեր՝ Ալմաստի հետ և ունեցել է 7 զավակ։ Շարունակել է հոր գործը` ալյուրի առևտուրը։ Կնոջ` Ալմաստի հետ զբաղվել է նաև բարեգործությամբ․ նրանք նվիրատվություն են կատարել Արթիկի շրջանի Հառիճ (Ղփչաղ) գյուղի 12-րդ դարում կառուցված վանքի վերանորոգման աշխատանքների, դպրոցի կառուցման համար։ Ըստ Ռուբեն Իսահակյանի որդին՝ Նիկողայոսը, նրա մասին գրել է. «Ուրիշ մարդ էր. խաղաղ, համեստ, բարի: Գրասեր էր նկատելի կերպով: Սիրած գիրքը «Նարեկ» հատորն էր` հացի պես հեչ չէր կշտանում նրանից... Խորունկ հոգի ուներ: Զարմանալի կերպով սիրում էր աշուղների երգ ու նվագը: Բերում էր տուն, երգել-նվագել տալիս: Ուրախանում էր և ուրախացնում: Շատ զգացմունքով մարդ էր, աշխարհատես, մարդաճանաչ, գթոտ: Աչքը` կուշտ»[56]։ Սահակ Իսահակյանը մահացել է 1890 թվականին Գյումրիում, երբ Ավետիք Իսահակյանը 15 տարեկան է եղել։
- Մայրը` Ալմաստ Գաբրիելի Ղլտճյան, ծնվել է 1833 թվականին Ալեքսանղրապոլում, Կարսից գաղթած Ղլտճյան Գաբրիել հաջի աղայի և Նազերի հաջի Անայի ընտանիքում:
- Եղբայրները և քույրերը`
- Ալեքսան Իսահակյան (1852, Ալեքսանդրապոլ 1926 թվականի ապրիլ), ունեցել է խանութ Ղազարապատի անտառիկ (Ռոշչա) հատվածում (հիմնական զբաղմունքը եղել է ալյուրի առևտուրը), ապա Գեներալսկայա փողոցում։ Անձամբ ծանոթ է եղել Խրիմյան Հայրիկի հետ, ում կոնդակով ժամանակին շրջել է Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում՝ Գյումրիի նոր կառուցվող եկեղեցու համար դրամական միջոցներ հավաքելու համար։ Մտերիմ է եղել նաև հայ ազատագրական շարժման որոշ անվանի գործիչների հետ։ Կնոջ` Սաթենիկի հետ որդեգրել է երկու որբ երեխա` Ազատ և Արա։
- Գևորգ Իսահակյան (1855 թվական, Ալեքսանդրապոլ - 1911 թվական), Լորիս-Մելիքովի ղեկավարությամբ մասնակցել է 1877-1878 թվականների Կովկասյան պատերազմին։ Ղարսի գրոհի ժամանակ աչքի է ընկել և արժանացել Գեորգիևյան խաչ շքանշանի։ Աչքի է ընկել քաջությամբ և սառնասրտությամբ։ Կաղզվանի գրավումից հետո սիրահարվել է Բելարյան ընտանիքի դստեր՝ Ռալուքային, որին փախցրել և բերել է Ալեքսանդրապոլ։ Զույգն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ղազարապատում՝ վարելով ջրաղացի հետ կապված գործերը։ Նրանք ունեցել են 4 զավակ՝ Հովհաննես (Օլիկ), Վերգինե, Իսահակ (Միսակ), Աբաս[Ն 6]։
- Ռուբեն Իսահակյան (ծնվ.` 1857 թվական, Ալեքսանդրապոլ), կյանքի մեծ մասն անցկացրել է Ղազարապատում` զբաղվելով ջրաղացի հետ կապված գործերով։ Ամուսնացել է հայտնի մեծահարուստ Ղոյեցյանների դստեր՝ Փեփրոնի հետ, որը մեծ օժիտ է բերել իր հետ, ինչն էլ զգալիորեն օգնել է Ռուբենին ալյուրի առևտրի իր սեփական գործն սկսելու հարցում։ Նրանք ունեցել են 3 երեխա՝ Նիկողայոսը, Գեղամը և Գայանեն[Ն 7]։
- Փեփրոնե (Փեփրոնյա) Իսահակյան (1860 թվական, Ալեքսանդրապոլ - 1916 թվական, Ալեքսանդրապոլ), սովորել է Գյումրիի «Արղության» դպրոցում, եղել է Ղազարոս Աղայանի լավագույն աշակերտուհին։ Փեփրոնն իր խնամքի տակ է վերցրել մորաքրոջ որդուն՝ վաղ որբացած Հովհաննես Զարիֆյանին, որը հետագայում դարձել է հայտնի դերասան։ Փեփրոնեն դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է Նահապետ աղա Աֆրիկյանի որդի Հարությունի հետ, որին հետագայում Խրիմյան Հայրիկը ձեռնադրել է քահանա՝ Տեր-Մկրտիչ անվամբ։ Նրանք ունեցել են 7 երեխա ՝ Հեղինեն, Դշխուհին, Գևորգը[Ն 8], Անահիտը, Նահապետը[Ն 9], Գեղամը[Ն 10]և Լիպարիտը, որը մահացել է դեռ մեկ տարին չլրացած։
- Մկրտիչ Իսահակյան (1861 թվական, Ալեքսանդրապոլ - 1921 թվական), սովորել է տեղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դպրոցում։ Օժտված է եղել գրելու ձիրքով, մշակել և հրատարակել է մի շարք հայ ժողովրդական լեգենդներ և հեքիաթներ։ Հիմնականում աշխատել է Ղազարապատում` հայրական ջրաղացում, հետագայում ունեցել է ալյուրի խանութ Թիֆլիսում։ Ամուսնացել է Թամար Մալխասյանի հետ և ունեցել է մեկ դուստր՝ Սեդան, որը ծնվել է 1917 թվականին։ 1921 թվականին՝ հեղափոխության առաջին օրերին, կեղծ մեղադրանքով (Ղազարապատի գաղթականների ահաբեկման փորձի հետ կապված) Մկրտչին իր Փեփրոնե քրոջ որդու՝ Նահապետի հետ առանց դատի, «Եռյակի» որոշմամբ գնդակահարել են փողոցում՝ ժողովրդին ահաբեկելու համար[57]։
- Գինովաբե Իսահակյան (1866 թվական, Ալեքսանդրապոլ - ), սովորել է տեղի օրիորդաց Արղության դպրոցում։ Ամուսնացել է ալեքսանդրապոլցի առևտրական Կարապետ Զարիֆյանի հետ, սակայն ամուսնությունը բախտավոր չի եղել։ Ամուսինը տառապել է հոգեկան հիվանդությամբ և որոշ ժամանակ անց մահացել է։ Ամուսնու մահից հետո Գինովաբեն, որը զավակ չուներ, վերադարձել է հայրական տուն և ապրել է մոր ու եղբոր՝ Ռուբենի հետ։ 1918 թվականի մայիսին Սարդարապատի ճակատամարտում Գինովաբեն եղել է աշխարհազորայինների շարքում, օգնություն է ցուցաբերել վիրավոր զինվորներին։ 1918 թվականի աշնանը Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում խնամել է գաղթական երեխաներին ու մինչ թուրքերը ներխուժել են քաղաք, կարողացել է երեխաներին հասցնել Ջալալօղլի և փրկել նրանց կոտորածից։ Մոր մահից հետո Գինովաբեն Ռուբենը դրամագլուխ է խլել քրոջից, ինչպես նաև վաճառքի հանել եղբոր գրքերը։ Գինովաբեն ծանր հիվանդացել է, Թիֆլիսի հայկական Շահպարոնյան հիվանդանոցում կույր աղիքի ուշացած վիրահատության է ենթարկվել, սակայն ապարդյուն։ Նա թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի եկեղեցու գերեզմանատանը՝ ամուսնու և Փեփրոնեի որդու՝ Գևորգի կողքին։
Ավետիք Իսահակյանի հեքիաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները՝ Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.
| Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը։ Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»[58]: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»[58]։ |
Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով»[59], ժողովրդական հեքիաթով։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․
| Նա մանկութ թափառել է Ալագյազի փեշերը, Արփաչայի ափերը, հայրական ջաղացքի շուրջը և ջաղացպան ուստա Գրիգորի գեղաբույր երգ ու հեքիաթին ականջ դրել։ Նա մանկութ սիրել է թափառական աշուղներին և դյութվել ժողովրդի հյուսած անպաճույճ խաղերից»[60]։ |
Դա են փաստում Իսահակյանի հուշերը.
| Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով։ Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ՝ սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր։ Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ։ Իր սիրո վեպն ուներ`արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած : Ամեն շաբաթ,կեսօրից հետո,սազը պատյանի մեջ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի։ Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր սազը վզից կախ, առատ վարձատրված։ Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն։ Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար… Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը»[61][62]։ |
Ավետիք Իսահակյանը հեքիաթի ժանրում սկսել է աշխատել 1900-ական թվականների սկզբից «Աշխարհի գեղեցկուհին», 1900-ական թվականներ, «Ամենապիտանի բանը», 1904, «Արևի մոտ», 1905, «Հողն է մարդու աչքը կշտացնում», 1906, «Հեքիաթ», 1910 (վերամշակվել է 1924 թվական), «Աղա Նազար», 1911, «Մաղասաբերդի տիրուհին», գրվել է 1920-ական թվականների առաջին կեսին, «Գասպարը», գրության ժամանակը հայտնի չէ. առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին, «Արդար մարդը», 1940, «Նուկիմ քաղաքի խելոքները», 1940՝ ստեղծելով հիմնականում իրապատում հեքիաթներ և հրաշապատում հեքիաթների տարրերով գործեր։
Իսահակյանի հեքիաթներն առանձնանում են մարդկային բնավորությունների հակադրությամբ, սոցիալական պախարակելի կողմերի լուսաբանմամբ, ինչպես նաև հասարակության և անհատի համար կարևորագույն այնպիսի արժեքների փառաբանությամբ, ինչպիսիք են՝ խոսքի և իրավունքի ազատությունը, իրավահավասարությունը, քաղաքացիական գիտակցությունը,հասարակության յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքն ու պաշտպանվածությունը։ Բանաստեղծն իր հեքիաթներում կարևորագույն արժեք է հռչակում «գիտության լույսը» («Ամենապիտանի բանը») անկեղծ հիանում անհաշվենկատ սիրո հավերժությամբ («Հեքիաթ») և ուրախանում անօգնական որբուկի երջանկությամբ («Արևի մոտ»)։
Ավետիք Իսահակյանը համաշխարհային էպոսների մասին
Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը։ Էպոսների հանդեպ ցուցաբերած նրա հետաքրքրությունների շրջանում են հայտնվել գերմանա-սկանդինավյան աշխարհի գրական հուշակոթողներ «Ավագ Էդդան» և «Նիբելունգների երգը»։
Իսահակյանի կողմից չի անտեսվել նաև կարելա - ֆիննական ազգային էպոսը՝ «Կալևալան»։ 1949 թվականին՝ «Կալևալայի» հարյուրամյակին նվիրված իր խոսքում, Վարպետը ասում է.
«Կարելո-ֆիննական ազգային էպոսը, Կալևալան, արդեն անվիճելիորեն դասվում է համաշխարհային էպոսների շարքին — Հոմերոսի, «Էդդայի», «Նիբելունգների երգի»[63]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցների մեկը կոչվում է Ավետիք Իսահակյանի անունով։
- Ա. Իսահակյանի պատվին է կոչվել նախկին Ղազարապատ գյուղը (1945)։
- Երևանի կենտրոնում տեղադրված է Ավետիք Իսահակյանի հուշարձանը։
- Գյումրիում տեղադրված է Ավետիք Իսահակյանի հուշարձանը։
- Ավետիք Իսահակյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[64]։
- 2025 թվականի մարտի 25-ին Լայպցիգում բացվեց Ավետիք Իսահակյանի հուշատախտակը[65]:
- Ավետիք Իսահակյանի անունով են կոչվում Երևանի և Գյումրիի կենտրոնական գրադարանները (1950), Երևանի թիվ 16, Գյումրիի թիվ 26 միջնակարգ դպրոցները (1945) և այլ դպրոցներ Վանաձորում, Գավառում, Հրազդանում, Ստեփանակերտում, Թբիլիսիում, Հայաստանի և Վրաստանի մի շարք գյուղերում:
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում (1963) և Գյումրիում (1975):
- Ավետիք Իսահակյանի անվամբ սահմանվել է Հայաստանի ԳՄ գրական մրցանակ պոեզիայի բնագավառում (1975)[66]:
Հասցեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյումրի, Վարպետաց փ․ 91 - այս տանն է ծնվել և իր մանկությունն ու երիտասարդությունը անցկացրել Իսահակյանը,
- Լայպցիգ, Ֆրիդրիխ Էբերտ փող․ (Friedrich-Ebert-Straße), 27։ Բնակվել է 1893-1895 թթ․՝ տեղի համալսարանում սովորելու ժամանակ։ Շենքի պատին 2025 թ․ փակցվել է հուշատախտակ[67]։
- Օդեսա, Բունինի փ․ 24 - 1898-99 թթ․ այստեղ է ապրել Օդեսա արտաքսված Իսահակյանը։ Տան պատին փակցված է հուշատախտակ[68],
- Ժնև, Ռուզեռա (Ruseraie) փող․, 54 - այստեղ է բնակվել 1913 թ․[69],
- Բեռլին, Նասաու փող․, 32 - այստեղ է բնակվել 1914-1915 թթ․[70],
- Ժնև, Պրևո Մարտին (Prévost-Martin) փող․, 53 - այստեղ է բնակվել 1916-1921 թթ․,
- Վենետիկ, Դորսոդուրո 2266 - 1921 թվականից վեց տարի բնակվել է այստեղ, այստեղ է հյուրընկալել Եղիշե Չարենցին, Մարտիրոս Սարյանին,
- Փարիզ, Անրի Բարբյուսի (նախկին Դենֆեր-Ռոշրո) փող․, 17 - այստեղ է բնակվել 1930-1936 թթ․,
- Երևան, Գրանդ Հոթել Երևան - այստեղ է բնակվել 1936 թ․ դեկտեմբերից 1937 թ․ ապրիլը,
- Երևան, Փարպեցու 12 - բնակվել է 1937-1946 թթ․, տեղադրված է հուշատախտակ,
- Երևան, Զարոբյան 20 - բնակվել է 1946-ից մինչև մահը։
Գրքերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգեր ու վէրքեր, Ալեքսանդրապոլ, 1898, 64 էջ։
- Բանաստեղծութիւններ, Բաքու, 1903, 136 էջ։
- Երգեր ու վէրքեր, Թիֆլիս, 1908, 288 էջ։
- Հայրենի աղբիւրից (բանաստեղծութիւններ), Պոսթըն, 1920, 121 էջ։
- Աշնան ծաղիկներ (բանաստեղծութիւններ), Վենետիկ, 1922, 72 էջ։
- Սասմա Մհեր, Վիեննա, 1922, 54 էջ։
- Արձակ էջեր, Կ. Պոլիս, 1923, 120 էջ։
- Լիլիթ, Թիֆլիս, 1927, 113 էջ։
- Բանաստեղծություններ, Յերևան, 1930, 305 էջ։
- Սասմա Մհեր, Յերևան, 1938, 42 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Յերևան, 1939, 320 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 2. Լեգենդներ, Պոեմներ, Առակներ, Արձակ էջեր, Յերևան, 1940, 328 էջ։
- Հատընտիր, Երևան, 1943, 112 էջ։
- Արձակ էջեր, Երևան, 1945, 160 էջ։
- Հանուն հայրենիքի և կուլտուրայի պաշտպանության, Երևան, 1945, 100 էջ։
- Իմ հուշերից, Երևան, 1946, 80 էջ։
- Ընտիր երկեր, Երևան–Մոսկվա, 1948, 520 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1950, 380 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 1950, 240 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Արձակ պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Հեքիաթներ, Առակներ, Ուստա Կարոն, Երևան, 1951, 328 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Իմ հուշերից, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1951, 240 էջ։
- Սասմա Մհեր, Պէյրութ, 1952, 44 էջ։
- Արձակ էջեր (պատմվածքներ), Երևան, 1955, 64 էջ։
- Արձակ էջեր, հատ. Ա, Պէյրութ, 1955, 200 էջ։
- Արձակ էջեր, հատ. Բ, Պէյրութ, 1955, 180 էջ։
- Բանաստեղծութիւններ, հատ. Ա., Պէյրութ, 1955, 182 էջ։
- Երգեր և ռոմանսներ, Երևան, 1955, 140 էջ։
- Երկեր, Երևան, 1955, 400 էջ։
- Իմ յուշերից, Պէյրութ, 1955, 99 էջ։
- Հատընտիր, Երևան, 1958, 82 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1958, 400 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 1958, 308 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Երևան, 1959, 536 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Իմ հուշերից, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1959, 524 էջ։
- Նամակներ, Գահիրէ, 1959, 172 էջ։
- Ուստա Կարօ և Օրթէ Յարութ (անավարտ վէպ), Թեհրան, 1959, 211 էջ։
- Հայդուկի երգեր, Պէյրութ, 1960, 50 էջ։
- Պատմվածքներ, լեգենդներ, Երևան, 1962, 181 էջ։
- Արձակ էջեր, Երևան, 1963, 648 էջ։
- Առակներ, Երևան, 1968, 74 էջ։
- Լիրիկա, Երևան, 1968, 384 էջ։
- Մեր գրի անմահ փառքը (հոդվածներ, հուշեր, ասույթներ Հովհաննես Թումանյանի մասին), Երևան, 1969, 52 էջ։
- Երկեր, Երևան, 1970, 88 էջ։
- Արձակ, Երևան, 1973, 384 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1973, 464 էջ։
- Լռության ասպետը (արձակ բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1973, 220 էջ։
- Կտակ (բանաստեղծություններ), Երևան, 1973, 236 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Թարգմանություններ, Երևան, 1974, 336 էջ։
- Բանաստեղծի սիրտը (նամակներ), Երևան, 1975, 72 էջ։
- Երգեր և ռոմանսներ, Երևան, 1975, 124 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Արձակ բանաստեղծություններ և պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Առակներ, Հեքիաթներ, Պատմվածքներ, Երևան, 1975, 480 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Պատմվածքներ, Գլուխներ Ուստա Կարո վեպից, Երևան, 1975, 496 էջ։
- Հատընտիր, Երևան, 1975, 244 էջ։
- Արվեստի մասին, Երևան, 1977, 198 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Հուշեր, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1977, 436 էջ։
- Հիշատակարան, Երևան, 1977, 474 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Նամակներ, Երևան, 1979, 432 էջ։
- Երկեր, Երևան, 1980, 264 էջ։
- Քաջ ձիավորը (պատմվածքներ և բանաստեղծություններ), Երևան, 1980, 72 էջ։
- Լիլիթ (լեգենդներ), Երևան, 1983, 92 էջ։
- Արձակ ստեղծագործություններ, Երևան, 1985, 584 էջ։
- Իսահակյան Ավետիք, Տերյան Վահան, Բանաստեղծություններ, Երևան, 1985, 520 էջ։
- Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Արձակ բանաստեղծություններ և պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Առակներ, Հեքիաթներ, Պատմվածքներ, Հիշատակարան (հատվածներ), Իմ հուշերից, Նամակներ, Երևան, 1987, 896 էջ։
- Ծանոթ և անծանոթ էջեր, Երևան, 1988, 236 էջ։
- Հայդուկի երգեր, Երևան, 1990, 320 էջ։
- Բանաստեղծութիւններ։ Յուշեր, Վենետիկ, 1991, 136 էջ։
- Դու յաւերժող իմ Հայաստան... (բանաստեղծութիւններ, յուշեր, նամակներ), Լոս Անջելես, 1996, 256 էջ։
- Է՛յ, ջա՛ն հայրենիք, Դամասկոս, 2000, 164 էջ։
- Ուստա Կարո, Երևան, 2000, 296 էջ։
- Աֆորիզմներ, Երևան, 2001, 496 էջ։
- Ընտրանի, Երևան, 2001, 368 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 2003, 848 էջ։
- Հատընտիր, Երևան, 2004, 72 էջ։
- Հայկական հարց, Երևան, 2005, 120 էջ։
- Մասսա Մանուկը (պոեմ), Երևան, 2005, 152 էջ։
- Ուստա Կարո, Երևան, 2006, 576 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 2007, 504 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Պոեմներ, Երևան, 2008, 732 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Անտիպ և հետմահու տպագրված բանաստեղծություններ, Երևան, 2011, 628 էջ։
- Ընտրանի, Երևան, 2011, 370 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 240 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Չափածո լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 2014, 340 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. Արձակ էջեր, Երևան, 2014, 992 էջ։
- Նամակներ, Երևան, 2015, 476 էջ։
- Երևանը երազում և արթմնի։ Երկու դարի միջև, Երևան, 2014, 512 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 7. Ուստա Կարո, Երևան, 2016, 636 էջ։
- Լիլիթ, Մոնրեալ, 2016, 67 էջ։
- Նամակներ, Երևան, 2016, 476 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2018, 96 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6. Պատմվածքներ, Մանրապատումներ, Գրառումներ, Հատվածներ, Պատառիկներ, Երևան, 2019, 884 էջ։
- Հեքիաթներ, Երևան, 2019, 64 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 11, Երևան, 2020, 810 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 14, Երևան, 2021, 1136 էջ։
- Հեքիաթներ և լեգենդներ, Երևան, 2022, 68 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 8, Երևան, 2022։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 12, Երևան, 2022[71]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետական Ուկրաինայի փառավոր 30-ամյակը։ «Գրական թերթ», 1948, № 4:
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գրիշաշվիլի Իոսեբ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- 88 էջ; Վերատպությունը տե՛ս Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ; Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 110 էջ.- Բովանդ-ից՝ Սև շորը; Ռևոլուցիոների երգը; Մարիջանին։
- Իսահակյան Ավետիք։ Երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 400 էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
- Իսահակյան Ավետիք։ Երկեր չորս հատորով։ Հատոր 2.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 306, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
- Իսահակյան Ավետիք։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր 1.- Երևան։ Հայպետհրատ, 1939.- 318 էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
- Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ.- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ ելնում...:
- Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ գալիս։
- Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ ելնում...:
- Ծերեթելի Ակակի։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 95 էջ.- Բովանդ-ից՝ Ապելյացիայի գետակը; Քութայիսի; Սրբի պատկերի առաջ; Հիվանդ գուսանը։
- Համսուն Կնուտ։ Պան։ Լէյտընանտ Թոմաս Գլանի թղթերից /Գերմաներենից թարգմ.՝ Աւ. Իսահակեան.- Թիֆլիս։ Տպ. Օր. Ն. Աղանեանի, 1913.- V, 173 էջ.- (Հանրային մատենադարան, 16-17)։
- Հաֆեզ Շամսեդդին Մոհամմեդ։ Լիրիկա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 133 էջ.- Բովանդ-ից՝ Լուսադեմին վարդ քաղելու; Գինին ձեռքիս, վարդը կրծքիս։
- Շնիցլէր Արթուր։ Երկերի ժողովածու։ Հատոր առաջին.- Մոսկվա։ Տպ. Ք. Բարխուդարեանի, 1912. – XXVIII, 378, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Էօյընանտ Գուստլ։
- Պուշկին Ալեքսանդր։ Ընտիր երկեր երեք հատորով։ Հատոր երկրորդ։ Արձակ յերկեր / Ա.Ս. Պուշկին; Թարգմանիչներ՝ Հ. Մազմանյան, Ս. Սուքիասյան, Հ. Տեր-Ավագյան, Մ. Գևորգյան; Կազմը և անվանաթերթերը՝ Տ. Խաչվանքյանի; Խմբագիր՝ Ն. Զարյան; Տեխնիկական խմբագիր՝ Մ. Եփրիկ. – Յերևան։ Պետհրատի տպարան, 1937. – 474, 2 չհամարակալված էջ։
- Ռիլսկի Մաքսիմ։ Կամուրջներ.- Երևան, 1973.- 128 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Ծերեթելի Ակակի. Քութաիսի; Հիվանդ գուսանը; Սրբի պատկերի առաջ; Ապելացիայի գիտակը; Գրիշաշվիլի Իոսեբ. Վրացական երգը; Մարիջանին; Սև շորը։
- Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ծերեթելի Ակակի. Ապելյացիայի գիտակը; Սրբի պատկերի առաջ; Հիվանդ գուսանը; Գրիշաշվիլի Իոսեբ. Սև շորը։
- Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Պոլ Սկարոն; Ֆրանսուա Կոպե։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբաջյան Գ., Ավետիք Իսահակյանը և հայոց ողբերգությունը, Երևան, 2001, 300 էջ։
- Աղբալյան Ն., Երգ ու վերք, ա. տ. և ա. թ.
- ԱղավնիՆրա մտերմական աշխարհում (հուշ-զրույց Ավետիք Իսահակյանի մասին), Երևան, «Հայաստան», 1975, 80 էջ։
- Ասատրյան Ա., Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, 125 էջ։
- Ասմարյան Լ., Ավետիք Իսահակյան, Երևան, 1959։
- Ավետիք Իսահակյանի նամակները, Կահիրե, 1959։
- Բարսեղյան Խիկար, Հանդիպումներ Ավետիք Իսահակյանի հետ, Երևան, 1975։
- Գայսարյան Ս., Ավետիք Իսահակյան, Երևան, 1975։
- Ինճիկյան Արամ, Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
- Ինճիկյան Ա., Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
- Ինճիկյան Ա., Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
- Իշխանյան Ռ., Իսահակյանի ստեղծագործության լեզվական զարգացումը, Երևան, 1975։
- Իսահակյան Ավիկ, Ավետիք Իսահակյանի արձակը, Երևան, 1975։
- Իսահակյան Ա., Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն։ Գիրք 1, Երևան, 2000։
- Հախվերդյան Լևոն, Իսահակյանի կյանքն ու գործը, Երևան, 1974։
- Հախվերդյան Լ., Վարպետը (Խոհագրություն), Երևան, 1990։
- Մկրյան Մ., Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
- Նահապետյան Մ., Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
- Չարենց Եղիշե, Էլեգիա գրված Վենետիկում, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 2, Երևան, 1963։
- Ջրբաշյան Է., Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին» և ռոմանտիկական պոեմի ավանդույթները, Երևան, 1975։
- Տերտերյան Ա., Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։
- Վիգեն Իսահակյան, Հայրս, Երևան, 2011։
- Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, էջ 139-223։
- Հմայակ Սիրաս, 21 տարի Ավետիք Իսահակյանի հետ, Երևան, 1975, 128 էջ։
- Հրաչյա Ռուխիկյան, 20 տարի վարպետի հետ, Երևան, 1975, 48 էջ։
- Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 111-136։
- Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու, հատ. 11, Երևան, 1985, էջ 109-151։
- Գեղամ Սարյան, Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1971, էջ 138-151։
- Հովհաննես Շիրազ, Մի փետուր իմ արծիվ կյանքից, Երևան, 1984։
- Ռուզաննա Մեսրոպյան, Ավո՛, կնուտը գցե՞մ..., Երևան, 2024
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի)
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան)
- Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան
- Ավետիք Իսահակյանի հուշարձան (Երևան)
- Ավետիք Իսահակյանի հուշարձան (Գյումրի)
- Ավետիք Իսահակյանի կիսանդրի (Գյումրի)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բայազետից գաղթածներն ունեցել են 2 ղեկավար՝ Մկրտիչ Արծրունին, որն իր խմբով հաստատվել է Սևանա լճի շրջակայքում և նոր բնակավայրն անվանել Նոր Բայազետ, և Նիկողայոս Իսահակյանը, որի խումբը բնակություն է հաստատել Շիրակի գավառի Կումայրի քաղաքում (հետագայում՝ Ալեքսանդրապոլ)
- ↑ 1980 թվականին, երբ Հայաստանի և Թուրքիայի սահմանին կառուցվել է Արփաչայի ջրամբարը, շրջակա 4 գյուղերը, որոնց թվում էր նաև Ղազարապատը, մնացել են ջրի տակ։ Հին Ղազարապատից մոտ 5 կմ հեռավորության վրա կառուցվել է Իսահակյան ավանը, ուր և տեղափոխվել է Ղազարապատի բնակչությունը։
- ↑ Գևորգյան ճեմարանը հիմնադրվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ IV-ը Էջմիածնում 1874 թվականին։ Այնտեղ սովորել են Հայաստանի տարբերի շրջանների ամենաընդունակ երեխաները, որոնք ավարտել էին երկդասյան դպրոցները. Գևորգյան ճեմարանը ցածր դասարաններ չի ունեցել, ուսումնառությունն սկսվել է երրորդ դասարանից։ Այն ունեցել է 4 դպրոցական դասարան և 3 մասնագիտական լսարան։
- ↑ «Տարազ» և «Աղբյուր» հանդեսներին գործուն մասնակցություն է ունեցել էջմիածնի Գևորգ յան ճեմարանի ուսուցիչներից Ստեփան Լիսիցյանը, ով տնօրինել է հիշյալ ամսագրերի գրականության բաժինը և որոշ չափով նպաստել է Իսահակյանի բանաստեղծությունների տպագրմանը:
- ↑ Մի հրեա վաճառականի թղթերը ձևակերպելիս նոտարին մեղադրել են խարդախության մեջ, և վերջինս ինքնասպան է եղել` վախենալով, որ իր անունը քաղաքում կվարկաբեկվի, և դրանով կվտանգվի կնոջ ու երեք դուստրերի պատիվը։ Կարճ ժամանակ անց պարզվել է, որ հրեա վաճառականը կեղծել է փաստաթղթերը, և Արամ Մատակյանը մեղավոր չի եղել։
- ↑ Վերգինեն շուտ է ամուսնացել և շուտ է մահացել։ Հովհաննեսը հոր նման հարբեցող է եղել, մահացել է 1942 թվականին Աստրախանում։ Իսահակն ընտանիքում Ավետիքի սիրելին էր, երիտասարդ բանաստեղծ, ռուսական բանակի սպա։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Հեքիաթ արևի տակ» գիրքը։ 1916 թվականի հունվարի 31-ին Իսահակն իր գումարտակը Կարինի ամրոցի վրա գրոհի տանելիս զոհվել է։ Ցուցաբերած հերոսության համար հետմահու պարգևատրվել է առաջին աստիճանի Գեորգիևյան խաչ շքանշանով։ Գևորգի կրտսեր որդին՝ Աբասը, գրասեր և երդվյալ հայրենասեր է եղել։ Սովորել է Պետական համալսարանի բանասիրական բաժնում։ Վաղ հասակից Գյումրիում կապվել է ՀՅԴ-ի տեղի կազմակերպության հետ և կատարել նրանց հանձնարարությունները, այնուհետև Երևանի համալսարանում հիմնել է Դաշսմոլի ընդհատակյա տեղային մասնաճյուղը, ձերբակալվել 1925 թվականին և 30 տարի անցկացրել ստալինյան բանտերում և ճամբարներում։ Աքսորից վերադառնալով՝ զբաղվել է Ավետիք հորեղբոր և Իսահակ եղբոր գրական ժառանգության ուսումնասիրմամբ ու հրատարակմամբ։ Մահացել է 1976 թվականին։ Ունեցել է մեկ որդի՝ Իսահակը, որը դարձել է ՀԽՍՀ Պետբանկի նախագահը (1986-1994)։ Վերջինիս ստորագրությունն է դրված հայկական առաջին դրամանիշների վրա։
- ↑ Նիկողայոսը եղել է կամավորական բանակի զինվոր, որին հաջողվել է խուսափել ձերբակալությունից, Բաթումի վրայով անցնել Թուրքիա, այնուհետև մի կարճ ժամանակ եղել է Իտալիայում՝ հորեղբոր մոտ, ապա մեկնել ԱՄՆ, որտեղ ապրել է ողջ կյանքը։ Կյանքի վերջին շրջանում վերադարձել է հայրենիք և մահացել է 1991 թվականին 93 տարեկան հասակում Երևանում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գեղամը և Գայանեն հեռացել են հայրենիքից և բնակություն հաստատել Կիևում, որտեղ 1937 թվականին ընդհանուր ահաբեկչության մթնոլորտում նրանց ևս ձերբակալել են մինչև 1954 թվականը, որից հետո նրանք բնակություն են հաստատել Կիսլովոդսկում, որտեղ էլ մահացել են 1970-ական թվականների վերջերին։
- ↑ Գևորգը եղել է բանաստեղծ, որը 1918 թվականին հայ գաղթականներին փրկելու համար մեկնել է Ծալկա, աշխատել որպես բուժակ, սակայն վարակվել է բծավոր տիֆով և վաղաժամ մահացել։ Թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ 1918 թվականին Թիֆլիսում ռուսերեն լեզվով լույս է տեսել Սերգեյ Փիրվերդիևի կազմած «Аветик Исаакян, Дереник Демирчян, Геворк Африкян, Геворк Африкян․ Стихотворения» գիրքը, որտեղ ներառվել են նաև Գևորգի բանաստեղծություններից։ Բանաստեղծը հրատարակվել է նաև Թիֆլիսի «Գեղարվեստ» և «Հորիզոն» հայկական ամսագրերում։ Տարիներ անց՝ 1960-ական թվականներին, Աբաս Իսահակյանը նրա գործերը Իսահակի գործերի հետ հրապարակել է նաև «Երեք քնար» գրքում։
- ↑ Նահապետը (ծնվել է 1898 թվականին) Ալեքսանդրապոլում հրատարակել է է «Zoobdivo» բացիկների և բանաստեղծությունների գրքույկը, ինչպես նաև «Արևի սիրահարը» արձակ բանաստեղծությունները, իսկ 1919 թվականին՝ «Երկնքից ընկած թերթիկներ»-ը, որը մանիֆեստ էր Առաջին համաշխարհային պատերազմի դեմ։ Թիֆլիսում աշխատել է Կարա Դարվիշի հետ, աշխատակցել է նաև «Մշակ»-ին, ունեցել է ֆուտուրիստական հակումներ։ Նրա մահվան վերաբերյալ երկու վարկած կա՝ մեկը, որ 1921 թվականի ձմռանը չի կարողացել Ղարաքիլիսայից Թիֆլիս գնալ թուրքական զորքի պատճառով և բքախեղդ է եղել, մյուս վարկածն էլ որ բոլշևիկները Նահապետին Մկրտիչ հորեղբոր հետ գնդակահարել են Թիֆլիսում՝ «Կարմիր տեռորի» առաջին օրերին։
- ↑ Գեղամ Աֆրիկյանը, ծնվել է 1901 թվականին։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա Ռուբեն Սիմոնովի գլխավորած Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում։ 1924 թվականին աշխատանքի է անցել Բուրջալյանի ղեկավարած հայ պետական թատրոնում՝ որպես դերասան։ 1934 թվականից հանդես է եկել Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնում, խաղացել 100-ից ավել դեր, միաժամանակ զբաղվել է գրականությամբ, գրել հուշեր քեռու՝ Ավետիք Իսահակյանի և մի շարք ականավոր թատերական վարպետների մասին։ Եղել է Փափազյանի, Ներսիսյանի, Աբելյանի խաղընկերը։ Մահացել է 1984 թվականին Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Исаакян Аветик Саакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978, էջ 391։
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 6։
- ↑ 10,0 10,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978, էջ 392։
- ↑ Александр Блок. Собрание сочинений в 8 томах, Том 8, 1963, стр. 455-456.
- ↑ Ավետիք Իսահակյանի ֆոնդ, №1-727. Գրականության և արվեստի թանգարան.
- ↑ 13,0 13,1 Գարեգին Լևոնյան, Հուշեր, Երևան, 1959, էջ 103-104։
- ↑ Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 91.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվ
- ↑ Գեղամ Աֆրիկյանի անտիպ հուշերից, պահվում է Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվում:
- ↑ Ավետիք Իսահակյան, Հիշատակարան (կազմող` Արամ Ինճիկյան), Երևան, 1977, էջ 193:
- ↑ П․ Н․ Берков, Проблемы изучения Межнациональных литературных отношений. В сборнике "Проблемы исторического развития литератур", Ленинград, 1981, стр. 389-410:}}
- ↑ Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1977, էջ 96-97:
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 56։
- ↑ Գարեգին Լևոնյան, Ավետիք Իսահակյան, «Հուշեր», Երևան, 1959,էջ 103-114:
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 59։
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 60։
- ↑ Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1977, էջ 102։
- ↑ Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 2, գ․ 560, թ․ 4.
- ↑ Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 1, գ․ 92, թ․ 12-13.
- ↑ «Արարատ» ամսագիր, 1891, նոյեմբեր, № 11։
- ↑ Ավետիք Իսահակյան, Հիշատակարան (կազմող` Արամ Ինճիկյան), Երևան, 1977, էջ 48-49:
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 114։
- ↑ Ավետիք Իսահակյան, Հիշատակարան (կազմող` Արամ Ինճիկյան), Երևան, 1977, էջ 20:
- ↑ Արամ Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1977, էջ 104։
- ↑ Ա. Վ. Մուշեղյան, Ավետիք Իսահակյանը Գևորգյան ճեմարանում: ֊ Բանբեր Հայաստանի արխիվների (Երևան), 1979, № 3, էջ 85։
- ↑ 33,0 33,1 Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 135-136։
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 138-139։
- ↑ «Արաքս», գիրք Ա, 1893, էջ 162։
- ↑ «Աղբյուր» ամսագիր, № 3, 1893։
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 176-178։
- ↑ խմբագիր՝ Արսեն Այտընյան (1894). Խանդերգ. Վիեննա: Հանդես ամսօրյա, N1. էջ 29.
- ↑ Линч, Г․ Ф․ Б․ (1910). Армения։ очерки и этюды, в 2 т-х. Тифлис. էջեր том 1, 169–170.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 40,0 40,1 Ա. Ինճիկյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1977,. էջ 236։
- ↑ Հովհաննես Ղանալանյան, Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, էջ 257։
- ↑ Ալբերտ Մուշեղյան, Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ, Երևան, 1983, էջ 144։
- ↑ Մուշեղյան, Ալբերտ (1983). Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ. Երևան.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մուշեղյան, Ալբերտ (1983). Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ. Երևան. էջ 153.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Լևոնյան, Գ․ (1934). Հայոց պարբերական մամուլը. Երևան. էջ 32.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Իգիթ Սարդար (PDF). Սանկտ Պետերբուրգ: «Արաքս» հանդես. 1894-1895. էջ 114.
- ↑ Իսահակյան, Ավետիք (1990). Հայդուկի երգեր. Երևան.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Իսահակյան, Ավետիք (նոյեմբերի 11, 1895). Աշղի խաղերը (PDF). Աղբյուր. էջ 502.
- ↑ Իսահակյան, Ավետիք (1898). Ecce-homo (PDF). Թիֆլիս: Աղբյուր, N5-6. էջեր 195–196.
- ↑ Ecce-homo. Թիֆլիս: Մուրճ, N12. 1898. էջ 1701.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ Ինճիկյան, Արամ (1969). Հովհաննես Թումանյան. Երևան. էջեր 368–370.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ինճիկյան, Արամ (1969). Հովհաննես Թումանյան. Երևան. էջ 377.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հայաստանի Պետական Կենտրոնական Պատմության արխիվ (ՀՊԿՊԱ), No 114 ֆոնդ.
- ↑ Ավետիք Իսահակյան։ Կիսաբացահայտված փաստեր
- ↑ Ինճիկյան Արմիկ (Թիվ 5, 1979 թ.). «Ավետիք Իսահակյան։ Ինչպես են աշխատել գրողները». Սովետական Հայաստան: Էջեր 26, 27.
- ↑ Մ. Նարյա, Սրտանվեր մասունքներ (հարցազրույց Նիկ. Իսահակյանի հետ), «Բանվոր», 1975, սեպտեմբերի 25:
- ↑ Ա. Իսահակյան, Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն, Երևան, 2000, էջ 48։
- ↑ 58,0 58,1 Իսահակյան, Ավետիք (1977). Հիշատակարան. Երևան. էջ 277.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Իսահակյան, Ավետիք (1951). Երկերի ժողովածու, հատոր 4. Երևան. էջ 89.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մակինցյան, Պողոս (1984). Դիմագծեր. Երևան. էջ 74.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Իսահակյան, Ավետիք. Երկերի ժողովածու, հատոր 4. էջ 119.
- ↑ Իսահակյան, Ավետիք (2000). Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրություն, գիրք I (1875–1900). Երևան. էջեր 68–69.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Սարգսյան, Հակոբ (2021 թ․ դեկտեմբերի 8). «Ավ. Իսահակյանը, «Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»». Սկանդինավյան աշխարհ. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող».
- ↑ «Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը». NEWS.am. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Ավետիք Իսահակյան - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
- ↑ «Классик армянской литературы "вернулся" в город своей далекой юности. OdessitUAб 2017». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Ավ․ Իսահակյան, ԵԼԺ, հատոր 13, էջ 238
- ↑ Ավ․ Իսահակյան, ԵԼԺ, հատոր 13, էջ 254
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ավետիք Իսահակյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիք Իսահակյանը դասարան․ամ կայքում
- Ավետիք Իսահակյան - Հենք
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
- Հայաստանի ճամփեքով - Ավետիք Իսահակյան
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 391)։ |
| ||||||||
| ||||||
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՅԴ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայաստանի գրողների միության նախագահներ
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 19-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անձինք թղթադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գերմաներենից հայերեն թարգմանիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
